Ալեքսանդր Լուկաշենկո

Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Բելառուսի նախագահները |azatutyun.am|

Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Բելառուսի նախագահները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Լուկաշենկոյի հետ Բաքու ժամանած պաշտոնյաներից մեկը՝ քաղաքաշինության նախարար Ռուսլան Պարխամովիչն արդեն հայտարարել է, թե Մինսկը պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում։ Բելառուսը նաև Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել "Полонез" տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։
12:25 - 14 ապրիլի, 2021
Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|

Այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսը և Ռուսաստանի Դաշնությունը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում, այս պայմաններում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս երկրներին արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքների ամբողջ շարքին: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ինչպես ուրբաթ օրը հաղորդվել է նախագահի մամուլի ծառայությունը պետության ղեկավարի կայքում, Լուկաշենկոն շնորհավորել է բելառուսներին և ռուսներին երկու երկրների ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ:«Համավարակն անհամեմատ խորացրել է բացասական աշխարհաքաղաքական միտումները, և այսօր Բելառուսն ու Ռուսաստանը դրսից աննախադեպ ճնշման են ենթարկվում: Այս իրավիճակում Միութենական պետության շրջանակում համախմբումը թույլ է տալիս արագ և արդյունավետորեն արձագանքել ժամանակակից մարտահրավերների ողջ շարքին և հուսալիորեն երաշխավորում է տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմավարական կայունությունը»,-ասել է Լուկաշենկոն:Նրա խոսքերով` ակնհայտ է, որ և ռուսները, և բելառուսները կենսականորեն շահագրգռված են երկու երկրների իրավահավասարության և անկախության սկզբունքների հիման վրա պետությունների դաշնակցային ինտեգրման հետագա խորացմամբ և փոխշահավետ համագործակցությամբ:
10:33 - 02 ապրիլի, 2021
Բելառուսը խստացրեց չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը  |azatutyun.am|

Բելառուսը խստացրեց չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում ուժի մեջ է մտնել վարչական իրավախախտումների մասին թարմացված կարգը, որով խստացվում է չարտոնված ակցիաների մասնակցության, պաշտոնյաներին վիրավորելու, ոստիկանությանը չենթարկվելու համար սահմանված պատիժը։ Բացի այդ պատասխանատվություն է սահմանվել արգելված խորհրդանշանների օգտագործման, ցույցերին երեխաների մասնակցության համար։ Բելառուսում շուրջ 7 ամիս է չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների, որի համաձայն 6-րդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ, քաղբանտարկյալների ազատ արձակում։ Անցած տարվա օգոստոսին 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո Բելառուսի ընդդիմության առաջնորդները կա՛մ բանտարկվել, կա՛մ հայտնվել են արտասահմանում։ Ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ։
16:06 - 01 մարտի, 2021
Բելառուսն ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսն ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսն այժմ ապրում է շատ կարևոր ու շրջադարձային փուլ պետության և ժողովրդի համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ազգային 6-րդ համագումարի ժամանակ։ Այս մասին հայտնում է belta.by-ն։ «Մենք ապրում ենք շատ կարևոր ու շրջադարձային փուլ ոչ միայն մեր պետության, այլև ողջ բելառուս ժողովրդի համար։ Այսպիսի պահեր քիչ չեն եղել մեր պատմության ընթացքում։ Այս փուլը կարելի է համեմատել ԽՍՀՄ փլուզման ու դրա հետևանքների հետ, համաբելառուսական ազգային առաջին ժողովի հետ։ Տարբերությունն այն է միայն, որ այդ ժամանակ կար հուսալքություն։ Չկար երկիր, չկար բացարձակապես ոչ մի բան․ շրջադարձային փուլ, մարդկանց ուղեղներում՝ քաոս»,- նշել է Լուկաշենկոն։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:39 - 11 փետրվարի, 2021
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ |azatutyun.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բնականոն հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Մենք ցանկանում ենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ կառուցել և կառուցելու ենք դրանք», - հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե Վաշինգտոնում դա չեն ցանկանում, կցանկանան։ 2008 թվականին տեղի ունեցած դիվանագիտական սկանդալից հետո Մինսկը և Վաշինգտոնը հետ կանչեցին դեսպաններին, ինչպես նաև նվազագույնի հասցրին երկու երկրներում հավատարմագրված դիվանագետների թիվը։ 2019-ին կողմերը պայմանավորվեցին դիվանագիտական հարաբերությունները բնականոն մակարդակի վերադարձնելու մասին։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն, կանգ առավ 2020-ի օգոստոսին Բելառուսում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների և հետընտրական ճգնաժամի պատճառով։
16:08 - 10 հունվարի, 2021
Մինսկում բողոքի ակցիաները չեն դադարում նաև 2021 թվականին |azatutyun.am|

