ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։ Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։ Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի կողմից: Քաղաքացիները գիտակցում են վերահսկողության արդյունավետությունը։ ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ են պահում ոստիկանությանը։
18:53 - 03 ապրիլի, 2020
Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները․ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները․ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։  Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:54 - 02 ապրիլի, 2020
Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները: «Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը:
11:20 - 29 մարտի, 2020
Վաղվանից ԱԻՆ-ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ
 |news.am|

Վաղվանից ԱԻՆ-ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ |news.am|

news.am: ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը: «ԱԻ մեքենանաներով մեկուսացվել է շուրջ 400 կոնտակտավոր, փրկարար ծառայության հոգեբանական ծառայության կողմից այս ընթացքում կոնտակտավորներին և նրանց ընտանիքի անդամներին և այլ քաղաքացիների, որոնք դիմել են, ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն»,- նշեց նա: Փոխնախարարն ընդգծեց, որ մինչ այս պահը, ըստ անհրաժեշտության, ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում իրականացվել են ախտահանման գործողություններ: «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան ժամը 6-ից ԱԻՆ  փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ողջ հանրապետության հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում իմպերատիվ, օրը երկու անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ»,- ընդգծեց Հարությունյանը:
21:07 - 27 մարտի, 2020
Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա հետ կոնտակտավոր 11 անձինք մեկուսացվել են |tert.am|

Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա հետ կոնտակտավոր 11 անձինք մեկուսացվել են |tert.am|

tert.am: Մեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ»,- ընդգծեց նա:Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին վարակակիրի հետ 11 ակտիվ կոնտակտավորները մեկուսացված են:Նա նշեց, որ բոլոր ստորաբաժանումներում օրը երեք անգամ ջերմաչափում է արվում, երկու անգամ իրակնացվում է տարածքների վարակազերծման աշխատանքներ: «Մենք նույնիսկ գնացինք նրան, որ հերթափոխերը, որոնք իրար պետք է փոխարինեն, իրար չհանդիպեն, որ շփում չլինի: Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են հստակ, որ մենք կարողանանք մարտունակ ստորաբաժանումներ ունենանք»,- նշեց նա:
20:56 - 27 մարտի, 2020