Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավորի ուղերձը |armenpress.am|

Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավորի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար:  «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ շարունակում են գերի պահվել, նրանք հետապնդումների են ենթարկվում և սպանվում՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ հանուն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Չպետք է մոռանանք և կրկնենք մեկդարյա վաղեմություն ունեցող ողբերգական դեպքերը»,- ասել է ԵԺԿ փոխնախագահ Կովաչևը:
10:48 - 24 ապրիլի, 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոն Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում որդեգրելը էական է համարում ավտորիտար ռեժիմների կողմից ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունները բևեռացնելու փորձերը կանխելու տեսակետից: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին տրամադրված տեսաուղերձում: «Կան օրեր, որոնք մնացածից առավել են մեզ հիշեցնում այն սարսափելի անկումը, որին ընդունակ է մարդու բնույթը։ Եվ հենց նույն այդ օրերին է, երբ մենք ունենում ենք հույսի կայծ, ավելի խորը իմաստ փնտրելու, դասեր քաղելու կարևոր առաջադրանքը, ինչը մեզ օգնում է ստեղծել մեր ապագան և վստահ լինել որ որոշ իրադարձություններ այլևս երբեք չեն կրկնվի։ Այսօր այդ օրերից մեկն է, և ինձ համար պատիվ է դիմել ուղիղ Ձեզ, ինչը ես անում եմ խոնարհությամբ և զգացվածությամբ։ Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը, հիշում ենք այն վայրագությունները, որոնցով անցել է հայ ժողովուրդը։ Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանություն, որը բարբարոսական հետևողականությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից՝ սկսած 1915 թվականից»,- նշել է նա։ ԵԽ փոխնախագահն իր համերաշխությունն է հայտնել բոլոր հայերին ու ողջ մարդկությանը՝ կոչ անելով միանալ հայ ժողովրդին և միասին հարգել ոչ միայն այս, այլև բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ «Սա կարևոր հնարավորություն է տալիս անդրադառնալ պատմական գիտելիքի և հիշողության անհրաժեշտությանը։ Նման օրերն իսկապես կարևոր են, քանի որ մեզ հիշեցնում են, որ պետք է ողջ ուժով պայքարել խտրականության, ատելության ցանկացած դրսևորման դեմ՝ անցյալ կամ ներկա, անհրաժեշտ է ակտիվորեն և ճիշտ ժամանակին ընդդիմանալ ցանկացած ցեղասպան քաղաքականության` լինի այն նոր սաղմնավորվող, թե արդեն ի ցույց դրված։ Արդարության և հաշտեցման, ինչպես նաև մարդկային հանրության պատմության ընթացքում Ցեղասպանությունների թողած խոր վերքերի ամոքման ճանապարհն առաջին հերթին պահանջվում է Ցեղասպանության հանցանքի միանշանակ ճանաչում։ Այդ իսկ պատճառով ես ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքներ։ Այսօր Թուրքիան նույնպես շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահին ընդամենը 30 երկիր է 1915թ իրադարձությունները ճանաչում այնպես, ինչպես դրանք իրականում եղել են։ Մենք պետք է անենք ավելին։ Ճանաչումը միայն ձևական գործողություն չի, այն ունի շատ ավելի բացառիկ կարևորություն․ լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը»,- հայտարարել է Կաստալդոն։ Նա կարևորել է կրթությունը՝ որպես ապագայում նմանօրինակ ողբերգությունները կանխելու գործիք: «Մարդկության սարսափելի էջերը ոչ միայն պետք է հիշվեն, այլև պետք է խորությամբ ուսումնասիրվեն։ Ես մեծապես հավատացած եմ, որ Հայոց ցեղասպանության նման իրադարձությունները՝ ատելության և բռնությունների կանխարգելմանն ուղղված այլ թեմաների հետ մեկտեղ, պետք է պարտադիր կերպով դառնան դպրոցների ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդօրինակ իրադարձությունները վերջին տարիներին գնալով ավելին հաճախ են գրանցվում մեր հասարակություններում և կարող են դադարեցվել միայն հանդուրժողականության, գիտելիքի և կրթության միջոցով»,- նշել է ԵԽ փոխնախագահը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի հնարավորություն կունենա ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ: Կաստալդոն վերահաստատել է իր անսասան բարեկամությունը և համերաշխությունը:
10:21 - 24 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽ նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել հայ ռազմագերիների մայրերի նամակը՝ ուղղված Անգելա Մերկելին

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում: հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է: Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն: Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է: Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է: Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:
14:46 - 21 ապրիլի, 2021
Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Մեկնարկել է ԵԽ «Աջակցություն ՀՀ կողմից Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման կամ ուշացումով կատարման կանխարգելում, դատաքննության ժամկետների կրճատմանն ուղղված միջոցառումների մշակում: Ծրագիրը միտված է նաև օժանդակելու Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցության արդյունավետ ընթացակարգեր մշակելու հարցում, մասնավորապես, ՄԻԵԿ-ի 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքների ստացման կապակցությամբ։ Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա կարևորել է այս միջոցառումը ՀՀ վերաբերյալ հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի խախտուﬓեր արձանագրող վճիռների կատարման առկա վիճակի և հիﬓական մարտահրավերների վերաբերյալ համապարփակ ելույթներով են հանդես եկել գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Աննա Շահնազարյանը։ Միջոցառման մեկնարկից անմիջապես հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողﬕց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ծրագրի աշխատանքային պլանը և մեթոդները։ Ծրագրի շահառուներն են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ Վճռաբեկ դատարանը։
20:44 - 09 ապրիլի, 2021
Եվրապատգամավորն ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցիների մասին |1lurer.am|

Եվրապատգամավորն ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցիների մասին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ՝ ֆրանսիական «Քղուա» պարբերականում հրապարակված հոդվածում մտահոգություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն: Նա արձանագրել է, որ Ադրբեջանն ամեն օր ավերում է հուշարձաններ կամ գերեզմաններ, և կան բոլոր հիմքերը կարծելու, որ հայկական ժառանգության ոչնչացումը շարունակվելու է: Հոդվածում եվրապատգամավորը հիշեցրել է նաև Նախիջևանում հայկական եկեղեցիների ու տապանաքարերի ոչնչացումը, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն ամբողջությամբ հողին հավասարեցնելը: Լուազոն դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին, իսկ վերջում շեշտել, որ միջազգային հանրությունը անտարբերություն է դրսևորում: Նատալի Լուազո (ԵԽ պատգամավոր) - Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի համընդգրկուն գործողություններ իրականացնենք և ավելի մեծ վճռականություն ցուցաբերենք. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու ելքերը դեպի Ղարաբաղ պետք է բաց լինեն, ականազերծումը պետք է ավարտին հասցվի: Այս ամենի համար հարկավոր է ուժեղ միջազգային ներկայություն: Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներին միջամտել, իսկ Եվրամիությանը՝ օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի:  
18:16 - 05 ապրիլի, 2021
ԵՄ ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու երկրի նախագահին |azatutyun.am|

ԵՄ ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու երկրի նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խոսնակը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Թուրքիան Եվրամիության անդամ երկրների ղեկավարների վերջին մի քանի գագաթնաժողովների գլխավոր թեմաներից է։ Անցած շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե դաշինքը կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում։ Տասնամյակներով Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիայի և դաշինքի միջև հարաբերությունների կտրուկ սրման պատճառը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ հատվածում Անկարայի կողմից երկրաբանական հետախուզական աշխատանքներն են։ Եվրամիության անդամներ Հունաստանը և Կիպրոսը պնդում են, որ թուրքական հետազոտական նավերն ու դրանց ուղեկցող ռազմանավերը խախտել են իրենց ծովային սահմանները։
16:55 - 29 մարտի, 2021
ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը և զեկուցողները Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

 |armenpress.am|

ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը և զեկուցողները Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եւս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն», - ասված է հայտարարությունում:      
22:20 - 23 մարտի, 2021
Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|

Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին ուղղված Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ և կոչ է անում Անկարային վերանայել իր որոշումը:Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, համապատասխան հայտարարությունը տարածել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, որը ներկայում նախագահում է Եվոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հենդրիկ Դամսը:«Թուրքիան առաջին երկիրն էր, որը 2012 թվականին վավերագրել էր կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան: Խորապես ցավում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ կոնվենցիայից դուրս գալու որոշման համար, որը մեծ աջակցություն էր վայելում բնակչության կողմից, իսկ հարցը խորհրդարանական քվերակության չի ներկայացվել: Կոնվենցիայից դուրս գալը թուրք կանանց կզրկի կենսական նշանակության պայքարի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:  
22:12 - 21 մարտի, 2021
ԵԽ զեկուցողը հորդորել է Թուրքիային հարգել պատգամավորների խոսքի ազատությունը |armenpress.am|

