ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը լույս են ընծայել հոդվածների ժողովածու միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» ընդհանուր վերնագրով: Այս գիրքը Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների կոլեկտիվ աշխատանքի արդյունքն է: Ներկայացված հոդվածները արդյունք են հետազոտությունների, որոնք ունեն եվրասիական ինտեգրման գործընթացի տնտեսական հարցերի, ինչպես նաև նրա քաղաքական-անվտանգային և մշակութային-քաղաքակրթական ասպեկտների արդիական հնչողություն: Հրատարակության գլխավոր խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:  Ներածության հեղինակը և ժողովածուի կազմողն է «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Ընթերցողներին ողջույնի խոսքով են դիմել ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը: Ներածության մեջ նշվում է, որ ժողովածուի հեղինակների նպատակն է միասնական եվրասիական մշակութային-քաղաքակրթական տարածքի, նրա ընդհանուր արժեքների զարգացմանը նպաստելը, ինչը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի արժանի տեղը ժամանակակից, արագ փոփոխվող անհանգիստ աշխարհում: Հենց այդ պատճառով ընթերցողների ուշադրությանը ներկայացված հրապարակումները նվիրվել են բուռն թափ հավաքող եվրասիական ինտեգրացիոն տարածաշրջանային մեգանախագծի ինչպես տնտեսական, սոցիալական, քաղաքական, այնպես էլ հումանիտար և գաղափարական ասպեկտներին: Հայ եվրասիացի-փորձագետների այս, մի շարք առումներով հաջողված աշխատանքն, ըստ էության, հանդիսանում է հրավեր հայ գիտահետազոտական և փորձագիտական հանրությանը վերջապես համակարգված հիմքերի վրա դնելու եվրասիական ինտեգրման թեմատիկայի հետազոտությունները: Գիրքը հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին, ով հետաքրքրված է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացով:     
20:51 - 21 հունվարի, 2021
Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը: Այն վավերացվեց 85 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում  քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին:
11:39 - 20 հունվարի, 2021
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը ներդաշնակեցնելու հարցը․ 2024-ի ավարտին ԵԱՏՄ-ում 1000 գլանակի համար այն կլինի 35 եվրո |tert.am|

tert.am: ԱԺ-ն քննարկեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշեց, որ համաձայնագրի վավերացման նպատակը գալիք 4 տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է: «Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Միաժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունները պարտավորվում են մինչև 2024 թվականը ապահովել ակցիզային հարկի դրույքաչափերի համապատասխանությունը համաձայնագրով սահմանված նվազագույն չափերին: Համաձայնագիրը ենթադրում է ծխախոտի արտադրանքի համար կողմնորոշիչ դրույքաչափի սահմանում, 2024-ի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով: Նշյալ դրույքաչափից թույլատրելի շեղումները 2024 թվականի համար կարող են լինել ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի ներքև և ոչ ավելի, քան 20 տոկոս դեպի վերև»,- ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց՝ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելը կխրախուսի արտահանումը, թե ներմուծումը, և դա ՀՀ բյուջետային և եկամտային մասի վրա ի՞նչ ազդեցություն կունենա: «Այս համաձայնագրի կիրառման ընթացքում կունենանք աստիճանաբար ակցիզային հարկի ներդաշնակեցում ծխախոտի արտադրանքի մասով: ԵԱՏՄ-ում տարիների ընթացքում կձևավորվի ծխախոտի արտարդրանքի միասնական շուկա, թեև հիմա մեր արտադրողները երկրի ներսում սպառվող ծխախոտի մասով վճարում են հայաստանյան ակցիզային հարկ, ՌԴ կամ Ղազախստան արտահանելու դեպքում վճարում են տվյալ երկրի ակցիզային հարկերը, դրանք համեմատաբար ավելի բարձր են, կարծում եմ, արտահանողների վրա բացասական ազդեցություններ էականորեն չենք ունենա»,- պատասխանեց փոխնախարարը: Ավելին՝ tert.am-ում
11:31 - 20 հունվարի, 2021
Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում  |armenpress.am|

Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 7,0 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 1,8%-ով։ Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ Այս տարվա առաջին տասնմեկ ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 129,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 34,4 մլրդ կՎտ.ժ և 5,0% նվազում, Ղազախստանում՝ 97,6 մլրդ կՎտ.ժ և 1,8% աճ, Ղրղզստանում՝ 13,4 մլրդ կՎտ.ժ և 0,9% աճ, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 977,1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,2%-ով քիչ։ Հայաստանում այս տարվա հունվար-նոյեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,8  հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 39,9%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ  176,0 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,1%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 53,0 մլն Գկալ (նվազումը՝ 3,8%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար,  72,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 2,4 մլն Գկալ և 11,9% աճ, և Ռուսաստանում՝  1 մլրդ 48,6 մլն Գկալ և 5,5% նվազում։ 
09:42 - 20 հունվարի, 2021
Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում |armenpress.am|

Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844,5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ի ցուցանիշը եղել է 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3,3%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ի ծավալը (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 269 մլն ԱՄՆ դոլար և 6% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար և 3,3% նվազում։
09:25 - 18 հունվարի, 2021
Հայաստանը մինչև հուլիս կարող է գրանցել դեղերն ազգային օրենսդրությամբ |hetq.am|

Հայաստանը մինչև հուլիս կարող է գրանցել դեղերն ազգային օրենսդրությամբ |hetq.am|

hetq.am:  Եվրասիական միության անդամ 4 պետություններում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում 6 ամսով երկարացվել է դեղագործական ապրանքները՝ ազգային օրենսդրությամբ գրանցելու հնարավորությունը։ Մինչև 2021թ. հունիսի 30-ը դեղարտադրողները նոր դեղերը գրանցելիս կարող են դիմումը լրացնել ԵԱՏՄ պետությունների օրենսդրության համաձայն. պահպանվելու են դեղամիջոցների գրանցման ազգային ընթացակարգերը։ Այս ցանկի մեջ չի մտնում Ռուսաստանը, որտեղ փոփոխություններն ուժի մեջ են մտել արդեն հունվարի 1-ից։ Այսպիսով, կավարտվի ընդհանուր դեղագործական շուկայի ձևավորման հիմնական անցումային փուլերից մեկը։ 2021թ. հուլիսի 1-ից հետո ԵԱՏՄ շուկա դուրս գալու համար նոր դեղամիջոցները (նախկինում գործող գրանցում չունեցողները, հեղ.) կարող են գրանցվել միայն 2016թ նոյեմբերի 3-ի № 78 ԵՏՀ որոշմամբ հաստատված դեղագործական արտադրանքների գրանցման և փորձաքննության կանոններով։ Մինչև 2025-ի դեկտմեբերի 31-ը ԵԱՏՄ երկրներում գրանցված դեղորայքի համար հասանելի կլինեն փոփոխություններ կատարելու և գրանցումը հաստատելու գործընթացները, ինչպես նաև՝ կերկարացվեն գրանցման վկայականի վավերականության ժամկետները հրատապ գրանցման վկայականների համար՝ համաձայն ԵԱՏՄ պետությունների օրենսդրության: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Միության անդամ երկրներում ազգային իրավական նորմերով տրված գրանցման բոլոր վկայականները վավեր կլինեն մինչ դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:48 - 13 հունվարի, 2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ ՊԵԿ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊ և «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունները:Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (տեղակայման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց 49-22): Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն: Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց մակնշման կոշկեղենի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից` նաև թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում։
15:31 - 13 հունվարի, 2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացմանը |1lurer.am|

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ ապրանքային և սպասարկման նշանների մասին պայմանագրի վավերացմանը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացմանը: Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտներն այլևս հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում: Դա հնարավորություն կտա նրանց օգտվելու ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին՝ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
12:04 - 12 հունվարի, 2021
Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել |tert.am|

Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել |tert.am|

tert.am: Բելառուսը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է անում հետևել գազային ոլորտում ազնիվ մրցակցությանը, այդ թվում՝ գազի փոխադրման սակագների սահմանման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: «Մեր առաջարկը կայանում է նրանում, որ անդամ երկրների վերահսկող մարմինները հետևեն գլխավոր սկզբունքին, որն ապահովում է ազնիվ մրցակցությունը միության գազային ոլորտում՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման սակագնի սահմանումն այն մակարդակում, որը չի գերազանցում նմանօրինակ սակագները գազի ներքին շուկայի սուբյեկտների համար»,- շեշտել է բելառուս գործիչը: Պետրիշենկոն մասնավորեցրել է, որ գազատրանսպորտային համակարգի սեփականատիրոջ կողմից փոխադրման սակագնի ձևավորումը հանգեցնում է նրան, որ գազափոխադրման գինը Բելառուսի սպառողների համար երեք անգամ տարբերվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի սպառողների համար նույն ծառայության գնից:
21:21 - 04 հունվարի, 2021
Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով՝ ԵԱՏՄ-ում 4 անգամ աճի ֆոնին

 |armenpress.am|

Հայաստանում գործազրկությունը նախորդ հոկտեմբերի համեմատ նվազել է 2%-ով՝ ԵԱՏՄ-ում 4 անգամ աճի ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 60,7 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 4 անգամ՝ մինչև 3 մլն 840,4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից, որի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,8%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 5,5%-ով։ Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի հոկտեմբերին կազմել է 8,9 հազար մարդ և նախորդ հոկտեմբերի նկատմամբ նվազել 18,4%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 222,4 հազար մարդու՝ 2019-ի հոկտեմբերի համեմատ աճելով 34,1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազելով 2,4%-ով։  Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 5,8% նվազում և 0,9% նվազում։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 469,9 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 5,4 անգամ, իսկ սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 5,9%-ով։ Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի հոկտեմբերին 2019 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 58,7%-ով, Ղրղզստանում ՝ 41,7%-ով, Բելառուսում՝ 17,2%-ով, Ռուսաստանում այն աճել է 7,9 տոկոսով։
09:43 - 25 դեկտեմբերի, 2020
Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում |armenpress.am|

Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքը։ ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 197 մլրդ 374,7 մլն դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,2%-ով։ Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսում կատարվել են 8 մլրդ 389,9 մլն դոլարի ներդրումներ (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով), որը 2,1%-ով պակաս է նախորդ տարվա ծավալից։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում կապիտալ ներդրումների ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 20 մլրդ 194,4 մլ դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4,9%-ով, Ղրղզստանում և Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 20,7 ԱՄՆ դոլար և 14,7% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 167 մլրդ 306,7 մլն դոլար և 4,1% նվազում։
09:50 - 18 դեկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ն կարող է ՉԺՀ-ից ներկրվող եռակցված խողովակների համար հակադեմպինգային տուրքեր սահմանել |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2020 թվականի ավարտը կարող է հակադեմպինգային տուրքեր սահմանել Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների վրա: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խողովակների արդյունաբերության զարգացման հիմնադրամի փոխտնօրեն Պավել Ռոդինը: «Մինչ այս տարեվերջ պետք է ընդունվի որոշում Չինաստանից եռակցված չժանգոտվող խողովակների նկատմամբ հակադեմպինգային տուրքերի ներդրման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում որոշումը կընդունվի մինչ այս տարեվերջ, ինչի համար բոլոր նախադրյալները կան»,- ասել է նա: Տուրքերի չափը կարող է կազմել 17,28 տոկոս, այն կարող է ներդրվել 5 տարի ժամկետով: Բացի այդ, 2021 թվականին կարող են երկարաձգվել հակադեմպինգային տուրքերը Ուկրաինայից և Չինաստանից ներկրվող խողովակների նկատմամբ:
19:47 - 15 դեկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում առաջարկել են հիմնել կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն |armenpress.am|

