Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Դուք Հայաստանի հյուրասեր ու հումորով աչքի ընկնող մարզում եք. Շիրակի մարզպետն ընդունել է Ալեքսանդր Կոնյուկին

Դուք Հայաստանի հյուրասեր ու հումորով աչքի ընկնող մարզում եք. Շիրակի մարզպետն ընդունել է Ալեքսանդր Կոնյուկին

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակի մարզը՝  նշելով, որ դեսպանն այստեղ, մասնավորապես, Գյումրիում շատ տեսնելու բան կգտնի, քանզի պահպանվել է 19 դարի քաղաքային կոլորիտը, հետաքրքիր ու տեսարժան վայրեր կան մարզի շատ բնակավայրերում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին ու դրանց ամրապնդմանը՝ Հովհաննես Հարությունյանն ընդգծել է մարզային իշխանությունների պատրաստակամությունը ապակենտրոնացված համագործակցության առումով: «Դուք Հայաստանի հյուրասեր ու հումորով աչքի ընկնող մարզում եք, որը մեծ ներուժ ունի, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք, եթե մեր երկու բարեկամ երկրների կապերը խորանան ապակենտրոնացված ֆորմատով, խոսքս ինչպես տնտեսական, այնպես էլ այլ բնագավառներում համագործակցությանն է վերաբերում։ Ես ուրախ կլինեմ, եթե կարողանանք հստակ մեր անելիքների քարտեզ նախանշենք և կարողանանք գործնական քայլեր իրականացնել»,- Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին է դիմել մարզպետը։ Դեսպան  Ալեքսանդր Կոնյուկը մարզպետին շնորհակալություն է հայտնել ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ հատկապես տպավորված է մարզային իշխանությունների պատրաստակամությամբ․ «Հարգարժան Հովհաննես Ավետիքի, շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ նախաձեռնողականություն, այս դեպքում գործնական քայլերի մասին խոսելն իսկապես հեշտ կլինի։ Մենք ևս պատրաստ ենք բազմակողմ ձևաչափով համագործակցության, Հայաստանի և Բելառուսի, մեր երկու ժողովուրդների միջև առկա է սերտ փոխգործակցություն և մենք այդ գործակցության խորացման ու սերտացման կողմնակից ենք»,-ասել է դեսպանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա անելիքների, համատեղ աշխատանքային նախագծերի ու գործունեության քարտեզ մշակելու շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով երկուստեք ջանքեր չխնայել հարաբերությունների խորացման առկա ներուժը ճիշտ օգտագործելու համար։
18:48 - 27 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նար Դոսի փ. 73ա, 75 շենքեր, Խանջյան փ. 7, 7ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 1, 3, 3Ա շենքեր, Գորվետկա սեփական տներ, Բրյուսովի փ. 165, 165Ա շենքեր և 58-78 սեփական տներ, 11:00-17:00 Պ.Սևակի փ. 8, 8/1, 8/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 26, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 85, 89 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Գյուլբենկյան փ. 34, 36 շենքեր, Գյուլբենկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ն.Դումանի, Քեռու, Սունդուկյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 12/1 շենք, Ֆուչիկի փ. 21, 23 շենքեր, Մարգարյան 1-ին նրբ․2 շենք, Մարգարյան 1-ին նրբ․ 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Շիրակի փ․56/1, 58/1, Մարքվարտի փ․85/1 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 2, 7, 8, 9 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Սուրենավան գյուղ, Սուրենավան գյուղ՝ “Մանանա գրեյն” ընկերություն, Արմաշ գյուղ՝ “Արմաշի լճեր”, Արարատ գյուղ` “Արարատ կաթ” ՍՊԸ, “Խոստեղյան Վաչիկ” ընկերություն, ԱՁ “Սեդրակ Սարգսյան”, Սեփականատեր “Կարեն Խոստեղյան” ոչ բնակիչ-բաժանորդներ և Զինմաս, 10:00-14:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:00-14:30 Նարեկ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Կասյան փ. 26/1, 26/2 շենքեր, 10:30-16:00 Դեղձուտ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:30-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, 10:00-16:00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր թաղ, Նար Դոս, Պ․ Սևակի թիվ 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան համայնքի 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք` 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Աբովյան քաղաք՝ Էլար թաղամաս, Աբովյան քաղաք՝ 1-ին միկրոշրջան, Զոնալ Կայան թաղամաս, Մայակովսկի, Բալահովիտ գյուղեր մասնակի, Գարեջրի գործարան և հարակից տարածքներ,   Լոռու մարզում՝ 10:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային, Կենտրոն 1 և 2 թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, 12:00-17:00 Թեղուտ և Շնող գյուղեր,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Կրաշեն, Մեծ Սարիար և լեռնուտ գյողեր,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:00 Քաջարան գյուղ, 10:00-16:00 Բռնակոթ գյուղ մասնակի:
09:15 - 19 ապրիլի, 2021
Երևանում ու 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում

Երևանում ու 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փ. 22, 26, 33ա շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենք, տոնավաճառ, “Երևան Սիթի” սուպերմարկետ, շուկա, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 ՀՄՄ մարզադաշտ, քաղ․Ա․Սարգսյան, ավտո տեխ․սպասարկման կայան, СРS բենզալցակայան, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ,Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին փակուղու սեփական տներ , Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ, Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ, Շևչենկոյի փ․ 1, 4, 6, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, “Գոռ Նան” ՍՊԸ, քաղ․ Բ․Կառնազյան, քաղ․ Մ․Սարգսյան, ջրային կառույցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ և Մեծաձոր գյուղեր,  Արարատի մարզում՝ 10:00-12:00 Դարակերտ, Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-14:30 Արարատ քաղաք` Շահումյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք` Կոմիտաս, Պուշկինի փողոցներ մասնակի, Արմաշ գյուղ` Երևանյան խճուղի մասնակի, 10:30-16:00 Դեղձուտ գյուղ մասնակի, Արտաշատ քաղաք` Արազի, Իսակովի փողոցներ մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի, 10:30-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Տերյան, Ալավերդյան փողոցներ մասնակի, “Հեռուստակայան” ոչ բնակիչ- բաժանորդ,  Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:00 Աբովյան քաղաք՝ 3-րդ,-4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններ, Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր, Աբովյան քաղաք՝ Կենտրոն, Ուսանողական, Մարզադաշտ թաղամասեր, Հիվանդանոց, Ծննդատուն, Երիտասարդական փողոցներ և հարակից տարածքներ, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Պարույր Սևակի թիվ 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, Զովունի համայնք՝ 33, 35, 36, 37 փողոցներ, 11:00-17:00 Գեղաշեն, Նոր Գյուղ, Ձորաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժ գյուղ Մայակ թաղամաս մասնակի, 13:00-14:00 Աբովյան քաղաք՝ Էլար թաղամաս, 1-ին միկրոշրջան, Զոնալ Կայան թաղամաս, Մայակովսկի, Բալահովիտ գյուղեր մասնակի, Գարեջրի գործարան և հարակից տարածքներ, 12:00-15:00 Ձորաղբյուր գյուղի ամառանոցներ, Ջրվեժ գյուղ մասնակի,  Լոռու մարզում՝ 09:00-10:00 Տաշիր քաղաք՝ էլ. ցանց, հիվանդանոց, ասֆալտի գործարան, 10:00-12:00 Գյուլագարակ գյուղ մասնակի, 11:00-17:00 Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր,  Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղ թիվ 1, 2 մանկապարտեզներ, ԱԱԾ Ախուրյանի բաժինը, “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերության Ախուրյանի մասնաճյուղ, Ախուրյանի գյուղապետարան, Ջրաշինարարների, Գյուղշինի, Ճանշինին և ԿՍՎ շին բանավաններ, “Ճանշին”, “ՅՈՒՄՍ”, “Ախուրյանի գազալցակայան”, “Ախուրյանի բենզալցակայան” ձեռնարկություններ,  Սյունիքի մարզում՝ 09:10-10:40 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 11, 13 շենքեր, 10:50-12:20 Քաջարան քաղաք` Շիրվանզադե փ. 4, 5 շենքեր: 
10:11 - 16 ապրիլի, 2021
Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը |armtimes.com|

Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի արգելափակումը վերացվեց: Գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին մուտքն ու աստիճանաբար հեռանում են կառույցից: Նշենք, որ մարզպետարանի դուռը ծնողները բացեցին ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո: Թե ինչ պայմանավորվածությամբ գնացին այդ քայլին, չեն մանրամասնում: Երեկ ժամը 14:00-ից մինչ այս պահը Շիրակի մարզպետարանի մուտքը շարունակում էին փակ պահել Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք գիշերը դուռը բացել էին և կառույցի տղամարդ աշխատակիցներին ևս թույլ են տվել, որ դուրս գան շենքից: Կանանց համար դուռն ավելի վաղ էին բացել: Իսկ ծնողները գիշերել էին մարզպետարանում: Նրանք պահանջում էին, որ վարչապետը գա Գյումրի և պատասխանի, թե երբ են վերադարձվելու իրենց որդիները:
15:19 - 14 ապրիլի, 2021
Շիրակի մարզպետարանի կին աշխատակիցները դուրս են եկել շենքից. ԱԱԾ-ն բանակցում է գերեվարված զինծառայողների ծնողների հետ
 |armtimes.com|

Շիրակի մարզպետարանի կին աշխատակիցները դուրս են եկել շենքից. ԱԱԾ-ն բանակցում է գերեվարված զինծառայողների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողները կառույցի կին աշխատակիցներին թույլ են տվել դուրս գալ շենքից: Այս պահին ներսում ծնողներն ու հարազատներն են, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կառույցի տղամարդ աշխատակիցները, ոստիկաններն ու ԱԱԾ Շիրակի մարզայի վարչության պետը: Վերջինս բանակցում է ծնողների ու հարազատների հետ: Նշենք, որ ժամը 14:00-ից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները արգելափակել են Շիրակի մարզպետարանի մուտքը:  Ավելի վաղ Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել էին ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն, դա չէր հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում էր եղել:
22:47 - 13 ապրիլի, 2021
Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել
 |shantnews.am|

Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկաննները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների, ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ կեսօրից հետո, գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը: Պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Ծնողները հստակ պատասխան են պահանջում իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ: Նրանք հայտարարել են,որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետն իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, ըստ այդմ էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Թույլ չեն տալիս մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից։
19:45 - 13 ապրիլի, 2021
Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել

Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։   Մարզպետը ողջունել է դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Պարոն դեսպան, բարով եք եկել մեր մարզ։ Դուք Հայաստանի հյուրընկալ ու կոլորիտային մարզերից մեկում եք։ Մեր մարզն, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է տեսել։ Բայց առաջ ենք քայլում և դեռ կկարողանանք տարբեր ոլորտներում ձեռքբերումներ ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է համագործակցությունը և իմ անունից վստահեցնում եմ, որ Շիրակի մարզը պատրաստ է ցանկացած օրակարգով՝ իրավասությունների շրջանակներում, համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու»։   Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ շատ ողջունելի է համարում մարզային իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու և համատեղ նախագծեր կյանքի կոչելու առումով․ «Պարոն Հարությունյան, շատ ուրախ եմ, որ ձեր կողմից էլ զգում եմ համագործակցության պատրաստակամություն, սա հնարավորություն կտա մեզ համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում։ Մեր երկրների միջև դարավոր բարեկամությունը ամրապնդելու առումով շատ ենք կարևորում նաև Հայաստանի մարզերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը»։   Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առնչությամբ, ինչը հնարավորություն կտա համագործակցության ոլորտներն հստակեցնելու և գործնական քայլեր իրականացնելու։
18:13 - 13 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Կորյունի փ. 2 շենք, Հերացի փ. 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Գայի պող. 8, 10 շենքեր, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց, թիվ 98 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 37փ. 3/2 շենք, Ռուբինյանց փ. 2/1, 4 շենքեր, Կոմիտասի պող. 30, 39 շենքեր, Շովրոյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ՝ 7-14; 12-23; 24-26; 23-26; 24-31 փողոցներ, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Արշակունյաց պող․ 53/33, Գարեգին Նժդեհի փ․ 35 շենքեր, Բագրատունյաց պող․ 43, 47 շենքեր, ՙՙԳոռ Նան՚՚ ՍՊԸ, քաղ. Բ. Կառնազյան, քաղ. Մ. Սարգսյան, ջրային կառույցներ, արագաչափ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ, Գոռավան և Սիսավան գյուղեր մասնակի, 10:30-13:00 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ և Արևշատ գյուղեր մասնակի, 11:00-12:00 Սուրենավան գյուղ և Զինմաս, 11:00-17:00 Այնթափ գյուղ մասնակի, 12:00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, 12:00-16:00 Դաշտաքար գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 10։00-14։00 Մալիշկա գյուղ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ և Գեղարդ գյուղեր,   Գեղարքունիքի մարզում՝ 10։30-11։30 Սևան քաղաք՝ Նաիրյան, Մյասնիկյան, Հրազդան, Ազնավուր, Շիրազի, Լճափնյա, Չարենցի, Արա Գեղեցիկ, Շահումյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Պռոշյան, Օրբելի, Աշոտ Երկաթի փողոցներ, Ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, “Մեծեփասար”, “Էս Քոմպանի”, “Գոլդ Մաստեր” ՍՊԸ-ներ, “Հ.Ասատրյան”, “Հ. Սանեյան” ԱՁ-ներ, “Սևանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ, Ազգային Պարկ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր, “ԱԼԻՔ” ՍՊԸ, Գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, “Յուքոմ” ընկերության բջջային կայան, “Աքվատիք” ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից “Պալունի Հայրապետյան” գազալցակայան և “Օնիկ Գասպարյան” ԱՁ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մարքսի, Մադան, Էնգելսի և Փիրուզյան թաղամասեր,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր, Ախուրյան գյուղ՝ Ջրաշինարարների և Ճանշին բանավաններ, Նոր Ախուրյան թաղամաս, Ախուրյան գյուղի հարավային մաս, “Ճանշին”, “Մերձմոսկովյան”, “ԱՐԳԻԳ”, Ախուրյանի հացի գործարան “ՅՈՒՄՍ”, Ախուրյանի գազալցակայան, Ախուրյանի նավթաբազա, Ախուրյանի բենզալցակայան ձեռնարկություններ, “Ախուրյանի մոր և մանկան” կենտրոն, Ախուրյանի առողջության կենտրոն, ոստիկանության Ախուրյանի բաժին,   Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Գորիս քաղաք` 6-րդ թաղամաս, 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի:
09:15 - 13 ապրիլի, 2021
Գերեվարված զինվորների ծնողները պարալիզացրել են և Գյումրի-Երևան մայրուղին, և երկաթգիծը. վարչապետից պատասխան են պահանջում |armtimes.com|

Գերեվարված զինվորների ծնողները պարալիզացրել են և Գյումրի-Երևան մայրուղին, և երկաթգիծը. վարչապետից պատասխան են պահանջում |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև երկաթգիծը: Ոչ մի գնացք ոչ մեկնել, ոչ ժամանել է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասաց, որ գնացքի ճանապարհները փակված են Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածներում: Գնացքի ռելսերին մեքենաներ են կանգնեցված: Զինվորների ծնողները հայտարարում են, որ ոչ մի ճանապարհ ոչ մի պայմանով չեն բացի, բացառությամբ, եթե իրենց հետ հանդիպի վարչապետը, կամ մեկը, ով կկարողանա հստակ ու վերջնական ասել, թե երբ կվերադառնան իրենց որդիները: «Մինչև գիշերը 4-ը եղել ենք Երևան, հրապարակն էինք, ոչ վարչապետը, ոչ ուրիշ մեկը չեկավ տեսնի, թե մենք ինչ եղանք: Սաղ գնացին, հանգիստ քնան: Էսօր էլ հեչ մարդ չի եկել, չի հետաքրքրվել: Երբ որ հանգիստ, նորմալ պայմաններում մեր երեխեքին զինկոմը, ռազմականի պետը վարչապետի հետ հավաքեցին տարան տվեցին թուրքի ձեռը, թող բերեն: Մեր երեխեքը 4 ամիս էլ ընդեղ են, թող տանին իրանց երեխեքին 4 ժամ թողնին հլը թուրքի մոտը, կտանի՞ն, չեն տանի: Սյունիքից մե ոչխարըմ կկորի, ռուս խաղաղապահը վայրկյանական կերտա, ետ կբերե: 120 օր մեր երեխեքը չկան, պետքերը չէ»,-ասաց ծնողներից մեկը: Հիշեցնենք, որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նշենք, որ իրավիճակը սրվեց երկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տարածեց մեկնաբանություն, որում ասված էր. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
14:01 - 09 ապրիլի, 2021
Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները |azatutyun.am|

Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները |azatutyun.am|

azatutyun.am:  Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք առավոտյան հայտնեցին «Ազատությանը»։ Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։ Հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», - փոխանցեցին Ավինյանի գրասենյակից։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։ Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:
10:09 - 09 ապրիլի, 2021
700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:   ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում այս կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  և 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 և 2019թթ. ընթացքում Գյումրիում գործող «N» արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են «Հոգեբանություն» մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրություններով: Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել: Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բացի այդ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։ Վեց տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն: Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում: Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումար։Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն ստուգելու նպատակով դեռևս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։ Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350 000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբևէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ՝ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեև դիմել և մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն: Ընդհանուր առմամբ 2012-2017թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից՝ որպես դրամական օգնություն դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է: Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված երեք քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 01 ապրիլի, 2021
Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։   Հովհաննես Հարությունյանը ողջունելով հյուրերին՝ խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայութան մասին։   «Պարոն դեսպան բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։   Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների և հնարավորությունների շրջանակում համագործակցելու և նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։  
20:04 - 31 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացի փ. 18-45 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 25փ. 1-21, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34 – 84; 36փ. 27-58 սեփական տներ, Առինջ գյուղ` Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ․ 33/19 շենք, Կիևյան փ․ 12 շենք, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 13ա, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10։00-14։00 Ուջան գյուղ, 11:00-17:00 Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան, 26 Կոմիսարների, Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Ցեմենտագործների, Կոլխոզնիկների փողոցներ մասնակի, 10։00-16։00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, 10։30-16։00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Բարձրաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Շատին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ համայնքի Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամաս մասնակի, 11։00-15։00 Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, 11։00-16։00 Գետամեջ գյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Աղի կոմբինատ, “Երազ” այգեգործական ընկերություն, Թռչնաֆաբրիկա, Մրգաշեն գյուղ, Նոր Արտամետ գյուղի Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետամեջի թռչնաֆաբրիկան, “Ղ․Տելեկոմ” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան,   Գեղարքունիքի մարզ 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, “Յունիբանկ” ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 12:00-15:00 Կաթնառատ գյուղ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռ կայարանի, Լեռնուտ, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղեր:
08:50 - 25 մարտի, 2021