Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, և շուտով Վրաստանը կձևակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որևէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Տուրնավան: Նրա խոսքով՝ ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ այն համարվում է կոմերցիոն գաղտնիք: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը: Ավելի ուշ Վրաստանը հրաժարվել էր ռուսական գազից և վճարումը ստանում էր գումարային տեսքով: armtimes.com
06:09 - 13 մարտի, 2019