Մինսկում բողոքի ակցիաները չեն դադարում նաև 2021 թվականին |azatutyun.am|

azatutyun.am: 2021 թվականի առաջին կիրակին Բելառուսի մայրաքաղաքում անցնում է բողոքի ակցիաներով։ Մինսկի տարբեր շրջաններում ցուցարարները առավոտից սկսած դուրս են եկել փողոցներ։ Ակցիա է անցկացվել նաև Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ։ Այստեղ ակցիայի մասնակիցները զորակցություն են հայտնել ձերբակալված լրագրողներին։ Բելառուսի ոստիկանությունը հայտնել է, որ Ամանորի տոներին ծառայությունն անցնում է ուժեղացված ռեժիմով ու պատրաստ են խափանել չթույլատրված ակցիանները։ Վերջին ամիսներին բազմամարդ ցույցեր են անցկացվում հատկապես կիրակի օրերին։ Իսկ բողոքի ալիքը բարձրացել է անցած օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ Պաշտոնական արդյունքներով վերընտրվել է երկիրը ավելի քան քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել քաղբանտարկյալներին։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, որն անցկացվել է բռնություններով ու ընտրակեղծիքներով։
15:56 - 03 հունվարի, 2021
Լուկաշենկոն մտադիր է բողոքարկել ՄՕԿ-ի պատժամիջոցների որոշումը |1lurer.am|

Լուկաշենկոն մտադիր է բողոքարկել ՄՕԿ-ի պատժամիջոցների որոշումը |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է դատարանում բողոքարկել ՄՕԿ-ի որոշումը, որի համաձայն պատժամիջոցներ է կիրառվելու հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության, այդ թվում՝ այդ կառույցի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Անհրաժեշտ է դատարան դիմել: Թող ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պարզաբանի իմ մեղքը: Պատճառն այն է, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լուկաշենկոն ակնարկել է, որ մտադրություն չուներ մասնակցել Օլիմպիական խաղերի միջոցառումներին, սակայն համամիտ չէ ՄՕԿ-ի արգելքի որոշման հետ:   Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Լուկաշենկոյի որդու նկատմամբ, քանի որ Վիկտոր Լուկաշենկոն էլ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահն է:
19:32 - 08 դեկտեմբերի, 2020
ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  «Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը: Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:
12:14 - 08 դեկտեմբերի, 2020
Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

Ձայնագրությունն ընդունում ենք որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ Սերժ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը մեկնաբանություն է տարածել երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է՝ Ալիևը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի շրջանների դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ, թող հրաժարվի Արցախի 7 շրջաններից»։ Գրասենյակի տարածած հայտարարությունը  ներկայացնում ենք ստորև․ «Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել: Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»։
11:04 - 08 դեկտեմբերի, 2020
Մինսկում ձերբակալություններ են սկսել կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ
 |tert.am|

Մինսկում ձերբակալություններ են սկսել կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ |tert.am|

tert.am: Մինսկում տեղի ունեցող «Կամքի երթ» խորագիրը ստացած կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել Բրիլևիչի և Լեբյաժի բնակելի թաղամասերում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին, մայրաքաղաքի բնակիչները կեսօրին սկսել են հավաքվել բակերում: Հաղորդում է ստացվել նրանց հավաքները ցրելու դեպքերի մասին: Բացի այդ, ՕՄՕՆ-ի մի քանի ավտոբուսներ ժամանել են Բրիլևիչի թաղամաս, որտեղ բնակիչների շարասյուն էր ձևավորվել: ՕՄՕՆ-ականների ժամանելուն պես մարդիկ սկսել են ցրվել տարբեր ուղղություններով, ոմանց էլ ձերբակալել են: ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել նաև Լեբյաժի թաղամասում: Նշվում է, որ ձերբակալություններ տեղի են ունեցել նաև Մինսկի արվարձաններում:
17:09 - 06 դեկտեմբերի, 2020