ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե' բնակչությունից և թե' զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Իսկ բնակչությանը հորդորում ենք` պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին»:
13:15 - 14 մարտի, 2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

ՀՀ ԱՌողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը: Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք»։
17:27 - 13 մարտի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը բժշկական պարագաներ է տրամադրում առողջապահության նախարարությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի  գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և  Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս մասին հայտնեցին «Հայաստան« համահայկական հիմնադրամից: Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։  Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: «Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ  իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները: Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը: ––– ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
16:16 - 13 մարտի, 2020
Չոր հազ, հևոց, ջերմություն. մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում դիմել բժշկի |armenpress.am|

Չոր հազ, հևոց, ջերմություն. մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում դիմել բժշկի |armenpress.am|

armenpress.am: Ջերմություն, չոր հազ, հևոց. սրանք կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են: Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել տարածքային բժիշկների հետ: ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ շնչառական վարակների ցանկացած ախտանշանների դեպքում  կարիք կա անձին հետազոտելու և  հասկանալու, թե դրանք ինչի հետևանք են: «Կորոնավիրուսը,  ի տարբերություն մյուս շնչառական վարակների, ընթանում է չոր, ոչ խորխային հազով, և այս դեպքում թոքաբորբն ավելի դանդաղ է զարգանում: Հետևաբար, ախտանշանների դեպքում մենք բոլորին խնդրում ենք, հորդորում ենք, որ հնարավորինս շուտ դիմեն բժիշկներին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, ինչը վտանգավոր է: Բժշկի զննելուց և նշանակումից հետո նոր միայն պետք է բուժում ստանալ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ եթե մարդիկ ունեն ճամփորդական փորձ, այսինքն՝ եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը լարված է, ապա անպայման հետևեն իրենց ջերմությանը: «Եթե տեսնում են, որ ունեն ջերմություն, ապա պետք է տեղեկացնել բժշկին: Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: Բժիշկը պետք է գնահատի անձի առողջական իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժում նշանակի: Հայաստան վերադարձողների հետ մասնագետները կապի մեջ են, եթե կլինեն այնպիսի արտահայտված կլինիկական նշաններ, որոնք անհանգստացնող են, ապա անձը կուղղորդվի ինֆեկցիոն հիվանդանոց՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք վերջին շրջանում ճամփորդական փորձ չունեն, ապա Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ այս դեպքում նույնպես անհրաժեշտ է հենց առաջին իսկ նախանշաններից դիմել բժշկի: «Պետք է առաջին հերթին զանգահարել բժշկին, ներկայացնել խնդիրը և ստանալ համապատասխան ցուցումներ: Հիշեցնեմ, որ պոլիկլինիկաներում գործում է նաև կանչերի ինստիտուտը, անհրաժեշտության դեպքում բժիշկը կմոտենա»,-ասաց նա:
13:51 - 13 մարտի, 2020
Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Կոնտակտավորները մեկուսացվում են, նրանք գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ առանձին շինությունում: Սահմաններին խիստ վերահսկողությունը շարունակվում է: Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններ: Եթե ախտանշանները բացակայում են, ապա մեկուսացվում են տան պայմաններում»,-ասաց Լիանա Թորոսյանը: Նա հորդորեց Հայաստան բոլոր վերադարձողներին ականջալուր լինել, հետամուտ լինել առողջապահական մարմինների խորհուրդներին: «Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասաց Լիանա Թորոսյանը: Նա ընդգծեց, որ հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվում են թե՛ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերելու, թե՛ բժշկական օգնությունը պատշաճ կարգով կազմակերպելու համար:
11:22 - 13 մարտի, 2020
Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

Հայաստանում հակահամաճարակային միջոցառումների մասին (տեսանյութ)

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին.✅ Ինչո՞ւ չեն մեկուսացվում Հայաստան ժամանողները:✅ Արդյո՞ք օդանավակայանում միայն ջերմաչափումն իրականացնելը բավարար միջոց է հիվանդների հայտնաբերման համար:✅ Ի՞նչ է նշանակում «եղել են հսկողության տակ»։ Տեղյա՞կ եք այդ մարդկանց բոլոր տեղաշարժերից և շփումներից։✅ Ինչպե՞ս են կոնտակտավորները մեկուսացվում. տեղափոխվելու են ինչ-որ տեղ, թե՞ մնալու են իրենց տներում։ Եթե վերջինը, ապա ինչպե՞ս է վերահսկվելու իրենց մեկուսացումը։✅ Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր նոր ժամանել են արտերկրից:✅ Ի՞նչ աշխատանքներ են տարվում անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռնարկելու համար:
18:37 - 12 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։«Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:
21:24 - 11 մարտի, 2020