ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով պատսպարվել: Նա հայտարարել է, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է, որ հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։  Նա շեշտել է, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն․ «Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»,- գրել է վարչապետը։
08:36 - 27 սեպտեմբերի, 2020
«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք |armenpress.am|

«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք |armenpress.am|

armenpress.am: «Զինառ» ՓԲԸ տնօրենը համաձայն չի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս այդ գործը նախաքննական փուլում է: «Մենք Պետական վերահսկողության ծառայությանը սպառիչ պատասխաններով և թղթային հիմնավորումներով անհամաձայնության տեղեկանք ենք ներկայացրել: Տեղեկանքը բաղկացած է 230 էջից»,- նշեց Սարգսյանը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփելով «Զինառ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունը, հայտնել էր, որ 2017-2019 թթ․ գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: Այդ հանգամանքի վերաբերյալ Սարգսյանը հայտնեց, որ սպասում են, որպեսզի քննչական մարմինը պարզի, արդյոք այդ թվերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել էր նաև, որ «ԶԻնառ»-ում չեն պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Անդրադառնալով այս հարցին Սարգսյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, եթե գումարի սղության խնդիր կա և հնարավոր չէ գնումներ հայտարարել, ապա կարելի է գնումն իրականացնել մեկ անձից: «Այն գործարքը, որը պետք է կատարվեր 2019-ին, հաստատվել է ապրանքը հանձնելուց 20 օր առաջ: Այդքան օրում հնարավոր չէ կազմակերպել գնման գործընթաց և ապրանքը մատակարարել ՊՆ: Գնումներն իրականացվել են անմիջապես նախարարության հետ աշխատող կազմակերպությունների հետ»,- նշեց «Զինառ»-ի տնօրենը: ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև այլ խախտումներ: Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտում, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ  պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։ Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։ 2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ: 2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։ Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։ Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում ընկերության կողմից ձեռք են բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին: Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
16:26 - 26 սեպտեմբերի, 2020
Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|

banak.info: «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։ Հրապարակման վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանեց․«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանն ու հավելեց,- իսկ զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։
11:38 - 26 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն
 |armtimes.com|

Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած պայմանագրային երկու զինծառայողների մասին առկա տեղեկատվությունը վերաբերում է ոչ թե այսօրվան, այլ անցած ամիսներին: Զինծառայողներից մեկը մահացել է հունիսի 29-ին, «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»: Կորոնավիրուսային հիվանդությունից զինծառայողի մահվան երկրորդ դեպքն արձանագրվել է օգոստոսին: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Այս երկու մահերին վերաբերող տվյալները մենք տրամադրել ենք տարբեր ամիսներին զինծառայողների մահվան դեպքերի և պատճառների վերաբերյալ «Ռազմինֆո» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան:  
19:22 - 24 սեպտեմբերի, 2020
«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։ Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։
11:35 - 24 սեպտեմբերի, 2020
Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը

Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հանդիսավոր բացման և մասնակից երկրների պետական դրոշների բարձրացման արարողությունը: Հանդիսավոր շարանցմանը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը։ Սեպտեմբերի 21-ից 26-ն անցկացվող զորավարժությունների շրջանակում խաղարկվելու են ահաբեկչական գործողությունների հակազդման և համատեղ գործողությունների իրականացման սցենարներ։ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր): Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
21:54 - 22 սեպտեմբերի, 2020