Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները բացառվելու են. Շիրակի մարզպետ

Դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները բացառվելու են. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Մարզպետի առաջարկությամբ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար ընկած քաջորդիների հիշատակը։ Հովհաննես Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հայրենասեր սերունդ դաստիարակելու համար․ «Ինձ համար դպրոցը մեր պետականաշինության գործում ամենակարևոր օղակներից մեկն է, հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք մեր զինվորների մայրերին ու ձեզ՝ հայրենասեր ու անձնազոհ սերունդ դաստիարակելու համար։ Մեր զինվորները չխնայեցին ամենաթանկը՝ կյանքը,  բոլորիս կորուստն իսկապես անդառնալի է, մեզ մնում է համախմբվել կարևոր գաղափարի շուրջ՝ ամեն ինչ անել երկրի շենացման, հաղթանակներ ունենալու համար, իսկ որ մենք պետք է հաղթանակներ տոնենք և պետք է շտկենք մեր մեջքը՝  երկրորդ կարծիք չի կարող լինել»։ Շիրակի մարզպետն անդրադառնալով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ նշել է, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, անձնական հարաբերություններից վեր կրթական պրոցեսի կազմակերպումը․ «Բոլորիդ հատուկ ուշադրությունն եմ ուզում հրավիրել  կարևոր հարցի վրա՝ դպրոցներում անձնական ու այլ շահերի բախման, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն, ձեր աշխատանքը պետք է միտված լինի կրթության շարունակականության ապահովմանը, մեր սերնդի դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է և դա պետք է պատվով ու պատասխանատվությամբ իրականացվի»։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է համավարակի պայմաններում կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը և տեղեկացրել, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողություն իրականացնել դպրոցներում  ուսումնադաստիարակչական պրոցեսի անխափան իրականացման համար։
21:10 - 10 փետրվարի, 2021
Գերեվարված զինծառայողների հարազատները արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում Գյումրի-Երևան ճանապարհը  |armtimes.com|

