ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք |armenpress.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 40 հաստիք |armenpress.am|

armenpress.am: Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» թիվ 706-Ա որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը, որի 11-րդ կետի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքների առավելագույն թիվ է սահմանված 40-ը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջի կատարումը:
22:30 - 09 սեպտեմբերի, 2020
Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։  - Պարո՛ն Թովմասյան, դեռեւս 2011-ին Ձեր համատեղ հետազոտություններից մեկում («Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում, համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցություն»), խոսելով խոշորացվող համայնքների մոդելի մասին, ասում եք, որ խոշորացված համայնքը պետք է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն ունենա, այսինքն՝ եթե մի քանի թույլ համայնքներ միացնենք, նրանք զարգացման հեռանկար չունեն, դրա համար պետք է զարգացած կենտրոնի շուրջ միավորեն։ Այս դեպքում խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերրը համաչափ զարգանալու հնարավորություն կունենա՞ն։ - Ամբողջ հանրապետությունում պետք է բնակավայրերի ցանցի բազմակենտրոն մոդելը ձեւավորվի։ Հիմա մենք չունենք այդ մոդելը։ Համաչափ զարգացման ծրագրերը ադյունք չեն տալիս եւ չեն կարող տալ, քանի դեռ մենք չենք անցել բազմակենտրոն համակարգի, որն, իհարկե, տեւական ժամանակ է պահանջում։  Այսօրվա համակարգը ձեւախեղված է։ - Արդյո՞ք խնդիրն այն է, որ խոշորացման ժամանակ միանման մոտեցում չի ցուցաբերվել․ համայնքների մի մասը խոշորացել է փնջային, մի մասը՝ շրջանային սցենարով։ - ժամանակին, երբ կազմում էինք խոշորացման ծրագրերը, ուսումնասիրություններ արեցինք Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի մարզերում, եւ այնտեղ հստակ ֆիքսված էր, թե որտեղ կարելի է հենց հիմա անել խոշորացում, որտեղ՝ տեսանելի ապագայում, որտեղ է պետք ընդհանրապես ձեռնպահ մնալ։ Քանի դեռ տեղային կենտրոնի խնդիրը չենք լուծել, անհնարին եւ անիմաստ է խոշորացման գնալ։  Մենք առաջարկում էինք պիլոտային ծրագրերով անել, ամեն մարզում փնջեր ընտրել, որոնք հնարավորինս լավ արդյունք կարող էին տալ, եւ որոշ ժամանակ հետո, երբ արդյունքները կերեւային, անցնել հաջորդ քայլերին։  - Այդ դեպքում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը շատ չէ՞ր երկարի։ Հիմա ավելի արագ է տեղի ունենում։  - Արագ է, բայց սխալներ են արվում։ Այն, ինչ առաջարկվում էր, ըստ էության, մասամբ է հաշվի առնվել, հաճախ ընդունվել է ավելի շատ քաղաքական որոշում։ Պարզ օրինակ բերեմ․ Շիրակի մարզի խոշորացումները՝ Աշոցքի, Ամասիայի շրջանում։ Այնտեղ ենթակառուցվածք չկա, ոչ մի բան չկա․ ի՞նչ իմաստ ուներ այս պահին խոշորացնել, եթե չէին լուծելու գլոբալ խնդիրը։ Ի վերջո, համայնքը հո համայնքի ղեկավարի պաշտոն ունենալը եւ ընտրություններ ապահովելը կամ տեղեկանք տա՞լը չէ։ Համայնքը ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ այդ փոքր գյուղերում ոչ մի ծառայություն չեն կարող մատուցել․ ո՛չ ենթակառուցվածք ունեն, ո՛չ մարդկային ռեսուրս։  - Ձեր նշած մոդելին չե՞ն համապատասխանում այն համայնքները, որոնցում շատ բնակավայրեր են միավորվել, եւ որոնք համեմատաբար զարգացած կենտրոն ունեն (օրինակ՝ Սիսիանը, Կապանը)։ - Դա չափից դուրս մեծ խոշորացում է։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի արգելոցի տարածքում գյուղեր կան՝ Շիշկերտը, Շիկահողը, Ծավը, որոնք փակուղային դիրք ունեն եւ համայնքի կենտրոնից՝ Կապանից, հեռու են։ Կապանն ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ գյուղերի բնակիչներին․ եթե փորձի էլ մատուցել, շատ թանկ հաճույք կստացվի։  - Խոշորացման սպասվող արդյունքներից մեկն էլ այն էր, որ ծառայություններն ավելի հասանելի կդառնան բնակիչներին։ Գուցե այդ ծառայությունները պետք