ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․ ՊՆ արձագանքը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․ ՊՆ արձագանքը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ։  
18:35 - 16 նոյեմբերի, 2020
ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները․ մարտական գործողություններ չեն ընթանում․ ՊՆ

ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները․ մարտական գործողություններ չեն ընթանում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: «Հաշվի առնելով զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների բազմաթիվ դիմումները՝ կապված պատերազմական գործողությունների մասնակիցներին հանգստի հնարավորություն ընձեռելու հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. Չնայած եռակողմ համաձայնագրի շրջանակում հաստատված հրադադարին՝ զինված ուժերի ստորաբաժանումները, ողջ անձնակազմով, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողություններ այլևս չեն ընթանում, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմի հանգիստը կազմակերպել զորամասերի մշտական տեղակայման վայրերում, իսկ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժումն իրականացնել համապատասխան ընթացակարգով։ Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում և գիտակցում է բարձրացված խնդրի կարևորությունը։ Հավաստիացնում ենք, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում։ Հավելենք, որ տվյալ պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում եռակողմ համաձայնագրի դրույթներով սահմանված և տարածքային լուծումներ ենթադրող քայլերի իրականացման հետևանքով առաջացած՝ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխելու և նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` անձնակազմի կեցության և ծառայության կազմակերպման համար հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում»,- ասված է հայտարարության մեջ։
11:41 - 16 նոյեմբերի, 2020
ՊՆ-ն մանիպուլյացիա է համարում նախարարի՝ 2016-ին հայկական ուժերի դեմ կիրառված Harop «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին խոսքերի հետ Bayraktar TB2 ԱԹՍ-ների կադրեր ցուցադրելը

ՊՆ-ն մանիպուլյացիա է համարում նախարարի՝ 2016-ին հայկական ուժերի դեմ կիրառված Harop «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին խոսքերի հետ Bayraktar TB2 ԱԹՍ-ների կադրեր ցուցադրելը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող այն տեսանյութին, որտեղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութն ակնհայտ մանիպուլյացիա է որակել։  «Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։ 2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա, ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։ Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա, և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։
19:21 - 15 նոյեմբերի, 2020
Շարունակվել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները․ ՊՆ խոսնակ

Շարունակվել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները․ ՊՆ խոսնակ

Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։  «ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։ 
14:45 - 15 նոյեմբերի, 2020
ՊՆ-ն հերքում է Թուրքիային զենք վաճառելու մասին մամուլում շրջանառվող լուրերը

ՊՆ-ն հերքում է Թուրքիային զենք վաճառելու մասին մամուլում շրջանառվող լուրերը

Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․ «Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթների մեջ մտնող գործողություններին, հարկ ենք համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների.1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։ Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է ներկայացվող ապատեղեկատվությունը։Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել ՀՀ ԱԱԾ կողմից։ 2. Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարը ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու համար։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիվ ավելին էր, քան նշված փոխառության չափը։ 3. Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստսորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության ներքին, այսինքն՝ իրենց բանակի համար նախատեսված գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակ, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, կամ պետականորեն առաջարկվողը։ Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ իրականացնելու նպատակով։ Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։ 4. Ներկայացվում է, թե սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իբր գտնվել է Մալդիվներում՝ իր մտերիմներից մեկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու նպատակով։Բացահայտ և լկտի սուտ. Դավիթ Տոնոյանը պատերազմի մեկնարկի և դրան նախորդող օրը գտնվել է Ղազախստանում՝ «Կովկաս-2020» բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով, ինչի մասին տրվել է պաշտոնական հաղորդագրություն։ Պատերազմի սկսվելուն պես պաշտպանության նախարարը վերադարձել է Հայաստան՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ օդային սահմանափակ հաղորդակցության պատճառով ստիպված լինելով վերադարձն իրականացնել երրորդ երկրի, մասնավորապես՝ Բուլղարիայի տարածքով։ Այս փաստը հեշտությամբ կարելի է ճշտել համապատասխան հարցումների միջոցով»։
14:44 - 15 նոյեմբերի, 2020
Աշխատանքներ են տարվում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման գործընթացն իրականացնելու համար, հայտնում է ՊՆ-ն

Աշխատանքներ են տարվում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման գործընթացն իրականացնելու համար, հայտնում է ՊՆ-ն

Ակտիվ աշխատանքներ են իրականացվում խաղաղապահ առաքելության ղեկավարության և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ սեղմ ժամկետներում գերության մեջ հայտնված անձանց և դիակների փոխանակման կիրառական մեխանիզմներ ստեղծելու և գործընթացն իրականացնելու համար, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը և ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումը հնարավորություն է ստեղծում մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ դեռևս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի ճշտման, դիակների փոխանակման համար», - նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ընդգծել է, որ պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում: Համաձայն հաղորդագրության, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սահմանված կարգով սկսել է կատարել հատուցումներ սեպտեմբերի 27-ից հետո վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքներին: Աշխատանքներ են տարվում անհայտ կորածների մասին առկա օրենսդրական դաշտի, ինչպես նաև վիրավորված կամ զոհված զինծառայողներին տրամադրվող հատուցումների գործող կարգի պարզեցման և հատուցումների տրամադրման ժամկետների կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների մշակման ուղղությամբ:
16:20 - 12 նոյեմբերի, 2020
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը․ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներՍեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։ Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։ Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։ Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։  
08:19 - 10 նոյեմբերի, 2020
Նոր նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամսական 1000 դրամ վճարը դարձնել 3000 |armenpress.am|

Նոր նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամսական 1000 դրամ վճարը դարձնել 3000 |armenpress.am|

armenpress.am: Քննարկման է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում: Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ: Քննարկման դրված նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36 հազար դրամ: Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարի չափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։ Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:
22:44 - 05 նոյեմբերի, 2020
ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը
 |armtimes.com|

ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը |armtimes.com|

armtimes.com: Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի չափորոշիչները կվերանայվեն։ Հաշվի են առնվում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որոնք կան։ Նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ է տալու ապահովել առարկայի գործնական բաղադրիչը, այսինքն՝ աշակերտները ստանալու են տեսականից բացի՝ գործնական հմտություններ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա հավելեց, որ բացի ՆԶՊ-ից, դպրոցներում պետք է բարձրացվի քաղաքացիական պաշտպանության կանոնների ու սկզբունքների ուսուցման արդյունավետությունը։ Հիշեցրեց, որ ՆԶՊ առարկայի չափորոշիչների վերանայման հարցի մասին նշվել էր դեռ պատերազմից առաջ, եւ արդեն քննարկումներ եղել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ռազմական բուհերի ներկայացուցիչների հետ։  
15:54 - 05 նոյեմբերի, 2020