Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական ՀԿ-ները հայտարարություն են տարածել Ուկրաինայի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։ Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։ Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։ Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ»։ 1. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2. «Ասպարեզ» լրագրողների ակումբ 3. Կանանց իրավունքների տուն 4. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 5. Խաղաղության երկխոսություն ՀԿ 6. Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ 7. «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ 8. Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ 9. «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 10. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 11. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 12. Փինք իրավապաշտպան ՀԿ 13. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 14. Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա 15. Հանրային լրագրության ակումբ 16. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Գայանե Շագոյան
14:38 - 27 փետրվարի, 2022
Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների համար բոլոր հնարավոր միջոցները, փոխարենը նա արդարացումներ է փնտրում․ Պետդումայի խոսնակ

Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների համար բոլոր հնարավոր միջոցները, փոխարենը նա արդարացումներ է փնտրում․ Պետդումայի խոսնակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների համար բոլոր հնարավոր միջոցները, փոխարենը նա արդարացումներ է փնտրում, ինչը իր կողմից հանցագործություն է Ուկրաինայի ժողովրդի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ներկա իրավիճակում, ելնելով Ուկրաինայի քաղաքացիների շահերից, Զելենսկին պետք է փնտրի բանակցությունների ցանկացած հնարավորություն: Բայց դրանց մասնակցելու փոխարեն նա արդարացումներ է փնտրում: Իր կողմից դա հանցագործություն է Ուկրաինայի ժողովրդի դեմ. , համաշխարհային հանրության առաջ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Պետդումայի նախագահը հիշեցրել է, որ կիրակի օրը Մոսկվան Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Գոմելում՝ «ուկրաինական կողմի ընտրած քաղաքում»։ «Բայց Զելենսկին կրկին, ինչպես ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ կապված իրավիճակում, տարբեր պատրվակներով հրաժարվում է դրանցից: Նախկինում նույնպես պարզ էր, որ Զելենսկին անկախ մարդ չէ․ նրան իշխանության է բերել Վաշինգտոնը»,- գրել է նա։ «Զելենսկուն խաղաղություն պետք չէ: Հետևանքներն ակնհայտ են: Եթե Զելենսկին երեկ կորցրեց Դոնբասը իր դիրքորոշման պատճառով, ապա այսօր նա կարող է կորցնել Ուկրաինան», - եզրափակել է Վոլոդինը:
14:25 - 27 փետրվարի, 2022
Ռուսաստանը երաշխավորել է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ․ Վլադիմիր Մեդինսկի

Ռուսաստանը երաշխավորել է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ․ Վլադիմիր Մեդինսկի

Ռուսական կողմը երաշխավորել և պատրաստ է ապահովել ուկրաինական պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցությունների ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ «Կողմերը մանրամասն մշակել են ուկրաինական պատվիրակության երթուղին, դա համաձայնեցվել է, մենք ապահովել և երաշխավորել ենք ուկրաինական պատվիրակության բացարձակ անվտանգությունը»,- ասել է նա Մինսկում ՌԴ դեսպանատանը։ Մեդինսկին ասել է, որ ռուսական պատվիրակությունը սպասում է Ուկրաինայի պատասխանին բանակցությունների հետ կապված մինչև Բելառուսի ժամանակով ժամը 15։00 (համընկնում է Մոսկվայի հետ)։ «Հիմա կեսօր է։ Մինչև ժամը 15։00 մենք կշարունակենք լինել այստեղ և սպասել ուկրաինական կողմից Գոմել բանակցությունների գնալու իրենց որոշման հաստատմանը։ Հենց որ ստանանք այդ հաստատումը, անմիջապես կտեղափոխվենք այնտեղ և կհանդիպենք»,- ասել է նա։
13:50 - 27 փետրվարի, 2022
ՌԴ Կենտրոնական բանկը  ունի անհրաժեշտ ռեսուրսներ կայունությունը պահպանելու և ֆինանսական համակարգի գործունեությունը ապահովելու համար

ՌԴ Կենտրոնական բանկը ունի անհրաժեշտ ռեսուրսներ կայունությունը պահպանելու և ֆինանսական համակարգի գործունեությունը ապահովելու համար

Ռուսաստանի Կենրոնական բանկն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի բանկն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և գործիքներ՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և ֆինանսական հատվածի գործառնական շարունակականությունն ապահովելու համար: Ռուսաստանի Բանկը շարունակաբար բանկերին կտրամադրի կանխիկ և անկանխիկ իրացվելիություն ռուբլով»։ Նշվում է, որ բանկերի ընթացիկ իրացվելիության հնարավոր կարիքը առավելագույնս փակելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգալիորեն կընդլայնի գրավատների ցանկը։ Ընդգծվել է, որ ռուսական բանկերում հաճախորդների հաշիվների վրա առկա բոլոր միջոցներն ապահով են և հասանելի են ցանկացած պահի ստանալու համար: Բանկային ծառայությունները նույնպես աշխատում են սովորական ռեժիմով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են կիրառվել, անհրաժեշտության դեպքում նաև ռուսական մյուս բանկերը դուրս կմնան միջազգային վճարային ծառայության SWIFT համակարգից։ 
13:41 - 27 փետրվարի, 2022
Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով

Գոմել քաղաքն առաջարկվել էր ուկրաինական կողմից․ Պեսկով

Գոմելը որպես բանակցությունների վայր ընտրել է ուկրաինական կողմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից, ու, մասնավորապես ուկրաինական կողմից, որպես բանակցությունների վայր: Ինչպես արդեն ասացինք, ռուսական պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում»,- ասել է Կրեմլի խոսնակը: «Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, մոտ ժամանակներս նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։  Պեսկովը նշել է, որ ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքում։  «Մեր կողմից նրանք զգուշացրել են ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»,- ասել է նա։
12:55 - 27 փետրվարի, 2022
Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հավանություն չի տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը․ Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը՝ որպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միջոց և կարծում է, որ դա ոչ միայն կվնասի տնտեսությանը, այլև կխանգարի քաղաքական կարգավորման գործընթացին։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ իր գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ հեռախոսազրույցում։ «Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես խնդիրների լուծման մեթոդի, և առավել եւս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն համապատասխանում միջազգային իրավունքին»,-հայտնել է նա։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Պեկինը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և աջակցում է բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրավիճակի թուլացմանը և քաղաքական կարգավորմանը։  
12:27 - 27 փետրվարի, 2022
Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Զելենսկին հայտնել է, որ պատրաստ են բանակցությունների ցանկացած այլ քաղաքում, բայց ոչ Մինսկում

Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք բանակցություններ անցկացնել Մինսկում։ Մենք հիմա ասում ենք՝ Մինսկում ոչ։ Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք առաջարկել ենք այդ քաղաքները Ռուսաստանին բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա: Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և իսկապես վերջ տալ պատերազմին։ Այս մասին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով Բելառուսում բանակցություններ անկացնելուն։  Զելենսկին իր ուղերձում դիմելով Բելառուսի ժողովրդին՝ ասաց․ «Այժմ շատ է խոսվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, որոնք կարող են վերջ տալ այս պատերազմին և վերականգնել խաղաղությունը բոլորիս համար: Նրանք հաճախ նշում են ձեր մայրաքաղաքը՝ Մինսկը, որպես այդ բանակցությունների հարթակ, որը մենք չենք ընտրել»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Բելառուսի տարածքից չորս օր առաջ «հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և տեխնիկա են գնացել. «Նրանք հարվածել են մեր տներին, հարվածել են մեր կյանքին»։  
11:50 - 27 փետրվարի, 2022
Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ․ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով

Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ․ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով

Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտների։ Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 48 ռադիոլոկացիոն կայան, ութ մարտական ​​ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռներ»,- ասել է Կոնաշենկովը։ Նաև, ըստ նրա, ոչնչացվել են «223 տանկ և այլ զրահատեխնիկա, 28 ինքնաթիռ (ցամաքում), 39 բազմակի հրթիռահրետանային կայանք, 86 դաշտային հրետանային ատրճանակ և ականանետ, 143 միավոր հատուկ ռազմական մեքենա»։
10:56 - 27 փետրվարի, 2022
Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել

Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը դուրս կմնան SWIFT-ից. ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել

Այս գիշեր ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Եվրահանձնաժողովը և Գերմանիան որոշում են կայացրել` լրացուցիչ կոշտ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական զորքերի շարունակվող հարձակումներին: Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ռուսական բոլոր բանկերը, որոնց նկատմամբ արդեն միջազգային պատժամիջոցներ են կիրառվել, անհրաժեշտության դեպքում նաև ռուսական մյուս բանկերը դուրս կմնան միջազգային վճարային ծառայության SWIFT համակարգից։ Սրա նպատակն է, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, մեկուսացնել այդ ինստիտուտները միջազգային ֆինանսական հոսքերից, ինչը զգալիորեն կսահմանափակի նրանց գլոբալ գործունեությունը: Կդադարեցվի մեծահարուստ ռուսաստանցիների, այսպես կոչված, «ոսկե անձնագիրը», և, հետևաբար, նրանց և նրանց ընտանիքների համար եվրոպական քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ ապահովելու պատժամիջոցների արագ իրականացումը, սառեցնելով անհատների, նրանց ընտանիքների և ընկերությունների ակտիվները։ Երկրներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա քայլեր, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումն Ուկրաինայի դեմ։
02:29 - 27 փետրվարի, 2022