է հասանելի դարձնել հենց բնակավայրերո՞ւմ։ - Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է ե՛ւ տնտեսապես, ե՛ւ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար։  - Այս համատեսքտում կարեւոր է, որ Ձեր նշած հեռու բնակավայրերը մեծամասամբ չունեն նաեւ նորմալ ճանապարհներ ու տրանսպորտ՝ համայնքային կենտրոն հասնելու համար։ - Այո՛, դրա համար խոշորացումը կարդարացնի, եթե գոնե սահմանափակ բարենպաստ հասանելիության տիրույթում են բնակավայրերը։ Դիլիջանը խոշորացրին, բայց այնտեղ մի քանի գյուղեր կան, որոնք շատ հեռու են քաղաքից․ ի՞նչ իմաստ ուներ դրանք միացնել Դիլիջանին։  - Մենք խոշորացման հաջողված օրինակներ չունե՞նք։ - Օրինակ՝ Մեղրին։ Ժամանակին մենք առաջարկեցինք որպես նախկին փոքր շրջկենտրոնի տարբերակ՝ փորձնական վերցնել Մեղրին։ Չգիտեմ՝ խոշորացումն ինչ արդյունք է տվել այնտեղ, որովհետեւ այնտեղ էլ կան ռիսկային, կտրված փակուղային բնակավայրեր։ Բայց համեմատաբար նորմալ վիճակ է։ Խոշորացման իմաստն այն էր, որ բոլոր համայնքները կարողանան համարժեք ծառայություններ մատուցել բնակչությանը։ - Գուցե կառավարությունը փորձել է պարզապես անհատական մոտեցո՞ւմ ցուցաբերել համայնքները խոշորացնելիս։ - Դա անհատական չէ, դա կոչվում է քաղաքական մոտեցում։ Անհատական մոտեցումը պետք է ինչ-որ հիմնավորում ունենա։ Եթե 50 կամ 100 ճնճղուկ հավաքենք, նրանք արծիվ չեն դառնա։ Եթե չկա տեղային կենտրոն կոչվածը՝ նորմալ բնակավայր՝ գոնե 5000 բնակչությամբ, իր ենթակառուցվածքներով, անիմաստ է խոշորացման գնալ, որովհետեւ բնակիչը դրանից բացարձակ ոչինչ չի ստանա։ Ինչպես ծառայություններ չէր ստանում առաջ, նույն ձեւով էլ չի ստանա հիմա, գուցե ավելի վատ լինի։ Ինչպես ասում են՝ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում։  - Նշածս հետազոտության մեջ նաեւ ասել եք, որ խոշորացման հետ պետք է հողային օրենսդրության փոփոխություններ լինեն՝ մասնավորապես համայնքների վարչական շրջաններից դուրս գտնվող հողերի եւ աճուրդների մասով։ Այս առումով փոփոխություններ եղե՞լ են։ - Բարդ հարց եք տալիս։ Երբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը՝ պետական արոտներ, անտառներ  եւ այլն, մտցվեցին համայնքների վարչական սահմաններ, այն ժամանակների համար բավականին շոշափելի լրացուցիչ ռեսուրս էր նրանց բյուջեի եկամտային մասով, բայց այդ հողերի արդյունավետ կառավարման խնդիրները բավականին խնդրահարույց են։ Եթե մարզպետներն առաջ հեռագնա արոտների համար պետք է մրցույթ հայտարարեին, եւ ցանկացած սահմանակից համայնք կարող էր մասնակցել, հիմա ստացվում է, որ այդ հողամասերը՝ խոշոր զանգվածները, հայտնվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում, եւ, բնականաբար, այստեղ բաց մրցույթներ անելը կարող է խնդրահարույց լինել հարեւան համայնքների բնակիչների կամ նույն համայնքի բնակիչների համար։ Դրա համար այդ հողերի նկատմամբ լիազորությունների խնդիրները դեռեւս վերջնականապես լուծված չեն։ Հողերի կառավարման հարցը բարձիթողի է։ Նույն արոտազանգվածը կարող է բաժանված լինել մի քանի կտորի եւ հայտնվել տարբեր համայնքների սահմաններում։ Համայնքներ կան, որ սահմանակից չեն այդ հողերին, այդ հողերը բաժանվել են միայն սահմանակից համայնքների մեջ, բայց անասուն պահում են նաեւ այն համայնքների բնակիչները, որոնք սահմանակից չեն հողերին։ Այլ լուծում չկար, պետք է, բնականաբար, սահմանակից համայնքների մեջ մտցվեին այդ հողերը, բայց այստեղ մեխանիզմը չլուծվեց, թե մնացած համայնքների բնակիչներն ինչպես են օգտվելու։ - Պարո՛ն Թովմասյան, երբ սահմանամերձ համայնքներն են խոշորացվում, վտանգ չկա՞, որ բնակիչները կձգտեն սահմանամերձ համայնքներից տեղափոխվել  համայնքային կենտրոններ։ - Այդ գործընթացը հիմա էլ կա։ Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության նվազման ամենացավալի դրսեւորումները հենց սահմանամերձ բնակավայրերում են։ Դա շատ ռիսկային է։ Սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ շատ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, պետության