ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, մեկ օրում գրանցվել է 515 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, մեկ օրում գրանցվել է 515 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 27 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:
10:55 - 03 հունիսի, 2020
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան ընդունվում են մոտ տասը հազար դիմումներ՝ ընտանեկան կարգավիճակի տրամադրման համար, և այս դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն կտա դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը, վարույթը ավարտելուց հետո, կներկայացվի էլեկտրոնային ձևաչափով: Համակարգ մուտք գործելու համար կարող եք օգտվել այս ուղեցույցից։ Իսկ թե ինչպե՞ս հարթակի միջոցով ստանալ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք՝ կարող եք տեղեկանալ այս ուղեցույցից։
10:49 - 03 հունիսի, 2020
Ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն․ Արսեն Թորոսյան

Ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Մյուս բոլորին, թե' մեծահասակներին, թե' փոքրերին կոչ եմ անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը: Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար»:
10:13 - 03 հունիսի, 2020
Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|

Դեպքեր են գրանցվում, երբ պացիենտների կոկորդից քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ կորոնավիրուսով ասիմպտոմ հիվանդները ուղարկվում են տուն՝ գտնվելով առաջնային oղակի բուժաշխատողների ու ընտանեկան բժիշկների հսկողության տակ։ Ժամանակ առ ժամանակ դժգոհություններ են ստացվում, թե պոլիկլինիկաների մասնագետները չեն տիրապետում իրավիճակին։ Արդյոք համակարգը պատրա՞ստ է այդ աշխատանքներին։ Երբ Չինաստանում սկսեց տարածվել այս հիվանդությունը, արդեն պարզ էր, որ 80 տոկոս դեպքերում այն հաստատվում է, բայց ընթանում է առանց ախտանշանների կամ թեթև ախտանշաններով։ Քսան տոկոս դեպքերում հիվանդությունն առկա է, պացիենտները գանգատներ ունեն, նրանցից 5 տոկոսը կարող են ծանր տանել։ Սա ընդհանուր վիճակագրությունն է։ Տարբեր երկրներ տարբեր փուլերում տարբեր քաղաքականություններ են վարել։ Երկրներ կան, որ շատ կոշտ են այդ հարցին վերաբերվել, օրինակ, մեր հարևան Վրաստանը. մինչև հիմա էլ այնտեղ ամեն ինչ փակ է։ Եվ կա Շվեդիայի տարբերակը, որտեղ մարդիկ ազատ էին իրենց գործունեության մեջ։ Բայց Շվեդիայում դպրոցներն ու ինստիտուտները փակել են։ Եվ Շվեդիայում մարդիկ այլ մտածելակերպ ունեն, եթե բազմաբնակարան շենքում են ապրում, դռան «գլազոկից» նայում են՝ մոտակայքում մարդ կա, թե ոչ, եթե չկա, նոր են դուրս գալիս տնից։ Հայերը, հակառակը, սիրում են իրար հետ շփվել, ողջագուրվել։ Հիմա երկիրը սկզբնական շրջանում որոշում էր կայացրել, որ բոլոր կոնտակտավորներին պետք է մեկուսացնել։ Հետո մեզ մոտ էլ տեսան, որ այդ կոնտակտավորների 80 տոկոսը ոչ մի խնդիր չունեն, անգամ բժշկական օգնության կարիք չունեն, որովհետև հիվանդությունը շատ թեթև է ընթանում։ Եվ քանի որ պացիենտների թիվը գնալով շատանում է, որոշվեց տուն ուղարկել ասիմպտոմ հիվանդներին, որովհետև բոլորին պրակտիկորեն հնարավոր չէ հիվանդանոցում պահելը։ Եվ որոշում կայացվեց, որ աշխատանքներին ներգրավվեն նաև առաջնային օղակի բուժաշխատողները, որոնք վերապատրաստվել են։ Կան կետեր, որոնք նախարարությունը պատրաստ է մեզ հետ քննարկել, որ ավելի բարելավվի ծառայությունը, դա նորմալ գործընթաց է։ Առաջնային օղակի բժիշկները օրը երկու անգամ, ըստ նախարարի հրամանի, զանգում են իրենց հսկողության տակ գտնվող անձանց։ Մենք ունենք սարքավորում՝ պուլսօքսիմետր, որով ստուգվում է, թե թթվածնով հագեցվածությունն արյան մեջ ինչքան է։ Բոլոր բժիշկները դրանից ունեն, որ տանեն ու մարդկանց մատին հագցնելով՝ ստուգեն թթվածնով հագեցվածությունն ինչքան է։ Եթե հագեցվածությունը 93 տոկոսից ցածր է կամ շնչառությունը մեկ րոպեում 22-ից ավելի է, ունի  ջերմություն, իրեն տանում են հիվանդանոց արդեն։ Իսկ նրանք, ովքեր այդպիսին չեն, շարունակում են հսկվել։ Ինչ վերաբերում է բողոքներին, հասկանալի է, որ մարդիկ լարված են, վախեցած են, հոգեբանական խնդիրներ ունեն։ Բայց կան հստակ ցուցանիշներ, որոնք մենք չենք հնարել, որ այդ ցուցանիշների պարագայում խնդիրը կարող է լուծվել տանը։ Տարբեր երկրներում թեթև հիվանդները գնացին տանը բուժվելու, որովհետև համակարգը չի կարող բոլորին սպասարկել։ Համաճարակի դեմ պայքարի ձևերից մեկն էլ դա է, որ համակարգը չի կարող այնքան մահճակալ ունենալ, որ բոլորը պառկեն։ Որքանո՞վ է վերահսկվում, որ տանը մեկուսացած անձինք դուրս չգան և վարակի տարածման աղբյուր չհանդիսանան, սա լուրջ խնդիր է։ Սա արդեն այն խնդիրն է, որ մենք մի քիչ պետք է շվեդներին նմանվենք, մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք, ինչը մեզ համար շատ դժվար է։ Բայց այլ տարբերակ չկա, մարդը պետք է հասկանա, որ եթե դիմակ է հագնում, ուրեմն ինքը հագնում է նաև իր հարազատի ու դիմացինի համար։ Այսինքն՝ պատասխանատվության խնդիր է։ Ինչո՞ւ են մարդիկ ավելի թեթև վերաբերվում այս հիվանդությանը, կարծես լուրջ չեն մոտենում, ավելին, ոմանք նաև չեն հավատում։ Այո, այդ խնդիրը կա։ Սոցիալական ցանցերում նաև տարբեր տեսություններ են պտտվում։ Խնդրի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հետ ընդհանրապես կապ չունեն։ Հասարակությունն էլ կարդում է այդ ապատեղեկատվությունը, մտածում, որ այդպիսի հիվանդություն չկա։ Մարդիկ դավադրության տեսությունների հետևից են ընկնում, թե «մեզ ուզում են չպավորել» և այլն։ Անգամ դեպքեր են գրանցվում, որ երբ ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտների քթից ու կոկորդից փայտիկով քսուկ են վերցնում, որ ստուգեն, ոմանք ասում են՝ ինձանից չվերցնեք, կոկորդիս մեջ չիպ եք դնում։ Այսինքն՝ աբսուրդի է հասնում այս ամենը։ Այո, ամբողջ աշխարհում վարակվածների 80 տոկոսը սիմպտոմներ չունեն, բայց այս հիվանդության խնդիրն այն է, որ պացիենտը լավ է, լավ է, բայց հանկարծ վիճակը վատանում է միանգամից։ Դրա համար օրը երկու անգամ առաջնային օղակի բժիշկը նրան զանգում է, և ինքն ունի բժշկի հեռախոսահամարը, որ տարբեր ժամերի կարող է զանգահարել բժշկին։ Մարդկանց մոտ կարող է միանգամից ու կտրուկ թոքաբորբ զարգանալ։ Պարոն Հովհաննիսյան, այս ընթացքում ինչ տեղեկատվություն եք հասցրել իմանալ կորոնավիրուսի մասին, ի՞նչ հիվանդության հետ գործ ունենք։ Խնդիրն այն է, որ հիվանդությունն անծանոթ է մեր օրգանիզմի համար։ Մենք ընդհնարապես՝ որպես օրգանիզմ հզոր ենք և պաշտպանողական շատ ֆունկցիաներ ունենք, բայց, ցավոք սրտի, այս հիվանդությանը, որը դեռ նոր է, մենք դեռ պետք է ընտելանանք։ Ոմանք պայքարում են։ Մեր իմունային համակարգն ունի եռաշերտ պաշտպանություն, մարդիկ կան, որ առաջին շերտով են այդ ամենին արձագանքում, վերջանում գնում է ամեն ինչ։ Մյուսները երկրորդ շերտով են արձագանքում, մյուսը՝ երրորդ՝ արդեն թոքաբորբով։ Շարունակությունը՝ lragir.am-ում
15:10 - 02 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, մեկ օրում գրանցվել է 517 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, մեկ օրում գրանցվել է 517 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:
10:55 - 02 հունիսի, 2020
COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

ampop.am: Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։ Հանրապետությունում COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվելուց ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլի 30-ին, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 2000-ի շեմը։ Մայիսի 31-ի դրությամբ, այսինքն` 1 ամիս անց, այն գրեթե հնգապատկվեց՝ հասնելով 9492-ի։ Նրանցից, ըստ պաշտոնական տվյալների, ապաքինվել է 36.2%-ը կամ 3402 մարդ։ Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, որ ապրիլի 13-մայիսի 12-ը (արտակարգ դրության ռեժիմի երկրորդ ժամկետի ընթացքում) հաստատված դեպքերն օրական թեստավորվածների շրջանում միջինը 10% են կազմել, մինչդեռ մայիսի 13-31-ը` 18 օրվա կտրվածքով, այդ ցուցանիշն աճեց 2.5 անգամ՝ կազմելով 25%։ Ըստ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի՝ մոբիլիզացված հիվանդանոցներում մայիսի 24-ի դրությամբ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը։ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը 230 պացիենտ ծանր է, 52-ը՝ ծայրահեղ ծանր Նախարար Թորոսյանը դեռ մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվաչպաետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում նշել էր, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը առողջապահական ոլորտին հնարավորություն տվեց մոբիլիզացնել ուժերը, վերազինել հիվանդանոցները, ձեռք բերել անհատական պաշտպանության միջոցներ։ Ըստ նախարարի, այդպես համակարգը որոշ չափով պատրաստվեց անցանկալի սցենարին և կկարողանա սպասարկել մինչև 4000 հիվադի, որից 1500-ին՝ հիվանդանոցներում։ Շարունակությունը՝ ampop.am-ում
15:12 - 01 հունիսի, 2020
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները: Խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- հայտնել էր Ավանեսյանը: Նախարարի տեղակալը նշել էր, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն արդարացիորեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով:
12:27 - 01 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, 24 ժամում գրանցվել է 210 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, 24 ժամում գրանցվել է 210 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:
10:55 - 01 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․05․20 (թարմացվող)

21:53- Հունիսի 1-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից։ Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]   20:53- Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ ԱՄՆ-ում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն]   20։06- «Ավագ սերունդ» ՍՊԸ-ին պատկանող տարեցների խնամքի կենտրոնից օրերս 11 տարեց տեղափոխվել են մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Լուրը հաստատեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը: Տարեցները վարակվել են կենտրոնի բուժքրոջից, որը համատեղության կարգով նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում է աշխատել եւ հերթապահություն իրականացրել: Հոսպիտալացված 11 տարեցն էլ իրենց լավ են զգում, ծանր կամ ծայրահեղ դեպքեր չկան։ |aravot.am|   20։02-  Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 528 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]   18։18- Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները․ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ: [ՍԱՏՄ]   17:35- Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ [ՀՀ կառավարություն]15:35- Հունիսի 5-ին՝ ժ. 11.00, FlyDubai ավիաընկերության կողմից իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որից կարող են օգտվել ԱՄԷ-ում գտնվող ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան: Հայտնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիներն ավտոբուսներով տեղափոխվելու են Հայաստան, որտեղ գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ: [ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]15:25- ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Շենգավիթ վարչական շրջաններում։14:33- Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։ [ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 13:35- ՀՀ ոստիկանությունն արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այնտեղ տեղակայվել են անցակետեր։11:20- Նախօրեին ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]10:55- Թարմացվել է  31.05.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 9282 (+355)Առողջացածներ - 3386 (+69)Փաստացի բուժվողներ -5715 (+280)Ընդհանուր թեստեր - 58065 (+984)Մահվան ելքեր - 131 (+4)Մահվան ելքեր այլ պատճառով –50 (+2) [ՀՀ ԱՆ]10:30- Մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):  Մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]9:00- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում են կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում: [Արսեն Թորոսյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․05․20 (թարմացվող)
21:57 - 31 մայիսի, 2020
Ծխողներն հակված են COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդությունների. Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Ծխողներն հակված են COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդությունների. Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օրվա շրջանակում ԱՀԿ-ն հանդես է եկել «Ծխախոտի օգտագործումը և COVID-19-ը»  խորագրով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Ամեն տարի ծխախոտն աշխարհում սպանում է ավելի քան 8 միլիոն մարդու։ Այս դեպքերից 7 միլիոնի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, իսկ 1,2 միլիոնինը՝ երկրորդային ծխի ազդեցությունը։ ԱՀԿ-ի հանրային առողջապահության ոլորտի հրավիրյալ փորձագետների կողմից 2020 թվականի ապրիլի 29-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ։     COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է թոքերի վրա։ Իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ։ Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է ոչ միայն շնչառական վարակիչ հիվանդությունների, այլև ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ սրտանոթային, շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և այլն:    ԱՀԿ-ն մշտապես գնահատում է նոր հետազոտությունների արդյունքները, որոնցում ուսումնասիրվում է կապը ծխախոտի, նիկոտինի օգտագործման և COVID-19-ի միջև և կոչ է անում զերծ մնալ չապացուցված հայտարարություններ անելուց այն մասին, որ ծխախոտը և նիկոտինը կարող են նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը։ Առայժմ բավարար տվյալներ չկան, ինչը կհաստատի որևէ կապ ծխախոտի, նիկոտինի և COVID-19-ի կանխարգելման և բուժման միջև։ Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել ծխելը թողնելու համար՝ օգտագործելով ստուգված մեթոդներ, ինչպիսիք են՝ ծխելը թողնելու անվճար միջոցները, տեքստային հաղորդագրությունների բջջային հավելվածները և նիկոտինային փոխարինող թերապիաները»։
14:53 - 31 մայիսի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Նախարարը հանդիպման սկզբում ասել է,  որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։ Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։ Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։ Ծառայության պատասխանատուների կողմից առաջարկվել է ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, ովքեր բժշկական կազմակերպություններում կուսումնասիրեն բուժական գործընացը, կիրառովող մեթոդները և այլն։ Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։ Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։ Ամփոփելով հանդիպումը որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։ Նախարար Արսեն Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։
22:00 - 30 մայիսի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»  (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։ Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխտողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։ Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիուտի Համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընացն ավելի լայն թափով է իրականացվելու։ Մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են, որ այս շրջանում կենտրոնների մասնագետներն աշխատում են գերլարված ռեժիմով և ապահովում են պացիետների վաղ հայտնաբերումը, պարզում նրանց սերտ շփումների շրջանակը և կազմակերպում իքնամեկուսացումը, ինչպես նաև կատարում են նմուշառումներ և տեղափոխում լաբորատորիաներ։ Քննարկման ընթացքում պարզ է դարձել նաև, որ խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ։ Նախարարը հայտնել է, որ մեքենաների թարմացման գործընթացն արդեն իսկ սկսվել է և 6 ամենագնացներ ու 5 շտապօգնության մեքենա (Ford մակնիշի) առաջիկայում կտրամադրվի կենտրոններին։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մեկնարկելու է ՀՎԿԱԿ-ի երեք մասնաճյուղերի, մասնավորապես Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքներում տեղակայված շենքերի վերանորոգումը և սարքավորումներով հագեցումը։ Նշենք, որ հինգ մարզային մասնաճյուղերում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Դրանք են՝ Գեղարքունիում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում տեղակայված մասնաճյուղերը։ Վերջում մարզային պատասխանատուները ներկայացրել են նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մարզերի կտրվածքով։ Նախարարն արձանագրել է բարձրացրած բոլոր հարցերը և հանձնարարել ներկայացնել առաջարկներ՝ խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ կատարած ծանր աշխատանքի համար։
11:31 - 30 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, մեկ օրում գրանցվել է 251 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, մեկ օրում գրանցվել է 251 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է:
10:54 - 30 մայիսի, 2020