Գերեվարված զինծառայողների հարազատները արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում Գյումրի-Երևան ճանապարհը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ կեսօրից սկսած, Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են միջպետական ճանապարհները: Փակվել է նաև Գյումրի-Վանաձոր ճանապարհը:  Այս պահին փակ է Գյումրի-Երևան ճանապարհահատվածի Ազատանի հատվածն ու Հոռոմի խաչմերուկը: Զինծառայողների հարազատները լրատվամիջոցների հետ շփումից կտրականապես հրաժարվում են: Ասացին՝ նոր ասելիք չունեն, պահանջում են իրենց զավակներին, նաև հարցադրումներին ուղիղ ու հստակ պատասխաններ են փնտրում: Նաև հստակ չէ, թե ում են սպասում: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ճանապարհը փակած քաղաքացիները մտադիր են գիշերը ևս ճանապարհը փակ պահել: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Մենք ունենք հետպատերազմյան խնդիրներ, որոնք լուծման փուլում են, բոլորս հիմա հուզական շատ ծանր վիճակում ենք, բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով: Լուծումներն էլ օր օրի տեսնում ենք»:  
19:12 - 10 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Հերացի փ. 2ա շենք, Աղայան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Արշակունյաց պող․ 51 շենք, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 41 շենք, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3 շենքեր, Քուչակ թաղ. 47, Ալմա-Աթայի փ. 20 շենքեր, թիվ 170 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, Մանուշյան 66-107սեփական տներ, Այգեկցի փ. 67-103 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան և Ուշի գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզ․ 11։30-13։00 Սևան քաղաք` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Ս.Սևանեցի փ. 3, Գրիբոյեդովի փ. 2, Բաբաջանյան փ. 1 շենքեր և Կոմիտասի փողոցի սեփական տներ, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, “Տարոն” սուպերմարկետ, “Ագբա Կրեդիտ Ագրիկոլբանկ” և “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերություններ, “Գալիք” մանկապարտեզ, “Սևան” հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Այնթափ գյուղի 1, 2, 3, 4 փողոցներ մասնակի, Նոր Կյանք գյուղ մասնակի, 10:30-16:00 Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09:30-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին մասնակի և Չայքենդի թաղամաս մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, Արփի գյուղ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Ցողամարգ գյուղի կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի, 11:00-12:00 Իջևան քաղաք՝ Փայտամշակման գործարան, 12:00-13:00 Իջևան քաղաք՝ “Մ. Գրիգորյան” ԱՁ-ն, 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Քարարտադրական գործարան, Խմելու ջրի պոմպակայան, Զինմաս, Հրաձգարան, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Աղիտու գյուղ:
09:38 - 10 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Թափաբաշի փողոցի սեփական տներ, Սիմիոն Երևանցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի3-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի փ. 10, 12 շենքեր, Գյուրջյան փ. 60, 62 շենքեր, թիվ 163 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մ. Խորենացի փ. 72 և Քոչարյան փ. 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փ. 50, 52, 50/2 շենքեր, Հասմիկի փողոց, Լուկաշին 1, 2 և Զոհրապի փողոցներ, Սեբաստիա, Իսրայել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 44/4 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Արարատյան, Թումանյան, Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Մովսես Գորգիսյան, Ցեմենտագործների փողոցներ մասնակի, Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Արևշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 11:00-13:00 Դիտակ և Ջրաշեն գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-13:00 Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս և Սալլի գյուղեր, Շատին գյուղի Նոր թաղամաս, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների, Իսահակյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, 13:30-15:30 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու, Շահումյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Վարդաղբյուր գյուղ, 13:00-15:00 Արթիկի տարածաշրջան՝ Սարալանջ, Հառիճ և Նահապետավան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Քանաքեռավան համայնքի 1, 2, 3, 4, 5 փողոցներ, Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամաս, “Ղ․ Տելեկոմ” ընկերության գրասենյակ, զին/մաս թիկունք, “Բադալյան և Եղբայրներ”, “Ս․ Հովակիմյան”, “Ոլորան”, “Ծովասար ֆարմս”, “Ն․ Թորոսյան”, “ՍԼԼ գազ” և “Էվա Մակ” ՍՊ ընկերություններ, զին/մաս պաշտպանության նախարարության, “Ա․ Բաբոյան”, “Զենիկ Սարգսյան” ՍՊ ընկերություններ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, Սյունիքի մարզում՝ 10:30-13:00 Գորիս քաղաք` Գալստյան փ. 60, 150, 151 շենքեր, Վերիշեն գյուղ մասնակի և Որոտան գյուղ, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:28 - 04 փետրվարի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 11, 13, 15 շենքեր, Գյուրջյան փ. 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Չեխովի փ․15 շենք, Արշակունյաց պող․51 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Լեփսիուսի փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գետափ գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Թավշոտ գյուղի 2-րդ փողոց մասնակի, 11:00-15:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի միջնամասին հարող տարածք՝ Մաքսատան դիմաց,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Արջուտ գյուղ և Արջուտ կայարան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Լեռնաձոր գյուղ, մասնակի, 10:30-13:00 Որոտան գյուղ, 10:30-13:30 Ակներ գյուղ, 10:00-14:00 Գորիս քաղաք՝ Նոր կյանք, Առաքելյան, Սարգսյան, Քոլատակ փողոցներ, 10:30-17:00 Քարահունջ գյուղ մասնակի, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:19 - 03 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն որոշ մարզերի մի շարք հասցեներում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Լեո փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 10գ, 24/1 շենքեր, Գայի պող. 23, Բագրատունյաց պող. 11 և Լեփսոսի փ. 7 շենքեր,   Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Ուջան գյուղ, Կաքավաձոր, Օթևան, Դիան, Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Ագարակավան, Մեծաձոր, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, և Պարտիզակ գյուղեր, 13։00-15:00 Աշտարակ քաղաք՝ Նարեկ թաղամաս, Պռոշյան, Վանի Հերոսներ, Մաշտոցի փողոցներ և Շիրազի փողոց մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյանի, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր, 11։00-15։00 Արզնի համայնք՝ 3, 7, 8, 9 փողոցներ, 11։00-16։00 Քանաքեռավան համայնք՝ 1, 2, 3, 4, 5 փողոցներ, Պռոշյան համայնք՝ Հյուսիսային թաղամաս, “Եթեր” խմբագրություն, “Սև քար” իջևանատուն, “Մ․ Ապերյան”, “Հ․ Հարությունյան”, “Գ․ Գրիգորյան”, “Մ․ Հանոյան” ՍՊԸ-ներ, Նոր թաղ և Հուշարձան թաղամասեր, Զին/մաս, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնք մասնակի, “Երկրաբան”, “Ի․ Նազարյան”, “Լիդեր” ՓԲԸ-ներ, “Սառնարան”, “Լորի” ՍՊԸ-ներ, Հացի փուռ, Հ․ Կիրակոսյան, Գ․ Սաֆարյան, Գեղի Նալբանդյան փողոց, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մասիս քաղաք` Նոր, 3-րդ թաղամասեր մասնակի, Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա”-ի շենք, թիվ 2 դպրոց և հիվանդանոց ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-13:00 Դիտակ և Ջրաշեն գյուղեր,   Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Ցողամարգ գյուղը:
09:31 - 28 հունվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Գլինկայի փ. 6 շենքեր, 11:00-14:00 Վարդաշեն 62/1, 62/2, 62/3, 62ա, 62բ, 62վ, 62դ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի փ․ 22, 24, 26 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի նրբ 1, 2, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գյուլբենկյան փ․ 30/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ քաղաքի Աբովյան, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի 10:00-13:00 Մասիս քաղաքի Նոր թաղամասի 19, 20, 29, 30 շենքեր, 10:30-14:00 Կանաչու գյուղ մասնակի, 10:30-16:00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-13:30 Ջերմուկ քաղաքի Վարդանյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մուսայելյան գյուղի կենտրոնական մաս, 12:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Սիզավետ և Թավշուտ գյուղեր, Աշոցքի դահուկային կենտրոն և “Բեռնեցյան Ասքանազ” գազալցակայան:
09:15 - 22 հունվարի, 2021
Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել․ Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

Մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել․ Շիրակի նորանշանակ մարզպետը հանդիպեց գյումրեցի լրագրողների հետ

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հովհաննես Հարությունյանը ճեպազրույցը սկսել է պատերազմում հերոսի մահով ընկած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին ու հարազատներին ցավակցելով՝ նշելով, որ կառավարության օրակարգային կարևորագույն հարցերից մեկը շիրակցի գերիների խնդրի որքան հնարավոր է արագ լուծումն է։ «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը հատկապես այս դժվարին ժամանակներում, ես այժմ իմ սիրելի քաղաքում եմ, իմ մարզում և պատրաստ եմ լծվել աշխատանքի Շիրակի մարզի զարգացման համար: Ես գիտակցում և պատկերացնում եմ գործի ծանրությունը, սակայն ունեմ նաև հաստատակամություն, որ համատեղ աշխատանքով կհաջողենք։ Առողջապահության մեջ ընդունված է ասել, որ ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է, կարծում եմ՝ մեզ պետք է հիմնահարցերը ճիշտ գնահատել և հնարավոր կլինի խնդիրների լուծման մեթոդներն էլ գտնել»,- ասել է մարզպետը: Հովհաննես Հարությունյանը նշել է, որ կարևորվելու է մասնագիտական բարձր կարողություն ունեցող կադրերի աշխատանքը և վստահեցրել, որ աշխատանքում լինելու է պատրաստակամ: «Իմ թիմը Շիրակի մարզն է, շիրակցին, բոլոր այն գիտակ մարդիկ, որոնց համար Շիրակի մարզի զարգացումն առաջնային է լինելու»,- հավելել է Շիրակի մարզպետը:    
19:47 - 21 հունվարի, 2021
Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|

Պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում․ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։  Մինչ այդ չզեկուցվող հարցերի փաթեթով Տիգրան Պետրոսյանն ազատվեց այդ պաշտոնից։   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հարությունյանին խնդրեց ներկայացնել իր մասին, արձագանքելով վերջինս ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի Կառավարություն, նախ ուզում ուզում շնորհակալություն հայտնել նման բարձր վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին՝ մանավանդ այս դժվարին ժամանակներում։ Շնորհակալ եմ»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել աշխատանքային կարիերայի մասին, ի պատասխան Հարությունյանն ասաց, որ հիմնական կրթությունը ստացել է ՌԴ-ում, աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ. «Այնուհետեւ 2016 թվականին վերապատրաստվելով որպես առողջապահության կազմակերպիչ՝ ստացել եմ վերավորակավորումը, տեղափոխվել Հայաստան եւ ստանձնել ՀՀ Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնը։ 2 տարուց մի քիչ ավելի ղեկավարել եմ պոլիկլինիկան, որից հետո շարունակել եմ ղեկավարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան՝ ստանձնելով բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը պոլիկլինիկական ծառայության գծով։ Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնն եմ ստանձնել։ 2019-ից ապրիլից շարունակել եմ որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ մինչեւ 2019-ի հոկտեմբեր ամիսը։ Ունեմ պետական կառավարման համակարգում փորձ եւ պատրաստվում եմ իմ ստացած կրթությունը, փորձը ամբողջությամբ եւ մի բան էլ ավելի ներդնել Շիրակի մարզի զարգացման հիմքում»։ Նշենք, որ Տիգրան Պետրոսյանը հունվարի 15-ին ազատման դիմում էր ներկայացրել Կառավարությանը։ 
11:54 - 21 հունվարի, 2021
250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:   Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:   Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։   Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։ Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
15:34 - 20 հունվարի, 2021
Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Արցախի փ. 10գ շենքեր, 11։00-17:00 Նար Դոսի փ. 1 շենք 2 - րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 82-84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Բագրատունյաց պող․34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․4-րդ նրբանցքի սեփական տներ, Բագրատունյաց պող․24, 26, 26/1, 28, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 3-րդ միկրոշրջան 42 շենք,Կապուտան գյուղ, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս և Ջրվեժ գյուղ, 10։00-16։00 Զովունի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ԱԱԾ զորամաս, “Թամարա և Անի” ՍՊԸ, Սեյսմիկ կենտրոն, Մետաղամանեղեն գործարան,  Գեղարքունիքի մարզում՝ 15։00 -16։30 Վարսեր հանայնք մասնակի, “Արա Արեգ”, “Ռանչպար” ՍՊԸ-ներ, “Լեվ Լեն”, “Գազ Ամա”, “Գազ Առմա”, “Ա. Սալազարյան”, “Է. Մխիթարյան”, “Շ. Բոզոյան”, “Հ.Պողոսյան և Հուսիկ Սեդրակյան” ԱՁՆ-եր, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ մասնակի: 
09:49 - 20 հունվարի, 2021