Լարս

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

aliq.ge: Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ-ի քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները:  Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում են քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ իրականացվելու է տրանսպորտային միջոցների ախտահանում: Դեսպանատունը զբաղվում է մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակագրմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող հայերն են: Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն  Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:   Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեն վերջերս հույս էր հայտնել, որ մինչև օգոստոս կորոնավիրուսի հետ կապված  իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի, ինչն էլ  հնարավորություն կտա բացել ՌԴ-ի հետ ցամաքային սահմանը:
09:21 - 02 հուլիսի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը բաց է։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ ԱԻՆ-ը  հայտնում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
10:01 - 25 մայիսի, 2020
Վերին Լարսում գտնվող քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով. ԱԳՆ խոսնակ
 |news.am|

Վերին Լարսում գտնվող քաղաքացիները հրաժարվել են Հայաստան վերադառնալ նախօրեին կայացած Սոչի-Երևան չվերթով. ԱԳՆ խոսնակ |news.am|

news.am: Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի  մեջ է մաքսային կցորդը։ ՀՀ քաղաքացիները ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել էր կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն երեկ կայացած Սոչի-Երևան, ինչպես նաև առաջիկայում կայանալիք թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Հավելեմ, որ առաջիկա օրերին կայանալիք թռիչքն արդեն իսկ համալրված է։ Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»,– ասել է նա:
21:54 - 20 մայիսի, 2020
Վերին Լարսում գտնվող ՀՀ 35 քաղաքացիներին ՀՀ վերադարձի տարբերակ են առաջարկել

Վերին Լարսում գտնվող ՀՀ 35 քաղաքացիներին ՀՀ վերադարձի տարբերակ են առաջարկել

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ Ռոստովում Հայաստանի գլխավոր Հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է։ «Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, ինչպես նաև Կրասնոդար-Երևան նախատեսվող թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը։ Առաջարկվել է նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով: Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»:
18:13 - 15 մայիսի, 2020
խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ․ սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա հայտարարությամբ․ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց տանելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։Դեսպանությունը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները, հորդորել վերադառնալ Ռուսաստան և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։Վրացական կողմի՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո ՀՀ քաղաքացիները լքել են այն, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։Քաղաքացիներն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում։Կրկին խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին, չգալ Վերին Լարսի անցակետ, այլ հետևել դեսպանության հայտարարություններին։Սահմանի բացման դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
15:29 - 14 մայիսի, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:
17:56 - 12 մայիսի, 2020
Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում: Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։ «Դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել հրապարակման մեջ նշված քաղաքացիների հետ»,-նշված դեսպանության պարզաբանման մեջ:
11:29 - 09 մայիսի, 2020
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:52 - 04 մայիսի, 2020