Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո: Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում: Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ և երկուստեք կարևորելով համակարգված ջանքերն առկա մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:
14:30 - 22 հունվարի, 2021
Քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի. Արտակ Բեգլարյան
 |1lurer.am|

Քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ֆեյոսբուքյան ուղից եթերում անդրադառնալով Արցախի կարգավիճակին՝ նշեց, որ պետք է ջանքերը բազմապատկվեն՝ միջազգային ճանաչման հասնելու նպատակով:  «Իհարկե, քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ մեզ համար նախընտրելի կարգավիճակը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է ստեղծելու և ավելի կայուն ապագա է ապահովելու:Այս կարգավիճակում, եթե արտաքին քաղաքական սկզբունքների մասին խոսենք, ապա մեր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի, առավել ևս, որ բանակցություններում, երբ Մադրիդյան սկզբունքները տարբեր փուլերով զարգացան, երեք հիմնական սզբունք էր առանձնացվում՝ ժողովուրդների ինքորոշման իրավունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքը:Այս սկզբունքներից երկրորդը և երրորդը ժամանակավրեպ են, քանի որ Ադրբեջանը միջազգային դիտանկյունից արդեն տարածքային ամբողջականության խնդիր չունի և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման խնդիրը չկա, քանի որ Ադրբեջանը բացահայտորեն արհամարհել է այս սկզբունքը:Մնացել է մի սկզբունք. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, հետևաբար, սա էլ պետք է իրացվի, և ԱՀ և ՀՀ պատկան մարմինների կողմից այս հարցը պետք է տարբեր հարթակներում բարձրացվի, և մենք պետք է հասնենք այս սկզբունքի վերջնական իրացման»,- ասաց Բեգլարյանը: 
23:01 - 13 հունվարի, 2021
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ կառավարման համակարգի բարեփոխումների մասին
 |1lurer.am|

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ կառավարման համակարգի բարեփոխումների մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ անդրադարձել է Արցախում վարչարարության համակարգում իրականացվելիք ծրագրերին: «Պետք է բարեփոխումներ իրականացնենք վարչարարության համակարգում և քաղաքացիների հետ շփումների, այսինքն՝ հետադարձ կապի համակարգում՝ դա կլինի ընդունելություն, զանգ թե նամակագրություն: Դա սկսելու ենք նախագահի աշխատակազմից, հետո ժամանակի ընթացքում մյուս մարմիններում սկսելու ենք տարածել այդ մոտեցումները: Նախնական ծրագրերը կան՝ առաջիկա օրերին նախագահի աշխատակազմում հիմնելու ենք զանգերի կենտրոն, որն աշխատելու է պրոֆեսիոնալ մոտեցումներով, ընդունելության կենտրոն՝ սպասարկման համակարգ ենք ստեղծելու. այն առկա է, բայց բավարար չէ, քաղաքացիների արդյունավետ սպասարկում պետք է իրականացնենք»,- տեղեկացրել է նա: Բեգլարյանի խոսքով՝ իր ուշադրության տակ է լինելու կառավարման համակարգի բարելավումը և բարեփոխումը, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարումը: «Պետական համակարգում առ այսօր այս տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, ու պետք է ինստիտուցիոնալ զարգացման տանենք»,- ասել է Բեգլարյանը:
21:02 - 13 հունվարի, 2021
Ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով. Արտակ Բեգլարյան

Ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակվել է չարաբաստիկ 2020 թվականը: «Մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին: Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով: Գրկում եմ բոլորիդ և հավաստիացնում, որ որպես կարեկից մարդ ու վճռական հայրենակից՝ ես պատկանում եմ բոլորիդ: Խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ ձեզ այս տարում»,- գրել է Բեգլարյանը:
10:02 - 01 հունվարի, 2021
Սուգն ու զոհաբերությունները պետք է ծառայեն կյանքին. Արտակ Բեգլարյան

