Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ««Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք ոչ միայն ուղղակի տեղափոխեցինք այս տարի, այլ գումարեցինք ևս 1 մլրդ դրամ, և այս տարի ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամի աշխատանք է կատարվելու: Պատրաստվում ենք 23 մանկապարտեզ հիմնանորոգել. 11-ը՝ քաղաքապետարանի, 12-ը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը: Մանկապարտեզների նախկին վիճակի մասին հուշում են միայն պատերը: Ամեն ինչ քանդվել և զրոյից՝ նորից կառուցվում է: Հիմնանորոգման ծրագրով նախ փոխվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են ամբողջությամբ նոր ու երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Դրանք կկահավորվեն նոր գույքով: Հիմնանորոգման ընթացքում փոխվում են նաև ներքին հաղորդալարերը: Նոր դռներով ու պատուհաններով խմբասենյակներ, միջանցքներ, նոր աստիճանավանդակներ, խոհանոցներն էլ օդափոխության նոր համակարգեր ու նոր գույք կունենան: Վերանորոգվում են նաև տանիքները: Այս տարի առաջին անգամ հիմնանորոգման ծրագրով շենքերը ջերմամեկուսացվում են, ինչն էականորեն կնվազեցնի գազի և հոսանքի ծախսն ու կմեծացնի խնայողությունները։ Բացի այդ, մանկապարտեզներում կտեղադրվեն էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներ։ «Շենքի ջերմամեկուսացումը հիմնանորոգման շատ կարևոր բաղադրիչ է, որն այս տարի մեր կողմից դրված է որպես պարտադիր պայման: Սա ոչ միայն ձմռանը մեր երեխաներին տաքությամբ կապահովի, այլև էներգիայի խնայողություն է, իսկ ամեն մի խնայողություն ևս մի աշխատանք է, որ համայնքը կարող է կատարել իր բնակիչների համար»,-ընդծել է քաղաքապետը: Նոր, գունավոր, լուսավոր ու տաք. հենց այսպիսին են լինելու համայնքային մանկապարտեզները հիմնանորոգումից հետո: Որպեսզի մանկապարտեզները հնարավորինս երկար ծառայեն երեխաներին՝ քաղաքապետը շինարարական և աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նյութերի և աշխատանքների որակին: Մանկապարտեզների հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այժմ քաղաքապետարանը տարբերակներ է քննարկում երեխաների հաճախումների խնդիրը լուծելու համար: «Եթե մանկապարտեզը վերանորոգում ենք, ապա որտե՞ղ պետք է հաճախեն մեր երեխաները: Այստեղ երկու լուծում կա: Առաջինը՝ այդ ամիսների ընթացքում մեր երեխաները չեն հաճախելու և սպասելու են հիմանորոգման ավարտին կամ երկրորդ դեպքում՝ որևէ ձևով մեր բալիկներին պետք է տեղաբաշխենք այլ՝ հարակից մանկապարտեզներ: Սա ընտրության հարց է, որը մենք ծնողների հետ համատեղ պետք է քննարկենք»,- ասել է քաղաքապետը: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզներում տարածքները կընդլայնվեն, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։ «Աշխատանքները կատարվում են զրոյից և հասցնելու ենք առավելագույն լավ վիճակի, ինչը հնարավորություն կտա նաև ավելացնել խմբասենյակները: 76 մանկապարտեզում, օրինակ, 8 խումբ ավելի է բացվելու և մոտ 250 երեխա ավելի է հաճախելու մանկապարտեզ»,- նկատել է քաղաքապետը: Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին: «Սա սկիզբն է, և մեր առաջև դրել ենք այն կետը, որ բոլոր մանկապարտեզները պատշաճ և որակով հիմնանորոգված լինեն: Որտեղ կլինեն հրատապ խնդիրներ՝ կարվի մասնակի նորոգում, բայց մեր հիմնական ծրագիրը հիմնանորոգումն է, որպեսզի երեխաները Երևանի բնակչին վայել մանկապարտեզ այցելեն և հետագայում էլ, մեծանալով, վառ ու լավ հիշողություններ ունենան իրենց մանկապարեզներից»-ընդգծել է Հայկ Մարությանը»:
19:37 - 10 հուլիսի, 2020
Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին

Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին

2018թ. դեկտեմբերին քաղաքային իշխանությունը պաշտոնապես հայտարարեց մայրաքաղաքում թափառող կենդանիների սպանդը դադարեցնելու որոշումը: Նոր՝ առաջադեմ գործընթացն իրականացնելու պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց Երևանի համայնքը՝ ստեղծելով կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային այցի ժամանակ եղավ «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքում ու ծանոթացավ կլինիկայի պայմաններին:  Համայնքային կառույցի նոր կլինիկայի շենքն ունի վիրահատարաններ, նախավիրահատական խնամքի ու հետվիրահատական բուժմանն անհրաժեշտ վանդակներ: Շուտով այստեղ կլինի նաև ախտորոշիչ սարքավորումներով հագեցած լաբորատորիա:«Կարևոր է նշել, որ սա մեր աշխատանքների առաջին փուլն է: Մենք հիմա առաջին փուլում հավաքում ենք Երևանում եղած թափառող շները, ստերջացնում ենք և բաց թողնում: Ինչի համար է սա արվում, որպեսզի վերջնականապես վերջ տանք դրանց վերարտադրմանը, և ժամանակի ընթացքում, բնականաբար, առկա քանակը կփոքրանա: Այսինքն՝ նոր վերարտադրում չլինի և նոր շներ չավելանան մեր փողոցներում: Երկրորդ փուլի ամենակարևոր մասնակիցներից մեկը մեր քաղաքացիներն են, ովքեր իրենց տներում պահում են շներ, կատուներ, մի խոսքով՝ կենդանիներ: Այսինքն՝ ամեն մարդ, ով տանը կամ բակում շուն է պահում, պետք է գրանցի այդ շանը: Հատուկ ձևով գրանցելուց հետո նաև պետք է բնակիչն արդեն, որպես պատասխանատու անձ, պատվաստի այդ շանը, բացի այդ, եթե էգ շուն է՝ ստերջացնի, որպեսզի վերարտադրություն չլինի: Սա այն ամենն է, ինչ ամեն քաղաքացի, ամեն բնակիչ պարտավոր է անել»,- նկատել է Հայկ Մարությանը:Շատ հաճախ փողոցում՝ թափառողների կողքին հայտնվում են նաև տանը պահվող կենդանիները: Այս խնդիրն օրենսդրությունը կարգավորում է, բայց, ըստ քաղաքապետ Մարությանի, այն չի կիրառվել:«Հիմա օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է գրանցել իր կենդանուն, բայց տարիներ ի վեր այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Եթե չեմ սխալվում՝ մոտ 400 գրանցված կենդանի ունենք, բայց մոտ 20.000-ից ավելի կենդանիներ էլ գրանցված չեն: Ի՞նչն է խնդիրը. շատ հաճախ, ցավոք սրտի, այդ կենդանիները, որոնք պահվում են տանը, մարդիկ թողնում են դրսում, այսինքն՝ հրաժարվում են դրանցից, որն, ըստ իս, շատ դաժան է և անթույլատրելի, որովհետև եթե դու ստանձնել ես այդ պարտականությունը՝ կենդանի պահելու, պետք է մինչև վերջ պահես և խնամես:Եթե մի պահ պատկերացնենք, որ քաղաքի բոլոր կենդանիներին ստերջացրել ենք, պատվաստել և նորից բաց թողել, ապա այդ պահից սկսած, միևնույն է, կենդանիներն անընդհատ շատանալու են, որովհետև տներից նույնպես հազարներով թողնելու են դուրս, իսկ երբ այդ կենդանիները գրանցված լինեն, ամեն կենդանու չիփի վրա լինի ողջ տեղեկատվությունը նաև՝ տիրոջ անուն-ազգանունը, և նա օրենքի առաջ պատասխան կտա իր արածի համար: Այս պահին օրենքը գրանցման համար նախատեսում է տարեկան 5000 դրամ: Մեր քաղաքային իշխանությունը նախաձեռնելու է համաներում, այսինքն՝ այդ 5000 դրամը չգանձվի, բայց այն պայմանով, որ բոլորը գան և գրանցեն իրենց կենդանիներին»,- ընդգծել է քաղաքապետը:Թափառող կենդանիների հավաքում, տեղափոխում, նախնական զննում, ստերջացում և պատվաստում. ամենօրյա լարվածությամբ աշխատող անձնակազմը շարունակում է իր շնորհակալ գործը, միայն թե արդեն հարմարավետ պայմաններում:«Շնորհակալություն եմ հայտնում մեր ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այս գործընթացին դժվարագույն պայմաններում, կարելի է ասել՝ դաշտային պայմաններում են աշխատել: Այսօր արդեն զրոյից ստեղծել ենք մեր ՀՈԱԿ-ը, շենքային պայմանները լավն են»,- նշել է քաղաքապետը:Քաղաքապետ Մարությանի խոսքով, համայնքային կլինիկայի հնարավորություններն առաջիկայում ավելի կմեծանան. կկառուցվի ևս մեկ վիրահատարան:«Հիմա 20-25 շուն ենք օրական ստերջացնում, մինչև 30-ի հնարավորություն ունենք ստերջացնելու, բայց ուզում ենք հնարավորություններն ավելի մեծացնել և կողքին նոր մասնաշենք ենք կառուցելու»,- նշել է քաղաքապետը:2020թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքային կառույցն արդեն շուրջ 1300 շուն է ստերջացրել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 700 կենդանի: 2019 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ստերջացվել է 4300 շուն:    
