Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ կոչ անելով չհավատալ ստահոդ տեղեկություններին:«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը՝ այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։  Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից, և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանարպետությանը»,- ասված է հայտարարությունում:      
21:25 - 04 հունվարի, 2021
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 “Բիզնես Պալե” ՍՊԸ և Արամի փ. 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քրիստափորի փ. 69, 71, 98, 100, 102 հասցեներ և 75 – 190 սեփական տներ, Քրիստափորի 3-րդ նրբ. 1–20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 35–60, 53-63 սեփական տներ և 72 շենք, Աթոյան անց. 1, 2, 3, 5, 7, 8, 9, 10/4, 11, 12, 12/3, 13, 14, 15, 16, 18, 19, 20, 21 շենքեր և 45-107 սեփական տներ, Դիմիտրով 75-82, 76, 78, 80, 87 շենքեր, Դիմիտրովի փ. 78/1, 78/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3, 4, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան գյուղ մասնակի:
09:13 - 29 դեկտեմբերի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր եւ հարակից ոչ բնակչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան եւ Բագրեւանդ թաղամասեր, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-14։30 Սեւան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի:
10:07 - 28 դեկտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:   «Մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար պետք է կարողանանք ամուր պահել մեր ողնաշարը, պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, լինենք ամուր և միասնական»,- նշել է նախարար Պապիկյանը։   Ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Թևոնյանը ՀՀ անկախության կերտման առաջին տարիներից և հատկապես Արցախյան պատերազմում՝ նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր ժամանակահատվածում մարզպետը արդյունավետ կերպով կկատարի իր առջև դրված պարտականությունները։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Գարիկ Սարգսյանին՝ երկուսուկես տարիների աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին՝ վերջին ամիսներին ցուցաբերած պատասխանատվության և թիկունքն ամուր պահելու համար:   Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը նշել է, որ յուրաքանչյուրի անհատական աշխատանքից է կախված այս դժվարին փուլի հաղթահարումը։ Մարզպետի խոսքով՝ երկիրը սկսվում է սահմաններից, և սահմանամերձ մարզի ղեկավարումը պահանջում է առանձնակի նվիրվածություն և համախմբվածություն։   Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իր գործընկերներին՝ մարզպետարանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետին մաղթել արդյունավետ աշխատանք:  
19:20 - 10 դեկտեմբերի, 2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ,   Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն։ Մեր երկրի համար այս դժվար օրերին, թեև ես հրաժարական եմ տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու եմ իմ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը: Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակացուցվածքների նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև Արարատի մարզի համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աշխատակիցներին: Մնացե՛ք խաղաղությամբ, լինենք միասնական և միահամուռ ուժերով հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»:
18:58 - 09 դեկտեմբերի, 2020
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին հայտարարություն է տարածել՝ պահանջելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից», - նշված է ավագանու տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 24 համայնքներ և 149 բնակավայրեր:
12:35 - 08 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 4-17, 21- 27, 31-38, 42-49, 51, 52, 53, 58, 59 շենքեր, Կարախանյան փ. 21, 22, 27, 31-38, 42-53, 58, 59 շենքեր, Խորենացու փ. 1, 2, 3, 18, 19, 20, 28, 29, 30, 39, 40, 41 շենքեր, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22-31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5շենքեր, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 8, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 31, 33, 34, 35, 37, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 67/1, 71, 73, 75, 79, 85, 87, 91, 93 շենքեր, “Անի”, թիվ 21, 104, 116, 117, 118, 119 մսուր- մանկապարտեզներ, թիվ 186, 88, 198 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ; 7-րդ փողոցի սեփական տներ և 14 փողոցի 1-ին նրբանցքի 1-12 սեփական տներ, Կուրղինյան փ. 4 շենք, Դավթաշեն 3 թաղ. 8 շենք, Եղբարյության փ. 5 շենք, 11։00-14:00 Ա.Խաչատրյան փ. 20, Վ․Փափազյան փ. 23, 23/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Իսահակյան փ. 22, 38, Աբովյան փ. 25, 33 շենքեր, Նալբանդյան փ. 98, Վարդանանց փ. 5ա շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Սախարովի փ. 17 շենք, Տպագրիչների փ. 9, 11, 13, Մոլոկովի փ. 8 շենքեր, “Օրան”, “Կոմզոյան” ՍՊԸ-ներ, Եկմալյան փ. 1, 5, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Հր.Քոչար փ. 15 շենք,Մամիկոնյանց փ. 6/2, 26ա շենքեր, Շիրվանզադե փ. 24/1 շենք,Խաչատրյան փ. 2ա շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Կոմիտասի պող. 36/7, 38/1, 41/1, 43/1 շենքեր,փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բակունցի փ. 2, 4 շենքեր,Գոգոլի, Ռայնիսի, Հերցենի, Վրթ. Փափազյան, Ուլնեցի և Գուլակյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան, Դալար և Մրգավան գյուղեր մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Առափնյա, Իսահակյան, Արա-Գեղեցիկ, Պռոշյանի փողոցներ, Աբովյան, Կոմիտասի, Նար Դոսի, Չարենցի, Շիրակի, Սաֆարյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, “Երանոս”, “Քարագործ” և Պ․ Զաքարյան ՍՊԸ-ներ, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ձորաղբյուր և Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Սևան քաղաքի՝ պետական քոլեջ, զինկոմիսարիատը, զինվորական դատախազություն, “Հայբիզնեսբանկ”, “Կոնվեսբանկ” ընկերություններ, “Յունիբանկ” ընկերության ռեզերվ սնուցում, “Հ. Առաքելյան”, “Տ. Մարգարյան”, “Գ. Ավետիսյան” ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին և Ազատան գյուղեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Կաթնառատ գյուղ, 10:30-16:30 Անգեղակոթ գյուղ մասնակի, 11:30-13:00 Փուխրուտ գյուղ:
09:44 - 08 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Այգեստան 9 փողոցի տներ մասնակի, Չարենցի փ. 1բ շենք, Նալբանդյան փ. 55 շենք, Կորյուն փ. 1, 3 շենքեր, Կորյուն նրբ 11 շենք, Սայաթ Նովա պող. 20 շենք, Չարենցի փ. 43 շենք և հարակից սեփական տներ մասնակի, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Կորյուն փ. 6ա, 8 շենքեր, Աբովյան փ. 37 շենք, Հանրապետության փ. 62 շենք, Պուշկինի փ. 21, 21/3 շենքեր, Հերացի փ. 2ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 4, 7, 10, 13, 17 փողոցներ սեփական տներ, Նորքի 2-րդ, 13-րդ փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքներ սեփական տներ, Նորքի 6-րդ փողոց 2-րդ նրբանցք սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 7 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 75 շենք 3, 4 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կոմիտասի պող. 8, 35 շենքեր, Ա. Խաչատրյան փ. 1/4 շենք, Բաղրամյան պող. 1 փակ. 14 շենք և 50ա-50գ շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 2-4-6 շենք, Մամիկոնյանց փ. 35 շենք, Ցետկինի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 27 շենք, Շիրվանզադե փ. 3, 5, 7, 9, 11 շենքեր, Շիրակի փողոցի սեփական տներ, Շիրակի փ․ 2ա, 2/7 շենքեր, Արարատյան փ․ 62/1, 62/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 11։00-15։00 Ոստան և Այգավան գյուղեր մասնակի, Ոսկետափ գյուղ, Մրգավան գյուղ մասնակի, 10։00-12։00-13։00-16։00 Արարատի տարածաշրջանի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան՝ Մասիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 շենքեր,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից արտադրական ձեռնարկություններ, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 2, 3, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Զառ, Ներքին Պտղնի, Ձորաղբյուր գյուղեր մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:00-17:00 Անգեղակոթ գյուղ մասնակի, 11:30-16:30 Շուռնուխ գյուղ մասնակի:
