ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Գորիս-Կապան ավտոճանապարհի 6 կմ հատվածը փակ է լինելու բեռնատարների համար

Գորիս-Կապան ավտոճանապարհի 6 կմ հատվածը փակ է լինելու բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 09:00-ից 18:00-ն կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:
05:01 - 09 հոկտեմբերի, 2019
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 09:00-ից 18:00-ն կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:
05:36 - 07 հոկտեմբերի, 2019
ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից. Ցոլակյան |armtimes.com|

ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից. Ցոլակյան |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ համակարգի տեխնիկական հագեցվածության առումով խնդիրներ ունեն: «Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է: «Մինչեւ վերջերս ձեռքի պարզագույն գործիքներ չունեինք, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ գումար հատկացվեց, եւ մենք ձեռք բերեցինք։ Ձեռքի գործիքները շատ կարեւոր են, օրինակ՝ անտառային հրդեհների դեպքում մեքենայով չես հանգցնի»,– նշեց նա։ ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից լավ է դոնորների կողմից ստացվածները. «Վերջինը ճապոնական ընկերությունից 18 հրշեջ մեքենա ստացանք, հիմա նոյեմբերին սպասում ենք եւս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»։ Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից։ «Ուղղաթիռների վերաբերյալ մի քանի տարբերակ ենք քննարկել կառավարությունում։ Կարծես՝ գտել ենք լավագույն լուծումը։ Առայժմ ոչ մի ժամկետ նշել չեմ կարող, բայց եթե ամեն ինչ դրական հունով ընթանա, մենք շուտով չորս ուղղաթիռ կունենանք»,- ասաց նախարարը։ Անցած տարի անտառային հրդեհների դեմ պայքարելու, ինչպես նաեւ տուժածներին տարհանելու համար ԱԻՆ-ն օգտագործել է սանավիացիայի ուղղաթիռները։ Նախարարի խոսքով` այդ մեքենաները համեմատաբար փոքր են, նախատեսված չեն հեռավոր թռիչքների համար։ Այդ պատճառով էլ որոշվել է ունենալ ուղղաթիռային սեփական ավիացիա, թեեւ դա թանկ հաճույք է։  
11:19 - 04 հոկտեմբերի, 2019
Կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու. Ֆ. Ցոլակյան |tert.am|

Կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու. Ֆ. Ցոլակյան |tert.am|

tert.am։ Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում հրդեհների քանակը կազմել է 8 հազարից ավելի, իսկ անցած տարի եղել է 5 հազարից ավելի, այսինքն` 3331-ով աճ է եղել: Նախարարը նշեց, որ առաջին 9 ամսվա ընթացքում 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել, որը նույնպես բարձր ցուցանիշ է: «Այս տարի հաջողվել է նախորդ տարիների կուտակված վառելիքի պարտքը մարել, փրկարար ծառայողների համազգեստների հարցը վերջնականապես լուծվել է, և երրորդ տեսակ համազգեստ ենք ձեռք բերելու առանց նոր ֆինանսական միջոցների: Սա երևի միակ տարին է, որ մենք չենք ունենա փչացած մեքենա, բոլոր մեքենաները ծառայության մեջ են գտնվում»,-ասաց նա: Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու համար և նշեց, որ շարքային հրշեջներինը հիսուն տոկոսից ավելի կբարձրանա, բայց ամենավերին օղակում հինգ տոկոսից ավելի չի բարձրանա: «Աշխատանք տարվում է, որ կարողանանք հրշեջների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք իրականացնել: Չեմ կարող ասել՝ ինչպես է արվելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, որ ավելի էժան գներով կարողանան ձեռք բերել բնակարան, և որոշ փրկարարներ էլ պարգևատրման եղանակով ստանան բնակարան»,-ասաց նա և նշեց, որ այս մասին առաջին անգամ է հայտարարում, և ԱԻՆ-ում ևս առաջին անգամ են լսում: Նա նշեց, որ կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու:
07:47 - 04 հոկտեմբերի, 2019
1 զոհ ու 14 տուժած. Թալին-Արտենի ճանապարհին ավտոբուս է վթարվել

