ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «House Democracy Partnership» հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, «House Democracy Partnership» հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։  Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած «Պատվո Մեդալը» հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
10:07 - 31 մարտի, 2022
Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենը իր խորին ցավակցությունն է հայտնել Իսրայելում սարսափելի ահաբեկչական հարձակումների առիթով, որոնց հետևանքով 11 մարդ է զոհվել Իսրայելի երեք քաղաքներում: «ԱՄՆ Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ և վճռական կերպով կանգնած է Իսրայելի կողքին այս ահաբեկչական սպառնալիքի և Իսրայել պետությանը սպառնացող բոլոր վտանգները դիմակայելիս»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընկերության կարևորությունը, ինչպես օրինակ՝ Աբրահամի համաձայնագրերով և Նեգևի գագաթնաժողովով, անվտանգության խթանման և Մերձավոր Արևելքի մարդկանց կյանքի բարելավման գործում: «ԱՄՆ նախագահը համապատասխան օգնություն է առաջարկել Իսրայելի դաշնակիցներին, երբ նրանք դիմակայում են իրենց քաղաքացիներին սպառնացող վտանգներին»,- նշված է հայտարարության մեջ։:
09:46 - 31 մարտի, 2022
Աշխարհը չպետք է հավատա Պուտինի խոսքին. Սպիտակ տունը հայտնել է Բայդեն-Պուտին հանդիպման նախապայմանները |tert.am|

Աշխարհը չպետք է հավատա Պուտինի խոսքին. Սպիտակ տունը հայտնել է Բայդեն-Պուտին հանդիպման նախապայմանները |tert.am|

tert.am: Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշակի ուղղություններով ռազմական ակտիվությունը մի քանի անգամ կրճատելու մասին հայտարարության ֆոնին աշխարհը պետք է պարզ աչքերով նայի ու չհավատա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:  Ինչպես գրում է The Guardian-ը, Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է հետևել ու տեսնել՝ արդյոք ռուսների գործողությունները համընկնում են նրանց խոսքերին: «Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա»,- ասել է Բեդինգֆիլդը։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպելու Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն: «Դա կախված կլինի նրանից , թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,-եզրափակել է Բեդինգֆիլդը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով:
11:17 - 30 մարտի, 2022
ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ |armenpress.am|

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտում են ահաբեկչական գործողությունը Թել Ավիվի մերձակայքում, Իսրայելին օգնություն են առաջարկում պատահարի կապակցությամբ: Մարտի 29-ին այդ մասին Twitter-ում գրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: «Մենք ցնցված ենք Թել Ավիվի մերձակայքում այսօրվա ահաբեկչական գործողությունից և աջակցում ենք մեր իսրայելացի դաշնակիցներին այդ բարբարոսությունից հետո: Դա երրորդ նման գրոհն է 11 օրվա ընթացքում: Մենք ամբողջ համապատասխան աջակցությունն առաջարկեցինք (Իսրայելի) վարչապետ (Նաֆտալի) Բենետին և նրա կառավարությանը»,- գրել է նա: Մարտի 29-ին ավտոմատ զենքով զինված 26-ամյա պաղեստինցին կրակ է բացել անցորդների վրա Թել Ավիվի մերձակայքի Բնեյ Բրաք քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է հինգ իսրայելացի: Մեկ շաբաթում, հրեական պետության արտաքին գործերի նախարարության տվյալներով, ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 11 իսրայելացի: Այդ պատճառով իսրայելական բանակը լրացուցիչ զնվորական ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ։
10:57 - 30 մարտի, 2022
Բլինքենը խոսել է ռուսական գազի այլընտրանքների մասին

