ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ |armenpress.am|
10:57 - 30 մարտի, 2022

ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է առաջարկել Թել Ավիվի մերձակայքում կատարված ահաբեկչության կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտում են ահաբեկչական գործողությունը Թել Ավիվի մերձակայքում, Իսրայելին օգնություն են առաջարկում պատահարի կապակցությամբ: Մարտի 29-ին այդ մասին Twitter-ում գրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը:

«Մենք ցնցված ենք Թել Ավիվի մերձակայքում այսօրվա ահաբեկչական գործողությունից և աջակցում ենք մեր իսրայելացի դաշնակիցներին այդ բարբարոսությունից հետո: Դա երրորդ նման գրոհն է 11 օրվա ընթացքում: Մենք ամբողջ համապատասխան աջակցությունն առաջարկեցինք (Իսրայելի) վարչապետ (Նաֆտալի) Բենետին և նրա կառավարությանը»,- գրել է նա:

Մարտի 29-ին ավտոմատ զենքով զինված 26-ամյա պաղեստինցին կրակ է բացել անցորդների վրա Թել Ավիվի մերձակայքի Բնեյ Բրաք քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է հինգ իսրայելացի: Մեկ շաբաթում, հրեական պետության արտաքին գործերի նախարարության տվյալներով, ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 11 իսրայելացի: Այդ պատճառով իսրայելական բանակը լրացուցիչ զնվորական ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել