ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|

Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց որոշում, որով նախատեսվում է վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը հետաձգել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։ Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ պետք է մտնեին կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշումները, որոնցով ներկայում գործող՝ Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ին և 2012 թվականին ընդունված որոշումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, վարորդի թեկնածուի առողջական վիճակի ստուգման և որակավորման քննությունների հետ կապված հարցերով գործող կարգում նախատեսվում էին մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը որոշեց որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ։ Ընդունված որոշման նախագծում ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցված է եղել, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։ Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։ Նշվածի հանգամանքով պայմանավորված՝ 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որից մոտ 12 500-ը՝ Երևանում: Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում՝ օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները 600-ից ավել է եղել:
13:39 - 24 սեպտեմբերի, 2020
Պետական գույքը կվաճառվի գրավադրմամբ կամ առանց դրա. ինչպես նոր փոփոխությունները կազդեն ներդրումների վրա  |hetq.am|

Պետական գույքը կվաճառվի գրավադրմամբ կամ առանց դրա. ինչպես նոր փոփոխությունները կազդեն ներդրումների վրա |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ սահմանեց պետական գույքը վաճառելիս այն գրավադրելու պայմանները։ Ըստ փոփոխության՝ եթե որոշակի պարտավորությունների դիմաց (բացառությամբ գնի տարաժամկետ պարտավորությունների) պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ավելի գնով, այն չի համարվի գրավադրված։ Պետական գույքի առուվաճառքի պայմանագրի առարկան կհամարվի գրավադրված, եթե գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով։ Տարաժամկետ վճարումների և պետական գույքի գնահատված շուկայական արժեքի 75 տոկոսից ցածր գնով վաճառելու, պայմանագրային պարտավորություններ իրականացնելու դեպքում պետական գույքը մասնավորեցնելիս այն չի համարվի գրավադրված, եթե գնորդը ներկայացնի տարաժամկետ վճարումների ընդհանուր արժեքի, գնահատված արժեքի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք։ Գույքային փոխանակության դեպքում պետական գույքի մասնավորեցման ժամանակ գույքը չի համարվի գրավադրված, եթե հավանական գնորդը լիազոր մարմին ներկայացնի փոխանակության ենթակա գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք։ Պայմանագրային պարտավորություններով ծանրաբեռնված գույքային գործարքի դեպքում մինչև պայմանագրային պարտավորությունների կատարումը վաճառված գույքի վերավաճառքի, գրավադրման դեպքում գնորդը պարտավոր է լինելու ստանալ լիազոր մարմնի գրավոր համաձայնությունը։  «Պետական գույքի վաճառքի երկար տարիների փորձը վկայում է, որ պայմանագրային պարտավորությունների դիմաց գույքի վաճառքի դեպքում գրավի կիրառումը հանդիսացել է գործուն միջոց ոչ բարեխիղճ գնորդների դեպքում պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու համար»,-նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս փոփոխությունները կատարվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Նա առաջարկել  է պետական գույքի օտարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քննարկել պետական գույքի օտարման դեպքերում գրավի փոխարեն պարտավորության կատարման ապահովման այլ միջոց կիրառելու հարցը։     Ինչ ռիսկեր էր պարունակում պետական գույքի՝ առանց գրավադրմամբ վաճառքը Գույքն առանց գրավի կամ գրավադրմամբ մասնավորեցնելու վերը նշված պայմանները սահմանել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարությունը պարտավորությունների դիմաց պետական գույք վաճառելիս գրավ չկիրառելու գործընթացում նկատել է պարտավորություններ չկատարելու և պետությանը մեծ վնասներ հասցնելու ռիկսեր։ Մասնավորապես, որոշակի պարտավորությունների կատարման դիմաց գնահատված շուկայական արժեքից ցածր գնով գույքի վաճառքի և չգրավադրման դեպքում գնորդը ձեռք էր բերելու բոլոր իրավական հիմքերը, նյութական տեսանկյունից շահագրգռող լծակները՝ ավելի արագ, առանց ռիսկի գումար աշխատելու համար։ Այսինքն՝ շատ հավանական է, որ գնորդը ձեռք բերված գույքի գրավադրմամբ կստանա ավելի մեծ գումար և, տարբեր հիմնավորումներ բերելով, կամ կկատարի, կամ չի կատարի ստանձնած պայմանագրային պարտավորությունները։  Այդ իսկ պատճառով նախարարությունը որոշել է պետական գույքի վաճառքի դեպքում բացառել պարտավորությունների կատարման դիմաց վաճառքի գնի իջեցմամբ պետությանը վնաս հասցնելու ռիսկերը և գրավի կիրառման դեպքում ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Մասնավորապես՝ միայն գնահատված շուկայական արժեքին շատ մոտ գնով վաճառքի դեպքում կարելի է գույքի վրայից հանել գրավադրումը։ Նման մոտեցմամբ, ըստ նախարարության, կարելի է ինչ-որ չափով հիմնավորել, որ գնորդը վճարել է ձեռք բերված գույքի գինը, շահագրգռված է ներդրումներ կատարել և այդ ներդրումների իրականացման ճանապարհին գրավը հանելով՝ ներդրումների կատարման համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները։  Նարեկ Բաբայան. «Գործող կարգը հնարավորություն չէր տալիս տնտեսվարողին բանկերից միջոցներ ներգրավվել»  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պետական գույքը վաճառելիս այն գրավադրելու պահանջից ծագող խնդիրների մասին իրենց հետ հանդիպումներում հաճախ բարձրաձայնել են նաև գործարարները։ Հատկապես, երբ գույքi գնման արժեքն ու խոստացված ներդրումների ծավալը խոշոր են եղել։  Շարունակությունը՝ hetq.am-ում
13:36 - 24 սեպտեմբերի, 2020
Համայնքային ճանապարհների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը կհեշտանա |hetq.am|

