Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով
 |1lurer.am|
20:30 - 10 մարտի, 2021

Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:

 
Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:
 
«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:
 
Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ  կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:
 
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել