ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որին կենթարկվեն՝ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիութության ծառայությունը |armtimes.com|

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որին կենթարկվեն՝ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիութության ծառայությունը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն: ՆԳ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ նախագահը։
13:53 - 15 ապրիլի, 2021
Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: «Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում երկրում: Այսօրվա Հայաստանը, ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, չեն կարող թույլ տալ նման շռայություն և պարտավոր ենք մեր մոտեցումը փոխել: Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով և այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- նշեց Քերոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ թեման վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է, դրա համար էլ որոշել են այն քննարկել: Հարցը ոչ միայն տնտեսական, այլև առողջապահական հարցերի հետ է կապված: «Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարցը պարզ հարց չէ, բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից և վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ հիմա ընդունում ենք օրենքի նախագիծ, որը պետք է շրջանառվի, ԱԺ ընթերցումներ անցնի և մինչ այդ էլ բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու՝ թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասաց վարչապետը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, թե ինչու է նախարարությունը նախագծին դեմ: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում, և 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Հանգստյան օրերի քանակով մեր երկրում կարգավորւմը միջին մակարդակի է: Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի: Վարչապետն առաջարկեց հարցի մասին վերջնական եզրակացություն չանել, հնարավորություն տալ, որ քննարկումը որպես հարց դրվի շրջանառության մեջ և քննարկվի:
12:17 - 15 ապրիլի, 2021
Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում: «Նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն քովիդի և պատերազմի պատճառով չեն իրականացվել: Առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը 110 միլիոն դրամ է»,- տեղեկացրեց Վահրամ Դումանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանա հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ: «Մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որտեղ առանցքում լինի բովանդակություն: Տեսնում ենք, որ առանց Կառավարության միջամտության՝ Երևանում և Գյումրիում այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորումը նաև մարզերում: Պետք է արձանագրել, որ երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, որ ովքեր ունեն նման նախաձեռնություն՝ ներկայացնեն մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ, որոնց ուղղակի աջակցում ենք, որ այդ կենտրոնները ստեղծեն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ սրանով երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի:
12:02 - 15 ապրիլի, 2021
Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար |1lurer.am|

Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է ԱՀ քաղաքացիների 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը: «Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի: Առաքելյանի խոսքով՝ մինչև հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ: Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ:
11:22 - 15 ապրիլի, 2021
Ողջ տարին ՀՀ կառավարությունն աշխատելու է Արցախի աջակցության 3 մեծ ծրագրերի ուղղությամբ. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

