ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Էրդողանը Եվրոպայի խորհրդի նախագահի հետ քննարկել է Միջերկրական ծովի արևելքում առկա իրավիճակը |tert.am|

Էրդողանը Եվրոպայի խորհրդի նախագահի հետ քննարկել է Միջերկրական ծովի արևելքում առկա իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում առկա իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի կապի և հաղորդակցության նախարարությանը:Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, իբր Եվրամիությունը պետք է «արդարացիորեն կատարի Հունաստանի և ԵՄ մի քանի անդամ երկրների` Միջերկրական ծովի արևելքում իրավիճակը սրելուն ուղղված քայլերը կանխարգելելու իր պարտավորությունները»:Թուրք ղեկավարն ընդգծել է նաև, որ եվրոպացի քաղաքական գործիչների «սադրիչ ելույթներն ու քայլերը չեն ծառայի հարցի լուծմանը, իսկ ԵՄ դիրքորոշումը կդառնա անկեղծության ստուգում միջազգային իրավունքի և տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից»:Էրդողանը ԵՄ հաստատություններին և անդամ երկրներին կոչ է արել  մնալ արդար, անկողմնակալ, օբյեկտիվ և պատասխանատու տարածաշրջանային բոլոր հարցերում, հատկապես` Միջերկրական ծովի արևելքում:
10:43 - 07 սեպտեմբերի, 2020
Մինսկում անցկացվում է կանանց բողոքի երթը |tert.am|

Մինսկում անցկացվում է կանանց բողոքի երթը |tert.am|

tert.am: Մինսկում սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով երթ են անցկացնում կանայք՝ ընդդիմադիրների հիմնական հավաքատեղիներից մեկը դարձած Կոմարով շուկայից շարժվելով դեպի Անկախության հրապարակ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երթին մասնակցում է մոտ 2-3 հազար մարդ: Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներից բացի` երթի մասնակիցները տանում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Ուկրաինայի և մի քանի այլ երկրների դրոշներ: Նկատվել են նաև Եվրամիության երկու դրոշներ, սակայն շարասյան անդամները խնդրել են վերացնել դրանք: Ընդդիմության առաջնորդները կոչ են արել երթի մասնակիցներին ակցիային գալ տարբեր երկրների դրոշներով, որպեսզի ցույց տան բռնության խնդիրը ողջ աշխարհին: Նշվում է, որ ոստիկանական մեքենան արգելափակել է Անկախության պողոտայի մի մասը, որով անցնում են երթի մասնակիցները:  
18:56 - 05 սեպտեմբերի, 2020
Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին՝ ընդդիմադիր առաջնորդի դատապարտման համար |armenpress.am|

Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին՝ ընդդիմադիր առաջնորդի դատապարտման համար |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  հանձնաժողովի խոսնակը դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի վերաբերյալ մեղադրական դատավճռի ընդունումը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 3-ին «Մուսավաթ» քաղաքական կուսակցության փոխնախագահ Թոֆիք Յաղուբլուն դատապարտվեց չորս տարի երեք ամիս ազատազրկման: Լուրջ հարցեր կան, թե արդյո՞ք պահպանվել են պատշաճ ընթացակարգերը նրա կալանքի և դատավարության ընթացքում: Եվրամիությունը ողջունում է վերջերս Հանրապետական այլընտրանքային կուսակցության (ReAl) գրանցումը որպես քաղաքական կուսակցություն Ադրբեջանում, սակայն պարոն Յագուբլուի դատավճիռը հարցեր է առաջացնում բոլորի համար քաղաքական ազատությունները պաշտպանելու և ընդլայնելու իշխանությունների հանձնառության հետ կապված»: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  հանձնաժողովի խոսնակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել Թ. Յաղուբլուի գործը՝ համաձայն Ադրբեջանի միջազգային ստանձնած պարտավորությունների:
15:40 - 05 սեպտեմբերի, 2020
COVID-19-ի դեպքերի թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, կրկին սահմաններ են փակվում |azatutyun.am|

COVID-19-ի դեպքերի թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, կրկին սահմաններ են փակվում |azatutyun.am|

azatutyun.am:  COVID-19- ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26 միլիոնից, զոհերի թիվը՝ 863 հազարից, ապաքինվել է մոտ 17,3 միլիոն մարդ: COVID-19-ով վարակվածների թիվը Եվրոպայում կրկին սկսում է աճել, իսկ սահմանները կրկին փակվում են՝ ճիշտ ինչպես այս տարվա մարտին, երբ Եվրամիության երկրները մեկը մյուսի ետևից փակեցին զբոսաշրջիկների մուտքը, այդ թվում՝ նաև ԵՄ երկրներից: Այս անգամ ԵՄ խորհուրդը նախագահող Գերմանիան ցանկանում է խուսափել նույն սցենարի կրկնությունից, պաշտպանել առանց վիզայի Շենգենյան գոտու ամբողջականությունը և կոչ է անում ԵՄ երկրներին չփակել սահմանները: Որոշ երկրներ, այդուհանդերձ, կրկին սկսել են սահմանների փակման գործընթացը: Հունգարիան երեքշաբթի օրվանից արգելել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը: Դանիան դեռ ապրիլից է սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը: Ֆինլանդիան վերսկսել է երկիր մուտք գործողների նկատմամբ վերահսկողությունը: Այս ցանկում են նաև Իսպանիան և Ֆրանսիան: Շատ երկրներ մտահոգված են Եվրամիության համակարգված մոտեցման բացակայությամբ՝ ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կայացնում պարտադիր կարանտինի և թեստավորման հետ կապված:
11:13 - 03 սեպտեմբերի, 2020
ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը |armenpress.am|

ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Հունգարիայի իշխանությունները պետք Է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում Է Շենգենյան գոտու ամբողջականությունը: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել Է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յուհանսոնը: «Այսօր (արդարադատության եւ իրավունքի գերակայության հարցերի եվրակոմիսար – ծանոթ. խմբ.) Դիդիե Ռեյնդերսը եւ ես նամակ ենք հղում Հունգարիայի կառավարությանը՝ հիշեցնելով Շենգնյան գոտու ամբողջականության եւ Եվրամիության բոլոր քաղաքացիների եւ ռազիդենտների նկատմամբ ոչ խտրական կերպով սահմանապահ միջոցների կիրառման կարեւորության մասին: Ցանկացած միջոցներ, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ի օրենսդրության հիմնարար սկզբունքներին, անշուշտ, պետք Է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,- ընդգծել Է նա: Հունգարիայի կառավարությունը որոշել Է սեպտեմբերի 1-ից վերականգնել սահմանների պահպանության միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ օրվանից օտարերկրացի քաղաքացիներին արգելված Է մուտքը Հունգարիայի տարածք առանց հիմնավորված պատճառի: Բացառություններ կգործեն օտարերկրացիների առանձին խմբերի համար: Հունգարայի քաղաքացիները վերադառնալուց հետո կինքնամեկուսացվեն 14 օրով կամ այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկու բացասական թեստ չներկայացնեն: ԵՄ-ի անդամ երկրները Եվրահանձնաժողվի հանձնարարականով մարտ ամսին փակեցին ներքին սահմանները կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն հունիսի 15-ից հետո դրանք կրկին բացեցին: Այդ ժամանակից ի վեր Եվրահանձնաժողովը վճռականորեն հանդես Է գալիս ներքին սահմաները փակելու դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32 - 01 սեպտեմբերի, 2020
Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների դեմ |azatutyun.am|

Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիան, Լիտվան և Էստոնիան այսօր կհայտարարեն մի խումբ բելառուսցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին, որոնք առնչություն ունեն Բելառուսի նախագահական ընտրությունների կեղծմանը և բողոքի խաղաղ ցույցերը ճնշելուն: Պատժամիջոցների ցանկում կընդգրկվի նաև Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, նրան կարգելվի մուտք գործել Բալթյան երկրներ, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Լուկաշենկոյի անունը: Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում: Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
15:12 - 31 օգոստոսի, 2020
Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության (ԵՄ) դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ընդդիմության դեմ, ինչպես նաև հորդորել «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անարդար ձերբակալված բոլոր ցուցարարներին»: Արևմտյան գերտերություններն ընդգծում են, որ Բելառուսում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն ներազգային երկխոսության ճանապարհով, ինչը «հնարավոր կդառնա, երբ իշխանությունները կհետաքննեն չարաշահման բոլոր դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն դրանց համար մեղավոր անձանց»: «Անմարդկային» որակելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ` արևմտյան երկրները իրենց համերաշխությունն են հայտնում կտտանքների ու բիրտ վերաբերմունքի զոհերին և ցավակցում զոհվածների հարազատներին: Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ քվեարկությունը ազատ և արդար չի եղել: Դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրակեղծիքներին ու ընդդիմության դեմ բռնություններին:
19:57 - 30 օգոստոսի, 2020
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու համար, հաղորդում է Associated Press գործակալությունը։ «Մենք, ընդհանուր առմամբ, արդեն իսկ համաձայնության ենք եկել՝ ինչպես է կազմվելու և ով է լինելու ցուցակում», - ասել է Չեխիայի արտգործնախարար Թոմաս Պետրիչեկը։ Հարցին՝ արդյո՞ք այդ ցուցակում լինելու է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, դիվանագետը պատասխանել է․ - «Իմ համոզմամբ՝ այո, սակայն գուցե ոչ թե առաջին փուլում, այլ՝ ավելի ուշ, եթե մենք չտեսնենք որևէ առաջընթաց այս հարցում»։ Եվրամիությունը հայտարարել էր, որ չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունները, որոնց արդյունքներով՝ Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել է նախագահ։ «Դրանք ոչ արդար էին, ոչ՝ ազատ»,-հայտարարել էր պաշտոնական Բրյուսելը։
15:36 - 28 օգոստոսի, 2020
ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

«Հրապարակ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ «Իշխանությունները փորձում են ֆուրոր անել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 92 մլն եվրո աջակցության պայմանագրերի մեծ մասը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե այս տարի Եվրամիությունը 92 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին․ «Կասկածները, թե դա ոչ թե նոր գումար է, այլ Հայաստանին մինչ այդ տրամադրված գումարի վերաբաշխում, մեր աղբյուրները հաստատեցին. 92 մլն եվրոյի աջակցության 60 միլիոնը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքն է։ 32 միլիոնն էլ, որի շուրջ իշխանությունները քարոզչական աղմուկ են բարձրացրել, ԵՄ-ի կողմից ոչ թե լրացուցիչ գումար է, այլ 2018-19թթ․ ԵՄ նախատեսած ու Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարներն են` բյուջետային աջակցության ծրագրով` բարեփոխումների համար նախատեսված։ Այսինքն` անգործության հետեւանքով լուրջ թերակատարում է գրանցվել, սակայն ԵՄ-ն փաստացի վերահատկացրել է ժամանակին չծախսված այդ գումարը, ինչը նույնպես բարի կամքի դրսեւորում է՝ կարող էին չհատկացնել»: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը  Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ «Կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ շեշտված է, որ միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Infocom-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացնել ոչ թե 92, այլ ընդհանուր 98,5 մլն եվրո գումար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու նպատակով։ «Հրապարակի» պնդմամբ՝ 92 մլն եվրո աջակցությունից 60 մլն Եվրոյի պայմանագիրը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 98,5 մլն եվրո գումարից միայն 38,5 մլն եվրոն է ձեւավորվել 2015-2017 թվականների ընթացքում կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից։ Այդ թվականներին ստորագրվել է բյուջետային աջակցության 4 ծրագիր՝ «Աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Որակավորումների բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար», «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» եւ «Աջակցություն՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին․ առավել արդյունավետ եւ արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում»։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում մշակվել են 10-15 տարաբնույթ նախապայմաններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, հանրային կառավարման արդյունավետությանը, հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությանը եւ այլ հարցերի։ Բոլոր 4 ծրագրերի շրջանակներում չկատարված նախապայմանների պատճառով կորցրած գումարը եւ դեռեւս ժամկետի մեջ գտնվող մնացած նախապայմանների գումարը՝ 38,5 մլն եվրոն, վերակառուցման շնորհիվ տրամադրվելու է Հայաստանին։ Մասնավորապես, 35,5 մլն եվրոն պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջե 2020 թվականի ընթացքում՝ առանց նախապայմանների, իսկ մնացած 3 մլն եվրոյի համար սահմանվել են մի քանի նախապայմաններ, որոնց կատարման վերջնաժամկետը սահմանված է 2021 թվականը։ «Հրապարակ»-ի պնդմամբ՝ մնացած 32 մլն եվրո գումարն էլ ոչ թե լրացուցիչ հատկացվող աջակցություն է, այլ 2018-2019 թվականներին Եվրամիության նախատեսած եւ Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարը՝ բյուջետային աջակցության ծրագրով՝ բարեփոխումների համար նախատեսված։ Փոխվարչապետի գրասենյակից Infocom-ին տեղեկացրել էին նաեւ, որ 98,5 մլն եվրո գումարից 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված բյուջետային աջակցության ծրագիր է, որի դրույթների համաձայնեցումն ավարտական փուլում է։ Այն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը, իսկ դրա նախապայմանները վերաբերում են համավարակի արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրների դիմակայմանը, ֆիսկալ քաղաքականությանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը եւ համավարակին առնչվող այլ հարցերին։ Վերոնշյալ 98,5 մլն եվրոյից 27 մլնն էլ ձեւավորվել է 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից։ Ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացվել ամբողջությամբ վերակառուցել դրանք՝ առանց ոլորտի ներառելով թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունները, թե՛ միկրոձեռնարկությունները՝ որպես ծրագրի շահառուներ։ Նշված 98,5 մլն եվրոյից 3 մլնը Եվրամիությունն արդեն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով։ Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված աջակցության ծրագրերը, փաստորեն, ոչ թե 60 մլն եվրո էին կազմում՝ ինչպես պնդում էր լրատվամիջոցը, այլ միայն 38,5 մլն եվրո գումարի պայմանագիրն է կնքվել 2015-2017 թվականների ընթացքում։  Ինչ վերաբերում է 32 մլն եվրոյին, որը, ըստ «Հրապարակի», ամբողջովին նոր մշակված աջակցություն չէ, այլ միայն 2018-2019 թվականներին ստորագրված պայմանագրերի արդյունք, ինչպես տեսանք, աջակցության 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված եւ կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար նախատեսված գումար էր։ 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից էլ ձեւավորվել է միայն 27 մլն եվրո գումար։     Այսիպիսով, «Հրապարակը» կառավարող ուժին «մեղադրել» է Եվրամիության տրամադրած աջակցության վերաբերյալ «ֆուրոր» անելու մեջ, սակայն որպես փաստ ներկայացրել է սխալ պնդումներ։  Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 27 օգոստոսի, 2020
Ժոզեպ Բորրելը կոչ է արել ՌԴ իշխանություններին ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել |tert.am|

Ժոզեպ Բորրելը կոչ է արել ՌԴ իշխանություններին ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնի, գրում է meduza.io կայքը։ «Եվրամիությունը վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ։ Չափազանց կարևոր է, որ ռուսական իշխանություններն առանց հապաղելու պարոն Նավալնիի թունավորման գործի անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսեն»,- ասվում է Բորրելի հայտարարության մեջ։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ռուս ժողովուրդն ու միջազգային հանրությունը ցանկանում են Նավալնիի թունավորման մասին փաստեր իմանալ։ «Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բորրելը։  Նշվում է, որ ավելի վաղ Նավալնիի թունավորման գործը հետաքննելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նշվում է, որ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։
13:59 - 25 օգոստոսի, 2020
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ |armenpress.am|

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներն նվիրված մամուլի ասուլիսում: «Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել Է նա: Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք Է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:21 - 21 օգոստոսի, 2020