ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

Դպրոցների կառավարման կարգը շուտով կփոխվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ի պատասխան: Խորհրդարանում Հարությունյանը ներկայացրել է ԼՀԿ-ի՝ իր հրաժարականի պահանջով հարցապնդման պատասխանը: «Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:
16:45 - 16 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթական համակարգում տեսնում է մի շարք խնդիրներ, կարծում է՝ համակարգում կան հարցեր, որոնք ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով, նախարարը երբեմն միջամտում է բուհական ինքնավարությանը: Այս մասին Աժ ամբիոնից ասաց ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը՝  ներկայացնելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրենց հարցապնդումը: Նա նախ դժգոհեց հարցապնդմանը՝ խորհրդարանի ամբիոնից նախարարի տված պատասխանից: Կոստանյանը հիշեցրեց՝ կառավարության 2019-ի ծրագրի կատարողականի ժամանակ դեռ կարծիք է հայտնել՝ կրթական համակարգը կանգնած է կոլապսի եզրին, այսօր պնդում է իր այդ համոզմունքը: Պատգամավորը փորձեց հիմնավորել այս միտքը: «Այսօր՝ գրեթե կես տարի անց տեսնում ենք, որ հանրային դժգոհությունները՝ կրթական համակարգի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ մեծանում են: Երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում ընթանում են նախկին ընդունված պրակտիկայով կամ ոչ կոնստրուկտիվ ճանապարհով»,-ասաց Կոստանյանը: Անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ նա կարծիք հայտնեց, թե օրենքի կոպտագույն խախտումներով են կազմակերպվել համալսարանի ռեկտորի ընտրությունները, պատգամավորը կարծում է, որ դա արվել է նրա համար, որ հաղթի նախարարի ֆավորիտ թեկնածուն: Կոստանյանը կարծում է, որ Երևանի պետական համալսարանում կառավարման ճգնաժամային իրավիճակ ստեղծելու հարցում մեծ ներդրում ունի Հարությունյանը: «Ուղիղ նախարարության ազդեցությամբ բուհական ինքնավարության սկզբունքներին միջամտող գործողություններ են տեղի ունենում»,-նշեց նա: Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ պատգամավորը նշեց, որ ողջ ամռանը ծնողների, դպրոցական համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում հասկացել է, որ դժգոհությունը մեծ է: Կոստանյանը թվեց մի շարք հարցեր, որոնցում խնդիրներ է նկատել: Ըստ պատգամավորի՝ նախարարը նաև անհանդուրժող է հանրության ամենատարբեր շերտերի նկատմամբ: ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
16:33 - 16 սեպտեմբերի, 2020
Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը։ Նախարարին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Այս փոփոխությունները ինչին են միտված, ինչպիսի քաղաքացին, հանրություն ենք ունենալու դրանց արդյունքում»։ «Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-նշեց նախարարը։ Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ազատության մասին նախարարի ասած բոլոր գաղափարները ուղղակի խոսքեր են, քանի որ գործում դրա հակադիր պատկերն ենք տեսնում: «Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին: Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ Ձեզը դուր չի եկել բարեկամի ելույթը։ Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն: Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածին ի պատասխան՝ կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ կարդալ մեկնաբանություններն ու տեսնել՝ քանի ուսուցիչ է մեկնաբանում՝ որևէ բան չի եղել: Շարունակությունը՝ tert.am-ում
16:18 - 16 սեպտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ԼՀԿ-ն ակցիա է կազմակերպել |tert.am|

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ԼՀԿ-ն ակցիա է կազմակերպել |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել: «Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»:Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք այլ ուժեր կմիանան իրենց բողոքին, սակայն վստահ է, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներ դժգոհ են Հարությունյանի կառավարումից, որն էլ խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն է եկել:
15:55 - 16 սեպտեմբերի, 2020
2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով խմբակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ելույթում իրենց հարցապնդմանը անդրադարձ չկատարեց: «Ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա է շեշտը դրվում և չի քաջալերվում օրինակ՝ հումանիտար ուղղությունը և արդյունքում չի կարո՞ղ տուժել հայագիտությունը»,-հարցրեց նա: Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց ասվածի հետ և նշեց, որ բալանսը պահվում է: «Բացի այդ, հայագիտությանը մենք ուշադրության ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս ևս, իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
15:38 - 16 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել՝ խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխանեց «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը: Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց հարցապնդման պատասխանը: «Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը սրանով ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, և սա լավ առիթ է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, իմ կարծիքով, բնական են»,-ասաց նախարարը: Հարությունյանը նշեց՝  կրթության ոլորտից է, լավագույնս տեղյակ է եղել այն ծանրությանը, որ վերցրել է ոլորտում՝ բարեփոխումներ նախաձեռնելով, և թե դա ինչ դիմադրության է արժանանալու: Նա հիշեցրեց՝ դեռ 2018-ին խոսել է այդ ծանր բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված էին տեղափոխվել այլ գոտի: Նախարարն անդրադառնալով՝ իր բնորոշմամբ մեծ բարեփոխումների շուրջ լարվածության պատճառներին՝  նշեց, որ կան օբյեկտիվ պատճառներ: Ըստ ամենայնի հանրության, ԱԺ-ի, մի շարք շահագրգիռ կողմերի՝ մի կողմից և նախարարության միջև մյուս կողմից՝ գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են: Հարությունյանի կարծիքով՝ թեպետ կան և ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի և մերժելի: «Կառավարությունը, նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Մենք նման արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթական համակարգին անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ ձևը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ: Մեր կարծիքով՝ տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները, տասնյակ նոր դպրոցներ, մշակութային հաստատություններ են ստեղծվել, նորոգվել և ստեղծվում համայնքներում»,-ասաց նախարարն ու թվեց, թե որտեղ ինչ աշխատանք է արվել: Հարությունյանը շեշտեց՝ Հայաստանի պատմության մեջ հնարավոր չի լինի գտնել մի իրավիճակ, երբ որևէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ, փաստաթղթեր զուգահեռ մշակի ու ներկայացնի: Նախարարը թվեց դրանք՝  Նախադպրոցական կրթության մասին օրենքն ընդունվել է, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը հաջորդ շաբաթ կլինի ԱԺ-ում, հինգ ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասը հաջորդ ամիս կդրվի հանրային քննարկումների, Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների փաթեթն արդեն ընդունվել է: «Մենք չենք ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը եղել է նախկինում: Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար կամ իրենց մասնակցությամբ կառավարությունը չի հետևում այդ ռազմավարությանը»,-ասաց Հարությունյանն ու շեշտեց՝ այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ են գնում, մեկ րոպե ավելի չի զբաղեցնի այդ պաշտոնը:
15:20 - 16 սեպտեմբերի, 2020
Ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջի մասին |shantnews.am|

Ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը․ ԿԳՄՍ նախարարը՝ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջի մասին |shantnews.am|

shantnews.am: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին: «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների, իմ գործընկերների ընտանիքներում մեծացող երեխաներ են: Ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է այդպիսի կանոնակարգում կամ Առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա: Խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Սրան պետք է լրատվամիջոցներն էլ անդրադառնան, ֆեյք էջերում ստեղծվող էջերին չգնան: Տեսնելով ինչ խնդիրներ են առաջանում, հետևելով ընթացին՝ մենք փոփոխություններ կանենք, եթե դրա անհրաժեշտոթյունը լինի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ հանրությունը և այն ծնողները, ովքեր երեխաներին ուղարկում են դպրոց, ընդունում են կանոնների անհրաժեշտությունը:
13:17 - 16 սեպտեմբերի, 2020
Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|

Հիմքեր լինելու դեպքում Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարական կտա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում կգրի, եթե դրա համար հիմքեր լինեն: Նա այս մասին ասաց հրավիրված ասուլիսի ժամանակ: «Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն բանի հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»,- նշեց նախարարը: Անդրադառնալով բողոքող խմբերի հետ չհանդիպելուն՝ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ինքը հանդիպում է: Նրա խոսքով՝ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին, օրինակ, հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը: «Դա իրենց պայքարի և օրակարգի հարցն է, իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտում նորություններ բերելը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
13:08 - 16 սեպտեմբերի, 2020
Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, և ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։ Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով: «Ուզում եմ արձանագրել՝ անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում և իր դիրքորոշումներով առկա փաստերը  չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:
11:48 - 16 սեպտեմբերի, 2020
Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է 2020թ. բյուջեով, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Վարչապետին զեկուցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները և հետագա քայլերը: Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարևորելով գործընթացի որակյալ և նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև նշված ուղղություններով 2020թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արևիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արևիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, և շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչև տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից և հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը և տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ: «Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող և ստացող տնտեսվարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել», - ամփոփելով նշել է վարչապետը:
17:35 - 14 սեպտեմբերի, 2020
Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: Նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում:  «Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը: Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:
17:29 - 14 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝ 94, Արմավիր՝ 67, Լոռի՝ 50, Վայոց ձոր՝ 11, իսկ ըստ առարկաների` հետևյալ կերպ․ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ 160, հայոց լեզվի և գրականության՝ 145, ռուսաց լեզվի՝ 124, մյուս առարկաների դեպքում ուսուցիչների թիվը փոքր է 100-ից։ Վերոնշյալ խմբում դասվարների թիվը 202 է։ Աշխատանքի չներկայացող ուսուցիչների դեպքում դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների՝ առաջացած թափուր ժամերի մասով։ Բացի այդ, 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի կենտրոնացված հեռավար ձևով` առաջնորդվելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 1207, Շիրակ՝ 211, Արարատ՝ 188, Կոտայք՝ 175, Լոռի՝ 172, Գեղարքունիք՝ 142, Արմավիր՝ 110, Արագածոտն՝ 78, Սյունիք՝ 63, Տավուշ՝ 47, Վայոց ձոր՝ 33 աշակերտ, իսկ ըստ դասարանների` հետևյալ ձև. 1-ին՝ 96, 2-րդ՝ 230, 3-րդ՝ 258, 4-րդ՝ 262, 5-րդ՝ 257, 6-րդ՝ 290, 7-րդ՝ 240, 8-րդ՝ 271, 9-րդ՝ 209, 10-րդ՝ 107, 11-րդ՝ 103, 12-րդ՝ 103 աշակերտ։ «Հիշեցնենք, որ համաձայն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կանոնների՝ սովորողը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Հավելենք, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորելու է 397607 աշակերտ, իսկ առաջին դասարան է հաճախել 38186 աշակերտ»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:16 - 14 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը: Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից:
13:07 - 14 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

Սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։ Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում  կդիտարկվի  աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը: Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան է ԿԳՄՍ նախարարին ցույց տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները: ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը ՀՀ  Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: Այս նախակրթարանը ևս գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով սպասում է իր փոքրիկ սաներին։ Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են խմբասենյակներով, եղել նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
09:47 - 14 սեպտեմբերի, 2020