Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Արվում է ամեն բան, որ թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից. ՌԴ դեսպան |shantnews.am|

Արվում է ամեն բան, որ թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից. ՌԴ դեսպան |shantnews.am|

shantnews.am: «Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հօգուտ հակամարտության դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մեր դիրքորոշումը կոնկրետ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին. փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ի խնդիրն է միջնորդի կարգավիճակում կողմերի համար ընդունելի խաղաղ կարգավորման հասնելու պայմաններ ստեղծելը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ ՌԴ-ն անում է ամեն ինչ, այդ թվում` համագործակցելով ՄԽ-ի մյուս համանախագահների հետ, որպեսզի էսկալացիան դադարեցվի, կողմերը կարողանան վերադառնալ բանակցային սեղան՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- նշել է Կոպիրկինը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվ կապ է պահպանում կողմերի հետ։ «Արվում է ամեն բան, որ լինեն խաղաղ բանակցություններ և թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա դեսպանն ընդգծել է, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ռազմական գործողությունները դադարեցնելու կոնկրետ ազդակներով։
16:55 - 29 սեպտեմբերի, 2020
Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթների վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից: «Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի  և ԵԱՏՄ-ի  շրջանակում»,-նշեց դեսպանը: Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,-ընդգծեց Կոպիրկինը: Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի  սահմանափակումներ:
16:16 - 18 սեպտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև   ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը: Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:
18:42 - 28 հուլիսի, 2020
Դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել. Հայաստանում ՌԴ դեսպան

Դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել. Հայաստանում ՌԴ դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը:Հանդիպման սկզբում նախարար Ա.Հարությունյանը հայտնել է, որ անցած օրն այցելել է Տավուշի մարզ՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած դպրոցներ և մանկապարտեզներ: Նա ընդգծել է՝ անթույլատրելի և դատապարտելի են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները: Նախարարը նաև իրազեկել է, որ անցած շաբաթ նույնաբովանդակ նամակներ են ուղղվել միջազգային կառույցներին:Դեսպան Ս.Կոպիրկինը, համամիտ լինելով նախարարի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև քաղաքացիական մյուս հաստատությունները, չեն կարող թիրախավորվել:Կողմերն արձանագրել են, որ ավարտվել է միջպետական ծրագրի շրջանակում 2020-21 ուսումնական տարում ՌԴ բուհեր ՀՀ քաղաքացիների ընդունելության մրցույթը: Հայտ է ներկայացրել 300 դիմորդ, իսկ կրթաթոշակների թիվը կազմել է 210: Նախատեսվում է հատկացնել լրացուցիչ ևս 20 տեղ: ՌԴ դեսպանի խոսքով՝ արդեն մշակվել են տարրական դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման ուսումնամեթոդական նյութեր, որոնք հասանելի են լինելու նաև Հայաստանում աշխատող մանկավարժների համար: Նա ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դեսպանների գործունեության նոր նախաձեռնությունը, կարևորել հաջորդ ամիս մեկնարկող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում հայոց լեզվի՝ որպես պարտադիր առարկա, ուսուցման հարցի կարևորության մասին: Նա ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման ընթացքը և իրազեկել, որ նոր չափորոշչով ռուսաց լեզվի դասավանդումը կկազմակերպվի երկրորդ դասարանից:Նախարարության պատասխանատուները նշել են, որ այս պահին ձևավորված աշխատանքային խումբը նաև կմշակի կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ–ռուսական համագործակցության ճանապարհային քարտեզը:Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի աշնանը ԿԳՄՍ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի ժամկետներին և օրակարգին և քննարկել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ–ռուսական օրակարգի այլ հարցեր:
