Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ. ԿԳՄՍ փոխնախարար |hetq.am|

Դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ. ԿԳՄՍ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Այսօր խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության բացերի մասին խոսելով, նշեց, որ դրանք հիմք են հանդիսացել իրականացնել փոփոխություններ։ Փոփոխություններից մեկը հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն է, որն այս տարի փորձնական ներդրվել է Տավուշի մարզում։ Երկրորդ փոփոխությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման հարցն է, առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել կամավոր ատեստավորումը, իսկ պարտադիր ատեստավորումն անցկացնել ոչ թե հինգ տարին մեկ սկզբունքով, այլեւ իրականացնել ըստ բացահայտված մասնագիտական կարիքի։ Նոր ուսուցիչների պարագայում կարող է ավելի երկարատեւ լինել, իսկ փորձառու ուսուցիչների պարագայում լինել ավելի կարճատեւ եւ քիչ հաճախականությամբ։ Անդրեասյանն ասաց, որ ատեստավորման նպատակն է իրականացնել աշխատավարձի դրույքաչափի փոփոխություն՝ ոչ թե 10, 20, 30  հազար դրամով, այլ առնվազն պետք է քննարկել դրույքաչափը մինչեւ 200 հազար դրամ դարձնելը։ Կամավոր ատեստավորում անցնելուց հետո ուսուցիչը կստանա մինչեւ 50 տոկոս հավելավճար, իսկ տարակարգի մեխանիզմով կկարողանա կրկնապատկել աշխատավարձը։ Երրորդ փոփոխությունը ներառական կրթության համակարգի փոփոխությունն է, որը կապված է կրթության առանձահատուկ պայմանների կարիքի հասկացությունից եւ սահմանումից։ Փոփոխությունները հանգեցրել են, որ ներառական կրթության մեջ ներառվեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, այլեւ լեզվական տարբեր մշակույթից եկող կամ հուզական, վարքային առանձնահատկություններ ունեցող երեխաները։ Փոխնախարարի խոսքով՝ առանձնահատուկ պայմաններ են փորձում դիտարկել նաեւ արտակարգ ընդունակություն ունեցող երեխաների համար։ Ներդրվում է նոր հասկացություն՝ հատուկ դպրոց – ռեսուրս կենտրոն, նպատակն է համընդհանուր ներառման քաղաքականությունը ընդլայնել, քննարկել գործող հատուկ դպրոցների դերի եւ ձեւի վերափոխման, մասնագիտացված ռեսուրս կենտրոնների վերածման քաղաքականությունը։ Փոփոխություններ է կատարվել նաեւ համընդհանուր ներառականության ֆինանսավորման համար։ Նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո ամենաքննարկվող հարցը դպրոցի կառավարման հարցն է, որով առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները եւ ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում. «Մենք չենք պատկերացնում, որ դպրոցում պետք է լինի երկու անձ, պատկերացնում ենք որ դպրոցի վարչատնտեսական գործառույթը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցներ, խոսքը կարող է գնալ նաեւ իրավաբանական անձի մասին, իսկ դպրոցի տնօրենները կունենան հնարավորություն կենտրոնանալու բովանդակային գործընթացի վրա եւ ապահովելու այն կրթական արդյունքը, որը հստակ կամրագրվի կատարողական ցուցանիշներով»,- դպրոցի կառավարման նոր մոդելի մասին խոսելով՝ նշեց փոխնախարարը։ Դպրոցի կառավարման մյուս բաղադրիչի՝ դպրոցական խորհրդի մասին ասաց, որ առաջարկվում է գնալ դպրոցների խորհուրդների խոշորացմանը, որոնք պետք է զբաղվեն բնակավայրի կամ համայնքի կրթական բոլոր ծառայությունների հետ կապված հարցերով։
15:37 - 25 հունվարի, 2022
Ժաննա Անդրեասյանն աշակերտների կրթության մակարդակի վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներ ներկայացրեց |armenpress.am|

Ժաննա Անդրեասյանն աշակերտների կրթության մակարդակի վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներ ներկայացրեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել»,- ասաց Անդրեասյանը: Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը: «Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին: Օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից և նման պարզ փաստեր»,- ընդգծեց Անդրեասյանը:
13:20 - 25 հունվարի, 2022
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում․ Ժաննա Անդրեասյան

Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում․ Ժաննա Անդրեասյան