համար ոչ ստանդարտ քաղաքականություն՝ սկսած հարկային դաշտից, նույնիսկ արտոնությունների սահմանմամբ։ Հողի հարկ, գույքահարկ, ինչ-որ բաներ փորձել են անել վերջապես, բայց դա շատ քիչ է։ Համայնքների խոշորացումը միայն մի խնդիրն է։  Քաղաքացին ծառայություն պետք է ստանա։ Եթե համայնքի ղեկավարը այնտեղ վարչական ղեկավար նշանակի, գյուղացուն դա ի՞նչ պետք է․ այդ տեղեկանքը նա այսպես թե այնպես կարող է ստանալ։ Պետք է ծառայությունները  հասանելի եւ որակյալ լինեն գյուղերում, որպեսզի մարդը մնա, նրա համար տարբերություն չլինի՝ այստե՞ղ կապրի, թե՞ այնտեղ։ Եթե մենք այդ խնդիրը չենք լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելու առումով կարող ենք ճգնաժամային իրավիճակում հայտնվել․ ազգային անվտանգության խնդիր է դա։ Սյունիքի հարավը, Տավուշի հյուսիսը հիմա լուրջ խնդիրների առաջ են դեմոգրաֆիական առումով․ բնակչության խտությունը ահագին իջել է հատկապես Սյունիքում։   - Հիմա ունե՞նք այն, ինչ ակնկալվում էր խոշորացման արդյունքում։ - Ես խոշորացմանը նույնիսկ տնտեսական արդյունավետության տեսանկյունից չեմ նայում, որովհետեւ դժվար է միանգամից գնահատական տալ արդյունավետությանը։  Ես նայում եմ երկրի տարածքային կազմակերպման, երկրի ողնաշարը կրող կառուցվածքն ամրացնելու եւ բոլոր բնակիչների համար ծառայությունները հասանելի դարձնելու տեսանկյունից։ Խոշորացումը պետք էր միանշանակ կապել բազմակենտրոնության գաղափարի հետ։  Աննորմալ է, որ մեր երկրի բնակչության 30-40%-ը մի բնակավայրում է ապրում՝ գումարած այն, որ Երեւանում՝ իր շրջակայքի ագլոմերացիայով, բնակչության խտությունը շատ ավելի մեծ է, քան, օրինակ, Ճապոնիայի կամ Հնդկաստանի բնակչության խտությունը։ Բայց մենք տեղեր ունենք, որտեղ բնակչության խտությունը 10 մարդուց պակաս է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Մինչեւ մենք բազմակենտրոնության խնդիրը չլուծենք, մեր երկիրը տարածքային համաչափ զարգացման խնդիրը չի լուծի։  - Կա՞ բնակչության միջին թվաքանակ կամ համայնքում բնակավայրերի միջին թվաքանակ, որի դեպքում ծառայություններն ու ենթակառուցվածքներն ավելի հասանելի կլինեն բնակիչների համար։ - Մենք հետազոտել էինք դա․ իմ գործընկերը նայել էր, թե կախված բնակչության թվից՝ համայնքը ինչքան է կարողանում ծառայություններ մատուցել։ Բայց դա նայված էր զուտ տեղական ինքնակառավարման իրավասությունների շրջանակներում, իսկ մենք ծառայություններ ունենք, որոնք պետության իրավասության ներքո են՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն եւ այլն։  Իմ բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ համայնքի կենտրոնում 5000 բնակչից պակաս չպետք է լինի։ Մյուս պայմանն այն է, որ համայնքային կենտրոնը պետք է ունենա ենթակառուցվածքներ։ Բոլոր բնակավայրերում մենք սպորտի դպրոց, ավագ դպրոց, երաժշտական դպրոց չենք կարող ունենալ, եւ հնարավոր է՝ շատ գյուղերի բնակիչներ կարող են օգտվել այդ ամենից՝ համայնքային կենտրոնից 30 րոպեանոց հասանելիության տիրույթում։  Աննա Սահակյան
19:25 - 04 սեպտեմբերի, 2020
Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

Որակյալ ծառայություն ստանալու համար արժանապատիվ աշխատավարձ է պետք, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են. Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: Հիմա հանրային ծառայությունը ոչ հրապուրիչ է, որովհետև, երբ վերացնում ես բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը, վերացնում ես, այսպես կոչված, սև մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել, և պրոֆեսիոնալի համար չես ապահովվում այնպիսի աշխատավարձ, որը կմղի նրան դեպի հանրային ծառայություն, դա արդեն խնդիր է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյո՞ք ունենք տվյալ ոլորտի մասնագետների սղություն մասին, որ միշտ նույն մարդիկ են առաջադրվում:Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Հայաստանում մեծ չէ մարդկանց քանակը, որոնք