ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում: 2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: «Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:
16:26 - 09 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման «անխուսափելիության» մասին։ Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Փրայսը հավելել է՝ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և նշել՝ Թեհրանը ևս վերջերս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին «մոտ ժամանակներս»: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: «Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին», - հայտարարել է Նեդ Փրայսը։ Այս տարվա գարնանը Վիեննայում բանակցություններ են սկսվել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցով, որից Միացյալ Նահանգները՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018-ին միակողմանիորեն դուրս է եկել՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Անցած ամիս Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները, բայց ոչ արևմտյան երկրների «ճնշման» ներքո։
10:27 - 08 հոկտեմբերի, 2021
Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|

Մակրոնը և Բլինքենը քննարկել են ֆրանս-ամերիկյան համատեղ նախագծերը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները՝ դաշնակիցների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով ամերիկյան դիվանագիտության ղեկավարի Փարիզ կատարած այցի ընթացքում: Ամերիկյան կողմի ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հանդիպումը, որը ներառված չէր Բլինքենի այցի հրապարակային օրակարգում, տևել է մոտ 40 րոպե և ներառել համատեղ նախագծերի քննարկում, որոնց մասին երկու կողմերը կարող են հայտարարել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը՝ նախատեսված հոկտեմբերի վերջին: Երեքշաբթի ավելի վաղ Բլինքենը բանակցություններ է վարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էմանյուել Բոնի հետ: Պետքարտուղարը նաև նախագահել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարական հանդիպումը, հանդես եկել ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ելույթով: Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է Ֆրանսիա Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո: Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև:
13:29 - 06 հոկտեմբերի, 2021
Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|

Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել սեփական օրենքը Տայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել Տայվանում ՉԺՀ-ի «սադրանքները», որոնց տակ նրանք հասկանում են ՉԺՀ-ի օդուժի ենթադրյալ թռիչքները Տայվանի օդային պատասխանատվության գոտի: «Ես Սիի (Ծինպին) հետ խոսել եմ Տայվանի մասին: Մենք համաձայն ենք, մենք կպահպանենք Տայվանի վերաբերյալ համաձայնությունը: Ես հասկանալ եմ տվել, որ չեմ մտածում, թե մեզ հարկավոր է ինչ-որ այլ բանով զբաղվել, բացի այն, թե ինչպես պահպանել համաձայնությունը»,-ասել է Բայդենը: 1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում է՝ աջակցություն միասնական Չինաստանի սկզբունքին, թեեւ նախատեսում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Տայվանին: ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:10 - 06 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը․ Սպիտակ տունը՝ «Պանդորայի գործի» մասին |azatutyun.am|

ԱՄՆ-ը ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը․ Սպիտակ տունը՝ «Պանդորայի գործի» մասին |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը մեկնաբանել է «Պանդորայի գործը»՝ հայտարարելով, որ ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը։ Միացյալ Նահանգները ձգտում է լրացուցիչ թափանցիկություն ապահովել իր և միջազգային ֆինանսական համակարգերի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին: Սաքիի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը «խոստացել է աշխատել ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ՝ լուծելու համար այնպիսի խնդիրներ, ինչպիսին են անշարժ գույքի գործարքները կեղծ ձեռնարկությունների և փողերի լվացման միջոցով»: «Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների, Չեխիայի վարչապետի, Հորդանանի թագավորի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի, գաղտնի ունեցվածքը։ «Հետքը» գրել է նաև հայ պաշտոնյաների մասին, որոնք Հայաստանում «բիզնես են դրել» օֆշորային ընկերությունների միջոցով:
12:14 - 05 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել |azatutyun.am|

ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել, հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։ «Դեռևս կան հարցեր, որոնք կարգավորված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ես չեմ կարող նախապես կանխատեսել, թե դրանք ինչպես կլուծվեն։ ԱՄՆ-ը ձգտում է կողմերին հրավիրել բանակցությունների, որպեսզի դրանք [չլուծված հարցերը] լուծվեն արդարացի և իրավահավասարության սկզբունքով։ Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ և գործընթաց», - ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ամերիկացի դեսպանը։ Դիվանագետը շեշտել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր ներդրումն ունենալ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ կողմերի հետ առանձին աշխատելով։ «Մենք մեր կողմից շարունակելու ենք օգնել կողմերին, որպեսզի տարածաշրջանի բոլոր բնակիչները կարողանան ապրել խաղաղ պայմաններում։ Միացյալ Նահանգները ձգտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության հնարավարություններ գտնել», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։
17:46 - 04 հոկտեմբերի, 2021
Բայդենը փորձում է անձամբ հարթել դեմոկրատական կուսակցության ներսում ծագած տարաձայնությունները |azatutyun.am|

Բայդենը փորձում է անձամբ հարթել դեմոկրատական կուսակցության ներսում ծագած տարաձայնությունները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ուրբաթ երեկոյան ժամանել է Կապիտոլիում՝ Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության անդամների հետ հանդիպման նպատակով։ Նախագահի և կոնգրեսականների հանդիպման շուտափույթ անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ դեմոկրատների այսպես կոչված «առաջադիմական» թևի ներկայացուցիչների սպառնացել են արգելափակել Սպիտակ տան ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջիկա տարիներին նախատեսվում է շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ տարածքում գտնվող ենթակառույցների՝ նախևառաջ մայրուղիների և կամուրջների արդիականացմանը։ Դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչները լուրջ մտավախություն ունեն, որ այս հատկացումները կարող են նվազեցնել սոցիալական ծրագրերի իրականացման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար նախատեսված պետական ֆինանսավորման ծավալները։ «Կարևոր չէ, թե որքան կպահանջվի մեզանից դրա համար՝ վեց րոպե, վեց օր, թե վեց շաբաթ, մենք հասնելու ենք [ծրագրի իրականացմանը]», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը Կապիտոլիումում կայացած ներկուսակցական բանակցությունների ավարտին։
18:00 - 02 հոկտեմբերի, 2021
Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը |armenpress.am|

Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդակցությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
15:50 - 02 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակը անդրադարձել է Սաակաշվիլիի ձերբակալությանը |aliq.ge|

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակը անդրադարձել է Սաակաշվիլիի ձերբակալությանը |aliq.ge|

aliq.ge: ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ պարոն Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների և Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների»,-«Ամերիկայի ձայնին» ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում երեկ՝ հոկտեմբերի 1 -ին: Երեկ վաղ առավոտյան նա հայտարարել էր, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութեր հրապարակել` նշելով, թե գտնվում է Բաթումիում, սակայն ներքին գործերի նախարարությունն ու իշխանություններն ամբողջ օրվա ընթացքում հաղորդում էին, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:
15:42 - 02 հոկտեմբերի, 2021
Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար. Ադամ Շիֆ |1lurer.am|

Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրին` Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վախի մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: «Շատ կարևոր է, որ մենք հանգամանորեն հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք ապագա սրացումների կանխմանը»,- նշել է կոնգրեսականը: Նա տեղեկացրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովը օրակարգում ներառել է 2022թ. «Հետախուզման թույլտվության մասին» օրենքում իր և կոնգրեսական Ջեքի Սփիերի առաջարկած փոփոխությունը, ըստ որի՝ կպահանջվի գաղտնի հաշվետվություն Հարավային Կովկասում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ, ներառյալ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: «Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է Շիֆը։
11:57 - 02 հոկտեմբերի, 2021
Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին

Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, որին ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության և այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը: Այնուհետև դեսպան Մակունցն իր ելույթում անդրադարձել է Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնահատուկ կարևորելով վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանում: Դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերջնական կարգավորումը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկյան կողմին՝ այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար: Ելույթում շեշտադրվել են նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը միտված քայլերը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում: Պետքարտուղարի տեղակալ Ու. Զեյան իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և ընդգծելով ռազմագերիների ու գերեվարված այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Զեյան անդրադարձել է նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով վերջին շրջանի ձեռքբերումները: Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփիրը խոսել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ակտիվացման, Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:  
10:15 - 02 հոկտեմբերի, 2021