ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

1 ժամ էինք տվել՝ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար, բայց մեր ռուս գործընկերներն ասացին Բաքվի հետ քննարկում են վերադարձի հարցը․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

1 ժամ էինք տվել՝ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար, բայց մեր ռուս գործընկերներն ասացին Բաքվի հետ քննարկում են վերադարձի հարցը․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել սադրիչ, հարկադրական գործողություններ, իսկ մեր ԶՈՒ ստորաբաժանումները նույնպես, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքույմ ասաց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։  Վերջինս տեղեկացրեց, որ գիշերային իրավիճակը  հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ի դրությամբ։ Ինչու՞։ Որովհետև հայկական կողմը, դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանացած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5 կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ «Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը իր թևահար դիրքով կարող է կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողությունը իրականացնող խումբը։ Ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»,- հավելեց Ասրյանը։ Ասրյանը պատասխանեց այն հարցին, թե նչու՞ մեր զինծառայողները զենք չեն կիրառել։ Նա ընդգծեց, որ  16 օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Երեկ  մոտենալով մեր զինծառայողներին՝ (4 հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ), զենք ուղղելով մեր զինծառայողների վրա հրամայել են հանձնվել, և մեր երկու զինծառայողները, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց փաստորեն հակառակորդը, լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել են մեր 6 զինծառայողներին։   «Արդեն իսկ մեր սկզբի ժամկետը հատել է, մենք սկզբնական ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ`վերադարձնելու ՀՀ տարածքից գերեվարված 6 զինծառայողներին։ Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող»,- նշեց ԳՇ պետի տեղակալը, հավելելով, որ հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ «Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից  մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու։  Եթե մենք գնում ենք այս իրավիճակի հանգուցալուծման և մեր պետական սահմանով դրության վերականգնման ճանապարհով, մենք ունենք երկու ուղի։ Առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց ետ շպրտել։ Եվ ունենք երկրորդ ճանապարհ․ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջելու, իսկ գերեվարել այս կողմից, այն կողմից զինծառայողների, դա նույնպես ռազմական ուղի է, որը լուծման չի բերի։ Կարող ենք գնալ այդ ճանապարհով, գերեվարել հակառակորդին, նույնը կկատարի ինքը, կկատարենք մենք, և կստեղծվի իմ ներկայացրած երկրորդ ուղղությունը՝ ռազմական բախում»,- եզրափակեց Ասրյանը։
16:49 - 27 մայիսի, 2021
Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-օպերատիվ գլխավոր վարչության պետ

Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-օպերատիվ գլխավոր վարչության պետ

Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։
11:18 - 24 մայիսի, 2021
3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|

3-րդ բանակային կորպուսը, համաձայն այս տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն․ Սամվել Ասատրյանը՝ «տագնապ» հրամանով զորք դիրքեր բարձրացնելու մասին |168.am|

168.am: «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով  դիրքեր են բարձրացնում: «Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք: «3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- այս մասին ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը: Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:
15:10 - 12 մայիսի, 2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
20:47 - 07 մայիսի, 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը։ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հանձնարարականներ է տվել առողջական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու և կայազորային զինվորական հոսպիտալի ուժերով անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
19:25 - 19 ապրիլի, 2021
Տ․ Խաչատրյանը դիմել է դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով

Տ․ Խաչատրյանը դիմել է դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին: Հիշեցնենք, որ փետրվրի 24-ին Տիրան Խաչատրյանն ազատվել է  ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Ապրիլի 13-ին կառավարությունը հայտնել է՝ քանի որ ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի ներկայացրած նախագիծը՝ Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ, և այն չի ուղարկել Սահմանադրական դատարան, Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ։  
16:16 - 17 ապրիլի, 2021
ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

factor.am:  Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։ -Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ -Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։ -Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։ -Այսպիսի հակադարձում կա․ իշխանությունները Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունները որոշեցին հերքել, երբ նա սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը, այսինքն՝ նրան լռեցնելու նպատակ ունեք։ Փաստ է, որ մինչ այդ չեք հերքել Շտաբի պետին, ինչպե՞ս կպատասխանեք այս մեղադրանքին։ -Այս արձանագրությունները հրապարակում ենք ո՛չ թե, որ Օնիկ Գասպարյանը սկսել է մեզ քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարեց փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Ամբողջ խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում։ Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, կարելի է ասել՝ ամբողջովին իրականությունից կտրված է, ես այսպես կձևակերպեի՝ քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել, ինձ մոտ տպավորություն կար՝ ինքը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։ -Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։ -Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։  Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել,  բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։ –Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։ -Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։ Շարունակությունը՝ տեսանյութում
17:13 - 16 ապրիլի, 2021
Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|

Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ՝ փոխանցում է РИА Новости-ն: «Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում»,- բանակցությունների մեկնարկին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Վալերի Գերասիմովն ընդգծել է, որ երկրների համագործակցությունն ամրապնդվում է թե՛ երկկողմ հիմքով և թե՛ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակում: Նրա խոսքով՝ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների ցուցիչը Հայաստանի տարածքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան է: «Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում»,- նշել է Վալերի Գերասիմովը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն է ցուցաբերվել հայ զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն: ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները մշտապես ներկայացվում են բարձր մակարդակով»,- ասել է Գերասիմովը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի անցկացվում են միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան 9-րդ համաժողով, միջազգային բանակային խաղեր և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորում: «Այս միջոցառումներում ակնկալում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակությունների և թիմերի, ինչպես նաև ստորաբաժանման մասնակցությունը «Արևմուտք-2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը: «Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերը»,- ամփոփել է Վալերի Գերասիմովը:
11:34 - 15 ապրիլի, 2021