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ: Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է Ազգային ժողովում նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նրանում կատարված խմբագրումներին: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում: Նկատելով, որ հանդիպման նպատակը լրամշակված տարբերակի վերաբերյալ հանրային կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտողությունները լսելն է, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առանցքային հարցը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների հնարավորինս արդյունավետ և ամբողջական լուծումն է: «Փոփոխությունները պահանջելու են երկար ժամանակ, քանի որ դրանց իրագործման արդյունավետությունը կախված է նաև զուգահեռաբար մշակվող ենթաօրենսդրական ակտերով ներդրվող մեխանիզմներից: Համոզված ենք, որ եթե լինի ընդհանուր ընկալում առ այն, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա գործիքակազմերի և մեխանիզմների մշակումը կդառնա զուտ աշխատանքային գործընթաց, որը կարող է անընդհատ կատարելագործվել»,- նշել է փոխնախարարը: Հանրակրթության բովանդակային փոփոխություն ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագծում հանրակրթության բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ Տավուշի մարզում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշչի տրամաբանությունից: Օրենքի նոր նախագծում վերանայվել են չափորոշչի սահմանումը, դրա բաղադրիչն ու կառուցվածքի նկարագրերը: Անդրադարձ է արված նաև գնահատման համակարգի փոփոխությանը` նախատեսելով գնահատման կարգին առնչվող նոր լիազորող նորմեր:   Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը ` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108.800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200.000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ: «Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն: Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայում գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում: Հստակեցվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները Հանրակրթության կառավարմանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ դրույթները, ինչպես քննարկման ընթացքում նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցումից հետո էականորեն խմբագրվել են: Առաջին հերթին հստակեցվել և մանրամասն թվարկվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները: Ամրագրվել է նաև, որ դպրոցների խորհուրդները խոշորացվելու են: Նախատեսվում է, որ կենտրոնացված վարչատնտեսական համակարգումը կիրականացվի այն հաստատությունների համար, որտեղ կգործեն խոշորացված խորհուրդներ: Խորհուրդների խոշորացման գործընթացի հիմքում դրվում է ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› օրենքը, ըստ որի՝ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի համար նախատեսվում է խորհուրդների խոշորացում: Քննարկման մասնակիցներից «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներ Վահրամ Սողոմոնյանն ու Սերոբ Խաչատրյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, ինչպես նաև մյուս ներկաներն իրենց նկատառումներն ու մտահոգություններն են ներկայացրել ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության վերաբերյալ: Առաջարկվել է կառավարման խորհուրդների անդամների համար սահմանել ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ: Առաջարկներ են արվել նաև դպրոցների վարչատնտեսական համակարգման, տնօրենի աշխատանքի արդյունավետության գնահատման և այլ հարցերի վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լսումները, որոնց հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել:
19:33 - 20 հունվարի, 2022
Կկառուցվի 20 մոդուլային մանկապարտեզ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին |1lurer.am|

Կկառուցվի 20 մոդուլային մանկապարտեզ. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարվածի արդյունքները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նախադպրոցական կրթության համակարգում երեխաների առնվազն 85 տոկոս ընդգրկվածության, ինչպես նաև բոլոր բնակավայրերում հասանելիության ապահովման նպատակով մի քանի ծրագիր է նախաձեռնվել: 2021-ին առաջին անգամ գործարկվել է մոդուլային մանկապարտեզների ծրագիրը. Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկը, որտեղ կառուցվելու են մոդուլային մանկապարտեզներ: Բացի այդ՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը: «Այս ծրագիրը նախատեսված է այն բնակավայրերի համար, որտեղ երեխաների թիվը մեծ չէ, և առանձին մանկապարտեզ պահելը ծախսարդյունավետ չէ: Պետությունը այս դեպքում նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրել է դրամաշնորհներ, յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամ՝ շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար»,- նշել է փոխնախարարը։ Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությանը: Ըստ այդմ` արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար։ Առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որի հիման վրա մշակվել և հաստատվել են կրթական ծրագրերը, որոնք կփորձարկվեն Երևանի և մարզերի 60 հաստատություններում։ Մշակվել են նաև մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության նոր՝ մրցութային կարգը, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կհավաստագրվեն։ 2022-ից վերապատրաստումը կդառնա պարբերական, և հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ: Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը։ Ըստ փոխնախարարի` 2020 թվականի մայիսին ընդունված նախադպրոցական կրթության նոր օրենքով սահմանվել է, որ մինչև 2023 թվականի ավարտը նախադպրոցական ոլորտը պետք է անցում կատարի համընդհանուր ներառման։ Այս նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել են «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով վերապատրաստման մոդուլներ: Փոխվել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգը, ըստ որի՝ գալիք տարվանից անհրաժեշտ աջակցություն կստանան նաև նախադպրոցական հաստատությունները։ 2021 թվականին վերապատրաստվել են տարածքային 20 մանկավարժահոգեբանական կենտրոնի 485 մասնագետ և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 8 հաստատության 30 մանկավարժ:
17:58 - 23 դեկտեմբերի, 2021
Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Սրբուհի Գևորգյանն ընտրվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Այսօր Խաչատուր Աբովյանի  անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա էին խորհրդի 20 անդամից 18-ը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։ Նա ներկայացրեց իր ծրագիրը, որից հետո խորհրդի անդամները հարցեր ուղղեցին բուհի զարգացման ծրագրի, անելիքների մասին։ Ելույթ ունեցավ խորհրդի 7 անդամ, ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի նախագահությամբ։ Անդամներ ընտրվեցին բուհի պրոֆեսորներից Սամվել Պիպոյանը և ուսանողուհի Արմինե Հարությունյանը։ Խոհրդի անդամները փակ, գաղտնի քվեարկության արդյունքում անվստահություն հայտնեցին ռեկտորի թեկնածուին՝ ձայների հետևյալ բաշխմամբ․ 13 դեմ, 1 անվավեր, 4 կողմ։ Նիստի երկրորդ հատվածում խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն առաջարկեց ընտրել ռեկտորի նոր պաշտոնակատար։ Նա ներկայացրեց բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։ Այլ թեկնածու չառաջադրվեց։ ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը երկրորդեց Ժաննա Անդրեասյանին՝ նկատելով, որ անձամբ մի քանի անգամ շփում է ունեցել Սրբուհի Գևորգյանի հետ, և նրա մասնագիտական, պրոֆեսիոնալ որակները բարձր է գնահատում։ Սրբուհի Գևորգյանին հրավիրեցին նիստին և տեղեկացրին խորհրդի որոշման մասին։ Ապա ներկաների միաձայն քվեարկությամբ՝ 16 կողմ ձայներով (խորհրդի 2 անդամ հեռացել էր նիստից), Սրբուհի Գևորգյանն ընտրվեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար։   
19:07 - 18 դեկտեմբերի, 2021
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը

Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի  և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջ և ավանդական բարեկամական  և ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր կապերը, դաշնակցային  և ռազմավարական գործընկերությունը. նշել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հանձնաժողովը միջխորհրդարանական մակարդակում երկխոսության դինամիկ հարթակ է և հաջողությամբ լրացնում է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի մանրամասն քննարկել խնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ  և նախանշել կառուցողական գործակցության նոր ուղղությունները: Խորհրդարանական փոխգործակցության ձևաչափում Հակոբ Արշակյանն ընդգծել է  միջազգային հարթակներում համագործակցության դերը: «Մենք գոհ ենք խորհրդարանականների փոխգործակցության մակարդակից այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը,  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի անվտանգության  և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը  և հավելել, որ բազմակողմ հարթակներում համագործակցության ամբողջ ներուժը չի իրացվել: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Հակոբ Արշակյանը շեշտել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռ ևս չեն լուծվել: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին  և այլ պահվող անձանց: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այս խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Մենք շնորհակալ ենք նա և ռուս խաղաղապահներին՝ խաղաղության  և անվտանգության,  ինչպես նաև հայկական կրոնական մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման հարցում գործադրած ջանքերի համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, բազմակողմ գործընկերության ամրապնդումը լիովին համապատասխանում են ժամանակի պահանջներին ու մեր պետությունների առջ և ծառացած լայնածավալ խնդիրներին: Եզրափակելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Ողջույնի խոսքում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջխորհրդարանական տարբեր հարթակներում, հարաբերությունները դինամիկ զարգանում են մի շարք ոլորտներում: 2022 թ. լրանում է Ռուսաստանի  և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նա և «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը, ինչը, ըստ Յուրի Վորոբյովի, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալը նշել է, որ խորհրդարանականները հետևում են տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը  և կարծիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Այս համատեքստում ընդգծվել են միջխորհրդարանական հարթակներում արգասաբեր համագործակցությունը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը: Կարևորվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման  և երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Քննարկվել են երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի  և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Երկու երկրների կրթության  և գիտության ոլորտների պատասխանատու փոխնախարարները ներկայացրել են այս հարցում իրականացվող քայլերը: Քննակման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների և դասագրքերի համալրման հարցը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները: Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի: Նիստին մասնակցել են նա և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ  և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ  և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
19:29 - 16 դեկտեմբերի, 2021
ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված առաջարկներ

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է որոշ առարկաների ավարտական քննություններն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելուն ուղղված առաջարկներ ու ոլորտի մասնագետներին խնդրել կարծիք հայտնել այդ առաջարկների վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. Գրականություն առարկայի բանավոր քննությունն իրականացնել ոչ թե հարցաշարով, այլ իբրև նախագծային աշխատանք՝ նախօրոք տրված և ընտրված թեմաներից, ինչպես, օրինակ, վերլուծել որևէ գրական ստեղծագործություն՝ համադրելով այլ ստեղծագործության հետ, տվյալ պատմական ժամանակաշրջանի հետ ևն, Բնագիտական առարկաների քննությունն իրականացնել լաբորատոր փորձի հիման վրա՝ սկսելով այն դպրոցներից, որտեղ արդեն իսկ ստեղծված կլինեն անհրաժեշտ լաբորատոր պայմանները։ Ըստ Անդրեասյանի՝ փոփոխության նպատակն է անգիրից անցում անել վերլուծական նախագծային աշխատանքին՝ նոր չափորոշիչների տրամաբանության մեջ, բնագիտության մասով փոփոխության նպատակն է ակտիվորեն օգտագործել լաբորատորիաները, ուժեղացնել դպրոցում բնագիտական առարկաների փորձարարական բնույթը։ «Իհարկե, երկրորդ մասը հնարավոր կլինի ամբողջությամբ ներդնել լաբորատոր բազան ապահովելուց հետո, որը կրթության ոլորտում սահմանված՝ Կառավարության թիրախներից մեկն է։ Եթե ունեք առաջարկներ մյուս առարկաների ավարտական քննությունների մասով, դրանք էլ կարող եք նշել»,- նշել է փոխնախարարը։
12:43 - 16 դեկտեմբերի, 2021
Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման, հրատարակման վերաբերյալ նախագիծը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման, հրատարակման վերաբերյալ նախագիծը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դասագրքի հանդեպ պետության պահանջները: Նշվում է, որ դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ: Դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ  հղումնեը: «Դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի  մոտ  դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը: Դրանից բացի դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի  գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից: «Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները՝ տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, հայոց լեզվի մասնագետ, նկարիչ-ձևավորող, բժիշկ-հիգիենիստ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:
10:27 - 01 դեկտեմբերի, 2021
ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիտարկի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը: Այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքին: «Ընթացքում մենք բնականաբար ստացել ենք տարբեր արձագանքներ, թե՛ դրական, թե՛ բացասական: Ասեմ, որ մոնիթորինգը իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, և նրանք այս ընթացքում մշտադիտարկումներ են իրականացրել: Շարունակելու են արդեն աշխատել հենց վերապատրաստված ուսուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե վերապատրաստված ուսուցիչը կարողանո՞ւմ է կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները դասապրոցեսում: Մենք նաև հավաքագրելու ենք ուսուցիչների կարծիքները կազմակերպված վերապատրաստման դասընթացների ու մասնագետների որակի մասին: Բնականաբար, այս բոլոր տվյալները համախմբելու և քննարկելու ենք, որպեսզի հասկանանք հետագա փուլերում այդ կազմակերպությունների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: «Ընթացքում մենք բնականաբար ստացել ենք տարբեր արձագանքներ, թե՛ դրական, թե՛ բացասական: Ասեմ, որ մոնիթորինգը իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, և նրանք այս ընթացքում մշտադիտարկումներ են իրականացրել: Շարունակելու են արդեն աշխատել հենց վերապատրաստված ուսուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե վերապատրաստված ուսուցիչը կարողանո՞ւմ է կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները դասապրոցեսում: Մենք նաև հավաքագրելու ենք ուսուցիչների կարծիքները կազմակերպված վերապատրաստման դասընթացների ու մասնագետների որակի մասին: Բնականաբար, այս բոլոր տվյալները համախմբելու և քննարկելու ենք, որպեսզի հասկանանք հետագա փուլերում այդ կազմակերպությունների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շեշտեց, որ այս հարցում իրենց պետք է շատ օգնեն նաև ուսուցիչները, որովհետև որակի առաջին պահանջատերը հենց իրենք են: Եթե ուսուցիչը տեսնում է, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ չէ և չի իրականացնում իր աշխատանքը, ապա, բարձրաձայնելով և հաջորդ անգամ չընտրելով այդ կազմակերպությանը, կնպաստի, որ այն կամ կփոխի իր գործելաոճը և կսկսի որակյալ աշխատանք անել, կամ դուրս գա դաշտից: Փոխնախարարի խոսքով՝ ամենակարևոր գործոնը այն է, որ մոնիթորինգը չի ներառում միայն թղթերի, այլ նաև դասապրոցեսի դիտարկում, այսինքն, եթե ուսուցիչը գիտելիք ու հմտություններ ձեռք չի բերել, ապա դասապրոցեսում այն չի կիրառելու: Որակական մոնիտորինգը հնարավորություն է տալու բացահայտել նաև այն, որ միգուցե, ընտրված մեթոդները չեն եղել բավարար կամ դասախոսական կազմի խնդիր է առաջացել: Դասընթացների ընդհանուր տևողությունը կազմելու է 110 ժամ: Դրանից հետո կազմակերպությունները շարունակելու են աշխատանքները, հետազոտությունները ուսուցիչների ու դպրոցների հետ: Այս տարի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստելու համար երաշխավորվել էր 48 կազմակերպություն: Նրանց թվում գտնվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշեց, որ վերապատրաստումների հետ կապված ունեն բազմաթիվ առաջարկություններ: «Մենք ունենք բազմաթիվ առաջարկություններ առաջիկա երկու տարիների վերապատրաստումների հետ կապված՝ ինչպե՞ս ընտրել ուսուցիչներին, ի՞նչ խմբերի բաժանել նրանց, որպեսզի արդյունավետ լինի, քանի որ մենք այս պահին ոչ թե վերապատրաստողներ ենք, այլ նաև պատրաստողներ: Եթե մենք սա իմանայինք նախօրոք, ապա մենք կընտրեինք նոր մեթոդներ ու մոտեցումներ: Սա մեր առաջին փորձն էր և բնական է, որ արդեն երկրորդ և երրորդ տարիներին արդյունավետությունը շատ ավելի կբարձրանա, քանի որ մենք արդեն հստակ տեսանք խնդիրները, բացերն ու թերությունները»,-ասաց Սոկրատ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ հաջորդ տարիներին ծրագրի իրականացման ընթացքում ներառվող քայլերից մեկը պետք է լինի ուսուցիչների կարիքների գնահատումը, որպեսզի ուսուցողական մոդուլները, որոնք արդեն իսկ ստեղծված էին, փոփոխվեն՝ ելնելով նրանց կարիքներից: «Պետք է նշեմ, որ մենք ոչ միայն վերապատրաստել ենք 800 ուսուցչի, այլև այդ ընթացքում կատարել ենք գնահատում, հասկանալու համար, թե նրանց ի՞նչ է հարկավոր, և արդեն հաջորդ վերապատրաստումների ժամանակ մեր մոտեցումների մեջ էական փոփոխություններ կլինեն, ու դրանք կբխեն ուսուցիչների այսօրվա պահանջներից»- ասաց Մկրտչյանը: Մանկավարժական համալսարանի վերապատրաստման ծրագրի ղեկավար Արթուր Թադևոսյանը նշեց, որ իրենց մոտ վերապատրաստումները իրականացրել են միայն մանկավարժական համալսարանի դասախոսները, և քանի որ ի սկզբանե դասընթացների հիմքում դրված է եղել նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցանումը, դասախոսների ընտրությունն էլ արվել է՝ ելնելով այդ պահանջներից: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:01 - 30 նոյեմբերի, 2021
Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են ներառական կրթության կարգավորումները. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են ներառական կրթության կարգավորումները. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:   «Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։   Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևս։   Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։   Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ՝ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։   Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։   Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»,- գրել է Անդրեասյանը։ 
14:48 - 28 նոյեմբերի, 2021
Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի նաև մոտ բնակվող երեխաներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցները պետք է այնպիսի անհրաժեշտ պայմաններ ունենան, որ ծնողը ստիպված չլինի որակի համար երեխային տանել առավել հեռու դպրոց: Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանըշ՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նա տեղեկացրեց, որ նոր առաջարկվող փոփոխությունների համաձայն, դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրվելու նաև մոտ բնակվող երեխաներին: «Դպրոց ընդունվելու ժամանակ ներկայում առաջնահերթություն ունեն տվյալ կրթական հաստատությունում քույր կամ եղբայր ունեցողները կամ եթե ընդունվողը տվյալ դպրոցի աշխատակցի երեխա է: Այժմ այդ առաջնահերթությունների ցանկն ավելացնում ենք: Օրենքի նախագծով առաջնահերթություն կտրվի դպրոցին մոտ բնակվող երեխաներին: Յուրաքանչյուր դպրոցում մենք պետք է ապահովենք կրթության այն նվազագույն որակն ու պայմանները, որ ծնողը ստիպված չլինի փնտրել և գտնել ավելի հեռու դպրոցներ: Իհարկե, կլինեն ծնողներ, որոնք