ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ. Վալերիյ Օսիպյան

Անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ. Վալերիյ Օսիպյան

Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժամնումների ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձել է մայրաքաղաքում գիշերային ժամերին իրականացվող ուժեղացված ծառայություններին, շեշտել, որ հպարտանում է բարեխիղճ ծառայողներով: Ոստիկանության պետը խոսել է նախկինում տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Ընդգծել է, որ հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային. «Օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ պաշտոնից, դիրքից, մեքենայի մակնիշից ու համարանիշից, հարկավոր է ծառայել համարձակ: Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ կաշկանդված ոստիկանները, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, համակարգում տեղ չեն ունենա»,-ասել է Վալերիյ Օսիպյանը: Անդրադառնալով ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, և որ անչափ կարևոր է` անհանդուրժողականություն է պետք ցուցաբերել կոռուպցիոն ցանկացած երևույթի նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծել է ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն: Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին: Ոստիկանության պետը նկատել է, որ լիարժեք ու բարձրորակ ծառայությունը պետք է ամենօրյա լինի: Քննարկվել են ոստիկանության ստորաբաժանումների ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օիպյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:
14:39 - 01 հուլիսի, 2019
Արարատում շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են անցկացվել

Արարատում շուրջ 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են անցկացվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որին ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։
17:34 - 26 հունիսի, 2019
Շիրակի ոստիկանական բաժանմունքներ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». ՀՀ ոստիկանություն

Շիրակի ոստիկանական բաժանմունքներ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». ՀՀ ոստիկանություն

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք Շիրակի ոստիկանների ծառայության արդյունքը։ Ուժեղացված ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով կազմվել են 70 պարեկախմբեր։ Դրանցից 45-ը շրջել են մեքենաներով, 25-ը՝ հետիոտն։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել է 364 ոստիկան՝ մարզային վարչության տարածքային բաժիններից, մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումից, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժիններից։ Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա և քրեական հեղինակությունների 14 բնակարան։  Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։  
17:39 - 24 հունիսի, 2019
Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը |lragir.am|

Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը |lragir.am|

lragir.am։ ՀՀ ոստիկանությունն ապահովում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի անվտանգությունը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Դատավորները դիմել էին ՀՀ ոստիկանությանն իրենց անվտանգությունն ապահովելու համար:Մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը բավարարել էր և Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել. Դատարանը հաշվի էր առել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ներկա նախագահ Բակո Սահակյանի երաշխավորությունը: Դավիթ Գրիգորյանը նաև կասեցրել է գործի վարույթն ու այն ուղարկել է ՍԴ՝ լրացուցիչ քննության համար:Դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում այժմ գտնվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության բողոքարկման քննությունը Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման վերաբերյալ:
06:20 - 24 հունիսի, 2019
Նոր մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշխատավայրում կատարված շորթման դեպքից

Նոր մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշխատավայրում կատարված շորթման դեպքից

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։ Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։ Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։Դեպքի հանգամանքները պարզվում են։
10:23 - 20 հունիսի, 2019
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր»

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր»

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողներն, ուժեղացված ծառայության շրջանակներում, օպերատիվ տվյալների հիման վրա ստուգումներ են իրականացրել մի քանի տասնյակ հանցավոր հեղինակությունների բնակության վայրերում։ Տարբեր հանցագործությունների կասկածանքով ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 33 անձ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։ Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված, առանց վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցը առանց համարանիշերի շահագործող 4 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումների փաստերով կազմվել է շուրջ 139 արձանագրություն։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Աշտարակում, Ապարանում, Թալինում և այլուր իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու համար բաժիններ են բերվել մարզում բնակվող քրեական հեղինակություններ, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող»։ Կոտայքի մարզում իրականացրած երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 66 վարորդի, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա, որոնցից 6-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, 2-ինը վարորդական իրավունքիի վկայական չեն ունեցել, մյուսներինը այլ խախտումների համար։ Ոստիկանույան ծառայողները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 5 քրեական հեղինակության և 13 նախկինում դատապարտված անձանց։ Բերման են ենթարկվել նաև անձինք, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Արմավիրի ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 14 վարորդի, որոնց մեքենաները տեղափոխել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ընդհանուր առմամբ՝ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 63 մեքենա։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային բաժիններ բերման են ենթարկվել ու բերվել 147 անձ։ Մի քանի դեպքով հարուցվել է վարչական վարույթ։ Ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների, ինչպես և Լոռին սպասարկող ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Արդյունքում հայտնաբերվել է ճանապրհային երթևեկության կանոնների 54 խախտում։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ապօրինի փայտանյութով բեռնված մեկ բեռնատար։  Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայությունն իրականացրել են 84 կարգախմբերով, որոնք շրջել են ողջ մարզով և հայտնաբերել մի շարք իրավախախտումներ։ Կարգազանց 155 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տարածքային ստորաբաժանումներ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել բազմաթիվ անձինք, այդ թվում ՝ քրեական հեղինակություններ։ Հայտնաբերվել են սառը զենքեր ու մեկ հետախուզվող անձ։ Ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող, այսպես կոչված՝ «օրենքով գողերի» բնակության հասցեներում։ Վայոց ձորի ոստիկանները ևս իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 17 խախտում, 4 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է նաև լռության կանոնների խախտման մեկ դեպք, որի փաստով կազմվել է արձանագրություն։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Գեղարքունիքում մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 155 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով սպառնալիք են ստեղծել երթևեկության անվտանգության նկատմամբ։ Տարբեր կասկածանքներով բաժիններ բերմանն են ենթարկվել ավելի քան 80 անձ, կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել թմրամիջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ուժեղացված ծառայության մասին պատմող տեսաշարը եզրափակենք՝ անդրադառնալով Տավուշի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Ճանապարհային ոստիկանության և բաժինների ծառայողների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 16-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Տարբեր կասկածանքներով հիշյալ բաժիններ բերման են ենթարկվել նաև մի խումբ անձինք։ ՀՀ ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումները նույն հետևողականությամբ ու վճռականությամբ շարունակելու են ուժեղացված ծառայություննր իրականացնել ողջ երկրում՝ հանդուրժողականություն ու ներողամտություն չցուցաբերելով իրավախախտների և օրինախախտների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ հորդորում ենք պահպանել օրենքը։  
15:50 - 18 հունիսի, 2019
Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս II |hetq.am|