ցանկանում են համալրել պետական հանրային ծառայության համակարգը։ «Իսկ պատճառը ցածր աշխատավարձն է։ Շատ է քննարկվել հավելավճարների, պարգևավճարների թեման, պետք է անկեղծ լինենք, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային որակյալ ծառայություն ստանալու համար, որակյալ և արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանան, սա խնդիր է, որի ուղղությամբ ԱԺ-ը և Կառավարությունը շատ ակտիվ աշխատում են, որովհետև անձը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, լինի անբասիր, ունենա ժողովրդավարական հիմնարար արժեքներ, որ ունենանք այն իրավական պետությունը, որը նախատեսում ենք ունենալ Սահմանադրության համաձայն»,- ընդգծեց նա:Հարցին՝ եթե առաջադրված թեկնածուների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, արդյո՞ք ապագայում ունենալու ենք ՍԴ-ի այն կազմը, որը վստահելի կլինի հանրության համար, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ հանրային վստահությունը դատական իշխանության վերաբերյալ չափազանց կարևոր է, սակայն այն «չպետք է խառնել, ինչ-որ խմբի և եղանակի դիրքորոշման հետ»: Ավելին՝ tert.am-ում
15:42 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունն առաջիկայում բիզնեսի զարգացմանը կհատկացնի 50 մլրդ դրամի առաջին չափաքանակը |armenpress.am|

Կառավարությունն առաջիկայում բիզնեսի զարգացմանը կհատկացնի 50 մլրդ դրամի առաջին չափաքանակը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ գործադիրն այս տարվա մայիսի 21-ի նիստում հայտարարել էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է։ Դրա շրջանակում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջնթացի հարցում։ «Ընդհանուր առմամբ, ծրագրի տրամաբանությունն այն է, որ պետությունը առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորվում է ներդրողի կողմից, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունների։ Այսօր մենք քննարկում ենք ձեռնարկատեր-պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ ընկերության որոշակի կանոններին վերաբերող հարցեր»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ երկար քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ որոշակի փոփոխություններ կկատարվեն ֆոնդի գործողության կանոններում։ Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որտեղ կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին կամ ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումար։ Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ գումարը մի փոքր ավելի քիչ լինելու դեպքում, քան 1 մլն դոլարն է, կամ ավելի բարձր լինելու դեպքում, քան 2 մլն դոլարն է, կառավարությունը էապես ավելի մեծ մասնակցություն կարող է ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումային ծրագրերի առաջընթացին։ «Այս փոփոխությամբ մենք նախատեսում ենք ֆոնդի կառավարչին ընձեռել ավելի մեծ ճկունություն և թույլ տալ, որպեսզի ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն՝ կազմի 500 հազար դոլարից մինչև 4 մլն դոլարի սահմաններում»,- ասաց Խաչատրյանը։ Երկրորդ փոփոխությունն, ըստ նախարարի, այն է, որ մինչ այժմ կառավարությունը սահմանափակել էր ֆոնդի կառավարչին նրանով, որ ներդրումային հնարավորությունները քննարկի միայն մեկնարկող ներդրումային ծրագրերի դեպքում։ «Այս նախորդ ամիսների ընթացքը վկայում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որտեղ ներդրողն արդեն իսկ որոշակի առաջընթաց ապահովել է ներդրումային ծրագրի նախապատրաստման հարցում։ Եվ այն փաստը, որ կայացած ներդրումներ կան արդեն որոշակի ոլորտներում, սահմանափակում է կառավարչին այդպիսի ծրագրերի հարցում։ Եվ կառավարությունը որոշեց, որ կառավարչին պետք է թույլ տալ նաև մասնակցել ընթացքում գտնվող ներդրումային ծրագրերին։ Սա էապես մեծացնում է ներդրումային հնարավորությունները և այն ծրագրերի առաջխաղացման պոտենցիալը, որոնք այսօր առկա են»,- ասաց նա։ Սահմանվում է նաև, որ կառավարությունը ֆոնդում կունենա 10 տարի ժամկետով մասնակցություն։ Առաջին հինգ տարվա ընթացքում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ երկրորդ հինգ տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար։ Մյուս կանոնն այն է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն։ Նախարարը հավելեց՝ առաջիկայում հայտ կլինի և բավարարում կտրվի 5 մլրդ դրամի սահմաններում, որը 50 միլիարդի համար որոշված առաջին չափաքանակն է։