Համայնքային ճանապարհների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը կհեշտանա |hetq.am|

hetq.am: Կառավարության սեպտեմբերի 24-ի հերթական նիստում ընդունվեց որոշում, որով կարգավորվում է համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքային նշանակության (այդ թվում՝ գյուղական բնակավայրերի) ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և վարչապետի մոտ 2020 թվականի օգոստոսի 19-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որը չի սահմանում առավել դյուրին ընթացակարգ մարզերի համայնքների բնակավայրերում նախատեսվող՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ վերանորոգման և բարելավման համար: Ներկայումս համայնքային ճանապարհների (փոքրածավալ) բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որոնց համար կառավարության 2015 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամրագրված ընթացակարգերը բարդ են, ժամանակատար և համայնքների սահմանափակ բյուջեների մասով՝ կատարման համար ոչ ծախսարդյունավետ: Համայնքային ոչ առևտրային ու մասնավոր կազմակերպությունների միջոցով նմանատիպ աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է. - ոչ տարանցիկ, մարզերի համայնքներում (այդ թվում՝ գյուղական բնակավայրերում) տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքները ընդգրկել կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշմամբ հաստատված N4 հավելվածի ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն: Միաժամանակ, նմանատիպ ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու համար Քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզերի համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքների կատարման ուղեցույցը առաջիկայում կներկայացվի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն՝ համայնքապետարաններին տրամադրելու և իղեկավարումն ընդունելու համար:
13:31 - 24 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հաստատեց. ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլար |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կստանա 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի  հաստատմանը: Ըստ հիմնավորման, դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար»,- ասված է հիմնավորման մեջ։
13:17 - 24 սեպտեմբերի, 2020
Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի |aysor.am|

Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի |aysor.am|

aysor.am: Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրանով սահմանվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։
12:43 - 24 սեպտեմբերի, 2020
Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|

Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածր թիվը՝ սեպտեմբերի 11-ին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս օրվա կտրվածքով  դրական դեպքերի թիվն աճում է՝ հասնելով 374-ի: «Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,- ասաց նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- ասաց նախարարը:
12:39 - 24 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը: Այս մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում: «Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ:
12:30 - 24 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի ճանապարհների տեխնիկական հսկողություն |armenpress.am|

Ֆրանսիական ընկերությունը ՀՀ-ում կիրականացնի ճանապարհների տեխնիկական հսկողություն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը թույլատրեց լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ իրականացնել: Ըստ նախագծի հիմնավորման, որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով: «Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության  կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների  մատուցման պետական  գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում: Ակնկալվում է, որ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել Պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,- ասված է հիմնավորման մեջ:
12:07 - 24 սեպտեմբերի, 2020
Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո

 |armenpress.am|

Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 30 մլն եվրո: ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման, ֆինանսավորման համաձայնագրի նախագծով սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն  եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։ Բյուջետային աջակցության միջոցների փոխանցմամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կտրվի բարելավել արդարադատության ոլորտի և դրա հետ փոխկապակցված հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունը։ Տեխնիկական աջակցությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը, իրազեկվածության բարձրացմանը, կանոնավոր մշտադիտարկում իրականացնելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը։
21:30 - 23 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը։ Նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։ Այդ մասին տեղեկացնում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքի էջից: Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև՝ զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 և N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել, 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝  զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ, կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ: Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։
20:27 - 23 սեպտեմբերի, 2020
Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է: «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը: Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ: 2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն: Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված: Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»:  Նիստին մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:
19:55 - 23 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

ՀՀ-ն և ՉԺՀ-ն շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետի և դեսպանի հրաժեշտի հանդիպումը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:  Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեությամբ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և նշել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները ՉԺՀ նախագահի և վարչապետի հետ: Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական  ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին 200 շտապ օգնության ավտոմեքենաներ նվիրաբերելու համար:
18:55 - 23 սեպտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սեպտեմբերի 23-ին քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձևավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում և իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման և քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը և լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ ևս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:   Ապա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի և հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում և  կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։  Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման և տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու և խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։ Գեղամ Շախբազյանը նշել է, որ COVID-19-ով պայմանավորված՝ ՏՄ2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում և ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, և Ոստիկանության  հետ  համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:   Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին: Քննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարևորելով չափանիշների սահմանումը և արդյունավետ վերահսկողությունը: Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել և շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ և ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը ևս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաև վտանգավոր թափոնների կառավարմանը և պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:
18:40 - 23 սեպտեմբերի, 2020