Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ |factor.am|

Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ |factor.am|

factor.am: «Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է եղել»,- այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Էջմիածնում գրանցվել էր կորոնավիրուսով դպրոցահասակ երեխայի վարակվելու դեպք։ Նա Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է և մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Երեխան հոսպիտալացված է, իսկ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացված են։ Վարչապետն այսօր տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս պահին Էջմիածնից դուրս եկող ընդամենը երեք ճանապարհ է բաց։ Հերթապահում են ոստիկանական խմբեր և բուժաշխատողներ։ Քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են և եթե ունեն ջերմություն, կինքնամեկուսացվեն։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է նաև, որ անցակետերում գործընթացն առավել արագ կազմակերպելու համար շուտով կավելացվի սարքավորումների թիվը:
11:18 - 16 մարտի, 2020
Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:✅ ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:✅Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են»։
11:51 - 15 մարտի, 2020
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|

shantnews.am:  Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհ։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի տարածքով։ Ձյունառատ օրերը վերջին երկու տարում, թեև քիչ են, բայց անկախ տեղումների քանակից, ասֆալտաշերտը չի դիմանում։ 30կմ ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածը 8 կմ երկարության՝ Ղարիբջանյանից Բագրավան ճանապարհն է: Որպես այլընտրանքային ու հանրապետական նշանակութան ճանապարհ՝ Գյումրի-Արմավիրը աշնանը ուսումնասիրությունների է ենթարկվել։ Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարահաշինության բաժինն աշխատանքները կատարել է համապատասխան  հանձնարարականով։ Արդյունքում՝ կազմվել է եզրակացություն, ըստ որի՝ ճանապարհի վիճակը շատ վատն է ու հետագա  շահագործման համար հրատապ է հիմնային նորոգումը: Հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում հայտնվել է մոտ 8 կմ երկարության ճանապարհը, որը Ղարիբջանյանից մինչև Բագրավան ամենավատ վիճակում գտնվող հատվածն է։ Հիմնանորոգման աշխատանքների համար պետական միջոցներից կուղղվի 991 մլն դրամ: Սա միակ կարևոր նշանակության ճանապարհը  չէ, որ Շիրակի մարզից ընդգրկվել է ճանապարհաշինական  ծրագիր։  
09:18 - 19 փետրվարի, 2020
Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը: Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով:Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:
16:29 - 18 փետրվարի, 2020
Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ |armecofront.net|

Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար եւ տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաեւ ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։ Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ եւ նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։ Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետեւյալ տեղեկությունները ստանալու նպատակով․ - ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական եւ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։ Հարցման պատասխանների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետեւյալը․ 1․ 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։ 2․ Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։ 3․ 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանակությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։ 4․ Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին եւ մի շարք կազմակերպությունների ու բանկերի։ 5․ Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27․01․2006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։ 6․ Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։ Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երեւում է, թե ինչ թափով է աշխատում եւ արտանետումներ անում այդ նույն գործարանը։ Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է եւ ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակցության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել եւ մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որեւէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, եւ ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։
13:37 - 17 փետրվարի, 2020
Արմավիրի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն

Արմավիրի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. ոստիկանություն

«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։ Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:20 - 13 փետրվարի, 2020
Դպրոցի տնօրենների ընտրության ոդիսականը Արմավիրի մարզում |hetq.am|

Դպրոցի տնօրենների ընտրության ոդիսականը Արմավիրի մարզում |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզպետարանի ենթակայության գործողհանրակրթական դպրոցների 2019թ-ին տեղի ունեցանտնօրենի ընտրությունները բուռն ընթացք են ունեցել:Դպրոցների մի մասում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, դասադուլներ: Թեկնածուները դժգոհում էին ոչ միայնընտրության կարգից, այլև՝ դպրոցների կառավարման խորհուրդների ուղղորդվածությունից, մարզային իշխանությունների կոպիտ միջամտություններից: 2019թ-ին մարզի դպրոցներից 31-ում տեղի են ունեցել դպրոցների տնօրենների ընտրություններ: 10 դպրոցում տնօրեն են ընտրել՝ նախկին տնօրենի 65ամյակը լրանալու հիմքով, 14-ում՝ աշխատանքային ժամյամանագրի ժամկետը լրանալու և 6-ում՝ տնօրենի աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու հիմքերով:Այն դպրոցներում, որտեղ ընտրություններն անցել են բողոքի ակցիաներով, հիմնականում կառավարման խորհուրդների նախագահները եղել են Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն դպրոցի խորհուրն այդպես էլ չկարողացավ ընտրել և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկով մարզպետն աշխատանքային պայմանագիր կնքեց թեկնածուներից Գոհար Գասպարյանի հետ: Նշենք, որ այս դպրոցում ակնհայտ շահերի բախում կար: Խորհրդի անդամներից մեկը Արմավիրիփոխքաղաքապետ Խաչատուր Մկրտչյանն էր, իսկ հարսը՝Օքսանա Պետրոսյանը, խորհրդի անդամ էր ծնողականկոմիտեի կողմից: Սակայն, վերջիններս տեղեկանալով, որպաշտոնյա սկեսրայր ճնշում է գործադրում Օքսանայիվրա, խնողական կոմիտեն որոշել էր հետ կանչել նրանկառավարման խորհրդից: Դպրոցի տնօրենի երկրորդ ընտրության ժամանակՕքսանա Պետրոսյանի ինքնազգացողությունն իբրվատացել էր ու նա չմասնակցելով քվեարկությանը՝տնօրեն չընտրվեց և թեկնածուներ գործերը փոխանցվեցփոխվարչապետին, որի առաջարկով էլ տնօրեննշանակվեց նույն դպրոցի փոխտնօրեն գոհարԳասպարյանը: Իսկ մինչ այդ, բողոքի ակցիաներ ուցույցեր էին կազմակերպում դպրոցի աշակերտները, նրանց ծնողները՝ բարձրաձայնելով մարզպետարանիպաշտոնյաների կողմնակալության մասին: Թեկնածուներից Մաշա Իվանյանը, ով քվեարկությունների ժամանակ ամենաշատ ձայններն էր հավաքել, սակայն կառավարման խորհրդի պետական մարմինները ներկայացնող ներկայացուցիչների կողմից չընտրվեց, դատական գործընթաց է սկսել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Նշենք, որ այս դպրոցի կառավարման խորհրդի նախագահը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Հարությունյանն է: Հարթ չի անցել նաև Էջմիածնի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունները: Մամուլը գրել էր, որ մարզպետարանի պաշտոնյաները շահագրգռված էին, որպեսզի տնօրեն ընտրվի Գրետա Ներսիսյանը, թեև ծնողների և դպրոցի անձնակազմի վստահությունը վայելում էր այլ թեկնածու: Այս դպրոցի հարցը ևս լուծվել է փոխվարչապետի մակարդակով և ինչպես նախապես բարձրաձայնվել էր, մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել էր հենց Գրետա Ներսիսյանին:Նշենք, որ Գրետա Ներսիսյանը թեկնածու է եղել նաև Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցում: Այնտեղ չի ընտրվել և նույն պաշտոնին արժանացել է արդեն 3-րդ դպրոցում:Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։
09:30 - 01 փետրվարի, 2020
Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն |aysor.am|

Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն |aysor.am|

aysor.am: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության», - ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ: «Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության, մասին», - նշել են դեսպանությունը: Հիշեցնենք՝ ինչպես հայտնում է infoteka24.ru-ն՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով: «Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:
12:11 - 13 նոյեմբերի, 2019
Արմավիրում ավելի քան 82 հզր տ խաղող է մթերվել

Արմավիրում ավելի քան 82 հզր տ խաղող է մթերվել

Արմավիրի մարզում ավելի քան 82 հազար 352 տոննա խաղող է մթերվել, դա նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 30 հազար տոննայով: Այդ մասին պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսում հայտարարել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Խաղողի 1 կգ նախորդ տարի մթերվել է 140, իսկ 2019-ին` 150 դրամով: Ծիրանն էլ արտահանվել է 350-400 դրամով, նախորդ տարվա 250-ի փոխարեն: Ծիրանը 2000, իսկ կեռասը 500 տոննայով ավելի է արտահանվել 2018-ի համեմատությամբ: 2018-ի համեմատությամբ 2019-ին Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործված հողատարածությունները կազմել են 41644 հա, որը 223 հա-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը, հայտնում է մարզպետարանի կայքը: Մարզում 2019-ին պտուղ-բանջարեղենի արտադրությունը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը: Դեռևս հստակ է միայն խաղողի մթերման ծավալը:
08:40 - 02 նոյեմբերի, 2019
Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ: Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 ՀՀ դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
07:41 - 02 հուլիսի, 2019
Համայնքի ղեկավարի կինը, առանց բարձրագույն կրթության, մանկապարտեզի տնօրեն է աշխատել |hetq.am|

Համայնքի ղեկավարի կինը, առանց բարձրագույն կրթության, մանկապարտեզի տնօրեն է աշխատել |hetq.am|

hetq.am։ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանի կինը՝ Լուսիա Ասատրյանը, մոտ 11 տարի աշխատել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնում՝ չունենալով բարձրագույն կրթություն: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանը ասաց, որ կինը բուհ-ից դուրս է մնացել 5-րդ կուրսի առաջին կիսամյակից՝ երեխաների պատճառով: Իսկ երբ նշանակվել է տնօրենի պաշտոնում, այդ ժամանակ բարձրագույն կրթության պահանջ չկար: Հետագայում, երբ օրենսդիրն ամրագրել է այդ պահանջը, և եղել է կրթության և գիտության նախարարի հրամանը՝ պարտադիր բարձրագույն կրթության պահանջով, կինը մոտ 4 տարվա աշխատող է եղել և պարբերաբար մասնակցել է վերապատրաստման դասընթացներին:«Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում է գրել և աշխատանքից ազատվել է»,- ասաց Ս. Մարգարյանը: Ըստ նրա՝ նախկինում և՛ վերահսկիչ պալատը, և՛ մարզպետարանը ստուգումներ իրականացրել են համայնքում և այդ փաստը խախտում չեն համարել:Ավելին՝ hetq.am
08:28 - 10 հունիսի, 2019
Արմավիրի Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի |shamshyan.com|

Արմավիրի Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղայի դի |shamshyan.com|

shamshyan.com։ Երեկ՝ հունիսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական նորածին տղայի դի է հայտնաբերել:Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, երեխային մորը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
05:23 - 03 հունիսի, 2019
Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել |shamshyan.com|

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել |shamshyan.com|

shamshyan.com: Մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Վնասվել են նաև փողոցի էլեկտրալարերը։ Աղբյուրը հայտնում է, որ «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում էին նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները:Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները: 
05:39 - 27 մայիսի, 2019