hetq.am: Թուրքիան 30 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք է մատակարարել Ուկրաինային։ Այդ մասին
գրում է Avia.pro-ն։ Վերջինիս տվյալներով՝ անօդաչուների տեղափոխումն իրականացվել է 2021 թվականի մարտի 14-ին Թուրքիայի տարածքից։ Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ Քաթարը առնվազն 6 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու է մատակարարել Ուկրաինային։
Avia.pro-ի տվյալներով՝ այս պահին Ուկրաինայի տարածքում, գումարային առումով, հարվածային անօդաչուների թիվը կարող է հասնել 50-ի։ Սա այն դեպքում, երբ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է մինչև 12 դրոն: Ավելի վաղ, Կիևում հայտարարել էին, որ Դոնբասում ցանկանում են կիրառել ղարաբաղյան սցենարը։
«Այժմ առկա են բոլոր պայմանները, որպեսզի Ուկրաինան վերադարձնի չվերահսկվող տարածքների էական մասը։ Անհրաժեշտ է միայն գերագույն հրամանատարի հրամանը»,- հայտարարել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
comment.count (0)