ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները |azatutyun.am|

Այսօր Մոսկվայում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Մոսկվայում կքննարկեն կազմակերպության ներսում համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2020 թվականի դեկտեմբերին՝ տեսակապի միջոցով: Այս անգամ պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մի շարք փաստաթղթերի նախագծեր ընդունելու համար, որոնք մայիսի 28-ին կներկայացվեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի, և հոկտեմբերի 15-ին՝ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը և գագաթնաժողովը կանցկացվեն Մինսկում: ԱՊՀ-ն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հիշեցնենք՝ ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով երեկ հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
10:27 - 02 ապրիլի, 2021
ԱՊՀ երկրները մտադիր են Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել |hetq.am|

ԱՊՀ երկրները մտադիր են Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել |hetq.am|

hetq.am: ԱՊՀ անդամ երկրները մտադիր են ստեղծել Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով, որպեսզի կանխեն իրավապաշտպանական ոլորտի քաղաքականացման փորձերը, ինչպես նաև ամրապնդեն կազմակերպության հեղինակությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։ Վերջինս ամփոփել է փորձագիտական խմբի նիստի արդյունքները, որը Մինսկում անցկացվել է առցանց ձեւաչափով։ «Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները արդիական են համարում ԱՊՀ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Կոմիտեի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է մարտի 4-ին, Մինսկում։ Հանդիպման ընթացքում թեմայի շուրջ մտքեր են փոխանակվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։  
21:12 - 04 մարտի, 2021
Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից |armenpress.am|

Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր Է դուրս գալ Փոստային եւ Էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրից, որը կնքվել Է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում: Այդ մասին ասվում Է փետրվարի 17-ին կառավարությունների նիստի օրակարգում: Այդ համաձայնագիրն ստորագրվել Է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, Բիշքեկում: Փաստաթղթով կողմերը համաձայնություն են ձեռք բերել համակարգելու իրենց գործողությունները կապի ծառայությունների տրամադրման բնագավառում, ցանցերի եւ կապի միջոցների զարգացման ներդաշնակեցումը, գիտատեխնիկական եւ տարիֆային քաղաքականության հայեցակարգերի մշակումը, կադրերի պատրաստումը եւ կապի ուսումնական հաստատությունների աշխատանքները, կապի եւ դրանց մարմինների գծով միջազգային կազմակերպություններում պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությունը: Նշվում Է, որ Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի համար այն գործնականում չի իրագործվել: Բացի այդ, կառավարությունում ընդգծում են, որ համաձայնագրից երկրի դուրս գալը չի ազդի Ուկրաինայի քաղաքացիների շահերի վրա: 2020 թվականի օգոստոսին հաղորդվել Է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել յոթ միջազգային պայմանագրեր, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են 1993-ից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:04 - 17 փետրվարի, 2021
Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները  
 |tert.am|

Լավրովն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ամփոփել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները |tert.am|

tert.am: Մոսկվայում հունվարի 21-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Ինչպես նշվում է, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:«Զրույցի ընթացքում ամփոփվել են 2020 թվականին ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում կատարած համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների զուգադրման կարևորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
21:10 - 21 հունվարի, 2021
ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են. Վլադիմիր Պուտին |1lurer.am|

1lurer.am: v>Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ:    «Պետք է քննարկենք ԱՊՀ հարթակում ձևավորված իրավիճակը: ԱՊՀ-ն մեր արտաքին քաղաաքականության ամենակարևոր ուղղություններից է, եթե ոչ ամենակարևորը: ԱՊՀ անդամները Ռուսաստանի ամենամտերիմ երկրներն են: Դրանք այն երկրներն են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ միևնույն պետության կազմում տասնամյակներ, որոշ դեպքերում՝ հարյուրամյակներ լինելու փաստը: Այստեղ են մեր ամենազարգացած տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև՝ հարազատ»:,- ասել է ՌԴ նախագահը: 
17:48 - 25 դեկտեմբերի, 2020
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

2020 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ղրղզստանի քրեակատարողական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները։ Նիստում քննարկվել են ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակմանն ու փոխգործակցությանը, հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր որոշումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական հիմնարկներում Covid-19 կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներին։ Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականին՝ Ղրղզստանում։    
14:42 - 25 դեկտեմբերի, 2020
2021-ին Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը

2021-ին Հայաստանը կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը

Հայաստանը 2021 թ. կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) նախագահությունը, տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնից:   Ըստ այդմ` եկող տարի ՀՀ-ում ԱԱՏՄ կազմակերպմամբ կանցկացվի Դաշինքի գլխավոր համաժողովը։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի այսօր կայացած գլխավոր համաժողովի ընթացքում։   Համաժողովը նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Ակմադի Սարբասովը, նկատելով, որ անցնող տարին բարդ էր բոլոր երկրների տեսչական կառույցների համար, խոսել է նաև ընթացիկ աշխատանքների արդյունքներից։ Դրանց շարքում հատուկ անդրադարձ է կատարվել Դաշինքի համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ ՀՀ ԱԱՏՄ քայլերին։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մեծ պատասխանատվություն է համարել դաշինքի նախագահության ստանձնումը և շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Իր խոսքում Ավագյանը նկատել է, որ ավարտվող տարին շատ ծանրաբեռնված է եղել ԱԱՏՄ համար, սակայն տեսչական մարմինը մեծածավալ աշխատանք է իրականացրել ինչպես Covid-անվտանգության ստուգայցերի եւ տեսչական ստուգումների, այնպես էլ համակարգի բարեփոխման ուղղությամբ. որոշ աշխատանքներ թվայնացվում են, մասնավորապես, գործարկվել է աշխատողի իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am համակարգը։   ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը հույս է հայտնել, որ եկող տարի Հայաստանում տեղում կծանոթանան նորարարական թվայնացման մի շարք նոր ծրագրերին։   Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում էին աշխատողների անվտանգության ապահովման, դժբախտ պատահարների կանխարգելման, աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ Դաշինքի մասնակից երկրների փորձի փոխանակման, անձնակազմի վերապատրաստումների, օրենսդրության կատարելագործման հարցեր, ԱՄԿ-ի հետ համագործակցության, ստուգումների թվայնացման և այլ թեմաներ։   Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում փոխգործակցության ծրագրերի ուղղությամբ արձանագրություն ստորագրել ԱՄԿ Մոսկովյան բյուրոյի հետ։  
19:41 - 23 դեկտեմբերի, 2020
ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

 |armenpress.am|

ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը |armenpress.am|

armenpress.am: Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը: Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը,  համապատասխան որոշումն ընդունվել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Փաստաթղթի համաձայն ՝ ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության և ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության կայուն դինամիկայի պահպանումն է ՝ ի շահ մասնակիցների և, ընդհանուր առմամբ, համագործակցության կայուն եւ ներդաշնակ զարգացման ապահովման: «Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություններ՝ սահմանվել են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացմանը նպաստելը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը: Փոխգործակցության գերակա ուղղությունների թվում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-հումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչությանը եւ ռազմական բնույթի այլ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, ռազմական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմագիտության զարգացումը, խաղաղապահ գործունեությունը, սոցիալ-իրավական ոլորտը»,- նշված է փաստաթղթում: Ըստ փաստաթղթի՝ ռազմական համագործակցության խնդիրները կարող են ճշգրտվել ՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների ազգային զինված ուժերի զարգացման պահանջները, իսկ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ձեւերը կարող են լրացվել ՝ կախված փոխգործակցության կոնկրետ ուղղությունների առանձնահատկություններից: Բացի այդ, կազմակերպչական և իրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին և գործընկերներին միանալ բազմակողմ ռազմական համագործակցությանը եւ մասնակցել միջոցառումներին:
21:36 - 18 դեկտեմբերի, 2020
Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին
 |tert.am|

Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, որում առաջնորդները կքննարկեն համագործակցությունը միության շրջանակներում և պայքարը կորոնավիրուսի դեմ:«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կկայանա Ուզբեկստանի նախագահությամբ՝ տեսահամաժողովի ձևաչափով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ղեկավարներն ԱՊՀ շրջանակներում համագործակցության ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում: Նախատեսվում է դիտարկել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի փոխգործակցության հարցը, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգայինրդիական արդիական խնդիրների շուրջ:
19:36 - 16 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՊՀ նիստին խոսել է անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապության մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱՊՀ նիստին խոսել է անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել է նաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:
15:30 - 12 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ: Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել էնաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:
13:37 - 12 դեկտեմբերի, 2020