1 զոհ ու 14 տուժած. Թալին-Արտենի ճանապարհին ավտոբուս է վթարվել

Սեպտեմբերի 29-ին Թալին-Արտենի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ»), այնուհետև «ՊԱԶ» ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանված «ԿամԱԶ» բեռնատարի կցորդիչին: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ: Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման Հ.-ն (ծնված 2003 թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003 թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980 թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973 թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969 թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989 թ.)՝ Արմավիրի ԲԿ: Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: ԱԻՆ լրատվական ծառայության համաձայն՝ վթարի մասին ահազանգը կատարվել է սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին:
07:12 - 30 սեպտեմբերի, 2019
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Դեմիրճյան փ. 17, 19, 21 շենքերը, Արամի նրբ. 26 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 16 մուտքը,11։00-17։00 Չեխովի փ․17 շենքը, Ե․Թադևոսյան փ․1 շենքը, Արշակունյաց պող․47, 49 շենքերը, Արարատյան փ․1-ին նրբանցքի սեփական տները, Բագրատունյաց պող․ 3-րդ նրբանցքի սեփական տները, թիվ 52 դպրոցը, Շարուրի փ․ 5ա, 5, 13, 15 շենքերը, Բայդուկովի, Մխչյան փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Համբարձումյան փ. 7, 9 շենքերը և 23-27 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան փ. 8 շենքը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գյուլբենկյան փ. 21 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փ. 26/2 շենքը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Անհաղթի փ. 10, 12, 14, 16, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 2-րդ փողոցի և Փափազյան փողոցի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 20, 38 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կամարակ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 62 շենքը, Անդրանիկի փ. 43 շենքը, Մարգարյան 1-ին նրբ. 10 շենքը, Հալաբյան փ. 36 շենքը, Դավթաշեն 1-ին թաղ. 1, 16, 17, 18, 19, 29, 30, 31, 32, 33 շենքերը, Դավթաշեն թաղ. 1, 11, 12, 13 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ընդունելիությունների Տուն» ՓԲ ընկերությունը միակողմանի, Աբովյան փ. 22, 22ա շենքերը, Սայաթ-Նովա պող. 8 շենքը, Թումանյան փ. 28/20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/3, 29/4, 29/5, 29/6 շենքերը, Նոր-Նորքի վարչական շրջանի շենքը, ստորգետնյա անցումները, Նոր-Նորքի զինկոմիսարիատի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Իրինդ գյուղերը և Թալին քաղաքը մասնակի, Արարատի մարզում՝10։00-16։00 Զանգակատուն գյուղը մասնակի,10։30-16։00 Քաղցրաշեն գյուղը, Այգեզարդ գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-12։00 Եղեգնաձոր քաղաքի Մուրացան, Թամանցիների, Գլաձորյան փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,10։00-15։00 Շատին գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտավան գյուղը մասնակի,Կոտայքի մարզում՝10։00–16։00 Աբովյան քաղաքի Գառնի քաղաքի 8բ շենքը,Գեղարքունիքի մարզում՝10։00–11։00 Վարդենիս քաղաքի Երևանյան, Շահումյան, Կամոյի, Սպանդարյան, Կոմիտասի, Վարդան Մամիկոնյանի, Բաղրամյանի, Մռավյան, Վիկտոր Համբարձումյան, Տեր-Գաբրիելյան փողոցները, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները, «Գղգա-Սեդա» գազալցակայանը, Վարդենիս քաղաքի զինմասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,10։00-13։00 «Վան» և «Նորալուսին» հանգստյան գոտիները, 10։00-16։00 Ծովագյուղ համայնքը, Սեմյոնովկայի Հեռուստակենտրոնը, «Արծափշին», «Սամվել և Ադրիան», «ՄՄ և Ռ» ՍՊ ընկերությունները, «Ալիք» արտադրական կոոպերատիվը, «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան» ԱՁ-ները, Հանգստյան տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Շիրակի մարզում՝10։00-16։00 Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը, Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ գյուղի արևելյան մասը,11։00-15։00 Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղի սահմանապահ ուղեկալը և Ջրափի գյուղի խմելու ջրի պոմպակայանը,Լոռու մարզում՝12։00-16։00 Տաշիր քաղաքի 5-14 թաղամասերը, Երևանյան, էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմերճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցակաների, Լճափնյա, Օրջոնիկիձե, Արևային, Լատիշական փողոցները, Սյունիքի մարզում՝10:00-12:00 Մեղրի քաղաքի Աղավնի ձոր թաղամասը,11:00-17:00 Դաստակերտ քաղաքը և հարակից ոչ-բնակիչ բաժանորդները:
05:56 - 20 սեպտեմբերի, 2019
«Armenian Helicopters» միջազգային ավիակազմակերպությունը մտադիր է պայմանագիր կնքել ԱԻՆ-ի հետ

«Armenian Helicopters» միջազգային ավիակազմակերպությունը մտադիր է պայմանագիր կնքել ԱԻՆ-ի հետ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը «ARMENIAN HELICOPTERS» միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակն էր քննարկել և վերհանել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սերտացնելու ուղիները:Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշեց,որ ԱԻՆ-ը և «ARMENIAN HELICOPTERS»-ը արդեն իսկ ունեն արդյունավետ համագործակցության նախադեպեր՝ մասնավորապես, մատնանշելով այս տարվա փետրվարին Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնության ցուցաբերման, զոհված ֆրանսիայի քաղաքացու մարմնի տեղափոխվան և բոլորովին վերջերս Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպերը:Ըստ Արտակ Նահապետյանի, ընկերությունը ներկայում համագործակցում է և ունի կնքված պայմանագրեր տարբեր պետական հաստատությունների հետ և ցանկություն ունի նմանատիպ պայմանագիր կնքել նաև ԱԻ նախարարության հետ:«ARMENIAN HELICOPTERS» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը ծավալուն շնորհանդեսի շրջանակներում մանրամասն ներկայացրեց ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և նախարարության հետ համագործակցության զարգացման իր տեսլականը:Ըստ Արամ Աբովյանի, ներկա պահին ընկերության՝ պետական մարմինների հետ ամենածավալուն և հաջողված համագործակցությունը առողջապահության նախարարության հետ սանիտարական, շտապ բուժօգնության թռիչքների իրականացումն է:Ըստ ընկերության կոմերցիոն տնօրենի, ընկերության պարկում առկա չորս ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻ նախարարության տարաբնույթ խնդիրների իրականացման ժամանակ՝ լինի դա հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմի արագ տեղափոխություն կամ հետախուզական գործողություններ:Մասնավորապես, ընկերության «H125» և «H130» ուղղաթիռները հնարավորություն ունեն վերազինվելու արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, մասնավորապես, երբ տարածքն անհասանելի է կամ դժվարամատչելի մարդու կամ տեխնիկայի համար: Ըստ նրա, ընկերությունը պատրաստ է գնել որոնողափրկարարական սարքավորումներ ու իրականացնել օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:«ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և ոստիկանության կարիքների համար իրականացվող չվերթներն ունեն առաջնահերթություն մյուս տիպի չվերթների նկատմամբ: Անգամ այս կառույցների պարագայում առաջնահերթությունը տրվում է ԱԻ նախարարությանը: Արդյունքում ԱԻՆ-ը հնարավորություն կունենա կանչից հետո 30-60 րոպեի ընթացքում օդում ունենալ համապատասխան սարքավորումներով զինված ուղղաթիռ»,- ասաց Արամ Աբովյանը:Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ համագործակցությունը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ:
05:08 - 17 սեպտեմբերի, 2019