Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|
09:18 - 19 փետրվարի, 2020

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի |shantnews.am|

shantnews.am:  Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհ։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի տարածքով։

Ձյունառատ օրերը վերջին երկու տարում, թեև քիչ են, բայց անկախ տեղումների քանակից, ասֆալտաշերտը չի դիմանում։ 30կմ ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածը 8 կմ երկարության՝ Ղարիբջանյանից Բագրավան ճանապարհն է:

Որպես այլընտրանքային ու հանրապետական նշանակութան ճանապարհ՝ Գյումրի-Արմավիրը աշնանը ուսումնասիրությունների է ենթարկվել։ Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարահաշինության բաժինն աշխատանքները կատարել է համապատասխան  հանձնարարականով։ Արդյունքում՝ կազմվել է եզրակացություն, ըստ որի՝ ճանապարհի վիճակը շատ վատն է ու հետագա  շահագործման համար հրատապ է հիմնային նորոգումը:

Հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում հայտնվել է մոտ 8 կմ երկարության ճանապարհը, որը Ղարիբջանյանից մինչև Բագրավան ամենավատ վիճակում գտնվող հատվածն է։ Հիմնանորոգման աշխատանքների համար պետական միջոցներից կուղղվի 991 մլն դրամ: Սա միակ կարևոր նշանակության ճանապարհը  չէ, որ Շիրակի մարզից ընդգրկվել է ճանապարհաշինական  ծրագիր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել