ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխված քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխված քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»:
14:07 - 18 մարտի, 2020
Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

Վազքի պրոցեսի մեջ գնում ենք արտադրամասի ճյուղի հետեւից․ հույս ունեմ՝ կհասնենք․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ արտակարգ դրության երկրորդ օրը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ հույս հայտնեց, որ կհասնեն արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանան կանգնեցնել վիրուսի տարածումը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց, Փաշինյանի խոսքով, պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա․ «Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ»։ Վարչապետն ասաց, որ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Նա նշեց, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել․ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա»։ Վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց, որ ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ։ Եւ իրենք եկել են այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել են այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի՝ ինչպես վստահեցրեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37․3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով, վարչապետի համոզմամբ, իրավիճակը բավականին լավ է։ «Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացվել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա»։
12:05 - 18 մարտի, 2020
Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն |hetq.am|

Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման համաշխարհային տվյալները՝ նշեց, որ ոչ մի երկիր երաշխավորված չէ վիրուսի ներթափանցումից, սակայն ինչպես շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը, ամեն ինչ անում է, որպեսզի նվազեցնի դեպքերի քանակը։ Անդրադառնալով տրասպորտային միջոցների ախտահանմանը, Նանուշյանը նշեց, որ նախարարությունը կազմավորել է ախտահանման ուղեցույցը, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է ախտահանում իրականացնել, եւ ուղեցույցները ուղարկվել է քաղաքապետարաններին եւ սպասարկող ընկերություններին։ Իսկ թե ինչպես են ընտրվում այն անձինք ովքեր թեստավորվում են, վերջինս նշեց. «Քանի որ վիրուսը նոր է եւ շատ հարցեր կան, բուժման եւ աշխատանքի հիմքում ընդունում ենք միջազգային գործընկերների առաջարկները եւ ԱՀԿ-ի ուղեցույցի հիման վրա թարմացվել եւ ադապտացվել է մեր ուղեցույցը։ Այն դեպքերի ժամանակ են թեստավորվում, երբ առկա են սիմպտոմներ՝ հազ, ջերմություն, շնչառության դժվարություն, եւ վարակի տարածվածություն ունեցող երկրից են ժամանել կամ ունեն կապ վարակակիր անձի հետ, այսինքն մենք թեստավորում ենք այն մարդկանց, որոնք համապատասխանում են դեպքի սահմանմանը» ։ Ըստ նրա՝ մեկուսացնում են, որպեսզի հնարավորինս խուսափեն վարակի տարածումից. «Եթե անձանց մեկուսացնում ենք, չի նշանակում, որ նրանք հիվանդ են, հնարավոր է ՝նրանց մոտ զարգանա վիրուսը, հնարավոր է՝  ոչ»։ Թեստերի վերաբերյալ նշեց, որ մինչեւ շաբաթվա վերջ 5000 -ից ավելի թեստ կունենան։ Բուժման ընթացքի մասին խոսելով ասաց, որ անհրաժեշտության դեպքում ենք բուժում նշանակում, կորոնավիրուսով հայտնաբերված քաղաքացիներից միայն երկուսն են բուժում ստանում։
14:43 - 17 մարտի, 2020
Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ  խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։  Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և  համաճարակաբանական հսկողության գործում։ Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։ «Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․  «Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։ 
14:23 - 17 մարտի, 2020
Ինչպես  պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Ինչպես պետք է ինքնամեկուսանալ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: ✅Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`Մնացե՛ք տանը ✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից ✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը ✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է ✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս ✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը ✅Առանձնացրե՛ք տնային պարագաները ✅Հյուրեր մի՛ ընդունեք ✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան ✅Հերմետիկ փակեք աղբամանը ✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:
22:52 - 14 մարտի, 2020