Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով
09:46 - 31 մարտի, 2022

Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Բայդենը իր խորին ցավակցությունն է հայտնել Իսրայելում սարսափելի ահաբեկչական հարձակումների առիթով, որոնց հետևանքով 11 մարդ է զոհվել Իսրայելի երեք քաղաքներում:

«ԱՄՆ Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ և վճռական կերպով կանգնած է Իսրայելի կողքին այս ահաբեկչական սպառնալիքի և Իսրայել պետությանը սպառնացող բոլոր վտանգները դիմակայելիս»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընկերության կարևորությունը, ինչպես օրինակ՝ Աբրահամի համաձայնագրերով և Նեգևի գագաթնաժողովով, անվտանգության խթանման և Մերձավոր Արևելքի մարդկանց կյանքի բարելավման գործում:

«ԱՄՆ նախագահը համապատասխան օգնություն է առաջարկել Իսրայելի դաշնակիցներին, երբ նրանք դիմակայում են իրենց քաղաքացիներին սպառնացող վտանգներին»,- նշված է հայտարարության մեջ։:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել