Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Օդի ջերմաստիճանն ՀՀ ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն ՀՀ ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվեցին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։ Այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Հոկտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 4-8 աստիճանով։ Հոկտեմբերի 8-ից սկսած` մեր երկիր ներխուժած արկտիկական ցուրտ օդային հոսանքները նահանջում են դեպի հյուսիս, իրենց տեղը զիջելով արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնց ներթափանցումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։ Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում օդի ջերմաստիճանն հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում` հասնելով +25․․․+26 աստիճանի»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։
10:32 - 08 հոկտեմբերի, 2021
Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով

Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 6-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:46 - 04 հոկտեմբերի, 2021
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը կնվազի 9-11 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը կնվազի 9-11 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
17:27 - 31 օգոստոսի, 2021
Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները՝ տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հանրապետության տարածքում օգոստոսի 24-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
17:38 - 23 օգոստոսի, 2021
Հայաստանում կշոգի ևս 3-4 աստիճանով, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հայաստանում կշոգի ևս 3-4 աստիճանով, հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա 5  օրերին  Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ինչ առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հայաստանի տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև մինչև 15-20 մ/վ արագություն։Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 16-18 մ/վ արագություն:  
15:07 - 22 օգոստոսի, 2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
14:38 - 08 օգոստոսի, 2021
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 5-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը  կնվազի 3-5  աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 5-6-ին, 10-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
15:40 - 05 հուլիսի, 2021