Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում անցել է 13,8 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 590 հազարին, բուժվել է ավելի քան 7,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակի հաստատված դեպքերի քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում Ռուսաստանն է Եվրոպան կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է դիմագրավում: Ընդհանուր առմամբ աշխարհամասում COVID-19-ից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, վարակվել՝ գրեթե 3 միլիոն բնակիչ: Մոտ 200 հազար իսպանացիներ կրկին խիստ կարանտինի տակ են հայտնվել` այս օրերին երկրում վարակի տարածման կտրուկ աճ է նկատվում: Ռումինիայում մեկ օրում ավելի քան 640 նոր դեպք է արձանագրվել, կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի կարողանա ավելի արդյունավետորեն պայքարել համավարակի դեմ: Պետության ղեկավար Կլաուս Յոհաննիսը դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և կանխանգելիչ այլ միջոցներ կիրառել: Փարիզի Դիսնեյլենդը, որը փակ էր երեք ամիս, բացել է դռները, բայց ստիպված կտրուկ նվազեցրել է այցելուների թիվը: Ռուսաստանին կրկին մեղադրում են, հնարավոր են նոր պատժամիջոցներ Միացյալ Նահանգները, Կանադան և Միացյալ Թագավորությունը մեղադրել են Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապված հաքերներին Covid-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու փորձի մեջ: Սա կարող է դառնալ Ռուսաստանի դեմ նոր միջազգային պատժամիջոցների պատճառ: Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ազգային կենտրոնը երեկ մի փաստաթուղթ է հրապակել, որում ասվում է, որ երեք պետությունների հատուկ ծառայությունները մեղադրում են APT29 խմբին՝ պնդելով, որ այն «գրեթե վստահաբար Ռուսաստանի հետախուզության մաս է»: Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «տեղեկություններ չունի, թե ով կարող էր ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական կենտրոններ»: «Ռուսաստանը որևէ կապ չունի այդ փորձերի հետ», - հավելել է նա:
12:16 - 17 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունիսի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ կանադացի իր գործընկերոջ՝  Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: ԱԳ նախարարները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին: Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր փոխանակվեցին ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին: Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին ներկայացրեց ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատեց կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։      
10:10 - 14 հունիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր են փոխանակել ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին: Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին է ներկայացրել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատել կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:
14:17 - 13 հունիսի, 2020
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային
 |panarmenian.net|

Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային |panarmenian.net|

panarmenian.net: Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։ Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։ Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։ Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։ ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։
19:26 - 05 հունիսի, 2020
Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը․ Ջասթին Թրյուդո |tert.am|

Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը․ Ջասթին Թրյուդո |tert.am|

tert.am: Ի հեճուկս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  «Մեծ յոթնյակի» (G7) կազմ Ռուսաստանի վերադարձի առաջարկին՝ Կանադան չի աջակցում Ռուսաստանի վերադարձին G7-ի կազմ, քանի որ Մոսկվան շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է Reuters-ը։ «Ռուսաստանը հեռացվել է ակումբից այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ ներխուժեց Ղրիմ, և նրա կողմից շարունակական անհարգալից վերաբերմունքի, միջազգային կանոնների և նորմերի խախտման պատճառով է այդ երկիրը դուրս մնում G7-ից, և կշարունակի դուրս մնալ»,- ասել է Թրյուդոն իր ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցին, թե արդյոք կհրաժարվի մասնակցել 2020 թվականի հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, եթե ներկա գտնվի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թրյուդոն չի պատասխանել, փոխարենն ընդգծել է, որ գագաթնաժողովից առաջ դեռ «հարցեր կան քննարկելու»։ «G7-ը միշտ եղել է դաշնակիցների և ընկերների հետ անկեղծ զրույցների վայր։ Հենց դա էլ ես հույս ունեմ տեսնել հետագայում»,- հավելել է Թրյուդոն։
13:43 - 02 հունիսի, 2020
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը։ Հունիսի վերջերի փոխարեն այն կանցկացվի տարվա ընթացքում՝ հավանաբար սեպտեմբերին։ Թրամփն աշխարհի զարգացած յոթ երկրների առաջնորդներին մտադիր էր ընդունել Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցում, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հարցականի տակ էր նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը։ Սակայն Թրամփը, հայտարարելով գագաթնաժողովի հետաձգման մասին, որպես պատճառ կորոնավիրուսը չի նշել։ Նա ասել է, որ G-7-ը ներկայիս կազմով իրենից ներկայացնում է երկրների շատ հնացած խումբ, որն «ամբողջական չի ներկայացնում այն, ինչ կատարվում է աշխարհում»։ Աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրների կազմում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Թրամփի կարծիքով` այս երկրներից բացի, գագաթնաժողովին պետք է միանան նաև Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։ Թրամփը չի նշել Չինաստանը, որի հետ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի։ Թրամփը հրաժարվել է G-7-ի գագաթնաժողովը հեռավար անցկացնելու գաղափարից, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում միջազգային մի շարք համաժողովներ, այդ թվում` G-20-ի գագաթնաժողովը հեռավար են անցկացվել։
19:03 - 31 մայիսի, 2020
Կանադան Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի. պարզաբանում է այդ երկրի ԱԳ նախարարը

