ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել․ տարհանվել է 1800 մարդ

ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել․ տարհանվել է 1800 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացվել են տարհանման աշխատանքներ (1800 մարդ):
12:16 - 16 հուլիսի, 2020
ԱԻ նախարարը հանձնարարել է պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության՝ սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը

ԱԻ նախարարը հանձնարարել է պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության՝ սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը

Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Առաջնահերթության կարգով նախարարը լսել է Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:Նախարարը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին: «Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Նախօրեին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևները խաթարել էին բնականոն կյանքը: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանի զեկույցի՝ փրկարարները հնարավոր բոլոր միջոցներով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Նա հավաստիացրեց, որ ներկայում վիճակը կառավարելի է: Նախարար Ցոլակյանը, նկատի ունենալով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային կանոնների պահպանմանը, առավելագույնս իրազեկել քաղաքացիներին, սերտորեն աշխատել պատասխանատու մյուս կառույցների հետ և չթուլացնել զգոնությունը: Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է վերահսկվող հրդեհների միջոցով կանխարգելել ռիսկերն ու ապագա խնդիրները: Ցոլակյանը մտահոգիչ է համարել նաև 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարեց խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում. մարդկային կյանքի պահպանումը պետք է լինի գերակա արժեք և սա այն խնդիրն է, որը պահանջում է ուժերի գերլարում: Դա կատարելի խնդիր է՝ փրկարարի խնդիրը:
20:48 - 14 հուլիսի, 2020
Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր

Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր

Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Ահազանգերի արձագանքմանը ներգրավվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։ Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։ Ժամը 16։47-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում. անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարներն անձրևաջրից դուրս են բերել Գևորգ Ծ.-ին (ծնված 1960 թ.)։ Նրա առողջական վիճակը վատթարացել է: Դիմել են շտապօգնության ծառայությանը։ Փրկարարները ջրային արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա, ինչպես նաև նավակի միջոցով արգելափակումից անվտանգ տարածք են դուրս բերել 6 քաղաքացու: Ժամը 17։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 49-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարները Մայակովսկու փողոցից՝ «Պեգաս» վաճառատան մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա․ Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» և Վ. Ս․-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Ժամը 17։16-ին ահազանգ է ստացվել, որ Ավտոկայանի թիվ 104/271 տնակը ջրալցվում է Գյումրի գետակի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ բնակիչներից մեկը հրաժարվում է տարհանվել տնակից, իսկ մյուսը՝ տարհանվել և տեղափոխվել է Շահումյան 153 հասցե: Ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Ն. Ստեփանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տունը ջրալցվում է անձրևից և գետի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ ջրալցված է նկուղը․ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ։ Ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Յունիբանկ»-ի մասնաճյուղի դիմաց ավտոմեքենան ջրալցվում է անձրևից․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան: Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Բեռլին հյուրանոցի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենաները ջրալցվում են (մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը)․ անհրաժեշտ է օգնություն։ Մինչ Գ. Նժդեհի հրապարակին կից գտնվող կամրջին հասնելը՝ փրկարարները Երևանյան խճուղում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, ինչպես նաև՝ իրականացրել խճուղու ջրահեռացման անցքերի բացման աշխատանքներ: Փրկարարների և համայնքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով կամրջի տակից և հարակից տարածքներից դուրս են բերվել մոտ 100 արգելափակված ավտոմեքենա: Փրկարարները բացել են կամրջի տակ գտնվող խցանված դիտահորերը: Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։
16:02 - 14 հուլիսի, 2020
Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։ Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։
22:20 - 13 հուլիսի, 2020
Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել |armenpress.am|

Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի հետ կապված հետաքննությամբ հրավառության վարկածը չի հաստատվել: Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: «Ցանկացած հրդեհի դեպքում Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունն իրականցնում է հետաքննություն: Այս դեպքում էլ իրականցվել է հետաքննություն, դիտարկել ենք հրդեհի առաջացման պատճառների հետ կապված տարբեր վարկածներ, բազմաթիվ մարդիկ հարցքաննվել են, արդյունքում պարզվել է, որ ամենահավանական պատճառն ազնգուշորեն նետած ծխախոտի մնացորդն է: Նորից եմ ասում, սա ամենահավանական պատճառն է»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը:Նա տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով կայացվել է քրեական գործի հարուցման մերժման որոշում հանցակազմի բացակայության պատճառով, որն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար: Հիմա նյութերը գտնվում են Երևան քաղաքի դատախազությունում: Ինչ վերաբերում է ամենաշատը շրջանառվող՝հրդեհի օրը տեղի ունեցած հրավառության վարկածին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ տարբերակը չի հաստատվել: Նա ավելացրեց, որ հրավառությունից բացի քննարկել են այլ վարկածներ ևս: Անդրադառնալով հրդեհի հետևանքով այրված տարածքի մակերեսին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ օրերին այլ թիվ էր շրջանառվում, սակայն հետաքննությամբ պարզվեց, որ 2 հա-ից մի փոքր ավելին է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի կողմից էլ տրվել է տեղեկանք, որ հիմնադրամը նյութական վնաս չի կրել:
15:20 - 13 հուլիսի, 2020
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հուլիսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ տրակտոր, մեկ ջրատար մեքենա և մեկ օժանդակ տեխնիկա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 20։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ընդհանուր թվով 10 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։ Շուրջ երեք օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի մոտ 4 հա տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 314 տոննա ջուր: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը: Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն։
18:13 - 12 հուլիսի, 2020
Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-ին և 13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 12-14-ի գիշերները և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հուլիսի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:27 - 12 հուլիսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
11:00 - 11 հուլիսի, 2020
Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Թարմացում,16։05- Ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։   Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։
15:35 - 06 հուլիսի, 2020
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:  
15:18 - 06 հուլիսի, 2020
Մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 272 հրդեհի, մեկ ջրահեղձման, երկու փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու որոնողափրկարարական դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, 33 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 117 կենցաղային կանչ. տուժել է 99 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Արձանագրվել է թունավորման ինը դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
12:41 - 06 հուլիսի, 2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայունից։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Հուլիսի 5-ին և 9-10-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում՝
14:45 - 05 հուլիսի, 2020