09:24 - 04 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 75 շենք 1, 2 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15:00 Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 1-21, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, 35, 36, 38, 51, 59 շենքեր և 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքեր, “Անի” և թիվ 118 մսուր-մանկապարտեզներ, թիվ 186 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Խորենացի փողոցի սեփական տներ մասնակի, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Մաշտոցի պող. 45, 45ա շենքեր, Բայրոնի փ. 12, Տերյան փ. 71 շենքեր, Աբովյան փ. 21, 23 շենքեր, Մյասնիկյան պողոտա սեփական տներ մասնակի, Վարդանանց փ. 5ա շենք, Լեո փ. 11, 13, 30, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 45 շենք, Վրացական փ. 21/2 շենք, Փափազյան փ. 17 շենք, Կոմիտասի պող. 26 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռայնիսի փ. 19 շենք, Բակունցի փ. 1 շենք, Արաբկիր 39փ. 2, 2/1 շենքեր, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովսեփ Էմինի փ. 80 շենք, Կիևյան փ. 1 շենք, Արաբկիր 49փ. 2, 10 շենքեր, Արաբկիր 47փ. 1 շենք, Շիրակի փողոցի սեփական տներ, Շիրակի փ․ 16, 18 շենքեր, Շիրակի փ․ 1-ին նրբ. 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9 շենքեր և 2-րդ նրբ. 1, 14 շենքեր, Շարուրի փ․ 1, 3 շենքեր, Շարուրի փ․ 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-12։00 և 13:00-16:00 Արարատ Ոսկու կորզման ֆաբրիայի բանավանի շենքեր, 11։00-15։00 Արտաշատ քաղաքի՝ Թումանյան և Մարքսի փողոցներ մասնակի, Քաղցրաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի` 2, 3, 4 միկրոշրջաններ մասնակի․ Գեղաշեն, Կամարիս, Կապուտան, Զառ, Ներքին Պտղնի և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Շիրակի մարզում՝ 12:00-15:00 Գյումրի քաղաքի` Հ. Սարգսյան, Մարտի 8-ի, Սահմանապահների, Վոլկովի փողոցներ, «Չերկեզի Ձոր» համալիր և 206 տնակային ավան, Սյունիքի մարզում՝ 10։00-13։00 Քաջարան քաղաքի՝ Շահումյան փ. 8, 9 շենքեր, Շիրվանզադե փ. 4-7 շենքեր, Գայի փ. 1, 2, 3, 5, 6 շենքեր, Խանջյան փ. 1, 1ա, 2, 2ա, 3, 3ա, 6, 8, 10, 12 շենքեր, Բակունցի փ. 3-9 շենքեր, Տերյան փ. 1-4 շենքեր, Լեռնաձոր, Խաչինա, Կաթնառատ, Փուխրուտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բնակիչներ, 10:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի:
09:18 - 03 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Դեղատան փ. 15, Խորենացի փ. 25ա շենքեր, Մհեր Մկրտչյան փ. 1 շենք, Չարենցի փ. 10-24 շենքեր, Չարենցի փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 106/1 շենք, Իսահակյան փ. 8, 10 շենքեր, Ֆիրդուսի փողոցի սեփական տներ մասնակի, Տիգրան Մեծի պող. 12 շենք, Խորենացի փողոցի սեփական տներ մասնակի, Կոնդ թաղամասի սեփական տներ մասնակի, Դավիթ Անհաղթի փ. 6/8 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վրացական փ. 21/2 շենք, Լեռ Կամսարի փ. 30/2 շենք, Սարմենի փ. 92, 92/1 շենքեր, Անտառային փ. 172 շենք, Ազատության պող. 6 շենք, Մամիկոնյանց փ. 51/2 շենք, Մ.Ավետիսյան փ. 10ա շենք, Վրացական փ. 21/2 շենք, Հր.Քոչար փ. 11, 13 շենքեր, Արարատի մարզում՝ 10։00-12։00 Վեդի քաղաքի Կասյան փողոց մասնակի, Արարատ Ոսկու կորզման ֆաբրիայի բանավանի 7, 8, 9, 10, 11բ շենքեր, Արտաշատ քաղաքի Արազի փ 12, 35, 37, 43 հասցեներ, 12։00-14։00 Վեդի քաղաքի Արամ Խաչատրյան փողոց մասնակի, Ջրաշեն գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Մադինա, Լեռնակերտ համայնքներ, Ներքին Գետաշեն համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-12։00 Ծովինար համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-13։00 Գեղհովիտ համայնք, Մարտունի համայնքի Զորավար Անդրանիկ թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Լոռու մարզում՝ 10։00-12։00 Փամբակ և Քարաբերդ գյուղեր, Քյոխվալա հանդամաս և զորամաս, 12։00-16։00 Արջուտ գյուղ և Արջուտ կայարան:
09:12 - 02 դեկտեմբերի, 2020