Բլինքենը խոսել է ռուսական գազի այլընտրանքների մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա այցի ընթացքում հարցազրույց է տվել Մարոկկոյի «Medi 1» հեռուստաալիքին։ Պատասխանելով հարցին, թե Ալժիր այցի ընթացքում հնարավո՞ր է, որ ալժիրյան գազի թեման քննարկումների սեղանին լինի, Բլինքենը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հսկայական տառապանքներ է պատճառում նախ Ուկրաինային։ Բլինքենի խոսքով Ուկրաինայում երեխաների կեսը տեղահանված է։ Հետևաբար, նրա պնդմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս մակարդակում, կարևոր է, բայց կարևոր է նաև երկու այլ պատճառով․ «Նախ, վտանգված են շատ կարևոր սկզբունքներ, սկզբունքներ, որոնք նպաստում են անվտանգությանն ու խաղաղությանը ողջ աշխարհում, ոչ միայն Եվրոպայում, այլ նաև այստեղ: Երբ այս սկզբունքները հարձակման են ենթարկվում, ինչպես այժմ ենթարկված են Ռուսաստանի կողմից, խնդիր է առաջանում բոլորի համար: Սկզբունքը, որ մի երկիր չի կարող բռնությամբ փոխել մեկ այլ երկրի սահմանները, որ մի երկիր չի կարող որոշում կայացնել մյուսի փոխարեն իր քաղաքականության և ապագայի վերաբերյալ․ ահա, թե որն է խնդիրը։ Բայց երրորդը, մենք տեսնում ենք ազդեցություն ամբողջ աշխարհում: Ուկրաինայում ռուսական այս ագրեսիայի պատճառով մենք այժմ պարենային հոսքերի հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ այժմ վտանգված է գյուղմթերքի արտահանումը»։ Հարցազրուցավարի դիտարկմանը, որ վտանգված է հատկապես ցորենի արտահանումը, որից կախված են աֆրիկյան շատ երկրներ, այդ թվում՝ Մարոկկոն, Բլինքենը արձագանքեց, որ դա ճիշտ է․ «Ուկրաինայում ֆերմերները ստիպված են կա՛մ կռվել իրենց երկրի համար, կա՛մ փախչել։ Բերքահավաքն ավարտված չէ, իսկ արտահանումը արգելափակված է Ուկրաինայի հարավային նավահանգիստներում։ Սա խնդիր է ստեղծում ամբողջ աշխարհում։ Մեկ այլ խնդիր է էներգիայի գինը»։ Հարցին, որ գուցե ժամանակն է ռուսական գազին այլընտրանքներ փնտրելու, և միգուցե դա լինի Մաղրեբ-Եվրոպա գազատարի (Ալժիրից գազը Մարոկկոյի միջով կապում է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ- խմբ․) վերաբացման միջոցով, Բլինքենը պատասխանել է, որ Եվրոպան շատ կենտրոնացած է այն մտքի վրա, որ այժմ իսկապես պետք է ազատ լինել ռուսական գազից և նավթից, «քանի որ Ռուսաստանը, ցավոք, դրանք օգտագործում է որպես քաղաքական գործիք»:  «Խնդիրը հիմնականում դա է, և ակնհայտորեն բոլորի համար բացարձակապես անընդունելի ձևով է գործում։ Այսպիսով, կարծում եմ՝ երբ խոսում եք եվրոպական երկրների հետ, գիտեք, որ նրանք շատ կենտրոնացած են ազատականացման անհրաժեշտության վրա»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը, տեղեկությունը փոխանցում է Պետքարտուղարության կայքը։ Հարցին, թե ամերիկյան կողմը կմիջնորդի՞ այս հարցում, Բլինքենը պատասխանել է, որ ամեն կողմից եկող ազատականացումը ներառում է նաև իրենց՝ ամերիկյան կողմին․ «Բայց միայն ազատականացման հարցը չէ։ Այս փոփոխությունը պետք է իրականացվի նաև կլիմայի համար պայքարի տեսանկյունից։ Սա նույնպես շատ կարևոր է։ Մենք պետք է համոզված լինենք, որ ազատականացման հետ մեկտեղ՝ մենք առաջ ենք տանում կլիմայի խնդիրը, որպեսզի կարողանանք կանխել գլոբալ տաքացումը»։
10:00 - 30 մարտի, 2022
ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը լուրջ է Ուկրաինայի հետ բանակցություններում․ Բլինքեն |factor.am|

ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը լուրջ է Ուկրաինայի հետ բանակցություններում․ Բլինքեն |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում չի տեսնում նշաններ, որ դրանք արդյունավետ առաջ են ընթանում, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանից «լրջության իրական նշաններ չի տեսնում», գրում է CNN-ը։ «Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը, և կա այն, ինչ անում է Ռուսաստանը: Մենք կենտրոնացած ենք վերջինի վրա»,- ասել է Բլինքենը Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նշել է, որ Ռուսաստանի հայտարարությունը, թե Կիևի շուրջ ռազմական գործողությունները կրճատում է, կարող է նշանակել, որ «Ռուսաստանը ևս մեկ անգամ փորձում է շեղել և խաբել մարդկանց՝ մտածելով, որ չի անում այն, ինչ անում է»: Բլինքենը կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել ագրեսիան, դադարեցնել կրակը, հետ քաշել իր ուժերը և, իհարկե, բանակցություններ վարել»:
21:10 - 29 մարտի, 2022
Ռուսական մատակարարման շղթաները հաջորդն են պատժամիջոցների ցանկում․ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար

Ռուսական մատակարարման շղթաները հաջորդն են պատժամիջոցների ցանկում․ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար

ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության լրացուցիչ ճյուղերի, այդ թվում՝ մատակարարման շղթաների դեմ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ՌԴ՝ Ուկրաինա ներխուժումը սատարելու համար։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցների ընդլայնումն ուղղված է «Կրեմլի կողմից իր ռազմական մեքենան կառավարելու ունակության» խաթարման դեմ։ «Ի հավելումն այն ոլորտների ընկերությունների դեմ գործող պատժամիջոցների, որոնք նպաստում են Կրեմլի վնասակար գործողություններին՝ մենք պլանավորում ենք նաև միջոցներ ձեռնարկել՝ խաթարելու նրանց կենսական կարևորության մատակարարման շղթաները», - ասել է Ադեյեմոն Լոնդոնի «Չեթըմ Հաուզ» վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի պնդմամբ՝ պատժամիջոցներն ուղղված են լինելու նաև սպառազինության այլընտրանքային  մատակարարների դեմ, որոնցից օգտվում է Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:01 - 29 մարտի, 2022
«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին

«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել PBS հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք այն՝ ըստ արծարծված թեմաների։   ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մսագործ է» և «չի կարող շարունակել պաշտոնավարել» Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Կրեմլն այդ հայտարարությունները մտահոգիչ համարում, եթե Բայդենն արդեն հստակեցրել է, որ իշխանափոխության կոչ չի արել, Պեսկովն ասել է․ «Այո, դա մտահոգություն է առաջացնում։ Նախևառաջ դա անձնական վիրավորանք է, և դժվար է պատկերացնել, որ անձնական վիրավորանքը տեղ ունի քաղաքական առաջնորդի հռետորաբանությունում, հատկապես աշխարհի մեծագույն երկրի՝ Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդի։ Ցավում ենք դրա համար։ Եվ նրա հայտարարությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք Պուտինը պետք է մնա իշխանության։ Իհարկե, սա լիովին անընդունելի է։ Միացյալ Նահանգները չի որոշում, թե ով լինի կամ ով է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի ժողովրդն է դա որոշում ընտրությունների միջոցով»։   Միջուկային զենքի մասին Պատասխանելով այն հարցին, թե ինչն է Ռուսաստանը համարում էքզիստենցիալ սպառնալիք, որի առկայության դեպքում, ըստ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության, իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ Պեսկովն ասել է․ «Մենք կասկածներ չունենք, որ Ուկրաինայում մեր հատուկ գործողության բոլոր նպատակներն իրագործվելու են։ Սակայն այդ գործողության ցանկացած ելք, իհարկե, միջուկային զենք կիրառելու առիթ չէ։ Մենք ունենք անվտանգության հայեցակարգ, որում հստակ նշված է, որ միայն այն դեպքում, եթե մեր երկրի գոյության սպառնալիք կա, մենք կարող ենք կիրառել և կկիրառենք միջուկային զենք՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Եկեք տարանջատենք երկրի գոյության սպառնալիքի առկայությունն ու հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Դրանք միմյանց հետ կապված չեն»։ Պեսկովը հիշեցրել է Վլադիմիր Պուտինի զգուշացումն այն մասին, որ այլ երկրները չմիջամտեն Ուկրաինայի և Ռուսաստանի գործերին այդ «հատուկ գործողության ընթացքում»․ «Նրա զգուշացումը շատ հստակ և խիստ էր։ Եվ ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե նա ինչ նկատի ուներ»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հակամարտությանը երրորդ երկրի միջամտության դեպքում Պուտինը միջուկային զենք կկիրառի, Պեսկովը պատասխանել է․ «Ոչ, չեմ կարծում։ Բայց նա շատ հստակ ընդգծել է, որ պետք չէ միջամտել։ Եթե նման բան լինի, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ դա կանխելու և պատժելու նրանց, ովքեր պատրաստվում են դա անել»։ Նա հավելել է, որ ոչ ոք չի դիտարկում միջուկային զենքի «կիրառումը և անգամ կիրառման գաղափարը»։   ՆԱՏՕ-ի մասին Ջո Բայդենի այն զգուշացմանը Վլադիմիր Պուտինին, որ նա «չմտածի անգամ ՆԱՏՕ-ի մեկ դյույմ տարածք մտնել», և հարցին, թե արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, որ Ռուսաստանը զորքեր մտցնի ՆԱՏՕ-ի երկիր այս հակամարտության ընթացում, Պեսկովն ասել է․ «Եթե դա պատասխան քայլ չէ, եթե մեզ չստիպեն դա անել, մենք չենք կարող մտածել այդ մասին։ Եվ մենք չենք էլ ուզում մտածել այս մասին»։   Միջազգային քրեական դատարանի հետաքննության մասին Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի համագործակցում Միջազգային քրեական դատարանի հետ, եթե «ոչ մի սխալ բան չի անում Ուկրաինայում»․ «Մենք չենք ընդունում Միջազգային քրեական դատարանի ենթադատությունը։ Մենք դա չենք արել նախկինում և չենք անում հիմա։ Եվ չենք պատրաստվում ընդունել այն ապագայում»։ Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը, որ նա Ուկրաինայում թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ Պեսկովը նշել է․ «Նրանք [ռուս զինվորականները] չեն թիրախավորում բնակելի շենքերը։ Նրանք չեն թիրախավորում բնակարանները։ Չեն թիրախավորում քաղաքացիական օբյեկտները։ Նրանք միայն թիրախավորում են ռազմական ենթակառուցվածքները՝ այս գործողության գլխավոր՝ Ուկրաինայի դեմիլիտարացման նպատակով»։ Նա հավելել է, որ Մարիուպոլի քաղաքացիական ենթակառուցվածներն «ավերում են Մարիուպոլում գտնվող նացիստական գումարտակները»։   Գազի մասին Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը գազ կարտահանի Եվրոպա, եթե եվրոպական երկրները հրաժարվեն դրա դիմաց ռուբլիով վճարել, ինչը պնդում է Ռուսաստանը, Պեսկովն պատասխանել է․ «Չգիտեմ, թե ինչ կկատարվի, եթե նրանք մերժեն այդ հնարավորությունը։ Այնպես որ, երբ այս հարցով որոշում լինի, կտեսնենք, թե ինչ կարելի է անել։ Բայց անկասկած, մենք չենք պատրաստվում բարեգործությամբ զբաղվել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպային»։ «Չկա վճարում, չկա գազ»,- հավելել է նա։ Անդրադառնալով այն հարցին, որ եվրոպական երկրները մտադիր են հրաժարվել ռուսական գազից, Պեսկովն ասել է․ «Իհարկե, մենք չէինք ցանկանա նման բան տեսնել մեր իրականությունում։ Բայց մենք պետք է հարմարվենք ստեղծված պայմաններին։ Եվ ցավոք, այդ պայմանները բնավ բարեկամական չեն։ [․․․] Մենք Ռուսաստանում մեզ զգում ենք պատերազմի մեջ, որովհետև Արևմտյան Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան իրականում մեր դեմ պատերազմ են վարում առևտրի, տնտեսության, մեր սեփականության, մեր միջոցների զավթման, ֆինանսական կապերի արգելափակման տեսքով։ Եվ մենք պետք է հարմարվենք այս նոր իրողություններին»։   Նորա Վանյան
14:04 - 29 մարտի, 2022
Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում

Բայդենն ասել է, որ Ռուսաստանում իշխանափոխության կոչ չի անում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել պաշտոնավարել», գրում է Reuters-ը։ Երեկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանում իշխանափոխության կոչ է անում, ԱՄՆ նախագահը կարճ պատասխանել էր՝ ոչ։ Շաբաթ օրը Լեհաստանում Բայդենը նաև ասել էր, որ Պուտինը «մսագործ» է։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթն ավելի վաղ փորձել էր բացատրել Բայդենի հայտարարությունների համատեքստը՝ նշելով, թե դրանք արվել են Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ շփումից հետո։ «Այդ պահին, կարծում եմ, դա զուտ մարդկային արձագանք էր այն պատմություններին, որոնք նա լսել էր այդ օրը։ ԱՄՆ-ն Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում, և վերջ»,- ասել էր նա CNN-ին հյուրընկալվելու ժամանակ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Բայդենը ցանկացել է ասել, որ Պուտինը լիազորված չէ պատերազմ վարելու։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի ապագա ղեկավարության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելու է «ռուս ժողովուրդը»։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները հայտարարել են, որ Բայդենի ասածները կոպիտ սխալ էին։
11:55 - 28 մարտի, 2022
Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա: Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։ «Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
10:49 - 28 մարտի, 2022
Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կողմերը զրուցել են Ուկրաինայի ռազմական, դիվանագիտական և հումանիտար իրավիճակի մասին: «ԱՄՆ նախագահը նախարարներին տեղեկացրել է ԱՄՆ ջանքերի մասին՝ աշխարհը համախմբելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Նրանք քննարկել են հետագա ջանքերը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր տարածքը։ Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի դաժան ագրեսիայի համար նախագահ Պուտինին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների շարունակական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։
17:46 - 26 մարտի, 2022