12:37 - 21 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Ռուստամ Բադասյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։  Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։
14:42 - 17 հուլիսի, 2020
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Ալեքսեյ Սանդիկովն այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Ալեքսեյ Սանդիկովն այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»։
16:46 - 10 հուլիսի, 2020
Հաղթանակը հնարավոր դարձավ մեր ժողովուրդների հոգևոր մտերմության շնորհիվ. ՌԴ դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

Հաղթանակը հնարավոր դարձավ մեր ժողովուրդների հոգևոր մտերմության շնորհիվ. ՌԴ դեսպանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ -Պարո՛ն Դեսպան, ի՞նչ նշանակություն ունի Հաղթանակի օրը Հայաստանի և Ռուսաստանի և անձամբ Ձեզ համար: -Նախ և առաջ կցանկանայի շեշտել, որ Հաղթանակը համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է՝ անկախ նրանից, թե դա որևէ մեկը ցանկանում է ընդունել, թե ոչ: Սա հաղթանակ է ո՛չ Գերմանիայի և նրա դաշնակիցների, ո՛չ Ճապոնիայի նկատմամբ, այլ մարդատյատության ու ստրկացման բնազդների և գաղափարախոսության նկատմամբ։ Ընդ որում, դրանք մարմնավորված էին այդ ժամանակ, թերևս, ամենահզոր և կազմակերպված ռազմական մեքենայի և մարդկանց զանգվածային ոչնչացման դաժան մեխանիզմի մեջ: Չգիտեմ, գիտակցու՞մ են արդյոք նրանք, որոնք, կասկածի տակ դնելով Մեծ Հաղթանակը, այսօր փորձում են վերաշարադրել պատմությունը, որ հենց դրա շնորհիվ է՝ իրենք այսօր ապրում են և կարող են իրենց թույլ տալ նման «ազատություններ»: Հաղթանակը հնարավորություն տվեց ձևավորելու նոր աշխարհակարգ՝ հիմնավորված հանուն խաղաղության, հավաքական անվտանգության և զարգացման համագործակցությունում միավորված ազգերի գաղափարի վրա։ Եվ այն, որ այսօրվա աշխարհը, մեղմ ասած, անթերի չէ, բոլորովին չի նվազեցնում այն քայլերի նշանակությունը, որոնք ձեռնարկվել էին այդ ուղղությամբ՝ ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը: Այս ամենը ողջ աշխարհի և, իհարկե, մեր երկու երկրների նվաճումն է: Բայց սարսափելի պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրած նախկին Խորհրդային Միության, ռուսների և հայերի, ինչպես և Միության մյուս ժողովուրդների համար Հաղթանակն ունի նաև լրացուցիչ «հարթություն»: Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանցով, որոնք գլուխ չեն կախել, չեն «խոնարհվել» չարի առաջ և ոչ միայն իրենց համար են նվաճել կյանքի և արժանապատվության իրավունք։ Մեզանից շատերի համար սա խորապես անձնական է, քանի որ մեր երկրներում, թերևս, գործնականում չկա որևէ ընտանիք, որին պատերազմը դիպած չլիներ: Այս առումով շատ հատկանշական է «Անմահ գունդ» ակցիան, ինչպես հատկանշական է մեր հարգալից և հոգատար վերաբերմունքը վետերաններին և զոհերի հիշատակին։ -Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հիմնական դասեր քաղեց աշխարհը Հայրենական մեծ պատերազմի սարսափելի իրադարձություններից։ -Հիմնական դասերից մեկը, որը մարդկությունը քաղել է Մեծ հայրենական պատերազմի ողբերգությունից, դա այն ընկալումն է, որ միջազգային անվտանգության համակարգը կարող է լինել միայն կոլեկտիվ, հավասար և անբաժանելի, որ չի կարելի կառուցել սեփական անվտանգությունը` այլ պետության անվտանգությունը անտեսելու կամ խաթարելու հաշվին: Վառ օրինակ կարող է ծառայել նախապատերազմյան շրջանում արևմտյան մի շարք տերությունների այսպես կոչված «խաղաղեցման քաղաքականությունը»: Դրա ապոթեոզ դարձավ 1938 թվականի «Մյունխենի դավաճանությունը», երբ սակարկության քաղաքականության հերթական զոհը դարձավ Չեխոսլովակիան, իսկ հենց ագրեսորի ախորժակը բավարարելու և նրան դեպի արևելք ուղղորդելու ձգտումը դարձավ պատերազմի բռնկման նախերգանք: Նոր համակարգը և պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը սատարելու համար ստեղծվեցին