Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|
11:22 - 16 մարտի, 2021

Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «լուրջ մտահոգություններ»  ունի դաշինքի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, սակայն հավելել է, որ դաշինքն Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար կարևոր հարթակ է, հայտնում է Ahval-ը:

«Ես արտահայտել եմ իմ լուրջ մտահոգությունները, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ` սկսած Միջերկրական ծովի արևելյան շրջաններից, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներ», - նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, սակայն հավելել, թե հավատում է, որ դաշինքը «կարող է գոնե կարևոր հարթակ ստեղծել վերոնշյալ հարցերի քննարկման, խնդիրները բարձրացնելու և տարբեր հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ունենալու համար»:

Հակառակ  նրան, որ Թուրքիան դաշինքի անդամ է 1952 թվականից, վերջին տարիներին  իր կատարած որոշ քայլերով զայրացրել է ՆԱՏՕ–ի անդամ մի շարք պետությունների։

Շարունակությունը` tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել