ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական․ ԶՈՒ ղեկավար կազմի հայտարարությունը

Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական․ ԶՈՒ ղեկավար կազմի հայտարարությունը

ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,- նշված է հաղորդագրության մեջ։   Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն է տարածել Օնիկ Գասպարյանը՝ նշելով, որ իր որոշումն անփոփոխ է, և ինքը դիմել է Վարչական դատարան։
13:26 - 10 մարտի, 2021
Ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․ Օնիկ Գասպարյան

Ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․ Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձը է հղել, որում, մասնավորապես, ասված է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։ Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
12:50 - 10 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել. Վահագն Հովակիմյան

Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել. Վահագն Հովակիմյան

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը Հանրապետության Նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, Սահմանադրության 139 հոդվածի 3-րդ մասի հիման վրա համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել և վերջ: Արձանագրում երկրորդ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը գործում է ողջ ծավալով» Օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել: Իհարկե, ՍԴ -ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակում չստեղծվի: Օրենքները կարգավորում են այս կամ այն ոլորտի իրավահարաբերությունները և որևէ նորմի գործողության կասեցումը կարող է հանգեցնել իրավական վակումի՝ անդառնալի հետևանքներով: Ինչ վերաբերվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հանրապետության նախագահի կողմցի ՍԴ բողոքարկելուն, նախ նախահագի աշխատակազմի հայտարարությունից պարզ չի դառնում, թե օրենքի որ նորմի սահմանադրականությունն է բողոքարկվել: Այս փաստը հայտնի կդառնա, երբ հրապարակվի նախագահի ՍԴ ներկայացրած դիմումը: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ամբողջությամբ է բողոքարկվել, ինչը կարծում եմ իրատեսական չէ, քանի որ նման քայլը անհեթեթ և անմիտ է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն կարգավորում է քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Այսինքն, անհեթեթ են բոլոր այն պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո այդ օրենքի որևէ նորմ իբր չի կարող կիրառվել: Նման մոտեցումը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակապետական՝ հաշվի առնելով օրենքի կարգավորման շրջանակը: Հ.Գ. Նախագահի կողմից գործող օրենքի նորմը բողոքարկելու հարցը ևս իրավական բանավեճի առարկա է: Սահմանադրության՝ մինչ այժմ կիրառված պրակտիկայի տրամաբանությամբ նախագահը օրենքի միայն նախագծի սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ: Այսինքն՝ ՍԴ-ն նախ՝ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարո՞ղ է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՞ ոչ»,- գրել է Հովակիմյանը:  
12:07 - 10 մարտի, 2021
Նախագահը դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով

Նախագահը դիմել է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով

Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Սահմանադրական դատարանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն և համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել և որոշում կայացնել: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում: Հանրապետության նախագահը հույս է հայտնում, որ հնարավորինս արագ համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
09:37 - 10 մարտի, 2021
Մի խումբ քաղաքացիներ նախագահից պահանջում են ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ |armenpress.am|

Մի խումբ քաղաքացիներ նախագահից պահանջում են ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել` պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանից դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության հարցով: Հավաքվածներն իրենց պահանջը գրավոր նամակի տեսքով հանձնեցին նախագահի աշխատակազմի դիմումների բաժին: Նախաձեռնության կազմակերպիչ, Փաստաբանների պալատի  նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանադրական մարմինների միջև առաջացել է վեճ, որը պետք է լուծում ստանա դատական հարթակում: Ըստ Զոհրաբյանի` նախագահ Սարգսյանը, որին վարչապետը առաջարկել էր ազատել Զինված ուժերի շտաբի պետին, վերադարձրել էր առարկություններով հրամանագրի նախագիծը և նշել էր, որ հրամանագիրն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին և նշել, որ Գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է հանգեցնել զինվորական խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը, դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Դրանից հետո ՀՀ վարչապետը կրկին առաջարկել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատել պաշտոնից: «Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու հրամանագիրը, մյուս քայլը` կարող է դիմել Սահմանադրական դատարանը, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը: Սահմանադրական դատարանը պետք է 10-օրյա ժամկետում որոշի՝ համապատասխանում է վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը, թե ոչ: Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել Սահմանադրական դատարան, և այսօր վերջին օրն է, որ կարող է դիմել: ՀՀ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում փոխանակ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, նա հրաժարվում է այդ գործիքից և թողնում է բախտի քմահաճույքին»,- ասաց Զոհրաբյանը:
12:58 - 09 մարտի, 2021
Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

Ուզում եմ ողջունել զինվորականության պահվածքը՝ որոշ ուժերի՝ նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի նկատմամբ․ Լևոն Տեր-Պետրոսյան |ilur.am|

ilur.am-ում հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը , որում ասվում է․ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Լիբիա, Սոմալի, Հաիթի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Դոմինիկյան հանրապետություն, Նիկարագուա և այլն): Ուստի ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը»։
16:08 - 08 մարտի, 2021
ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին |armenpress.am|

ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: Ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին: Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից  դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ: Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են հանդես գալ ելույթներով, այնուհետև երթով միանալ կեսօրին Երևանի Բաղրամյան պողոտայում նախատեսված «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:
13:56 - 06 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|

Օնիկ Գասպարյանի տեղակալը ՔԿ-ում քննվող գործով ներգրավված է որպես մեղադրյալ |armlur.am|

armlur.am: ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում եւ ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ: Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: Նկատենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Փաստորեն, Մակարյանը մտահոգվելու առիթ ունի։
13:27 - 06 մարտի, 2021
Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան |armtimes.com|

Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում՝ լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ԳՇ-ի հայտարարությանը Մակարյանն ասաց. «Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանել»: Դիտարկմանը՝ շատ զինվորականները ասում են, որ բանակի կողքին են, Մակարյանն արձագանքեց. «Դուք ԶԼՄ-ների կողքի՞ն եք, թե չէ», լրագրողի դրական պատասխանից հետո Մակարյանն ասաց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին»: Հիշեցնենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես հեղաշրջման փորձ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։
11:32 - 05 մարտի, 2021