Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|

Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե քրեակատարողական հիմնարկներում կրկին խոշտանգումներ են տեղի ունեցել: Բադասյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ այդ խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի հետ: Նա նաեւ հիշեցրեց այն խոսքերը, ըստ որի՝ պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ եւ շեշտեց, որ դրանք ամենեւին ուղղակի բառեր չեն: «Եվ եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ ՔԿՀ ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ընթանում է, ընթանալու է»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ վերջերս հարուցվել են քրեական գործեր, եւ դրանց շրջանակներում կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրությունների արժանանալ: Այդ դիմադրությունը, ինչպես ասաց Բադասյանը, հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսել, նախարարի կարծիքով, ավելորդ է: «Ազնիվ կլինի, որ մենք ամեն բան կոչենք իր անունով: Խոշտանգումները ՔԿՀ-ներում կապված են եղել քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա, դրա հետեւանքով: Հիմա մենք զբաղվում ենք հետեւանքը ծնող պատճառի վերացմամբ»,- հայտարարեց Բադասյանը: Նա նաեւ արձանագրեց, որ քրեական ենթամշակույթի օրենքի քննարկման ընթացքում հնչած այն կարծիքները, որ այն չի գործելու, արդեն ջախջախված են: Ինչ վերաբերում է օրենքի ամբողջական կիրառելիության ընթացքում առաջացող բարդություններին, դրա մասին Բադասյանը կխոսի, երբ արդեն մեղադրական դատավճիռ լինի, բայց հայտնեց, որ որեւէ մտահոգություն չունի կիրառելիության հետ կապված, եւ եթե մեղադրանք է ներկայացվել, կալանավորման որոշում է կայացվել, առնվազն հիմնավոր կասկածի ինստիտուտը հաղթահարված է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:14 - 31 օգոստոսի, 2020
Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|

Դատական համակարգը քանդելու վերաբերյալ դիսկուրսն ինձ համար անընդունելի է. Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանի թե' մասնագիտական, թե' անձնային հատկանիշները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար և ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու հարցում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «ՍԴ դատավորի մյուս թեկնածուների մասով թույլ չեմ տա որևէ կարծիք արտահայտել, որովհետև նրանք ՀՀ նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուներ են»,-ընդգծեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե Շաթիրյանը ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ ղեկավար չընտվեց, նեղացավ ու հրաժարվեց անդամությունից, Ռուստամ Բադասյանն ասաց. «Դա ցավալի միջադեպ էր: Կարծում եմ՝ ժամանակ կունենան «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու այդ հարցը»,-պատասխանեց նախարարը: Լրագրողները Ռուստամ Բադասյանին հիշեցրին նաև, որ մամուլում կան տեղեկություններ, թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն իր առաջարկով էր ներկայացվել, սակայն վերջինս ավելի ուշ հրաժարվեց ՍԴ դատավորի թեկնածությունից, ինչին նախարարն արձագանքեց, որ Ավետիսյանը ոչ թե իր, այլ կառավարության թեկնածուն է եղել: «Չեմ հասկանում, ինչ քանդելու մասին է խոսքը, երբ խոսքը բարձագույն դատական ատյանները միավորելու մասին է, սահմանդրականության կիրառումը, Սահմանդրության ոգին ընդհանուր դատարաններ բերելու և այդ կոնցեպտը դատարաններում զարգացելու մասին, հետևաբար քանդելու դիսկուրսն ինձ համար անընդունելի է: Նույն տրամաբանությամբ կիսանախագահական համակարգը ինչու էին քանդում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
16:43 - 31 օգոստոսի, 2020
Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները: Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այդ բարեփոխումների ետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։ «Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։ Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների»,- գրել է Բադասյանը: Նախարարը նշել է, որ դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել են դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ վեթինգի ինստիտուտը՝ հավելելով, որ այս մեխանիզմի պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։ «Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա: Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ»,- նշել է նախարարը: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բարեփոխումներին՝ նա նշել է, որ բոլոր 12 ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, իսկ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։ Բադասյանը նաև հավելել է, որ ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, և արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից՝ կիսաբաց ռեժիմի։
11:10 - 21 օգոստոսի, 2020
Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

 |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, ներկայումս որոշում չկա: Այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ: «ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- նշեց Բադասյանը: Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց, որ թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը: «Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:
19:19 - 20 օգոստոսի, 2020
2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:
16:20 - 20 օգոստոսի, 2020
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Ռուստամ Բադասյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Ռուստամ Բադասյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ է որակում։ Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը օրենքի առնչությամբ։ «Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն»։ Այս հրապարակման հեղինակին հիշեցնեմ, որ սա այս օրենքի կիրառման առաջին դեպքը չէ։ Ընդամենը ամիսներ առաջ, ի դեպ նույն օրաթերթը հրապարակել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված անձի մասին, որը, օրեր անց, հենց այս օրենքի կիրարկման արդյունքում, հիմնավոր կասկածը հաղթահարելու պայմաններում կալանավորվել էր։ Հետևապես, այս օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, հերյուրանքներ էին։ Եվ այսօր, երբ գրանցվել է դեպք, որ դատարանը քրեական ենթամշակույթին հարելու ապացույցները հիմնավոր չի համարել խափանման միջոց կալանք կիրառելու համար, առանց հասկանալու, առանց գործի մանրամասների մեջ խորանալու՝ լրատվամիջոցը մեղադրանք է հնչեցնում, թե օրենքը չի աշխատում։ Գնահատում եմ արդարադատության ոլորտի նկատմամբ լրատվամիջոցի  այսքան կենտրոնացված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ խորհուրդ եմ տալիս բարեփոխումների դեմ պայքարող որոշ մարդկանց փսփսոցները լսելիս՝ ավելի ուշադիր լինել։ Օրենքը գործնական կիրառման շատ քիչ ժամանակ է ունեցել, թեև արդեն իսկ պարզ է, որ օրենքի մակարդակում որևէ խնդիր չկա. այն բխում է միջազգային փորձից և որևէ խոչընդոտ այդ մակարդակում չկա։ Վստահ եմ՝ առաջիկայում կլինեն նորանոր բացահայտումներ», - նշել է նախարարը։
10:15 - 19 օգոստոսի, 2020
Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը․ պետք է պահպանվեն պարետի կողմից հաստատված կանոնները․ Ռուստամ Բադասյան

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը․ պետք է պահպանվեն պարետի կողմից հաստատված կանոնները․ Ռուստամ Բադասյան

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակային պայմաններում, չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, սակայն շարունակում է բարձր մնալ վարակի հետևանքով՝ մահացության և վարակի տարածման ցուցանիշները։ 2020 թվականի  օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40593 դեպքեր, որոնցից 33157-ը առողջացած, 803-ը մահվան դեպքով։ Այս մասին այսօր կաավարության նիստի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս ներկայացրեց հաստատվող մեղմացումները, որոնք կգործեն արտակարգ դրության ընթացքում, նա ասաց․ «2020 թավականի մարտի 16-ից հետո դեպքերի աճը կազմել է 40548, իսկ 2020 թվականի ապրիլի 13-ից հետո մահնվան ելքով դեպքերի թվի աճը կազմել է 789։ Միևնույն ժամանակ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է  ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի նվազման վրա։ Նման պայմաններում կարող ենք փաստել, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար դեռևս պահպանվում են և առաջարկվում է 2020 թվականի մարդի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17։00-ից մինչ 2020 թվականի սեպտեմբերի 12-ը ժամը 17։00-ն ներառյալ ժամկետով  երկարաձգել։ Սա արտակարգ դրության ժամկետի հինգերորդ երկարաձգումն է  և միաժամանակ մեղմացումներ են առկա։ Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե աձի նկատմամաբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա՝ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։ Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն  որոշակի կանոների պահպանման պայմանով, մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրման կանոնի պահպանումը և սոցիալական հեռավորության պահպանումը ՝ առնվազն 1․5 մետր։ Մեղմացվում են ընտանեկան արարաողություններ և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու կանոնները, թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները։ Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։ Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտաորների և ինքնամեկուսացած անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը, ոչ ավել քան 14 օրյա ժամկետի կտրվածքում։ Սրանք են համապատասխան մեղմացումները»։
11:54 - 12 օգոստոսի, 2020
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ, գործարկումից ի վեր ծառայություն է մատուցել 1500 քաղաքացիների։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հուլիսի 22-ին պաշտոնապես գործարկեցինք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ։ Այս կարճ ժամկետում Գրասենյակը սպասարկել է 1500 քաղաքացիների։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները մեկ կենտրոնից՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու, ստանալու մի քանի պետական մարմինների հետ կապված ծառայություններ։ Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին»,- գրել է նախարարը:
13:32 - 10 օգոստոսի, 2020
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
14:14 - 06 օգոստոսի, 2020
Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան
 |iravaban.net|

Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան |iravaban.net|

iravaban.net: Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ որ նշել են՝ դատական համակարգում խորքային խնդիրներ կան։ Այս խնդիրները գործադիրը փորձեց լուծել դատական բարեփոխումների փաթեթով․ «Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»,-նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Բարեփոխումների փաթեթի հիմնաքարային փոփոխություններից մեկը վերաբերում է դատավորների գործունեության գնահատմանը։ Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով:  Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ, իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբան գիտնականներ:  Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։ Մեր ուշադրությունը գրավեց թեկնածուներից Աշխեն Ղարսլյանը, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնառաջադրվել է։ Չնայած, որ թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ․ եղել է վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։  Այսինքն, փաստացի սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը՝ դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացքում։ Բացի այդ, հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինել «դատավորների շահերը ներկայացնողներ»,  3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում։  Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու միակ ճանապարհը դատավորների գործունեության գնահատման  և ուսումնական հարցերի այնպիսի հանձնաժողովների  ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում իրավաբան գիտնականները ոչ մի դեպքում չեն կարող լինել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա: Համանման կարգավորումներ են նախատեսված դատական խորհուրդների (օրինակ` ՀՀ-ի դեպքում բարձրագույն դատական խորհրդի) կազմավորման հիմքում: Վերը նշված փաստարկները թույլ են տալիս եզրակացնելու, որ Աշխեն Ղարսլյանի թեկնածության առաջադրումը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար ոչ միայն արդարացված չէ, այլ նաև հակասում է անկախ, արդյունավետ և վստահելի դատական համակարգ ունենալուն ուղղված ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների ոգուն և նպատակին:
19:57 - 23 հուլիսի, 2020
Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ Սահմանադրական մարմիններին սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարար Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքի ստորագրումից հետո ինչ հաջորդող քայլեր են սպասվում։ «Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների՝ սահմնադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար, և այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին»,- ասաց Բադասյանը։ Ըստ Արդարադատության նախարարի՝ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև վերացվել է անհամապատասխանությունը սահմանադրության և սահմանադրական դատարանի մասին սահմանդրական օրենքում, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հնարավոր չէր ներառել թե´ սահմանադրության փոփոխությունների, թե´ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը։
14:21 - 22 հուլիսի, 2020
ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան

ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան

Նախ եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադարական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ, այսինքն  արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածը արձակուրդային է ՍԴ-ի համար, հետևաբար ոչ մի խնդիր չի առաջանա։  «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական։ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չեմ համարում։ Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։  
13:08 - 22 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով ծանոթանալու կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի շրջանակներում մատուցվող սննդի որակին, առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման հնարավորություններին և այլ հարցերին: Շրջայցի ընթացքում նախարարը զրուցել է ՔԿՀ-ներում պահվող անձանց հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, սննդի որակի վերաբերյալ կարծիքներով, եղել խցերում, խոհանոցում, կացարաններում, մարզասրահում, գրադարանում, բուժմասում՝ տեղում ծանոթանալով քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին և կարիքներին: Դատապարտված և կալանավորված անձինք գոհունակություն են հայտնել սննդի որակից, պահման պայմաններից, իսկ հիմնական դժգոհությունները վերաբերել են քրեական գործերին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակված դատական նիստերի ձգձգմանը։ Հանձնուքների ընդունման սենյակում նախարար Բադասյանի առաջարկով փորձարկվել է ցանկացած չափ ու խտություն ֆիքսող անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքը․ արգելված իրը դրվել է պայմանական թաքստոցի մեջ և անցկացվել սարքով, որն անմիջապես ճանաչել և տեղորոշել է արգելված իրը: Հիշեցնենք, որ 2020 թվականին բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվեցին անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքեր, ինչպես նաև անցումային և ձեռքի շարժական դետեկտորներ (մետաղորսիչ սարքեր)։ Ժամանակակից սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տվել էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցրել են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Շրջայցի ավարտին նախարար Բադասյանը «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների պահման պայմանները բարելավելու և հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի երկրորդ կիսամյակից առ այսօր «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնովին փոխարինվել է ջրահեռացման  ցանցը, հիմնանորոգվել է մեկուսարանի 1-ին հարկի լոգասենյակը, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, հիմնովին վերանորոգվել և հարդարվել է պահպանության ապահովման բաժնի մասնաշենքը, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել մեկուսարանի 2-րդ հարկի լոգասենյակում, ընդհանուր 1233 քմ մակերեսով իրականացվել է ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգի շինարարական աշխատանքներ, տեղադրվել է նախատեսված  2 մաքրման կայաններից մեկը, մասնակի վերանորոգվել և ամրացվել են հիմնարկի շենք-շինությունների քամուց վնասված մոտ 300 քմ թիթեղապատ տանիքածածկույթները:
16:19 - 21 հուլիսի, 2020
Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Ռուստամ Բադասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող իրանցիների խնդիրների լուծման ճանապարհները

Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։ Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խոր անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին և վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին և այլ հարցերին։ Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում։
17:25 - 17 հուլիսի, 2020