lragir.am։ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Երեկ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղացիների բերքին: Նրանք պահանջում են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում կարկուտի վնասները արձանագրելու համար:
Գյուղացիներին խոստացել են, որ կառավարությունից ու մարզպետարանից կհանդիպեն նրանց հետ: Լուկաշինցիները ժամանակավորապես բացել են ճանապարհը և սպասում են պատոնյաներին: Նրանց խոսքով՝ եթե հանդիպում չկայանա, նորից կփակեն ճանապարհը:
comment.count (0)