armenpress.am:  Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն հիմնելու առաջարկով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։ «Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը բարձր արդյունավետության պատվաստանյութի զանգվածային արտադրության համար», - ասել է նա ՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին: Մյասնիկովիչը նշել է, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները մշակել են նաև ինքնաթիռների համատեղ արտադրության նախաձեռնությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսին Ղազախստանում:  
19:50 - 11 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի նախագահ,Պետությունների հարգելի ղեկավարներ,Հանդիպման հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որին կցանկանայի նաև ջերմորեն ողջունել Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին: Սա Բարձրագույն խորհրդի այս տարվա վերջին նիստն է, որի կապակցությամբ կցանկանայի իմ ելույթը սկսել ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահությանն ուղղված շնորհակալական խոսքով: Ստեղծված ֆորսմաժորային պայմաններում Մինսկի նախագահությունը՝ անդամ երկրների աջակցությամբ և Հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքով, արդյունավետ և օգտակար էր: Համավարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, նշանակալից հարցեր են առաջացրել: Դրանով հանդերձ՝ դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Հակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, նրանք ընդգծեցին արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորման կառուցումն ավարտելու գործընթացներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, Միության, որի նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա մերձեցման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար: Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ համավարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում անգնահատելի օգնության համար: Այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում հնարավոր չէ շրջանցել այն փաստը, որ աշխարհագրական հեռավորությունը և Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար: Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, և, հետևաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի: Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաև «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը: Այս համատեքստում անառարկելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցառումների կիրառման կարևորությունը ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց միավորումների հետ: Հարգելի գործընկերներ, Այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ Կուբայի Հանրապետությանը և Ուզբեկստանի Հանրապետությանը պաշտոնապես կշնորհվի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ: Այս կապակցությամբ ես կցանկանայի ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին: Մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու համագործակցության պատրաստակամությունը: Հուսով ենք, որ դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացման մեջ առաջիկայում կարտացոլվի փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության աճի մեջ: Սա նաև կնպաստի մեր երկրների ներդրումային գրավչության բարձրացմանը: Կարծում ենք, որ ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը: Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Իրանի հետ 2018 թվականին ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը: Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարևոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ: Հարգելի գործընկերներ, Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը: Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք, որոնք թույլ կտան ավարտին հասցնել մեր ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարևոր գործընթացը: Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարևորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման համար: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին և ծառայություններին սակագնային արտոնություններ տրամադրելու հարցը: Կարծում ենք, որ խնդրի մշակման վերաբերյալ միջկառավարական խորհրդի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը համապատասխանեցնել ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին։ Սա նաև կհանի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով և ԵԱՏՄ դատարանի կողմից հարցը ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Նիստի հարգելի մասնակիցներ, Հաշվի առնելով այն փաստը, որ 2021 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը փոխանցվում է Ղազախստանի Հանրապետությանը, ելույթիս վերջում ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր ղազախ ընկերներին և հաստատել Հայաստանի Հանրապետության՝ նախագահող կողմի և անդամ երկրների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը` ի շահ Միության հետագա զարգացման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրման խորացմանն ու զարգացմանը վերաբերող ավելի քան երկու տասնյակ հարցեր: Դրանց շրջանակում որոշում է կայացվել Ուզբեկստանին և Կուբային շնորհել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ: Անդրադարձ է կատարվել եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորումների և այլ ոլորտներին վերաբերող թեմաների: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
16:40 - 11 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի կորոնավիրուսի թեստ. Պուտին |1lurer.am|

Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի կորոնավիրուսի թեստ. Պուտին |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի ՔՈՎԻԴ թեստ: Այդ մասին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:    Նա նշեց, որ ռուսական ևս մեկ պատվաստանյութի մշակում գտնվում է ավարտական փուլում:    Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար համավարակից բացի կարևոր խնդիր է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական հետևանքների վերացումը:    ՌԴ նախագահն ասաց, որ ԵԱՏՄ թվայնացման օրակարգը հետևողականորեն իրականացվում է, Եվրասիական զարգացման բանկի միջոցով, մշակվում են թվայնացման նոր գործիքներ: Դրանցից մեկն, ըստ նրա, բջջային հավելվածն է, որը հնարավորություն կտա հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում:   Պուտինը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքի մակնշումը, այնուհետև նաև կաթնամթերքի մակնշումը:   ՌԴ նախագահը կարևորեց նաև ԵԱՏՄ ինտեգրումը մյուս տնտեսական միավորուների և խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ:
14:45 - 11 դեկտեմբերի, 2020