Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

 |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը: Քիչ առաջ տեղի ունեցավ նիստի բացումը, որի մասին որպես նիստի նախագահող հայտարարեց Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո նիստ շարունակվեց փակ դռների ետևում: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների և գլխավոր քարտուղարի նիստից հետո տեղի է ունենալու Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ հայտարարությունը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:09 - 17 հունիսի, 2022
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիսի 7-ին, ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական կողմը ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների շրջանակներում կողմերի համագործակցությանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
19:55 - 07 հունիսի, 2022
ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախ գործընկերոջը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, և այդ կարևոր իրադարձությունից հետո Երևան մեկնելը գնահատելի է»,- նշել է խորհրդարանի ղեկավարը: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, և այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում: Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարևորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է, և երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան: Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ և՛ Հայաստանում, և՛ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել: Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան: Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:
12:48 - 06 հունիսի, 2022
Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը |news.am|

Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը |news.am|

news.am: Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է եղել քաղաքացիների 77,18 տոկոսը։ Այս մասին են վկայում հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի տվյալները, որոնք հայտարարվել են երկուշաբթի։ Հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 68,06 տոկոս։ Հանձնաժողովը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր շրջանների հաշվարկով փոփոխությունների օգտին քվեարկողների ամենամեծ տոկոսը եղել է Ակմոլինսկի շրջանում (81,98 տոկոս), ամենաքիչը՝ Ալմաթիում, որտեղ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 65,22 տոկոս։ Կիրակի Ղազախստանում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ուժեղանում է խորհրդարանի եւ տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգայնորեն ամրապնդվում է իրավապաշտպան ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը, արձանագրվում է մահապատժի վերջնական չեղարկումը եւ հանվում են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի կարգավիճակի մասին դրույթները։ Հանրաքվեն համարվել է կայացած, քանի որ մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսի շեմը։ Հիմնական օրենքի փոփոխությունները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է քաղաքացիների կեսից ավելին Ղազախստանի 17 սուբյեկտներից առնվազն 12-ում (17 մարզ եւ հանրապետական նշանակության երեք քաղաք՝ Նուր Սուլթան, Ալմաթի եւ Շիմքենդ)։
10:31 - 06 հունիսի, 2022
Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

 |factor.am|

Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում |factor.am|

factor.am: Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են խորհրդարանի դերի ուժեղացում։ Ինչպես Agence France-Presse-ին հղում անելով գրում է 1Tv.ge-ն, եթե փոփոխությունները հաստատվեն, ապա նոր սահմանադրությունը չի նախատեսի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արտոնությունները, ով 2019 թվականին հրաժարական տալուց հետո պահպանեց իր լայն լիազորություններն ու ղեկավարության կարգավիճակը։ Միաժամանակ նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն արգելում են նախագահի հարազատներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել։ Նաև կստեղծվի սահմանադրական դատարան և կարգելվի մահապատիժը։ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանրաքվեն բնութագրում է որպես կառավարման «սուպերնախագահական» ձևից անցում դեպի նախագահական կառավարման ձև՝ ուժեղ խորհրդարանով:  
17:20 - 05 հունիսի, 2022
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ՀՀ-ին նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ-ի հուլիսին Նուր-Սուլթանում։ Դրանով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները՝ Հայաստանին այն ապրանքների մատակարարման անռչությամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 27-րդ խմբում՝ բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի։ «Համաձայնագրով նախատեսվում է․ արտահանման մաքսատուրքերի չգանձում այն ապրանքների համար, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում ներքին սպառման համար այն ծավալներով, որոնք նախատեսված են ինդիկատիվ բալանսներով; սահմանված ապրանքների մատակարարման արգելք, որոնք ցանկով հաստատված չեն, ինչպես նաև նախատեսված չեն ինդիկատիվ բալանսներով», - ասված է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացությունում։ Ընդ որում, սահմանված ապրանքները, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում, չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Այս պարտավորության խախտման փաստերի հայտնաբերման դեպքում ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու կամ կասեցնելու նշված ապրանքների՝ առանց մաքսատուրքի մատակարարումները։ Սենատում համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրմանը։ Նորա Վանյան
15:17 - 26 մայիսի, 2022
Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ղազախստանի դեսպանը կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում

Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է  Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի Կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։ Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։ Դեսպանն անդրադարձել է նաև Ալմաթի-Երևան ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը և տեղեկացրել, որ հունիսի 2-ին գործարկվելու է առաջին ուղիղ չվերթը Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ, որն իրականացվելու է «ՖլայԱրիստան» ավիաընկերության կողմից։ Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։  
18:50 - 24 մայիսի, 2022
Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին: ՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը Արմեն Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:
14:23 - 13 մայիսի, 2022