Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայում քրդամետ կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերը վնասում են երկրում ժողովրդավարությանը․ ԱՄՆ պետդեպն Անկարային կոչ է արել հարգել խոսքի ազատության սկզբունքները |tert.am|

Թուրքիայում քրդամետ կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերը վնասում են երկրում ժողովրդավարությանը․ ԱՄՆ պետդեպն Անկարային կոչ է արել հարգել խոսքի ազատության սկզբունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) լուծարման մասին թուրքական դատախազության պահանջը վնասում է երկրում ժողովրդավարությանը, ուստի Անկարային կոչ է անում հարգել խոսքի ազատության սկզբունքները: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ներառյալ՝ մարտի 17-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու տագնապալի որոշմանը»,- ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։ Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ում հետևում են նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերին՝ ընգծելով, որ այդ որոշումը Թուրքիայում էլ ավելի կխաթարի ժողովրդավարության սկզբունքները։ «Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում հարգել կարծիքների արտահայտման ազատությունը»,- հավելել է մամուլի քարտուղարը: Շարունակությունը՝ tert.am-ում։
09:46 - 18 մարտի, 2021
Թուրքիան 30 «Bayraktar TB2» անօդաչու է մատակարարել Ուկրաինային |hetq.am|

Թուրքիան 30 «Bayraktar TB2» անօդաչու է մատակարարել Ուկրաինային |hetq.am|

hetq.am: Թուրքիան 30 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք է մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին  գրում է Avia.pro-ն։ Վերջինիս տվյալներով՝ անօդաչուների տեղափոխումն իրականացվել է 2021 թվականի մարտի 14-ին Թուրքիայի տարածքից։ Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ Քաթարը առնվազն 6 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու է մատակարարել Ուկրաինային։ Avia.pro-ի տվյալներով՝ այս պահին Ուկրաինայի տարածքում, գումարային առումով, հարվածային անօդաչուների թիվը կարող է հասնել 50-ի։ Սա այն դեպքում, երբ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է մինչև 12 դրոն: Ավելի վաղ, Կիևում հայտարարել էին, որ Դոնբասում ցանկանում են կիրառել ղարաբաղյան սցենարը։  «Այժմ առկա են բոլոր պայմանները, որպեսզի Ուկրաինան վերադարձնի չվերահսկվող տարածքների էական մասը։ Անհրաժեշտ է միայն գերագույն հրամանատարի հրամանը»,- հայտարարել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
23:08 - 17 մարտի, 2021
Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով: Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»: Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում:
19:12 - 16 մարտի, 2021
Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
15:51 - 16 մարտի, 2021
Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «լուրջ մտահոգություններ»  ունի դաշինքի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, սակայն հավելել է, որ դաշինքն Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար կարևոր հարթակ է, հայտնում է Ahval-ը: «Ես արտահայտել եմ իմ լուրջ մտահոգությունները, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ` սկսած Միջերկրական ծովի արևելյան շրջաններից, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներ», - նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, սակայն հավելել, թե հավատում է, որ դաշինքը «կարող է գոնե կարևոր հարթակ ստեղծել վերոնշյալ հարցերի քննարկման, խնդիրները բարձրացնելու և տարբեր հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ունենալու համար»: Հակառակ  նրան, որ Թուրքիան դաշինքի անդամ է 1952 թվականից, վերջին տարիներին  իր կատարած որոշ քայլերով զայրացրել է ՆԱՏՕ–ի անդամ մի շարք պետությունների։ Շարունակությունը` tert.am-ում։
11:22 - 16 մարտի, 2021
Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն
 |tert.am|

Հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն |tert.am|

tert.am: Չորեքշաբթի երեկոյան Դոհայի օդանավակայանում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն: Ռուս նախարարը առաջինն է ժամանել Էր-Ռիադից, իսկ թուրքը՝ Բիշքեկից: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: Սկսելով բանակցությունները՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ հենց այսօր երկու երկրների նախագահները տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել են թուրքական «Ակքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմքի համար բետոնի լցման արարողությանը: Մևլութ Չավուշօղլուն ցավով նշել է, որ թռիչքի պատճառով իրեն հաջողվել է դիտել հեռարձակման միայն մի փոքրիկ հատվածը: Հինգշաբթի օրը երկու նախարարներն էլ կհանդիպեն Կատարի իրենց գործընկերոջ ՝ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Թանիի հետ, և եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Հանդիպման հիմնական թեման կլինի Սիրիան: Դոհան վաղուց Մոսկվային առաջարկել է այս ձևաչափը, որը կարող է լրացնել Սիրիայի հարցով այլ հարթակներին: 
22:26 - 10 մարտի, 2021
Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|

Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:   Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:   «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:   Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ  կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:   Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին:
20:30 - 10 մարտի, 2021
Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով
 |azatutyun.am|

Անկարայի դատարանը վճիռներ է կայացրել Ռուսաստանի դեսպանի սպանության գործով |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման: Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին: Դատարանը Սալիհ Յիլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին մեղավոր է ճանաչել մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են երկուական ցմահ ազատազրկման: Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, ևս ութ ամբաստանյալ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:  
20:06 - 09 մարտի, 2021
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, զբոսաշրջության, պաշտպանության, գյուղատնտեսության, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, երկկողմ հարաբերությունների զարգացման քայլերի և տարածաշրջանային թեմաները:Նախագահ Էրդողանը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է այս տարվա երկրորդ կեսին հյուրընկալել թուրք-բրիտանական Թաթլըդիլ համաժողովը, եթե համավարակի պայմանները թույլ տան:Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ապրիլին կարող են վերսկսվել «անխափան և անվտանգ» զբոսաշրջային ուղևորությունները:Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև Ազատ առևտրի համաձայնագիրը շրջադարձային պահ է երկու երկրների միջև հարաբերություններում `շեշտելով, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն 20 միլիարդ դոլար երկկողմ առևտրի ծավալին հասնելուն:
10:19 - 09 մարտի, 2021
Անկարան Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ռուսական C-400-ների գնման պատճառով Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը |tert.am|

Անկարան Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ռուսական C-400-ների գնման պատճառով Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը |tert.am|

tert.am: Թուրքիան հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի նկատմամբ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության կայաններ գնելու համար գործադրված ճնշումը պետք է նվազեցվի, հայտնում է Ahval-ը։ԱՄՆ-ն պետք է փոխզիջման գնա և խթանի ռազմավարական հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ, երկուշաբթի Bloomberg-ի հրապարակված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը:Պենտագոնը և Պետդեպարտամենտը կոչ են արել Թուրքիային հրաժարվել 2019 թվականին Ռուսաստանից գնված զենքից և չեղարկել նոր խմբաքանակը գնելու ծրագրերը՝ ասելով, որ համակարգը կարող է ՆԱՏՕ-ի պաշտպանական ոլորտի՝ ներառյալ նոր F-35 կործանիչի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:«ԱՄՆ-ն պետք է հասկանա Թուրքիայի անվտանգային շահերը», - նշել է Քալընը և հավելել, – «Մենք ցանկանում ենք տեսնել մեր դաշնակիցների կոնկրետ գործողությունները»:Թուրքիան կոչ է արել Միացյալ Նահանգներին բանակցություններ սկսել այն հանգամանքների շուրջ, որոնց դեպքում կարող են տեղակայվել և կիրառվել ռուսական հրթիռները: Պաշտոնական Անկարան նշել է, որ ցանկացած գործարքի շրջանակներում Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել քուրդ զինյալներին Սիրիայում՝ շեշտելով, որ գրոհայիններն անբաժան են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից»:«Մեր հարաբերությունները կարող են շատ կառուցողական լինել», – շեշտել է Քալընը։
14:18 - 08 մարտի, 2021