տարբեր հանգամանքներից ելնելով, կնախընտրեն այլ տարբերակ, բայց հանրակրթության ընդհանուր զարգացումը պետք է ուղղված լինի նրան, որ մենք կրթության որակ ապահովենք բոլոր դպրոցներում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ երեխան պետք է հնարավորություն ունենա հաճախել իր տան մոտ գտնվող դպրոցը: Ի՞նչ չափանիշներով է սահմանվելու դպրոցին մոտ բնակվելու հանգամանքը: Հարցին ի պատասխան  Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրա համար նախատեսված են քաղաքաշինական նորմեր: Նախագծում սահմանված է հետիոտնային հասանելիության շառավիղ 500 մ-ի չափով, որի հիմքում քաղաքաշինական նորմերն են:   Առաջարկվող փոփոխություններով դպրոց երեխաներին ընդունելու հարցում առաջնահերթություն կտրվի նաև պետական աշխատողների համար, որոնք երկրի ներսում գործուղվում են, օրինակ, մի մարզից մյուսը, առնվազն 6 ամիս տևողությամբ: «Բազմաթիվ նման խնդիրներ էին առաջանում, բազմաթիվ դիմումներ էինք ստանում զինծառայողներից , որոնք ընտանիքներով տեղափոխվում են, և երեխաները, կապված որոշ սահմանափակումների հետ, չէին կարողանում ընդգրկվել դպրոցում: Մենք այս առաջնահերթությունը նույնպես սահմանել ենք նախագծում»,- ասաց նախարարի տեղակալը: 
15:23 - 26 նոյեմբերի, 2021
Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|

Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու. Անդրեասյանը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: Դպրոցը երկու տնօրեն չի ունենալու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումներով արդյոք դպրոցները ունենալո՞ւ են երկու տնօրեն: «Լինելու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով, այսինքն՝ միայն կրթական մասով: Դպրոցի գույքի կառավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն որոշվելու որպես նրա գործառույթ: Այսօր, եթե նայենք մեր դպրոցի տնօրենների տարբեր ընտրությունների ժամանակ նրանց ներկայացրած ծրագրերը, ասես՝ շինարարական ծրագրեր լինեն: Որևէ խոսք չկա, որը կվերաբերի կրթության կազմակերպմանը: Պետք է հասկանանք, որ տնօրենից պահանջ ունենք միայն կրթական մասով, տեխնիկական հարցերը պետության ենթակայության տակ են: Մյուս անձը լինելու է դպրոցի վարչատնտեսական հարցերի համակարգողը, որը լինելու է մի քանի դպրոցի համար առանձնացված անձ»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նրա՝ այս քայլով փորձ է արվում հասարակության միջից հանել այն ընկալումը, թե դպրոցը շենք չէ: Առաջնորդը պետք է լինի դպրոցի տնօրենը, ինչպես նաև բովանդակությամբ զբաղվող մարդը: Այս գործընթացը, փոխնախարարի խոսքով, հեշտ չի լինելու: Նախատեսվում է բավական երկարատև պրոցես: Իսկ թե կնիքն ո՞ւմ մոտ է լինելու, Անդրեասյանն ասաց, որ դրանք կկարգավորվեն օրենքի համապատասխան կարգավորումներով: «Բայց պետք է հասկանալ, որ ֆինանսական պատասխանատվությունը կրելու է վարչատնտեսական հարցերը համակարգողը»,- նշեց նա:
13:36 - 26 նոյեմբերի, 2021
Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:
17:06 - 24 նոյեմբերի, 2021
Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի Մշակույթի և արվեստի քոլեջը նախատեսվում է անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը նախատեսվում է անվանակոչել հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ: «Սա շատ հիանալի գաղափար է, որը նաև պարտավորեցնող է բոլորիս և հատկապես Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի համար: Համայն հայությունը պետք է վստահ լինի, որ մեծ վարպետի անունը կրող քոլեջն իր ձևով և բովանդակությամբ համապատասխանում է իր բարձր անվանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ն և «Ազնավուր» հիմնադրամը համատեղ աջակցելու են դրա հաջող իրականացմանը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրն իր հերթին նշել է, որ Շառլ Ազնավուրը միշտ աջակցել և մեծ կարևորություն է տվել երիտասարդ սերնդի հետ շփմանը. «Ես կարծում եմ, որ նրա համար հաճելի կլիներ այս անվանակոչումը: Սա շատ կարևոր է ոչ միայն Շառլ Ազնավուրի՝ որպես մարդու և արտիստի անունը պահելու, այլև նրա կարևոր արժեքները կիսելու տեսանկյունից: Հիմնադրամի կողմից կանենք հնարավորը, որպեսզի քոլեջն արժանի լինի իր անվանը: Մենք կհրավիրենք հայտնի