14:33 - 02 հուլիսի, 2020
Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է․ մշակութային գործիչների նամակը՝ վարչապետին և քաղաքապետին

Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է․ մշակութային գործիչների նամակը՝ վարչապետին և քաղաքապետին

Մշակույթի մի շարք գործիչներ բաց նամակ են հղել վարչապետին և Երանի քաղաքապետին․ «Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։ Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին:Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը: Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով: Այս կարևորագույն խնդրին ավելանում է օրինականության տեսակետից աշխատանքների խնդրահարույց ընթացքը, քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայությունը։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով: Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը: Մենք պահանջում ենք՝ - Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,- Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,- Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,- Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ: Հարգանքով Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամՀրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹՀենրիկ Բախչինյան, ԲԳԴԳայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹԼևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչՅուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹԳոհար Մուրադյան, ԲԳԴ, ՄատենադարանԱրծվի Բախչինյան, ԲԳԹՎահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրողԱշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսորԱրմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիրԼուսինե Հովհանիսյան, ԼրագրողՌուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչՍեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսորՏիգրան ՀեքեքյանՀասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստՆարինե Աբգարյան, գրողՏիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետԱրթուր Իսպիրյան, երգիչ, Երևանի ավագանու անդամԼեւոն Խալաթյան, ՖՄԳԹԴավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրենԱրեգ Քեշիշյան, Ճարտարապետ/ՁեռներեցՀայկուհի Մուրադյան, մշակութաբանԱրտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրողԴիաննա Սահակյան, մշակութաբանԱրմեն Աբրոյան, ճարտարապետԼուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետԿարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրողԱշոտ Սիմոնյան, ճարտարապետՄարինա Դիլանյան, նկարիչՆատալիա Օհանյան, ճարտարապետՍամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչՍուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասերՍոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիՏիգրան Հայրապետյան, ճարտարագետԼուսինե Խառատյան, Մշակութային մարդաբանԷդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետԱլեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչԱստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգՄարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտԷդուարդ Բագրատունի, լուսանկարիչՏորք Դալալյան, լեզվաբան-բանագետՆելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժորէսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչԱղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբանՀերիքնազ Հարությունյան, բանասերԷվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբանԳոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներԴավիթ Մարգարյան, ՏԳԹԱրտեմ Սադոյան ՏՏ գործարարՍոնա Տոնիկյան, արևելագետՋավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգԻննա Մխիթարյան, ֆոտոլրագրողԱրամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակԳագիկ Աղասարյան, ճարտարապետԷմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամՍամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչԱրթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոսՆարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետՀասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներԶարուհի Սիմոնյան, սոցիոլոգԱռնոլդ Հակոբյան, ՏԳԹԳևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորողՀասմիկ Մանուկյան, արաբագետՇողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիրԱնահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգՆաիրա Սահակյան, ԻսլամագետԴավիթ Ֆիդանյան, պատմաբանԱշոտ Գևորգյան, քաղաքագետԼիանա Եղիազարյան, լրագրողՊետո Պողոսյան, նկարիչՎահրամ Աղաբալյան, ծրագրավորողՍոնա Գրիգորյան, արաբագետՏաթև Հակոբյան, լուսանկարիչԼիլիթ Վաղարշյան, նկարիչԴավիթ Սիմոնյան, ուսանողԲագրատ Անդրեասյան, տնտեսագետԱրեգ Նազարյան, երգահանՍամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետՍիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբանՄովսէս Տէր Գէորգեան, ՃարտարապետՀասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրողԱղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետՄարգարիտ Սարգսյան, դաշնակահարՍերինե Ավետիսյան, հոգելեզվաբանԻզաբելլա Ղազարյան, ԵՊՀԱնդրանիկ Տոնոյան, ճարտարապետԳուրգեն Բաղդասարյան/ իրավաբան, օպերային երգիչՆաիրա Մուրադյան, ռեժիսոր անիմատորՀայարփի Սահակյան, ՓԳԹԱրևիկ Օհանյան, Կրթության կառավարման մասնագետԱնուշ Արշակյան. տնտեսագետ, արվեստի նախագծերի համակարգողԱրծրուն Պիվազյան, քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգողՀարություն Թումաղյան, ճարտարապետ, կոնցեպտ արտիստԼուսինե Քարամյան, իրավաբանԳրետա Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգողԱրփի Մաղաքյան, ռեժիսոր, «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակԴիանա Գազարովա, լեզվաբան, ԵՊՀԼիլիթ Հովհաննիսյան, արվեստաբանԴավիթ Նահատակյան, ճարտարապետության թեկնածուՀասմիկ Իսրայելյան, ուսուցիչ, լրագրողԱլիսա Ջամալյան, եվրոպագետԳայանե Ղազարյան, սոցիոլոգԱրտակ Առաքելյան, հաշվապահ, ակտիվիստԿարին Պօղոսեան, ճարտարապետԼիա Մխիթարյան, լեզվաբանԱրեգ Ասատրյան, ճարտարապետ-փորձագետ, Նյու-ՅորքՄարգարիտա Վարդանյան, ԱԺ նախկին պատգամավոր, գրողՄհեր Ղազարյան, ՃարտարապետՔրիստինա Պողոսյան, սոցիոլոգՄարիամ Կիրակոսյան, ԵՊՀ, հայոց լեզվի դասախոսԶոյա Հակոբյան, մաթեմաթիկ-տնտեսագետՀասմիկ Աղաբաբյան, գիտաշխատող, ՔԳԹՆատալյա Մարտիրոսյան, ՔԳԹՍվետլանա Մուրադյան,լրագրողՀասմիկ Հակոբյան, գրականագետ, ԲԳԹԼիլիթ Բաբայան, ճարտարապետՆարեկ Հարությունյան, տեխնիկական գիտությունների թեկնածուՆարեկ Սուքիասյան, քաղաքագետԱնահիտ Սահակյան, ձեռնարկատերՌուզաննա Ծատուրյան, ազգագրագետՇուշանիկ Հարությունյան, սոցիոլոգԿարեն Կարակոզով, արևելագետ, գործարարՍիրանուշ Սարգսյան, պատմաբան-քաղաքագետՇաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետԱշոտ Ալեքսանյան - քաղաքագետՄերի Մուսինյան, լրագրողՆելլի Մկրտչյան, Այբուբեն թարգմանչական կենտրոնի խմբագիրՇուշանա Սիրականյան, քաղաքագետՇաքէ Ամիրեան Պետրոսեան, լրագրողՄարի Չաքրյան, գեո- էկոլոգԱնի Այվազյան, նկարիչԱրփինե Սարիբեկյան, արվեստաբանԱնուշ Չուբարւան, գեղանկարիչՆելլի Փայտյան, միջազգայնագետՌայա Հակոբյան, բժշկուհիՍահակ Պողոսյան, քանդակագործՍուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ, համադրողԳրիգոր Խաչատրյան Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավարՄարիամ Մուղդուսյան, գեղանկարիչՀասմիկ Սիմոնյան, բանաստեղծԼեւոն Գյուլխասյան, կոմիկսարարԱրման Գրիգորյան, քաղաքագետՍամվել ՀովհաննիսյանՍոնա Միքայելյան գրականագետԱրա Մովսիսյան, մաթեմատիկոսՆիկա Շեկ, ռեժիսորՀասմիկ Կնյազյան, մշակութային մարդաբանԲելլա Մարգարյան, կառավարման ծրագրերի մասնագետԶարուհի Հայրապետյան, սոցիալական մասնագետԼիլիթ Մնացականյան, հոգեբանՄարիա Հովումյան, Կառավարման խորհրդատուԱրամ Մկրտչյան տնտեսագետԿարեն Շիկոնյան, ճարտարագետՍվետլանա Անանյան, ճարտարապետների միության անդամՄարո Սարգսյան, նկարիչ, ՀՀ Նկարիչների Միության անդամՍտեփան Կակոսյան, ծրագրավորողԱրման Սուլեյմանյան լրագրողՇողակաթ Մլքե-Գալստյան, Միհր Թատրոնի համահիմնադիր, սոլիստԼիլիթ Հակոբյան, կինոգետՕվսաննա Քարամյան, լեզվաբան, արվեստաբանԿարեն Գասպարյան տնտեսագետԱնահիտ Հայրապետյան, ֆոտոլրագրողԵլենա Խաչվանքյան, տնտեսագետԿարեն Ազատյան, ծրագրավորողԴիանա Հակոբյան, նկարիչՄիքայել Մկրտչյան, ՃարտարապետԳարեգին Ալեքսանյան, ֆոտոլրագրողԿարին Գրիգորյան, թարգմանիչ, խմբագիրՆազիկ Արմենակյան, վավերագրող լուսանկարիչ/ 4ՊլյուսԹամարա Գևորգյան, կառավարման համակարգերի մասնագետԴիանա Գրիգորյան արվեստաբան, զբոսավարՀովհաննես Մարգարյան, նկարիչՎաչե Ջիհանյան, Երջանկության նախարարՏաթևիկ Սարգսյան, նախագծերի համակարգողԱնահիտ ԲախշյանՄարգարիտ ՓիլիպոսյանԱրա ՓահլևանյանՆելլի ՄարդանյանԽաթուն ԱտիկյանՆվարդ ՄանասյանԻնգա ԶառաֆյանԱրեգ ՊետրոսյանԱննա ՄաթևոսյանՀրանտ Տեր-ԱբրահամյանԴինա ԱնանյանՀակոբ ՀակոբյանՎիկա ՍուքիասյանՍոֆյա ՀակոբյանՌիմա ԻսպանդարյանԶարուհի ՔոչարյանՀարութ ԳյամջյանԼիլիթ ՕնանյանԱննա ՍիմոնյանԱնի ՀովսեփյանԼևոն ԲաբամյանՏաթևիկ ՄելիքյանՍուրեն ԽառատյանՆաիրա ԳյուլնազարյանԱնահիտ ՀայրապետյանԼիլիթ ՀարությունյանՄարինա ԳասպարյանՍտեփան ԿակոսյանԱրմինե ԲոյաջյանԱնահիտ ԽանոյանԶարուհի ԱմատունիՆազելի ՕհանյանՍոնա ՄալխասյանԱրուսյակ Սիմոնյան»
09:24 - 26 հունիսի, 2020
Հաղթողին 3 միլիոն դրամ էինք խոստացել, 5 սարքեցինք. Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի նախագծման մրցույթը չի կայացել
 |armtimes.com|

Հաղթողին 3 միլիոն դրամ էինք խոստացել, 5 սարքեցինք. Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի նախագծման մրցույթը չի կայացել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի (Մատոցի պողոտա, Կարապի լիճ) էսքիզային նախագծման մրցույթ էր հայտարարել՝ հաղթողին խոստանալով սիմվոլիկ 3 միլիոն դրամ, բայց մրցույթին ոչ ոք չի մասնակցել: Այս մասին ավագանու այսօրվա նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հակ Մարությանը: Քաղաքապետը կարծիք հայտնեց, որ գուցե լավ չեն իրազեկել, որպեսզի կազմակերպույունները կամ անհատ ճարտարապետներ մասնակցեին մրցույթին, սակայն նաեւ նկատեց, որ պատճառը հավանաբար գումարի քիչ լինելն է եղել: «Այժմ գումարը դարձրել ենք 5 միլիոն եւ մրցույթը հայտարարելիս ավելի լավ կիրազեկենք: Նախորդ անգամ միայն սոցցանցերով էինք արել, բայց չգիտեմ՝ գուցե արժե նաեւ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով էլ հայտարարել, որովհետեւ գուցե ինֆորմացիան տեղ հասցնելու խնդիր է եղել»,- հավելեց նա: Մարությանը ցավով փաստեց, որ համայնքային գործընթացները շատ հաճախ դանդաղ տեմպով են ընթանում եւ օրինակ, եթե ինքն իր սեփական միջոցներով անելիս լիներ, կգնար միանգամի մի քանի լավ ճարտարապետների էլ, ստուդիաներ էլ կդիմեր: «Կգնայի մի քանի հոգու մոտ, կասեի էսքիզներ կբերեին, կընտրեինք եւ շատ արագ կստացվեր: Իսկ հիմա, եթե գնամ մեկի մոտ կասեն, վայ ինքն է գնացել, ինքն է որոշել, մինչդեռ պետք է հավասար պայմաններ դներ եւ այլն»,- նկատեց նա: Քաղաքապետը հայտնեց, որ գործընթացը սկսվել է փետրվարին եւ մինչեւ օրս առաջ չի շարժվել, քանի որ մրցույթը չի կայացել: Մարությանը մտավախություն հայտնեց, որ եթե նման տեմպերով գնա, ապա կարող է այս անգամ էլ չկայանալ: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանն էլ նկատեց, որ ինքն էլ է ճարտարապետ, բայց իհարկե մրցույթին չի մասնակցի, որովհետեւ ակնհայտ շահերի բախում կարող է լինել: «Իմ ընկերները չեն մասնակցում, որովհետեւ առաջադրանքը ճիշտ չի ներկայացվել: Բավականին շատ չափորոշինչներ կան, թե ինչպես են մրցույթ անցկացնում: Նաեւ ժյուրիի կազմն է՝ մարդիկ նայում եւ մտածում են, որ անիմաստ է դրան մասնակցել: Խնդիրը միայն գումարը չէ»,- ասաց նա: Մարությանը շնորհակալություն հայտնեց եւ փոխքաղաապետ Տիգրան Վիրաբյանին հանձնարարեց մրցույթի հետ կապված աշխատանքներում ներգրավել եւ մշտական քննարկումների մեջ լինել Արսեն Կարապետյանի հետ:
22:44 - 24 հունիսի, 2020
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել |hetq.am|

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել |hetq.am|

hetq.am: 2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաեւ Երեւանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է: Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն): Այս մասին «Հետքը» գրել էր դեռ 2018-ին: Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից: Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում: Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են: Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրեւ համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչեւ 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձեւաչափով: ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջեւ շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին: Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երեւանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան եւ ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրեւ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։ Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը եւ կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված եւ ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին: Ահա մի հատված նրա պարզաբանումից:  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ ամուսինների իրավունքները եւ սահմանափակումները, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ունեն իրավաբանական ուժ՝ անկախ պետական գրանցումից, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով: Քանի որ մեր դեպքում առկա չէ ամուսնական պայմանագիր կամ օրենքով նախատեսված այլ հիմք, ապա տվյալ անշարժ գույքերը, ինչպես նաեւ Չեխիայում գտնվող անշարժ գույքերը, ամուսնության ընթացքում մեր համատեղ սեփականությունն են, եւ այդ իսկ պատճառով դրանք, ինչպես պաշտոնի ստանձնման, այնպես էլ տարեկան հայտարագրերում հայտարարագրվել են որպես համատեղ սեփականություն՝ անկախ նրանից, թե փաստացի ում անունով են գրանցված: Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին եւս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը:  Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում:  «2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ եւ կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն եւ 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաեւ ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները եւ ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, եւ ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, եւ այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, եւ դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը: Տեխնիկական վրիպակ եւ չկայացած գործարք Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձեւաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել:  Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք։ Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի եւ հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, եւ ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա: Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում Մարությանի ունեցած անշարժ գույքի մի մասը կնոջ հետ համատեղ սեփականություն է (1 առանձնատուն, 1 հողամաս, 2 բնակարան), ինչը փաստում են այդ երկրի կադաստրի տվյալները, սակայն 2019 թ. տարեկան հայտարարագրում Իվա Մարությանը չի հիշատակել մինչեւ 2019 թ. ձեռք բերած իր այդ գույքի մասին: Սրա բացատրությունը վերեւում հիշատակված հայտարարագիր լրացնելու ուղեցույցն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս ուղեցույցով՝ ամուսինների համատեղ սեփականությունը հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն։ Տվյալ պարագայում չեխական գույքը (ինչպես եւ երեւանյանը) հայտարարագրել է միայն Հայկ Մարությանը:   Այդուհանդերձ, Իվա Մարությանը 2018-ի իր տարեկան հայտարարագրում նշել էր, որ այդ տարի 6,5 մլն չեխական կրոնով (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 275.000 դոլար) առանձնատուն է գնել, այսինքն՝ գույքի ձեռքբերումն այս դեպքում ոչ թե քաղաքապետը, այլ նրա կինն էր հայտարարագրել, սակայն վերջինիս 2019 թ. հայտարարագրում այդ գույքը չի երեւում: Հ. Մարությանն այս առումով «Հետքին» հայտնել է. «Այդ գործարքը չի կայացել, եւ հայտարարագրում արդեն իսկ արվել է համապատասխան ուղղում, որը եւս կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»:  Փոխարենը 2019 թ. հայտարարագրում տիկին Մարությանը նշել է, որ անցյալ տարի 3 միավոր նոր գույք է ձեռք բերել, բայց ոչ թե Պրահայում, այլ Կուտնա Հորա քաղաքում: Նոր առանձնատունը Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաեւ 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երեւում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:35 - 23 հունիսի, 2020
Հայկ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

Հայկ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մայիսի 21-ից առողջապահության նախարարի հրամանով այն քաղաքացիները, որոնք կոնտակտավոր են և չունեն կորոնավիրուսի ախտանշաններ կամ հիվանդությունն ընթանում է թեթև, մեկուսացվում են տանը՝ հսկվում պոլիկլինիկայի բժշկի կողմից: Անդրադառնալով կազմակերպվող աշխատանքներին՝ քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք անհրաժեշտ են տնային հսկողության գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար: «Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում և դա կոնկրետ կազմակերպչական հարց է: Պայմանները նույնն են. մի տնօրենը ավելի լավ է կազմակերպում աշխատանքը կամ ավելի սրտացավ է, քան մյուս պոլիկլինիկայի տնօրենը: Դա նշանակում է, որ այդ պոլիկլինիկայի տնօրենն ունի աշխատելու ձգտում և հասցնելու իր պոլիկլինիկան այն մակարդակի, որի շնորհիվ մենք մեր քաղաքացիներից ստանանք դրական արձագանք, գոհունակություն, ոչ թե դժգոհություն, էլի եմ նշում՝ եղած պայմաններից ելնելով: Բնականաբար, յուրաքանչյուր խնդիր, որը տալիս ենք մենք, դրա պատասխանատուն ես եմ, ինչպես նաև ես այն մարդն եմ, ով պաշտպանում է ձեր շահերը, ով գիտի խնդիրները, և փորձում է դրանց լուծում տալ: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ պահանջելու եմ գերլուրջ մոտեցում»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Աշխատանքային քննարկման ընթացքում բուժհիմնարկների պատասխանատուները, խոսելով առկա խնդիրների մասին, ներկայացրել են նաև իրենց առաջարկները: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը մշտական կապի մեջ է բոլոր բուժհաստատությունների հետ, քննարկվում են ծագող խնդիրները: Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանն առարկայական արձագանքում է քաղաքացիների բոլոր դիմում-բողոքներին՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով: «Դա սկզբունք է մեզ համար, որպեսզի խնդիրը չմնա միայն թղթի վրա, եթե այն ունի իրականում լուծում: Եթե ունենք առարկայական լուծումներ, քաղաքային իշխանությունը պատրաստ է 24 ժամ լսել, աջակցել և փորձել լուծումներ տալ»,- նշել է փոխքաղաքապետը: Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս իր և երևանցիների անունից շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ովքեր այս օրերին անձնվիրաբար շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականություններն առավել ծանրաբեռնված աշխատակարգով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
22:22 - 18 հունիսի, 2020
Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից․ Մարությանը՝ շրջանավարտներին

Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից․ Մարությանը՝ շրջանավարտներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին․ «Սիրելի շրջանավարտներ,Ձեր դպրոցական կյանքի վերջին շաբաթն է ավարտվում: Գիտեմ, որ այլ կերպ էիք պատկերացնում կյանքի այս հատվածի ամփոփումը: Հուսով եմ՝ չեք տխրել այս չնախատեսված շրջադարձից, որովհետև կյանքի ցանկացած անակնկալ իր հետ նոր փորձառություն է բերում, հետևաբար՝ մարտահրավերներին դիմակայելու նոր հմտություններ: Օրինակ, համավարակի այս օրերին դուք սովորեցիք հեռավար գործիքներ կիրառել կրթվելու համար, հմտություն, որը ձեր հետագա ուսման ու աշխատանքի մեջ ձեզ հաստա՛տ պետք կգա: Կարանտինի պարտադրած մեկուսացումը, այն էլ ձեր տարիքի համար, մի ուրիշ փորձություն է, որը սակայն առիթ տվեց վերարժևորելու մեր ընկերների ու հարազատների, մեր սիրելիների հետ անմիջական շփման բերկրանքը:Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին, որոնք տարիներ շարունակ ձեր կողքին էին, իսկ այս ամիսներին նաև կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը՝ արագորեն «վերաֆորմատավորվելով» և ուսման պրոցեսը տեղափոխելով առցանց հարթակ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին այս հուզիչ ու կարևոր օրվա առթիվ: Երջանիկ եմ, որ ապրում և աշխատում եմ մի քաղաքում, որտեղ ձեր նման մարդիկ են ապում, անչափ հաճելի է գիտակցել, որ մեր քաղաքի վաղվա օրը կերտելու են այսօրվա փայլուն սերնդի շրջանավարտները:Շնորհավորում եմ ձեզ, բարի երթ: Կյանքի բոլոր շրջադարձերում հիշեք, որ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր, օրինապաշտ ու ստեղծագործ: Եվ ամենակարևորը՝ միասին մենք ուժեղ ենք»։
11:02 - 23 մայիսի, 2020
Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանին աջակցող գործարարներին

Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանին աջակցող գործարարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի: «Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ, ովքեր անմասն չեն մնում իրենց քաղաքի խնդիրներից: Դա շատ կարևոր է, և սոցիալական պատասխանատվություն կոչվածը, որը մենք անընդհատ նշում ենք. ամբողջ գաղափարը սա է, որ մարդ ապրում է, աշխատում է մի տեղ և իր հնարավորության չափով նաև օգնում է հենց իր ապրած քաղաքին: Ես շնորհակալ եմ ձեզ սոցիալական այդ բարձր պատասխանատվությունը ցուցաբերելու համար և կարծում եմ՝ սա ընդամենը սկիզբն է մեր համագործակցության»,- նշել է քաղաքապետը: Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով է պարգևատրել «Մաստեր Շին», «Կապիտալ Բիլդ», «Արկադա քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Սամվել Մկրտչյանին։ Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության գլխավոր նպատակը կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալն է: Հենց դրան է ուղղված համայնքային այն կառույցների ստեղծումը, որոնց կատարած աշխատանքն օրեցօր տեսանելի է դառնում:
20:15 - 19 մայիսի, 2020