14:47 - 03 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանում վարձակալած տարածք ունեմ, որի վարձը չեմ կարողանում տալ, այստեղ էլ վարկեր ունեմ, վեց ամիս չեմ կարողանում վճարել, տունս էլ ձեռքիցս կվերցնեն, մեքենաներն էլ, ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից |tert.am|

Ռուսաստանում վարձակալած տարածք ունեմ, որի վարձը չեմ կարողանում տալ, այստեղ էլ վարկեր ունեմ, վեց ամիս չեմ կարողանում վճարել, տունս էլ ձեռքիցս կվերցնեն, մեքենաներն էլ, ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից |tert.am|

tert.am: Չեք կարողանում վերադառնալ օբյեկտիվ պատճառներով, որը պայմանավորված է  համավարակով, այդ ուղղությամբ էլ բանակցություններ են վարվում, խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին և պարետատանը, իրենցից պատասխաններ կստանաք, մենք սահման բացելու գործառույթ չունենք, կամ որոշելու՝ Ռուսաստանը ում է ներս թողնում, ում չի թողնում: Այս մասին կառավարության առջև հավաքված ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին ասաց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցին՝ սա քայլ է, որ քաղաքացներին չթողնե՞ք արտագաղթեն երկրից, Սինանյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլ, ով ասաց, որ մենք չենք թույլատրում: Պարետատանն ու ԱԳՆ-ին հարցրեք՝ ինչ է արվում այդ ուղղությամբ, ես համոզված եմ, որ քայլեր արվում են»: Բողոքող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Ռուսաստանում վարձակալած տարածք ունի, բիզնեսով է զբաղվում, փակել, եկել է, որ անձնագիր փոխի, հետ գնա, սակայն եկել, մնացել է: «Մայիսից բացվել է Մոսկվայում ամեն բան, աշխատում են մարդիկ, ես ոչ մի բան չեմ կարողանում վճարել այնտեղ, ինձ ասում են` արի կա'մ իրերդ հավաքի գնա, կա'մ վարձը տուր, ինչպե՞ս գնամ: Այստեղ վարկեր ունեմ, մինչև մարտ ամիսը ամբողջը վճարել եմ, մի օր ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա ոչ մի բան չեմ կարողանում վճարել, ո՞նց անեմ, ես ինչպե՞ս ապրեմ: 6 ամիս է` վարկ չեմ մուծում, ի՞նչ անեմ, տունս էլ ձեռքիցս կառնեն, մեքենաներն էլ, ի՞նչ անեմ»,- ասաց նա:
13:41 - 03 սեպտեմբերի, 2020
Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|

Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում Օլիմպիական խաղերի, նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում: «Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին՝ ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասաց նախարարը: Ներկայում 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի մարզիկներ: Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները: Մասնավորապես, Արթուր Ալեքսանյանի հետ որպես թիմի մարզիչ աշխատում է նաև Գ. Ալեքսանյանը: Նախնական հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ գումարի հաշվարկը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում: Մարզաձևի անվանումը Մարզիկների Մարզիչների Բժիշկների և/կամ մերսողների Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/ Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/ Գումար /միջին/ թիվ Ընդամենը /հազար դրամ/  հունահռոմեական և ազատ ոճ 1,000.0 10.0 10,000.0 500.0 5.0 2,500.0 250.0 1.0 250.0 բռնցքամարտ 600.0 5.0 3,000.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 ծանրամարտ (տղամարդիկ և կանայք) 1,000.0 10.0 10,000.0 500.0 4.0 2,000.0 250.0 1.0 250.0 սպորտային մարմնամարզություն 600.0 3.0 1,800.