Սուգն ու զոհաբերությունները պետք է ծառայեն կյանքին. Արտակ Բեգլարյան

Ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից առհասարակ ու, հատկապես, ամանորյա տոների ժամանակ, մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Երբ եռօրյա սգի ժամանակ՝ անցած կիրակի այցելել էի Եռաբլուր, հետդարձին մտա Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող եմ ես օգտակար լինել:  Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցելուց հետո մի քիչ զրուցեցի նաև նրա կենսուրախ բալիկների հետ՝ իրենց խաղալիքների ու Ձմեռ պապիկից ակնկալիքների մասին:  Այդ հանդիպումից հետո հերթական անգամ համոզվեցի, որ սուգն ու զոհաբերությունները պետք է ծառայեն կյանքին, իսկ կյանքի գլխավոր խորհրդանիշները մեր անբիծ մանուկներն են,  • որոնց համար կյանքը ոչ այնքան սուգն ու արտասուքներն են, այլ խաղն ու ժպիտները, • որոնք, այո, պետք է գիտակցեն ու արժևորեն իրենց կորուստները, սակայն կարիք ունեն կյանքի շարունակականության ապահովման դրական լիցքերով,• որոնց հարազատներն ու հայրենակիցները զոհվել են, որպեսզի պարգևեն խաղաղություն ու ժպիտներ առաջնահերթորեն հենց իրենց, • որոնք պետք է զարգանան գլխավորապես դրական լիցքերով, որպեսզի կարողանան ավելի լավ ապագա կերտել, երբ ժամանակը հասնի իրենց:  Այսինքն, սիրելինե՛րս, իմ խնդրանքն է, որ ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից առհասարակ ու հատկապես ամանորյա տոների ժամանակ, մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում: Իսկ երեխաները շատ հաճախ ուրախանում են մեծերիս համար փոքր թվացող առիթներից, ոչ թե «ավանդական» ճոխություններից ու ցնծություններից»,- գրել է Բեգլարյանը:         
10:08 - 27 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:   Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարազգի և 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:   Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:    
11:52 - 25 դեկտեմբերի, 2020
Որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով. Արտակ Բեգլարյան

Որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով. Արտակ Բեգլարյան

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անգին փորձառությունն ինձ կօգնի ավելի արժեքահեն ու սկզբունքային գործունեություն ծավալել այս դժվարին ու խիստ վճռական ժամանակահատվածում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես այսօր պաշտոնապես հայտարարվել է, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ես նշանակվել եմ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:  ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով, դրանցից բխող կառավարման ճգնաժամով, ինչպես նաև իմ այն համոզմամբ, որ մասնագիտական ու մարդկային ներուժս այս ժամանակաշրջանում շատ ավելի արդյունավետ կարող է կիրառվել հենց այս դիրքում:Դժվարությամբ եմ թողել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն նաև ստիպված էի ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև:Ավելի պարզ ասած՝ նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա: Այսինքն՝ այսուհետ դառնում եմ հանրապետության գլխավոր վարչարարը, և պարտավոր եմ նախևառաջ ապահովել հանրապետության նախագահի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև՝ նրա գլխավորությամբ զբաղվել բազմաթիվ ճգնաժամային խնդիրների լուծմամբ, իսկ ավելի երկարաժամկետ հատվածում՝ իմ շոշափելի ներդրումն ունենալ կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման գործում:  Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես եռանդուն, սկզբունքային, թափանցիկ ու ինստիտուցիոնալ աշխատող մարդ եմ, և նույն ոճն էլ շարունակելու եմ այս նոր դիրքում: Իսկ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անգին փորձառությունն ինձ կօգնի ավելի արժեքահեն ու սկզբունքային գործունեություն ծավալել այս դժվարին ու խիստ վճռական ժամանակահատվածում:  Շնորհակալ եմ նախագահ Արայիկ Հարությունյանին ցուցաբերած վստահության ու ընձեռած հնարավորության համար, սա հնարավորություն է ժողովրդին էլ ավելի շատ ծառայելու, որը ես կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ: Շնորհակալ եմ նաև հանրությանը՝ անձամբ իմ ու մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ ցուցաբերվող լայն աջակցության ու վստահության համար:  Երբեք չկորցնեք ձեր հույսը, հավատն ու վճռականությունը՝ առնվազն այն պատճառով, որ ուրիշների էլ չդրդեք կորցնել դրանք, այլապես մեղավոր կլինեք ոչ միայն ինքներդ ձեր ձախողումների համար: Ծառայում եմ հայրենիքիս ու ժողովրդիս»,- գրել է Բեգլարյանը:    
09:22 - 25 դեկտեմբերի, 2020
Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույցներին միջազգային կառույցները հիմնականում լռությամբ են արձագանքել. ԱՀ ՄԻՊ
 |1lurer.am|

Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույցներին միջազգային կառույցները հիմնականում լռությամբ են արձագանքել. ԱՀ ՄԻՊ |1lurer.am|

1lurer.am: ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փակ զեկույցներն ուղարկել են միջազգային կառույցներին, օտարերկրյա պետություններին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի լիազոր մարմիններին: Միջազգային կառույցներից գլխավորապես լռություն է եղել՝ նշեց Բեգլարանը: «Հետաքրքրություն ցուցաբերվել է միայն կոնկրետ դեպքերում: Օրինակ՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ արդեն սկսել են այցեր կատարել կամ հեռակա հետազոտություններ իրականացնել, որոնց շրջանակում մեր փաստահավաք գործունեության արդյունքներն իրենց շատ են պետք գալիս»,- նշեց Բեգլարյանը: ՄԱԿ-ի և ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարների կողմից էլ անընդհատ հետազոտություններ են կատարվում, գործընթացներին հետևում են, զեկույցներն ուսումնասիրվում են, բայց հայտարարություններում զուսպ են, մի քանի հայտարարություն եղել է օբյեկտիվ, բայց ընդհանուր առմամբ հավասարության նշան է դրվել կողմերի միջև՝ նշեց Բեգլարյանը:
12:41 - 23 դեկտեմբերի, 2020
Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան

Այսօր կհրապարակվի 60 քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց․ Արտակ Բեգլարյան

Այսօր կհրապարակվի քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց։ Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39 պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով՝ հեռահար հարվածների հետեւանքով, եւ 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարված քաղաքացիների սպանության դեպքերն են։ Ամփոփ ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ զոհերի մեծամասնության մարմիններն առկա են, սակայն սա նախնական թիվ է, քանի որ տարբեր տվյալներ ունեն, բայց ճշտված, չհաստատված վկայություններ այլ զոհերի վերաբերյալ, դրա համար հրապարակվելու է ճշգրտված թիվը։ Բեգլարյանը նաեւ հայտնեց, որ այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած ու բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած անձ կա։ Նրանցից մի մասը տարբեր տեղեկություններով բարձր հավանականությամբ էլի սպանվել է, մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են, մի մասն էլ անհետ կորած է։
12:08 - 23 դեկտեմբերի, 2020
Կարծում եմ՝ գործադիրում ավելի օգտակար կլինեմ, քան ՄԻՊ-ի կարգավիճակում. Բեգլարյան
 |1lurer.am|

Կարծում եմ՝ գործադիրում ավելի օգտակար կլինեմ, քան ՄԻՊ-ի կարգավիճակում. Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այդ պաշտոնում իր վերջին ասուլիսի ժամանակ ամփոփեց կատարած աշխատանքը, ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրավիճակն Արցախում և իր հրաժարականի մանրամասները: «Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու: Երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պե՞տք է թողնեմ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը, թե՞ ոչ: Բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, հաշվի առնելով դրա կարևորությունն ու առկա կարիքը գործադիրում աշխատելու, կարծում եմ, որ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է: Տվյալ պաշտոնում հիմա ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ-ի կարգավիճակում»,- ասաց Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ երբ նախագահը կհրապարակի, բոլորը կիմանան: «Իմ կարծիքով՝ ես այնտեղ առաջին հերթին կարճաժամկետ ճգնաժամային հարցերով եմ զբաղվելու, քանի որ առկա իրավիճակում շատ խնդիրներ պայմանավորված են նաև կառավարման բացերով ու սխալներով: Հետևաբար՝ խնդիր կա կառավարման համակարգն առաջին հերթին վերադարձնել իր հուն, արագ քայլերով հաղթահարել գոնե հաղթահարելի խնդիրները կարճաժամկետ հատվածում, իսկ հետո ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածների համար պետք է պլանավորենք և իրականացնենք բարեփոխումներ»,- նշեց Բեգլարյանը:
12:01 - 23 դեկտեմբերի, 2020
Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան

Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան

Մեր հաշվարկներով՝ մինչեւ 40 հազար անձ անօթեւան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետեւանքով օկուպացված  տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է․ նրանք ունեն շատ լուրջ կարիքներ, առաջնահերթ՝ կացարանի խնդիր։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ Արցախի գործադիր իշխանությունում նոր աշխատանքի անցնելու համար։ Բեգլարյանը հայտնեց, որ պետք է լուծել անօթեւան մնացած անձանց՝ դեռեւս ժամանակավոր կացարանի հարցը․ «Այստեղ կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն, որից հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով պետք է լուծել բնակարանների հարցը»։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․  «Մեզ մոտ սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կան, ուղիղ առումով տուժած անձանց մոտ՝ զոհերի հարազատների, վիրավորների, նրանց հարազատների, կորածների ու գերիների հարազատաների, վերադարձած գերիների, եւ, ընդհանրապես, պատերազմական գործողություններին առնչված անձանց մոտ, եւ հատկապես երեխաների։ Սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ունեն շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ինչը երկարաժամկետ առումով հանրային առողջության վրա բացասականորեն ազդոց համակարգ է»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ պետական կառավարման ներքո եւ հասարակական սեկտորի էական ընդգրկվածության միջոցով շատ արագ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորվեն՝ հոգեբանական տռավմաները կառավարելու կամ վերացնելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն։
11:50 - 23 դեկտեմբերի, 2020
Պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ արվեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին․ Արտակ Բեգլարյան

Պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ արվեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին․ Արտակ Բեգլարյան

Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտում է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։«Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում: Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զոհ են գնացել հակառակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»,- գրել է Բեգլարյանը։
23:01 - 22 դեկտեմբերի, 2020