մարդկանց, որոնք կներշնչեն երիտասարդներին, և գուցե մի օր ապագա սերունդը մեր ժողովրդին նվիրի տաղանդավոր երիտասարդների, որոնք կստիպեն մեզ հպարտանալ և Հայաստանի անունը բարձր պահել»: Նշենք, որ հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունները և նպաստելու նրանց հետագա մասնագիտական գործունեությանը: Կողմերի նպատակն է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և դրա առաջխաղացմանը՝ ձգտելով այն դարձնել տարածաշրջանում տվյալ բնագավառում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը: Հուշագրով ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է աջակցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու գործընթացի կազմակերպմանը, մշակել և կատարելագործել մշակույթի ու արվեստի ոլորտում միջին մասնագիտական կրթության առկա պետական կրթական չափորոշիչները, համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերը: Համաձայն փաստաթղթի՝ նախարարությունը կաջակցի մշակույթի և արվեստի բնագավառի մասնագիտական կադրերի վերապատրաստման նպատակով համատեղ սեմինարների, հանդիպումների և խորհրդատվությունների կազմակերպմանը: «Ազնավուր» հիմնադրամը պարտավորվում է աջակցել քոլեջի դասախոսների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև քոլեջի ուսանողների կրթական ու մասնագիտական առաջընթացին՝ աջակցելով վարպետության դասերի, սեմինարների և այլ ձևաչափի դասընթացների կազմակերպմանը: Հիմնադրամը նաև հանձնառություն է ստանձնում աջակցել քոլեջի առարկայացանկում ներդրվելիք՝ Շառլ Ազնավուրի արվեստին վերաբերող միջառարկայական ծրագրի մշակմանը: Կողմերը պարտավորվում են աջակցել քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրմանը և շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպմանը: Հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով:
15:55 - 24 նոյեմբերի, 2021
Էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում

Էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման լրջագույն խնդիր է որևէ առարկայի ուսուցչի բացակայությունը։ Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Հետևաբար, երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից: Մենթոր դպրոցի ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելու դեպքում՝ հաղթող ճանաչված ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Մենթոր դպրոցի ուսուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ: Ընդ որում` նախատեսվում է, որ մենթոր դպրոցը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կարող է ներգրավել մասնագետների՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն ուսուցիչները, որոնք հետաքրքրված են, դպրոցի հետ համագործակցելով՝ կարող են դիմել և էլեկտրոնային եղանակով դասավանդել։ Այսպիսով՝ սովորողի՝ հավասար կրթություն ստանալու իրավունքը, երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, ՀՀ մարզերի համաչափ զարգացման կարևորությունից ելնելով՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրումը հնարավոր կդարձնի հավասարաչափ, հասանելի կրթության, մարզային համայնքներում սովորողների առաջադիմության և բարձր ցուցանիշների ապահովումը։ Էլեկտրոնային ուսուցման համակարգը կակտիվացնի միջդպրոցական համագործակցությունը, կլրացնի մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, կաջակցի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը: Այս ամենի արդյունքում՝ դպրոցները կունենան ուսումնամեթոդական պաշարների հարստացման, օժտված երեխաների բացահայտման և մենթոր դպրոցների նախաձեռնած ծրագրերին մասնակցելու հնարավորություն, կզարգանան մի շարք հմտություններ՝ համագործակցային, մոտիվացիոն, էլեկտրոնային ուսուցման գործիքներին տիրապետելու: Նշենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ մասնագետներ չլինելու պատճառով ուսումնական պլանով հաստատված առարկաները չեն դասավանդվել, 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է ՀՀ 18 մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից համապատասխան առարկայի՝ էլեկտրոնային եղանակով (հեռավար) ուսուցման գործընթացը:  Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
14:22 - 15 նոյեմբերի, 2021