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 ձյուդո 600.0 1.0 600.0 500.0 2.0 1,000.0 250.0 1.0 250.0 Այլ մարզաձև 600.0 10.0 6,000.0 500.0 10.0 5,000.0 250.0 5.0 1,250.0 Ընդամենը   39.0 31,400.0   25.0 12,500.0   10.0 2,500.0 Ընդամենը ամսական                 46,400.00 Ընդամենը 5 ամիս (օգոստոս-դեկտեմբեր)                 232, 000.00 Նախարարն ասաց, որ հաշվարկները նախնական են և մոտավոր, իսկ ավելի մանրամասն հաշվարկը և նպաստի տրամադրման կարգը կհաստատվի սույն որոշման հանձնարարականի համաձայն: «Միաժամանակ հայտնում եմ, որ ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով՝ սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից և շարունակել մինչև օլիմպիական խաղերի ավարտը: Ընդ որում, 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում»,- նշեց Հարությունյանը: Վերը նշված անհրաժեշտ գումարը՝ 232 միլիոն դրամը նախարարությունն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով։
13:28 - 03 սեպտեմբերի, 2020
Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա՝ տեխնիկական ամենավերջին հնարավորությամբ, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Երևան քաղաքում ունենալու ենք ամբողջովին ներդրված Պարեկային ծառայություն, ոստիկանապետը դրական պատասխան տվեց: Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության: Ավելին՝ tert.am-ում
13:25 - 03 սեպտեմբերի, 2020
Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքից |armenpress.am|

Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքից |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ նախագծի հիմնավորման, այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման վերաբերյալ կողմերի  հետաքրքրվածությամբ: Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները. մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից ապրանքների առաքման ծավալները, միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը: Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ: Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը։
13:16 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|

Կառավարությունը 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման իրականացմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որը բխում է ՀՀ կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման պահանջներից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը նշեց, որ վերաբաշխման նպատակը կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակությունն է: Նկատի ունենալով, որ ծրագիրն իրագործվելու է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» միջոցառման շրջանակում, անհրաժեշտություն  է նշված միջոցառման առկա ողջ չօգտագործված 888 մլն դրամն ուղղել նոր` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառմանը»` համապատասխանաբար նվազեցնելով նաև ոչ ֆինանսական ցուցանիշները, նոր միջոցառման համար սահմանելով նոր քանակական չափորոշիչներ:  Նախատեսվում է շուրջ 61 դրամաշնորհների տրամադրում: «Աջակցության միջոցառումը կազմված է երեք դրամաշնորհային ծրագրերից՝ նորարարական, կայացած ընկերությունների և համաֆինանսավորման դրամաշնորհներից: Առաջին 2 դրամաշնորհների համար ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր՝ 290-ից ավելի հայտ, որոնք արդեն ամփոփման փուլում են: Երրորդի մասով արդեն 5 հայտ ենք ստացել, բայց դեռ կստանանք: Նախատեսվում է, որ ամբողջ գումարը կսպառվի: Ժյուրին այդ 290 հայտերից հավանություն է տվել 70-ից ավելի ընկերությունների հայտերին, և եթե դրանք բավարարվեն, մենք կանցնենք սահմանված 888 մլն դրամի շեմը»,- ասաց փոխնախարարը։
13:06 - 03 սեպտեմբերի, 2020
Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

Պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է. Ատոմ Ջանջուղազյանը՝ հանրակրթարաններում որոշակի պաշտպանիչ միջոցների գնման նախագծի մասին |tert.am|

tert.am: 33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, որը, ճիշտն ասած, չի քննարկվել՝ ենթադրում եմ հրատապությամբ պայմանավորված: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին, չզեկուցվող հարցրերին անդրադառնալով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,-ասաց նախարարը և նշեց, որ խոսքը ֆինանսական հատկացման մասին է և առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, ապա նոր նախագիծը հաստատել: Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել: Այսպիսով` նշենք, որ նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին (սաներին, ուսանողներին) և անձնակազմի 100 %-ին,  ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց. ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի  3-ի նիստում։ Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։ Ըստ հիմնավորման, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ,      2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ,  3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ, 4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ, 5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ,      6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ,  7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,  8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ըներառյալ, 9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ,  10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ: Սույն որոշումնուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12:17 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

Կառավարության որոշմամբ՝ 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագնաց շտապօգնության ավտոմեքենաներ կնվիրաբերվեն մարզերին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2020 թվականի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով եւ ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաեւ շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները եւ պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով: Հարցը զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շտապօգնության ծառայությունը այն օպերատիվ եւ մոբիլ ծառայությունն է, որի զարգացման եւ հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։ Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմքում ունենալով մարզպետարանների ներկայացրած կարիքները՝ յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ եւ հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։ Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա: Նա նշեց, որ բոլոր մարզերին էլ նվիրաբերելու են նոր մեքենաներ։
12:15 - 03 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|

Կառավարությունը մինչեւ 2 ամիս հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկումը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում մեկնարկել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ներառված է ավելի քան 24 հարց։ Օրակարգի առաջին հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն է։ Այս օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Կառավարությունը, որի հիմնական զեկուցողն է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանը հայտնեց, որ նախագծի հետ կապված լրացուցիչ աշխատանքների կարիք կա, որից հետո խնդրեց այն ներառել մյուս նիստի օրակարգում։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հեղինակը կարող է օրենքի իր նախագիծը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով, ուստի այն հետաձգվեց մինչեւ 2 ամսով։ Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում։ Առաջարկվում է նաեւ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն։ Ավելին՝ armtimes.com-ում
11:42 - 03 սեպտեմբերի, 2020