ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ

 |armenpress.am|

Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ: «Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը: Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»: «Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում և Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի և ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաև՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման և ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է քաջալերել Ալիևի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- նշել է Շիֆը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
10:50 - 28 հունիսի, 2022
Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Մոտակա օրերին Կատարում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև, այսպիսով Եվրամիությունը ձգտում է հաղթահարել փակուղին, որն առաջացել է 2015 թ-ի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում, գրում է Reuters-ը։ «Բանակցությունների անցկացման համար Իրանն ընտրել է Կատարը՝ Դոհայի և Թեհրանի միջև առկա բարեկամական կապերի պատճառով», - իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը հայտնել է միջուկաին գործարքի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր ներկայացուցչի մեդիախորհրդատու Մոհամմադ Մարանդին։ Մարտին, թվում էր, համաձայնագիրը մոտ է ստորագրման, երբ բանակցությունները համակարգող ԵՄ-ն դրա կողմերի արտգործնախարարներին հրավիրեց Վիեննա՝ Թեհրանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև 11-ամսյա անուղղակի բանակցություններից հետո համաձայանգրի վերջնական համաձայնեցման համար։ Սակայն բանակցությունները փակուղի մտան գլխավորապես այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պնդել, որ Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից հեռացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նշենք, որ 2015 թ-ի համաձայնագրով՝ սահմանափակումներ էին կիրառվում Իրանի միջուկային գործունեության վրա, որի դիմաց չեղարկվում էին այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ-ին Միացյալ Նահանգները դուրս բերեց այդ գործարքից՝ կրկին խիստ պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի նկատմամբ։   Նորա Վանյան  
17:40 - 27 հունիսի, 2022
ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ

ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման իրավունքն այլևս սահմանադրական չէ

ԱՄՆ Գերագույն դատարանը վերանայել է 1973 թվականին կայացված «Ռոուն ընդդեմ Ուեյդի» որոշումը, որը երաշխավորում էր հղիության արհեստական ընդհատման իրավունքը երկրի բոլոր քաղաքացիների համար: ԱՄՆ գերագույն դատարանի նոր որոշմամբ 22 նահանգում հղիության ընդհատումը կարող է անօրինական դառնալ։ Այս մասին գրում է Politico-ն։ Դատարանի հրապարակած փաստաթղթի մեջ նշվում է, որ այժմ նահանգների իշխանությունները կարող են կարգավորել հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքները։ Bloomberg-ը հայտնել է, որ Միսսուրիի գլխավոր դատախազը Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո ստորագրել է հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը։ Այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը պատրաստվում էր վերանայել հղիության արհեստական ​​ընդհատման երաշխավորված իրավունքը, ավելի վաղ հայտնել էր Politico-ն։ Դրանից հետո երկրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը պաշտպանում է հղիության ընդհատման իրավունքը, հանձնարարել է իր վարչակազմին համապատասխան պատասխան պատրաստել։ Լուսանկարը՝ The Associated Press
12:24 - 25 հունիսի, 2022
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|

ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով. Չինաստանը բողոք է ներկայացրել |news.am|

news.am: Ուրբաթ օրը ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը թռել է Թայվանի նեղուցի վրայով՝ ցույց տալով «ԱՄՆ-ի հանձնառությունը ազատ և բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան գոտու հանդեպ», դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ տասնյակ չինական ռազմական ինքնաթիռներ մտել են Թայվանի ՀՕՊ-ի ինքնահռչակ նույնականացման գոտի, ասվում է ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության հայտարարության մեջ։ «Հունիսի 24-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը հատել է Թայվանի նեղուցը միջազգային օդային տարածքում։ Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել և գործել այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, այդ թվում՝ Թայվանի նեղուցում»,- ասված է հաղորդագրությունում։ Չինաստանի բանակը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված ամերիկյան P-8A Poseidon ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ: «Թայվանի նեղուցի վրայով ԱՄՆ ռազմական P-8A Poseidon ինքնաթիռի թռիչքը վնասում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արևելյան գոտու մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին։ Նա հավելել է, որ PLA-ի ռազմական գործողությունների Արևելյան թատրոնի հրամանատարությունը մշտապես գտնվում է բարձր զգոնության մեջ և վճռականորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:02 - 25 հունիսի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

tert.am: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունն ուղղված է արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանում կղզի պետությունների աջակցությանը։ «Մեր հինգ երկրները գործարկել են համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ՝ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունը, խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին ավելի արդյունավետ ու գործող աջակցություն ապահովելու համար։ Այս նոր նախաձեռնությունը հիմնված է տարածաշրջանի հանդեպ մեր տևական հանձնառության և խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ մեր երկարաժամկետ համագործակցության ու սերտ կապերի վրա։ Մենք միասնական ենք տարածաշրջանին աջակցելու մեր վճռականության մեջ՝ ինքնիշխանության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների համաձայն և խաղաղօվկիանոսյան պետությունների առաջնորդության ու ղեկավարության ներքո»,- ասված է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ tert.am-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:45 - 25 հունիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին: Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհրաժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
17:49 - 24 հունիսի, 2022
Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ «Հետպատերազմական կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Լավրովը։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երեք եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք ընդունեմ են բոլորը, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։ «2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերի գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով – խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:32 - 24 հունիսի, 2022
ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ
 |news.am|

ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ |news.am|

news.am: Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին: Այս մասին նշել է ԱՄՆ փոխպետքարտուղար Քարին Դոնֆրիդը: Միացյալ Նահանգները բազմիցս շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Ինչպիսի՞ կարգավիճակը կարող է տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի հայության հիմնարար իրավունքները, եթե Ադրբեջանը ինքնորոշման ցանկացած հնարավորություն բացառում է։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին։ Այս ջանքերում մենք՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում,  Միացյալ Նահանգները ողջունել է ԵՄ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի միջնորդության առնչությամբ, որի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։ ԼՂ հակամարտության լուծման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ տեսնու՞մ եք։ Լուծման հասնելու ուղղությամբ առաջընթաց ապահովելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Միացյալ Նահանգները բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե միջազգային հանրությունն ինչպես կարող է լավագույնս օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում։
13:16 - 23 հունիսի, 2022
Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին
 |amerikayidzayn.com|

Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին: Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College): Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:11 - 23 հունիսի, 2022