 |armenpress.am|

Կանադան Արցախի հարցում հավասարակշռված դիրքորոշում ունի. պարզաբանում է այդ երկրի ԱԳ նախարարը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նամակ է հղել Կանադայի Հայ դատի հանձնախմբին (ANCC)՝ ներկայացնելով Կանադայի դիրքորոշումը Արցախի հարցում։  «Կանադայի դիրքորոշումը շարունակում է հենված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ ամուր և կայուն աջակցության վրա, որի գործունեությունը միտված է հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը։ Մեր դիրքորոշումը որևէ կերպ չի կանխորոշում գործընթացի վերջնարդյունքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ այն հարցում, որ հակամարտությունը չի կարող ունենալ որևէ ռազմական լուծում և, որ ցանկացած բանաձև պետք է համապատասխանի Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքներին», – Նշել է Կանադայի արտգործնախարարը։ Անդրադառնալով մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Twitter սոցիալական կայքում Թուրքիայում Կանադայի դեսպանատան տարածած գրառմանը՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպինը նշել է. «Ցավում եմ այն մտահոգությունների համար, որ այս թվիթը կարող է առաջացրած լինել Կանադայի Հայ դատի հանձնախմբի և կանադահայ համայնքի շրջանակում։ Կցանկանայի հավաստիացնել, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր մշտական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել»։ Հիշեցնենք, որ Անկարայում Կանադայի դեսպանատունը, որը նաև հավատարմագրված է Ադրբեջանում, իր գրառման մեջ նշել էր․ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում 2020 թ. մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված  «ընտրությունները»։ Նման ընտրությունները խաթարում են ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Կանադայի արտգործնախարարն իր նամակում փաստացի ընդգծել է, որ հակամարտության լուծումը պետք է հենված լինի բոլոր միջազգային սկզբունքների հիման վրա՝ հղում կատարելով Հելսինկիի Եզրափակիչ ակտին։ Հիշեցնենք, որ Եզրափակիչ ակտի սկզբունքներից է նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։  «Մենք խաղաղ հասարակություններ ենք ուզում, և մենք կաջակցենք այդ լուծմանը, երբ այն ձեռք բերվի»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը։ Ապրիլի 3-ին Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները ԱԳ նախարարին նամակ էին հղել՝ անդրադառնալով Կանադայում Թուրքիայի դեսպանատան կատարած գրառմանը և խնդրելով հեռացնել հայտարարությունը ու հետ կանչել Թուրքիայում Կանադայի դեսպանին՝ պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը ձախողելու պատճառով։ Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ գրառումը քննադատել էր նաև Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Բուլերիսը։ Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Տարագճյանը և Շահեն Միրաքյանը, իրենց հերթին, գոհունակություն են հայտնել ԱԳ նախարարին՝ ԼՂ հակամարտության հարցում Կանադայի դիրքորոշման մեջ հավասարակշռությունը պահպանելու և Անկարայում Կանադայի դեսպանատան կատարած միակողմանի գրառմանը արդյունավետ պատասխան տալու համար։
19:49 - 07 մայիսի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը է 3 միլիոն 728 հազար 047-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 258 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 242 հազար 500 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 237 հազար 633 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 271 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է 29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ: Գերմանիայում 167 հազար 007 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1451 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 115 հազար 953 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 958: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146: Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:00 - 06 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով երրորդն է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով երրորդն է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 240 հազար 038: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 010 հազար 721 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 819 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 680 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 591 է: Վարակից մահացել է 27 հազար 682 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 166 հազար 420 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 087 մարդ: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 165 հազար 221 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 26 հազար 097 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 161 հազար 552 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 467 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 117 հազար 589-ի, մահացածներինը՝ 3 հազար 081-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում մեկ օրում 7 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդանուր թիվը կազմելով 106 հազար 498: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 1073: Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 640: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 862 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 79 հազար 685 է, Կանադայում՝ 51 հազար 597, Բելգիայում 48 հազար 519 է, Նիդերլանդներում 39 հազար 316 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 539 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6: Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 13 հազար 409, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 481 է, մահացածներինը՝ 105: Եգիպտոսում 5 հազար 268 հաստատված դեպք կա, մահացել է 380 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 024-ի, մահացածներինը՝ 26-ի: Իրաքում գրանցվել է 2003 վարակվածության, 92 մահվան դեպքով: Լիբանանում կա 725 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
17:16 - 30 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 572 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 669 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 591 է: Վարակից մահացել է 27 հազար 682 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 166 հազար 420 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 087 մարդ: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 165 հազար 221 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 26 հազար 097 մարդ:Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 161 հազար 539 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 467 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 117 հազար 589-ի, մահացածներինը՝ 3 հազար 081-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 99 հազար 399: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 972:Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 657: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 862 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 79 հազար 685 է, Կանադայում՝ 51 հազար 597, Բելգիայում 47 հազար 859 է, Նիդերլանդներում 38 հազար 802 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 12 հազար 564, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 929 է, մահացածներինը՝ 98:Եգիպտոսում 5 հազար 268 հաստատված դեպք կա, մահացել է 380 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 740-ի, մահացածներինը՝ 24-ի: Իրաքում գրանցվել է 2003 վարակվածության, 92 մահվան դեպքով: Լիբանանում կա 721 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:56 - 30 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 138 հազար 919: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 956 հազար 064 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Գրանցվել է վարակի 2 հազարից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 505 է: Վարակից մահացել է 27 հազար 359 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 911հաստատված դեպք, մահացել է 23 հազար 660: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 161 հազար 145 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 21 հազար 678 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 159 հազար 912 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 314 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 114 հազար 653-ի, մահացածներինը՝ 2 հազար 992-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 558: Մահացության ցուցանիշը կազմում է 867: Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 92 հազար 584: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 877 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 858 ընդհանուր, 22 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 73 հազար 235 է, Կանադայում՝ 50 հազար 026, Բելգիայում 47 հազար 334 է, Նիդերլանդներում 38 հազար 416 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 511 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6: Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 921, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89: Եգիպտոսում 5 հազար 042 հաստատված դեպք կա, մահացել է 359 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 440-ի, մահացածներինը՝ 23-ի: Իրաքում գրանցվել է 1928 վարակվածության, 90 մահվան դեպքով: Լիբանանում կա 717 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:29 - 29 ապրիլի, 2020
Համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակի հետևանքները․ ՀՀ նախագահի նամակը՝ Կանադայի գեներալ-նահանգապետին

Համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակի հետևանքները․ ՀՀ նախագահի նամակը՝ Կանադայի գեներալ-նահանգապետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում նախագահին և հայ ժողովրդին ուղղված քաջալերանքի խոսքերի համար: Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը: «Սա միգուցե ամենաբարդ ժամանակաշրջանն է, որում հայտնվել է աշխարհը վերջին տասնամյակների ընթացքում և որն իր ազդեցությունն է թողնում համաշխարհային հանրության վրա։ Կարծում եմ, համընդհանուր քայլեր պետք է ձեռնարկվեն՝ համավարակի հետևանքով տնտեսական վնասների մեղման և իրավիճակի վերականգնման համար։ Արդյունքների հնարավոր կլինի հասնել միայն համագործակցության և համատեղ ջանքերի ներդրման միջոցով։ Հետևաբար, այս իրավիճակում ուժերի միավորումը, փորձի փոխանակումը և փոխօգնությունն շատ կարևոր է»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։ Արմեն Սարգսյանը նաև իր ցավակցությունն է հայտնել գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ օրեր առաջ Նովա Սքոշիա նահանգում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։
14:11 - 25 ապրիլի, 2020
Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո

 |armenpress.am|

Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ Այս մասին Թրյուդոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում», - գրել է Կանադայի վարչապետը: Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել և զոհվել են այս ողբերգական ժամանակաշրջանում: «Մենք հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնք այդքան շատ բան են արել մեր երկիրն ամրապնդելու համար։ Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային։ Այլևս երբեք չպետք է անտարբեր լինենք ատելության և բռնության դրսևորումների նկատմամբ»,- ասել է Թրյուդոն։  We must never forget the victims of the Armenian genocide. On this solemn day, we reaffirm our commitment to build a world where everyone can feel safe from discrimination and persecution - no matter who they are, where they’re from, or what they believe. https://t.co/xPqp7LdwY4 — Justin Trudeau (@JustinTrudeau) April 24, 2020
18:10 - 24 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 170 հազարը: Ապաքինվել է 652 հազար 170 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 913 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 42 հազար 517 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է: Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 065 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 743 է, Բելգիայում 39 հազար 983 է, Կանադայում՝ 36 հազար 829, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 402 դեպք կա, մահացել է 4 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 265 է, մահացածներինը՝ 43: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:41 - 21 ապրիլի, 2020