ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-Ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների՝ փրկարար եւ հրշեջ 227 աշխատակիցներ կամավորական խմբով մեկնել են առաջնագիծ։ Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը՝ մանրամասնելով, որ նրանք եղել են Մարտունի-Հադրութ հատվածում․ «Իրենք գտնվել են հենց առաջնագծում, պահել են հողերը, որոնք մինչ այժմ մեր վերահսկողության տակ են»։ Վերապատրաստման փուլը ներառյալ՝ ԱԻՆ աշխատակիցները առաջնագծում են եղել 20 օր։ Փամբուկչյանի խոսքով՝ բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունեն։ ՀՀ ԱԻՆ-ը  այժմ սկսել է պատերազմին մասնակցած իր ծառայողների պարգեւատրման գործընթաց․ բոլոր կամավորներին հանձնվել կամ դեռ պիտի հանձնվեն շքանշաններ։ Խոսելով պատերազմի ընթացքում ՀՀ ԱԻՆ-ի իրականացրած գործառույթների մասին՝ նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը մանրամասնեց, որ ԱԻՆ-ը աշխատել է մի քանի պրոֆիլներով․ «ԱԻՆ աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած, ԱԻՆ-ը բացի իր հիմնական գործառույթներից ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը, եւ կարծում եմ՝ թե հասարակության շրջանում, թե համակարգում բավականին դրական երանգներով է աշխատանքն ընդունվել եւ ընկալվել, ամեն ինչ փորձել ենք անել, որ ԱԻՆ-ը հասանելի եւ պիտանի լինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում»։ Փոխնախարարի խոսքով՝ ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ քաղաքացիների կողմից հավաքագրված կամ արտերկրի մեր հայրենակիցների կողմից ուղարկված բեռների տեսակավորման, պահեստավորման գործընթաց եւ ուղարկել է դրանք Արցախ կամ Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Բուժվարչության միջոցով ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ առաջին բուժօգնության ցուցաբերում, ունեցել է դաշտային հոսպիտալ։ Իրականացրել է նաեւ զոհված զինծառայողների դիերի դուրսբերման եւ տեղափոխման աշխատանքներ։ Ավելին՝ armtimes.com-ում
12:53 - 04 դեկտեմբերի, 2020
Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Հրազդան քաղաքում մառախուղ է

Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Հրազդան քաղաքում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
10:00 - 04 դեկտեմբերի, 2020
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Մանթաշ գյուղի հատվածում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:18 - 02 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում թույլ մառախուղ է, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Աբովյան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, իսկ Թալին քաղաքում տեղում է ձյուն։   Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
21:22 - 01 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ և Ապարան քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:  
09:47 - 01 դեկտեմբերի, 2020
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ՀՀ ԱԳՆ-ից ստացած տեղեկատվության համաձայն օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
00:10 - 01 դեկտեմբերի, 2020
Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են

Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են

Մարտական գործողություններին մասնակցած փրկարարները պարգևատրվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին: Փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ է նախարարության գումարտակը մասնակցել Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններին: Նախարար Փիլոյանը «Համագործակցություն հանուն փրկության», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներ է շնորհել մարտական գործողություններին մասնակցած մի շարք փրկարարների: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել առաջնագծից վերադարձած բոլոր փրկարարներին: Վերջիններս վստահեցրել են՝ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու կրկին զենք կվերցնեն՝ հանուն հայրենի հողի պաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
22:17 - 30 նոյեմբերի, 2020
Կոտայքի մարզում, Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում, Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:31 - 30 նոյեմբերի, 2020
«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
11:38 - 29 նոյեմբերի, 2020