ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ վերոնշյալ գերատեսչություններին ավելացվեցին նաև Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները: Ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով` հարկային արտոնություն է սահմանվելու նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչև սեպտեմբերի 27-ն են ներկրվել, սակայն նվիրաբերվել են պետությանը:
18:57 - 21 հոկտեմբերի, 2020
Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ |armenpress.am|

Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է ռազմական դրության ժամանակ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԻՆ-ում կա ոլորտային հստակ տարանջատում, սակայն այս պահին ամբողջ նախարարությունը զբաղված է սպասարկելով պատերազմից բխող բոլոր ճյուղերը: «Արտակարգ իրավիճակների համար առաջնահերթ է քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը, որը մտնում է նախարարության կանոնադրության մեջ, այսինքն, անկախ իրավիճակից այդ գործառույթը պետք է իրականացվի և իրականացվում է: Ռազմական դրության պայմաններում կան հավելյալ գործառույթներ, որոնք ԱԻՆ-ը վերցրել է իր վրա՝ ստեղծվել է սոցիալական և նյութական ապահովման շտաբ: Նախարարի հրամանով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իրականացնում է թիկունքը սպասարկող մի շարք գործառույթներ, մասնավորապես, հումանիտար օգնություն»,- նշեց ԱԻ նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ այն ամբողջ սնունդը, հագուստը և հիգիենայի պարագաները, որ հավաքագրվում է մի խումբ քաղաքացիների կողմից, ԱԻՆ-ը փաստաթղթավորված (հանձնման և ընդունման ակտերով) ստանում է: ԱԻ նախարարի տեղակալը շեշտեց, որ այդ օգնությունը հավաքագրվում է գերատեսչությանը պատկանող մեկ տեղում, որտեղ ամեն ինչ տեսակավորվում  է՝ փչացող և չփչացող ուտելիքները, հագուստը, ջուրը և մնացած ամեն ինչը: «Մարդասիրական օգնությունը գնում է սկզբում առաջնագիծ, ապա Արցախի  ապաստարաններում գտնվող քաղաքացիներին: Սննդի այն հատվածը, որի կարիքը չենք ունենում այդ պահի դրությամբ, հանձնման և ընդունման ակտերով փոխանցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, նրանց միջոցով էլ տալիս ենք Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացը համակարգում է Արցախի պետական նախարարը: Նա հայտնում է, թե որտեղ ինչի կարիք կա, մենք էլ հենց այնտեղից իմանում ենք, թե ինչ պահանջարկ է ձևավորվել»,- նշեց Փամբուխչյանը և հավելեց, որ այս պահին հագուստի կարիք չկա, ինչպես նաև չեն ընդունում տան պայմաններում պատրաստված սնունդ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդտեղ ռիսկեր է տեսնում: Հիմնականում ընդունվում է չոր սնունդ, պահածոներ, շաքարավազ, հրուշակեղեն, ջուր, հիգիենայի պարագաներ: Արցախում ապաստարաններում գտնվող անձանց էլ տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար ուղարկվում է բանջարեղեն, ոսպ, բրինձ ու նմանատիպ սնունդ: «ԱԻ փրկարար ծառայությունը  նաև բժշկական ծառայություն է մատուցում: Մենք դաշտային հոսպիտալ ունենք, որտեղ վիրավոր զինվորներին տրվում է առաջին բուժօգնություն: Մեր համապատասխան մասնագետները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, հիմնականում Արցախից ժամանած քաղաքացիներին: Ունենք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ երեխաների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ»,- ասաց փոխնախարարը: Խոսելով օդային տագնապի ազդանշանի մասին, Փամբուխչյանը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո տվյալ բնագավառում շատ լուրջ փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է տարվել և դեռ շարունակվում է: «Քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացվում է 3 ֆունկցիա՝ հաշվառում, կցագրում ու ազդարարում: Հաշվառման պրոցեսը գրեթե ավարտին է հասցվել, կցագրումներն արվում են համայնքապետարանների, վարչական շրջանների միջոցով, թե օդային տագնապի դեպքում քաղաքացիները ժամանակավորապես որտեղ պետք է պատսպարվեն: Ազդարարումը մենք իրականացնում ենք շչակների միջոցով, որոնք մի քանի անգամ փորձարկել ենք: Հաղորդագրությունների միջոցով էլ ենք տեղեկացնում, որի շրջանակում համագործակցում ենք մեր կապի օպերատորների հետ: Տեղեկությունը փոխանցում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներով: Մեր քաղաքացիներին խնդրում եմ, որպեսզի այդ ազդանշանը լսելով չվախենան, դա տրվում է, որպեսզի զգոն լինենք»,- ընդգծեց Փամբուխչյանը: Նա հայտնեց, որ այս պահին համատիրությունների ներկայացուցիչներն այցելում են բնակարաններ և իրազեկում քաղաքացիներին, թե իրական ազդանշանի դեպքում ինչ գործողություններ պետք է անեն: «Հայաստանից ԱԻ աշխատակիցներ են մեկնել Արցախ, օգնելու այնտեղի իրենց գործընկերներին: Նրանք քաղաքացիներին սնունդ են հասցնում, ինչպես նաև ավերվածությունների հետևանքներն են որոշ չափով վերացնում: ԱԻՆ-ն այս պահին իր ունեցածով կարողանում է նմանատիպ ծավալը սպասարկել և հետագայում լավ կլինի, որպեսզի մեր կառույցը մշտապես լավ հագեցած լինի, քանի որ այս պատերազմը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության դերակատարումը բավականին բարձր է ռազմական դրության ժամանակ»,- շեշտեց ԱԻ փոխնախարարը: Լիլիթ Դեմուրյան
18:35 - 20 հոկտեմբերի, 2020
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 23-25-ը՝ նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր թույլ անձրև: Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     25.30C (1986 թ.)· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -1.70C (1977 թ.)· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    12.20C
13:04 - 20 հոկտեմբերի, 2020
Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը

Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: «Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։ Սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։ Մենք ուժեղ ենք միասին», -նշում են ՀՀ ԱԻՆ-ից:
11:39 - 19 հոկտեմբերի, 2020
Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները․ ՀՀ ԱԻՆ

Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները․ ՀՀ ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորևապես, ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։ Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ։ Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։ 
01:07 - 17 հոկտեմբերի, 2020