ԵԽ զեկուցողը հորդորել է Թուրքիային հարգել պատգամավորների խոսքի ազատությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար: Այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը: Խորհրդարանականը նշել է, որ եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ ի վերջո քրդամետ կուսակցությունը փակվի, ապա դա կլինի «Թուրքիային Եվրամիությունից հեռացնող և ներկա ավտորիտար հակումներն էլ ավելի խորացնող մտահոգիչ քայլ»: «Միայն երեկ ԺԴԿ պատգամավոր և իրավապաշտպան Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն սոցիալական մեդիայում արած հրապարակման պատճառով զրկվեց պատգամավորական մանդատից և անձեռնմխելիությունից: Ամեն պահի ակնկալվում է, որ նրան կբանտարկեն: Այս իրադարձության նույն օրը թուրքական իշխանությունները, իշխող կուսակցությունների ներկայացուցիչների կոչերից հետո, դատական գործընթաց սկսեցին ԺԴԿ գործունեությունն արգելափակելու քաղաքական նպատակով»,- նշել է Սանչես Ամորը: Նա կոչ է արել հարգել պատգամավորների խոսքի ազատությունը: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան ազատորեն գործունեություն իրականացնել: Եթե թուրք պաշտոնյաներն իրականացնեն ԺԴԿ դեմ իրենց սպառնալիքները, Թուրքիայի և ԵՄ միջև առանց այն էլ լարված հարաբերություններում այդ ամենը լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է եվրապատգամավորը:
15:47 - 20 մարտի, 2021
ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

ՄԻԵԴ-ը ԵԽ Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման մասին

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ. երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված և նոյեմբերի 4-ին պարզաբանված որոշումը, 2020 թվականի հոկտեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան Սեկցիայի Նախագահի կողմից կայացված 78 որոշումները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներին: Նշված դիմումները ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 42521/20) միջպետական գանգատի շրջանակում  եւ ենթադրաբար գերեվարված անձանց ազգականների կողմից՝ 62 անհատական դիմումներում: Դատարանը Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ Կառավարության տրամադրած տեղեկատվության՝ վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք  գտնվել են մահացած (այնուամենայնիվ, 6 գործերով անհատ դիմումատուները պնդում են, որ իրենց ազգակցի մահվան փաստը հաստատող որևէ ապացույց չեն ստացել): 249 հայերից 72-ը դեռեւս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Ինչ վերաբերում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի Կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում: 39-րդ կանոնը կիրառվել է 249-ից 229 հայերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մյուս 20 անհատներին, ապա նրանց վերաբերյալ 39-րդ կանոնի կիրառման քննությունը կասեցվել է կամ որևէ որոշում չի կայացվել, քանի որ վերջիններս այդ ընթացքում վերադարձված էին: Ադրբեջանի կառավարությունից պահանջվել է տրամադրել  հստակ տեղեկատվություն վերոնշյալ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ նրանց պահման պայմանների, բժշկական զննության  ենթարկելու, ինչպես նաև վերադարձնելու նպատակով արդեն իսկ ձեռնարկված, կամ նախաձեռնվող միջոցների վերաբերյալ: 2021 թվականի փետրվարի 19-ին Սեկցիայի նախագահը վերացրել է 41 հայ անձանց, ներառյալ 40 վերադարձվածների և որոնողական աշխատանքների արդյունքում աճյունը գտնված 1 անձի վերաբերյալ կայացված միջանկյալ միջոցները: Այսպիսով, 39-րդ կանոնի ներքո կիրառված միջոցների որոշումները ուժի մեջ են մնում Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 անձանց վերաբերյալ: Դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին ծանուցել իր կողմից կիրառված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է քննարկվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Դատարանի սահմանած ժամկետները և տրամադրել է ավելի ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն: Ամբողջական տեղեկատվության համար անհրաժեշտ է նկատել, որ 39-րդ կանոնի կիրառման դիմումներ Դատարանը ստացել է նաև Ադրբեջանի կառավարությունից՝ Հայաստանի կողմից ենթադրաբար գերեվարված 16 ադրբեջանցի անձանց վերաբերյալ: Նշված խմբից 12 անհատների գերի լինելու փաստը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից, և այդ անձնինք 2020 թվականի դեկտեմբերին վերադարձվել են։ Մնացյալ 4 անձանց գերեվարությունը չի հաստատվել Հայաստանի կառավարության կողմից: Հաշվի առնելով Հայաստանի կառավարության կողմից տրամադրված տեղեկատվւթյան ամբողջական բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել 39-րդ կանոնը այս դիմումներից որևէ մեկի պարագայում, փոխարենը՝ կասեցրել է 39-րդ կանոնի ներքո իր քննությունը: Դատարանը պահպանում է 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ ապագայում ներկայացվող դիմումների նկատմամբ իր իրավասությունը: Արդեն իսկ կիրառված միջոցները ուժի մեջ են մնում մինչև հակառակի վերաբերյալ որոշման կայացումը:
19:40 - 17 մարտի, 2021
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգագեին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատախազության համագործակցությունը և արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցում Խորհրդի կողմից իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում փաստելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ նաև Եվրոպայի Խորհրդի փորձագիտական կարծիքների հաշվառմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ գործողության մեջ է և այդ ինստիտուտը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում։ Գլխավոր դատախազի տեղակալն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ Խորհրդի կողմից ներգրավված փորձագետների կարծիքները լուրջ ներդրում են եղել դրանց կատարելագործման համար, և նշել, որ օրենսգրքերի ընդունումից հետո դրանց գործնական պատշաճ կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել նաև կադրերի ուսուցման և վերապատրաստման, գիտագործնական, մեթոդական ուղեցույցների ու մեկնաբանությունների մշակմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ։ Մաքսիմ Լոնգագեն տեղեկացրել է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հանձնառու է աջակցելու քննարկված ոլորտներում բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի շրջանակներում շարունակելու է մասնակցել անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը։ Առանձին անդրադառնալով խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին՝ կողմերը ծավալուն քննարկում են ունեցել ՀՀ դատախազության կողմից նախաձեռնված՝ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ պաշտոնատար անձանց վիրավորանքի քրեականացման գաղափարի շուրջ, որի ընթացքում Մաքսիմ Լոնգանգեն փաստել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի միջոցները չպետք է դառնան խոսքի ազատությունն ու քննադատությունը սահմանափակող գործիքներ։ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ առաջ քաշված գաղափարն ու դրա հիման վրա կազմված օրենսդրական փոփոխությունների նախագիծը քննադատության դեմ պայքարի միջոց չէ և ուղղված է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ նրանց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանները և պետության, պետական ինստիտուտների հեղինակությունը պաշտպանելուն։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և առավել ակտիվացնել համագործակցությունը՝ քննարկված հարցերի լուծման նպատակով։
11:40 - 12 մարտի, 2021
Եվրոպայի խորհրդի ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց․ Լավրով
 |tert.am|