Ողջ տարին ՀՀ կառավարությունն աշխատելու է Արցախի աջակցության 3 մեծ ծրագրերի ուղղությամբ. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: 2020-ը Հայաստանի համար լարված տարի էր, Կառավարությունը գործել է արտակարգ ռեժիմի պայմաններում և թիրախային միջոցառումներ իրականացրել բոլոր ոլորտներում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Նա անդրադարձավ երկու հիմնական ուղղությանը՝ Արցախի աջակցության և կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերին: Փոխվարչապետը նշեց, որ Արցախի աջակցության ծրագրերը շուրջ 2 տասնյակ են, դրանց մի մասը դեռևս շարունակվում է: Մասնավորապես՝ անհետ կորած զինծառայողների աջակցության 6-ամսյա 500 հազար դրամ տրամադրելու «Կամուրջ» միջոցառում՝ շահառուները 600 ընտանիք, վճարված գումարի չափը 1 մլրդ դրամ:  Խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ եռապատկելով Զինհիմնադրամի տրամադրած 100 հազար դրամը՝ 265 շահառու, օգտագործված միջոցները 200 մլն դրամ:  Հյուընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագիր՝ ամսական 30 հազար դրամ հատուցում Հայաստանի, 45 հազար դրամ՝ Արցախի դեպքում, շահառուների թիվը 8410 է, 1.1 մլրդ դրամ արդեն վճարվել է այդ նպատակով: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսվարձի 100 տոկոս վճարում՝ 4210 շահառու, 900 մլն դրամ:   Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավոր քաղաքացիական անձանց մեկ անգամյա աջակցություն՝ 1-5 մլն դրամ՝ 56 շահառու այս պահին, 200 մլն դրամ վճարված գումար:  Վիրավոր զինծառայողներին աջակցություն՝ 6500 շահառու, վճարված 3.3 մլրդ դրամ:  Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչներին մեկ անգամյա՝ 300 հազար դրամ աջակցություն, նաև 68 հազարական դրամ՝ 6 ամսվա ընթացքում՝ 35 շահառու, 15 մլն դրամ: ՀՀ-ում պատերազմի հետևանքով անշաժ գույքը վնասված անձանց փոխհատուցում՝ 77 շահառու, 50 մլն դրամ:  Արցախում հաշվառված անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ փոխվարչապետի, ամենամեծ ծրագիրն է՝ խոսքը կանանց և երեխաներին աջակցության ծրագրի մասին է՝ 77 420 շահառու, վճարված 5.3 մլրդ դրամ:   Արցախի վերահսկողությունից դուրս մնացած անձանց մեկ անգամյա՝ 300 հազար դրամի վճարման ծրագիր՝ 33 981 շահառու, վճարվել է 10.2 մլրդ դրամ:  Արցախում անշարժ գույք կորցրած անձանց աջակցություն՝ 250 հազար դրամ՝ մեկանգամյա՝ 5276 շահառու, 1.3 մլրդ դրամ:  Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցություն՝ 13 873 երչեխա, 300 մլն դրամ:  Այսպիսով, Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը:  Նա նշեց, որ 6 մլրդ դրամ տրամադրվել է Արցախի կառավարությանը՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով:  Գրիգորյանը հայտնեց, որ Արցախում բնակարանաշինության ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացնելու է 52 մլրդ դրամ, լինելու է նաև գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ նրա, ԱՀ կառավարության կողմից կհաստատվի մինչև ամսվա վերջ, ՀՀ կառավարությունը կֆինանսավորի այդ ծրագիրը:  Այսպիսով, փոխվարչապետի խոսքով, Արցախի աջակցության մասով առկա է 3 մեծ ծրագիր՝  սոցիալական աջակցության, բնակարանով ապահովելու և վնասների հատուցման: «Ողջ տարին աշխատելու ենք այս երեք ծրագրերի շրջանակում»,- ընդգծեց Գրիգորյանը: 
10:41 - 15 ապրիլի, 2021
Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

Նախարարը հնարավոր է համարում մինչև տարեվերջ բնակչության 20 տոկոսի պատվաստումը կազմակերպելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ապահովել բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանի հարցին: Նախարարը նախ հիշեցրեց. «Երեկվանից Հայաստանում սկսվել է լայնածավալ պատվաստումային գործընթացը: Քաղաքացիների կողմից պատվաստումային գործընթացին ակտիվ մասնակցությունն անչափ կարևոր է»: Արկադի Խաչատրյանը նկատեց, որ նախարարը մի առիթով ասել է, որ մինչև տարեվերջ պլանավորվում է 600-700 հազար մարդ պատվաստել: «Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակում ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով ՝ մենք հնարավոր ենք համարում, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշված նշաձողը ապահովելու և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացը կազմակերպելու»,-ասաց Ավանեսյանը:  Նա վստահեցրեց, որ միայն մի քանի երկրներ կան, որ կարողացել են 30-40 տոկոսի պատվաստում ապահովել հիմա, երկրների մեծամասնությունը գտնվում է 1-15 տոկոսի շրջակայքում:
17:10 - 14 ապրիլի, 2021
Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը

ՀՀ Կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում: Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Այն ունի կնիք, ձևաթուղթ, հաշվեկշիռ, բանկային հաշիվ, կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները: Նախադպրոցական հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար: Գործունեության նպատակը յուրաքանչյուր սանի, այդ թվում՝ կրթության  և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների` առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության  պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է: Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: Նախադպրոցական կրթական ծրագրերում և ծառայություններում որպես անբաժանելի մաս կարող են ներառվել` ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները. մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործումը. սաների խնամքի, առողջության և անվտանգության պահպանումը, սննդի կազմակերպումը` ըստ առողջապահական նորմերի. սաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները։ Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝ մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ. մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ. մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ. նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ. կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումն այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում, խմբերի առավելագույն խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Աշխատանքային ռեժիմը, երեխաների մնալու տևողությունը սահմանում է հաստատության հիմնադիրը: Մանկավարժական և սպասարկող անձնակազմերը տարին 1 անգամ ենթարկվում են բժշկական զննության: Աշխատանքի ընդունվում են այն անձինք, որոնց որակավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում են լիազորված մարմնի սահմանած բնութագրերին: Օրինակելի կանոնադրությամբ սահմանված են տնօրենի, փոխտնօրենի, մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական ղեկավարի և այլ աշխատողների պարտականություններն ու պատասխանատվությունը:
19:07 - 12 ապրիլի, 2021
Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր |armenpress.am|

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ կառավարության առաջարկություններով հանդերձ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում էր այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: «Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել է տարբեր սպայական և շարքային կոչումների համար տարբեր տարիքային շեմ սահմանել»,-ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԼՀԿ-ի համար առաջարկն ընդունելի է, քանի որ տարիքի բարձրացման միտումը պահպանվում է: Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները: ԼՀԿ-ն առաջարկել էր սահմանել 63 տարեկան, կառավարությունը՝ 45: Իսկ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմում հաշվառված անձանց համար գործում էր մինչև 45 տարեկանի շեմը: Կռավարությունն առաջարկել է այն դարձնել 50: Պայմանգրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը շարքային կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար, կառավարության  առաջարկով,  45-ից դարձվում է 50, կրստեր սպայական կազմի համար` 48-ից դարձվում է 52, ավագ սպայական կազմի մայորի և փոխգնդապետի համար` 50-ից դարձվում է 55, ավագ սպայական կազմի գնդապետի համար 55-ից դարձվում է 58: Ավելի բարձր կոչումների համար շեմը թողնվել է անփոփոխ: Կառավարությունն առաջարկել է տարիքային շեմերի այլ փոփոխություններ ևս:
12:48 - 09 ապրիլի, 2021
Կառավարությունն արտոնություններ տրամադրեց մի քանի մլրդ դրամի ներդրումային ծրագրերի

Կառավարությունն արտոնություններ տրամադրեց մի քանի մլրդ դրամի ներդրումային ծրագրերի

Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: «Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:  2003 թ.-ից գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ:  «Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ: «Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:
19:58 - 08 ապրիլի, 2021
Այս տարվա նոյեմբերից մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. վարչապետ
 |armtimes.com|

Այս տարվա նոյեմբերից մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կրթության եւ գիտության ոլորտում: «Ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, ընդունվել է հանրակրթության չափորոշիչը, առաջիկայում կընդունվի նախակրթության չափորոշիչը, դեռեւս 2019 թվականից բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրեցինք գիտության ոլորտին եւ ձեռք բերվեց շոշափելի քանակով լաբորատոր տեխնիկա եւ սարքավորումներ: Այս շարքում ես առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ մենք մեր հանրակրթության համակարգում մի շատ կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այն է՝ անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու միջոցով ուսուցիչները կարող են իրենց աշխատավարձը բարձրացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարեց, որ այս տարվա նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ մեծ թվով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգվել այս ընթացքում. «Վերջին երեք տարում բացվել է 60 նախակրթարան։ Այս տարի 8 ամբողջությամբ նորոգված, վերակառուցված ավագ դպրոց է շահագործման հանձնվելու։ Բացի այդ շինարարություն ենք սկսել մոդուլային դպրոցների եւ հուսով եմ, որ դրանք նույնպես շահագործման կհանձնվեն»:
12:50 - 08 ապրիլի, 2021