Բարձրաստիճան ոստիկանների տպավորիչ հայտարարագրերը. մաս II |hetq.am|

hetq.am: Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, ներկայացնում ենք ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծության երկրորդ մասը։  Այսպես, ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանը 2018 թվականի ընթացքում ստացել է 100.000 ռուսական ռուբլի և 13.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, սակայն հայտարարագրում չի նշվում, թե ումից է ստացել այդքան գումար։ Գնդապետի դրամական միջոցները կազմել են 17.000 ԱՄՆ դոլար և 8.000.000 դրամ, իսկ փոխառություններից ստացած եկամուտը կազմել է 44.400.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.661.000 դրամ, այսինքն նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ։ Պրն. Սարգսյանը նաև հայտարարագրել է 50.704.500 դրամ արժեք ունեցող բնակարան, 3.380.000 դրամ արժեք ունեցող ավտոտնակ և 1.448.000 դրամ արժեք ունեցող հողատարածք։ Գնդապետ Սարգսյանի կինը՝ Սարգսյան Լիլիթը, հայտարարագրել է 5.000 ԱՄՆ դոլար և 10.000.000 դրամ, իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 2.741.000 դրամ։ Արման Սարգսյանի գործընկերոջ՝ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Քոչարյան Հովհաննեսի դրամական միջոցները կազմել են՝ 40.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.149.000 դրամ, փոխառություններից ստացած եկամուտը՝ 3.000.000 դրամ։ Անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Գևորգյան Արսենի դրամական միջոցները 2018թ.-ին կազմել են 46.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը 5.807.000 դրամ։ ՀՀ ԿԱ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Կարապետյան Ահարոնի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 7.170.576 դրամ, փոխառությունից ստացած եկամուտը՝ 2.600.000 դրամ։ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ղուկասյան Արմենի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 6.950.000 դրամ։
14:18 - 17 հունիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կառույցում, իբրև թե, հասունացող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կառույցում, իբրև թե, հասունացող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով: Այս մասին պարզաբանում է հրապարակել ՀՀ ոստիկանությունը։ «Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։ Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից»,- ասված է պարզաբանման մեջ։
09:19 - 15 հունիսի, 2019
ՊԵԿ գլխավոր տեսուչը տարիներ շարունակ գումարներ է վերցրել տնտեսվարող սուբյեկտներից. Ոստիկանություն

ՊԵԿ գլխավոր տեսուչը տարիներ շարունակ գումարներ է վերցրել տնտեսվարող սուբյեկտներից. Ոստիկանություն

ՀՀ ԱԱԾ–ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են ՊԵԿ–ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։ Մասնավորապես, ըստ նախնական տվյալների պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013–2019թթ. Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։ Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության։
13:51 - 10 հունիսի, 2019
Ոստիկանությունը պարզաբանել է Յուրի Խաչատուրովին սահմանը հատել թույլ չտալը

Ոստիկանությունը պարզաբանել է Յուրի Խաչատուրովին սահմանը հատել թույլ չտալը

Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։ Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն: ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա: Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ:Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում:
07:18 - 10 հունիսի, 2019
Շատացել են օրինախախտները. Օսիպյանը ՃՈ-ին մի քանի օր ժամանակ է տվել պատկերը շտկելու համար

Շատացել են օրինախախտները. Օսիպյանը ՃՈ-ին մի քանի օր ժամանակ է տվել պատկերը շտկելու համար

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների պետեր և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը:Խորհրդակցության գլխավոր թեման ճանապարհային ոստիկանության ծառայությունն էր: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ քաղաքացիները դժգոհում են ստորաբաժանման ծառայությունից: Շատացել են օրինախախտները. մանավանդ գիշերային ժամերին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում երթևեկության մյուս մասնակիցների, նաև քաղաքացիների նկատմամբ:Ոստիկանության պետը հորդորեց անմիջապես անցնել ուժեղացված ծառայության հանրապետության ողջ տարածքում: Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել գերհզոր ձայնազդանշանային համակարգերօգտագործող, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորած խլացուցիչներ ունեցող մեքենաների վարորդներին:Եթե կլինեն վարորդներ, որոնք չեն ենթարկվի ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, օրենքի սահմաններում կհամալրվեն հավելյալ ուժեր և իրավախախտը բերման կենթարկվի ոստիկանություն: Անհրաժեշտության դեպքում ճանապարհային ոստիկանության կարգախմբի հետ ծառայության դուրս կգան նաև պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ վաշտի ծառայողներ:Վալերիյ Օսիպյանը խիստ հանձնարարական տվեց՝ ոստիկանին վիրավորելու դեպքում օրենքի սահմաններում կոշտ պատասխան ու իրավական գնահատական տալ:Դիմելով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմին՝ ոստիկանության պետը ևս մեկ անգամ հորդորեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, կանոնակարգել հերթերը և մատուցել բարձրորակ ծառայություն:Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մի քանի օր ժամանակ տվեց ամբողջ պատկերը շտկելու համար, այլապես կքննարկվի ճանապարհային ոստիկանությունում մեծածավալ կադրային փոփոխությունների հարցը:Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:
14:34 - 07 հունիսի, 2019