Եվրոպայի խորհրդի ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց․ Լավրով |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ապագան կախված է նրա՝ առանց երկակի ստանդարտների աշխատելու ունակությունից և անկախությունը պահպանելուց: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Իզվեստիան»:Լավրովը գնահատել է Եվրախորհրդի ապագան ուղերձով, որն ուղարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Ռուսաստանի Դաշնության Եվրոպայի Խորհրդին անդամակցելու 25-ամյակի կապակցությամբ:«Վերջին տարիների փորձը հուշում է, թե որքան կարևոր է կանխել Խորհրդարանական վեհաժողովը հաշիվներ մաքրելու ասպարեզի վերածվելը: Ձեռնպահ մնալ ոչ համաձայնեցված փաստաթղթեր պարտադրելուց: Ձգտել, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը զերծ լինի քաղաքական և գաղափարական կողմնակալությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
14:10 - 28 փետրվարի, 2021
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ
 |1lurer.am|

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am:  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչն ուղերձ է հղել՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի բարեկամներ, հաճելի առիթ է նշել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակը: Մեր կազմակերպությանն անդամակցությունը մտադրությունների մասին հզոր հայտարարություն էր, ուղերձ՝ Եվրոպային և աշխարհին, որ այս նորանկախ երկիրը պատրաստակամ է փոփոխություններ կատարել իր օրենքներում և կառավարման մարմիններում. փոփոխություններ, որոնք հնարավորություն կընձեռնեն ամրապնդել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը հանրային և մասնավոր կյանքում:  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացված 66 և ստորագրված 70-ից ավելի պայմանագրերի թվում է: Այս ամենի շնորհիվ Հայաստանն ավելի խորն ինտեգրվել է մեր միասնական եվրոպական ընտանիքին և, ամենակարևորը, դրա արդյունքում շահել է Հայաստանի բնակչությունը: Ի վերջո, ընդհանուր եվրոպական չափանիշները չեն ստեղծվել բացառապես ի նպաստ կառավարությունների և գերատեսչությունների. դրանք պարտավորեցնում են պետությանը՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անհատ հասանելիություն ունենա օրենքով իրեն վերապահված իրավունքներին:  Այսօր Ստրասբուրգում Հայաստանը նպաստում է մեր գործունեության զարգացմանը: Հայաստանի խորհրդարանականները մասնակցում են մեր խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, իսկ հայ դատավորը մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ է: Կար ժամանակ, ոչ հեռավոր անցյալում, երբ այս իրողություններն աներևակայելի կարող էին թվալ: Բայց այսօր, մենք հասել ենք այս հանգրվանին:Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի իր հաստատուն ու դրական ներդրումը բերել Եվրոպայի խորհրդի գործունեությանը, կնպաստի մեր ընդհանուր արժեքների կիրառմանը, կհաղթահարի այն տարբեր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են երկրի, և նաև եվրոպական ողջ աշխարհամասի առջև: Այս կարևոր հոբելյանի առթիվ, ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները»:
21:52 - 25 հունվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության: Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել  է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։  Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։  Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը: Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։
20:32 - 25 հունվարի, 2021
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության  քաղաքականության» շուրջ  բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով Եվրոպական խորհրդարանի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։«Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկ ենք համարում հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման,  իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ:Կարևորում ենք բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։
19:15 - 22 հունվարի, 2021