միջազգային ինստիտուտներ, որոնց ակունքում կանգնած էր նաև ԽՍՀՄ-ը: Այս համատեքստում, ինչպես ինձ է թվում, պետք չէ մոռանալ ևս մեկ դասի մասին, որը մեզ տվել է Մեծ հայրենական պատերազմը: Դա այն է, որ ընդհանուր, համաշխարհային սպառնալիքները միշտ պահանջում են համակարգված, համատեղ պատասխան գործողություններ: Միայն միավորելով ջանքերը, հարգելով և հաշվի առնելով միմյանց շահերը՝ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Ներկայիս միջազգային իրավիճակը ցույց է տալիս, որ պատերազմի փորձը և դասերը այսօր էլ շարունակում են մնալ արդիական: Ռուսաստանն, իր կողմից, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն սարսափելի իրադարձությունները, որոնք վերապրեց մարդկությունը անցած դարի կեսերին, այլևս չկրկնվեն ապագայում: -Ինչպես հայտնի է, Հաղթանակը թրծվում էր ոչ միայն ռազմադաշտերում, այլև բանակցային սեղանների շուրջ: Ինչպե՞ս կգնահատեք խորհրդային դիվանագիտության գործողությունները Մեծ հայրենական պատերազմի տարիներին: -Կցանկանայի սկսել նրանից, որ դեռ նախապատերազմյան շրջանում խորհդային ղեկավարությունը մի շարք քաղաքական և դիվանագիտական քայլեր էր ձեռնարկել` կանխելու համար նացիստական Գերմանիայի կողմից հնարավոր ագրեսիան: Դրանց թվում է նաև ԽՍՀՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը, որի ժամանակ հնչել է առաջարկություն՝ կնքելու Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև փոխօգնության եռակողմ համաձայնագիր: Սակայն «խաղաղարարների» եսասիրական քաղաքականությունը ոչ միայն խանգարեց դրան, այլև աշխարհը հասցրեց վտանգավոր եզրի: Այդ պայմաններում ԽՍՀՄ-ը ստիպված էր գործել ինքնուրույն և ժամանակ ապահովել իրեն ակնհայտորեն անխուսափելիին պատրաստվելու համար: Գերմանիայի դավադիր հարձակումից անմիջապես հետո խորհդային դիվանագիտության խնդիրն էր դաշնակիցների ճամբարի ստեղծումը, ինչպես նաև նրանց՝ պարտականությունների ժամանակին և հետևողական կատարման ապահովումը: Մասնավորապես, դա վերաբերում էր զենք մատակարարարելուն, Երկրորդ ճակատը բացմելուն և հակառակորդի հետ անջատ բանակցություններ վարելուց հրաժարվելուն: Չնայած խորհդային ղեկավարության և դիվանագետների բոլոր ջանքերին՝ ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ ԱՄՆ-ը չէին շտապում իրական օգնություն ցուցաբերել ԽՍՀՄ-ին: Հատկանշական է, որ առաջին անգամ Երկրորդ ճակատի անհրաժեշտության հարցը դրվեց դեռ 1941-ի հուլիսին, իսկ Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը տեղի ունեցավ միայն 1944 թվականի հունիսին: Պատերազմական տարիների խորհդային դիվանագիտության պատմության մեջ առանձնանում են Մեծ եռյակի երկրների առաջնորդների հանդիպումները: Նման ձևաչափով կայացել է երեք կոնֆերանս՝ Թեհրանի՝ 1943 թ-ին, Յալթայի և Պոտսդամի՝ 1945 թ-ին։ Դրանք ցույց տվեցին, որ, քաղաքական կամքի առկայության դեպքում, չնայած այս կամ այն, նույնիսկ կարևոր խնդրի վերաբերյալ տեսակետների տարաձայնությանը, մեծ տերությունները ունակ են միասին գործելու:  Այդ հանդիպումներում ընդունված որոշումների իրականացումը դիվանագետներից պահանջում էր ձեռնարկել ակտիվ գործողություններ բոլոր ուղղություններով՝ բոլոր հիմնարար միջդաշնակցային փաստաթղթերը մշակելիս, հիտլերյան կոալիցիայի երկրները պատերազմից դուրս բերելու գործում դաշնակիցների քաղաքական մոտեցումները համակարգելիս, Եվրոպայի ազատագրված երկրների հետ հարաբերությունները կարգավորելիս և այլն: Իհարկե, չի կարելի անտեսել խորհրդային դիվանագիտության կարևոր դերը նաև հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծապես դրա ահռելի ջանքերի շնորհիվ դրվեցին ժամանակակից աշխարհակարգի հիմքերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և, անկասկած, պահպանում են իրենց արդիականությունը նաև այսօր։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
14:57 - 07 մայիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: Խոսվել է նաև Հաղթանակի 75-ամյակի առիթով համատեղ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունների մասին: Անդրադարձ է կատարվել նաև գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելուն:
17:33 - 06 մարտի, 2020