Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|

Թուրքիան մեղադրել է Հունաստանին Արևելյան Միջերկրականում «լարվածություն ստեղծելու մեջ» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է Արևելյան Միջերկրականի այն շրջանի քարտեզը, որտեղ թուրքական «Օրուչ Ռեիս» նավը սկսել է իրականացնել սեյսմիկ հետազոտություններ։ ԱԳՆ-ի երկկողմ քաղաքական հարցերի և ծովային-օդային սահմանների վարչության պետ Չաղաթայ Էրջիյեսը Twitter-ում տարածած հայտարարության մեջ պնդել է, որ Հունաստանը փորձում է դադարեցնել թուրքական նավի աշխատանքները և Թուրքիայի համար փակել Արևելյան Միջերկրական ծովը։  «Իր ցամաքից 540 կմ հեռավորության վրա գտնվող 10 քմ տարածքով Կատելորիզո (Մեիս) կղզու պատճառով, Հունաստանը 40 հազար քմ ծովային սահմանների իրավասություն է պահանջում»,-գրել է նա։ Թուրքիան «անընդունելի» է համարել Հունաստանի նման պահանջը և կոչ է արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին, որպեսզի պահանջեն Հունաստանից «դադարեցնել անարդար և անհեթեթ պնդումները»։
13:32 - 11 օգոստոսի, 2020
Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|

Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|

tert.am: Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվել է գիտաժողով: Առաջին զեկույցը ներկայացրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մինչև Սևրի պայմանագրի մասին խոսելը` Մելքոնյանը պատմական ակնարկ կատարեց, բացատրելով, թե ինչպես է կնքվել համաձայնագիրը: Նա նշեց, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը), 14-րդ դարից սկսած, , սպառնում էր եվրոպային, և այդ նույն Եվրոպան Թուրքիայի թուլացման հետ մեկտեղ զուգընթաց միշտ առիթ էր փնտրում «վարձահատույց լինել» և Թուրքիայի քայքայման, պառակտման ծրագիրը մշտապես բերել օրակարգ: Նա նշեց, որ Համաշխարհային պատերազմը սկսվեց հոկտեմբերի 30-ին, իսկ Մուդրոսի զինադադարով իր պարտությունն ընդունեց գերմանական ռազմաքաղաքական խմբավորման անդամներից մեկը` Թուրքիան, և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել մինչև նախապատերազմյան՝ 1914 թվականի սահմանները: Նա ասաց, որ այդ պայմաններում, երբ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ այդ պատերազմում հայ ժողովուրդը, քանի որ մեծ կորուստեր էր կրել, բոլոր իրավունքներն ուներ ակնկալելու այդ պատերազմի արդյունքներից իր համար ցանկալի սահմաններ, ուստի որոշվեց պատվիրակություն ուղարկել ՀՀ-ից Փարիզ՝ պարտված Թուրքիայի հետ հաշտությունը կքնելու համար, իսկ պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը: Աշոտ Մելքոնյանը նաև հիշեցրեց, որ այնտեղ էր գտնվում նաև եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան, որը 1912 թվականից Գևորգ 5-րդ կաթողիկոսի հրահանգով գործում էր տեղում: Մելքոնյանը տեղեկացվեց, որ պատմագրության մեջ շատ է խոսվում հայկական երկու պատվիրակությունների միջև եղած տարաձայնությունների մասին, սակայն ըստ նրա, դրանք չափազանցված են: Նա նշեց, որ երբ մեծ տերությունները հարցրել են՝ ում հետ պետք է պայմանագիրը ստորագրեն, Պողոս Նուբարն ասել է՝ Ավետիս Ահարոնյանի: «Հայկական պատվիրակության հուշագիրը պահանջում էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Արևելյան Հայաստանում ստեղծված ՀՀ-ն, 7 վիլայեթներ՝ այդ թվում նաև Տրապիզոնը և Կիլիկայի 4 սանջակները, առնվազն 20 տարով մանդատը պետք է տրվեր Անտանտի երկրներից մեկին, որը պետք է հովանավորեր ՀՀ-ն: Հայաստանը գտնում էր, որ մանդատի հարցում ավելի ճիշտ է կանգ առնել ԱՄՆ-ի վրա, քանի որ արդեն Վուդրո Վիլսոնը բավական ակտիվ գործել էր այդ ուղղությամբ և հայտարարել, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ արդարությունը հաղթանակի, հայ ժողովուրդն ունենա իր պետականությունը և փաստորեն հուշել Միացյալ Հայաստանի գաղափար: Մեծ տերությունները դեմ չէին, որ մանդատը ստանձնի ԱՄՆ-ն»,- նշեց նա: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ 1920-ին հունվարին ՀՀ-ն ճանաչվեց Անտանտի կողմից, դրանից մի քանի օր անց ԱՄՆ-ն  ճանաչեց ՀՀ-ն, և Արմեն Գարոն դարձավ առաջին դիվանագիտական ներկայացուցիչը: Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչպես ԱՄՆ սենատի և Վուդրո Վիլսոնի միջև մանդատը ստանձնելու հարցում տարաձայնություն առաջացավ և ի վերջո սենատը 52-23 ձայների հարաբերակցությամբ քվեարկեց ու  մերժեց Հայաստանի և ընդհանրապես Փոքր Ասիայի մանդատի խնդիրը, պատճառաբանելով, որ դրանք մեծ հոգսեր են ԱՄՆ-ի համար և չարժի այդ մանդատը վերցնել: «Սակայն գործընթացը շարունակվում էր, դրան հաջորդեց Սան Ռեմոյի պայմանագիրը, որի որոշումներն ընկան Սևրի դաշնագրի հենքում: Ավետիս Ահարոնյանը Հայաստանին տեղեկացրել էր՝ մեծ տերությունները տեսնում են հայկական երկու մասերը միմյանց կապելու խնդիրը և նշում էր՝ Անգլիայի վարչապետը այն կարծիքին է, որ Հայաստանն ունենա կենսապայմաններ, կենսունակ երկիր լինի և ամենակարևորը պետք է ունենա թոքեր` շնչելու համար, և այդ թոքերը համարում էր Էրզրումը և ելքը դեպի Սև ծով: Հայաստանը Բաթումով ազատորեն պետք է դուրս գար Սև ծով, քանի որ որոշված չէր՝ ինչ է լինելու Տրապիզոնի խնդիրը»,- ասաց նա: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այստեղ հետաքրքիր էր հայ-հունական հարաբերությունների խնդիրը, քանի որ պետք է ստեղծվեր հունական պետություն, եթե Տրապիզոնը տրվեր Հայաստանին, հունական պետություն ստեղծելը հնարավոր չէր: Նա նշեց, որ ի վերջո Հունաստանը զիջել է, պայմանավորվածություն ձեռք բերելով, որ Հայաստանը  պետք է հարգեր ազգային փոքրամասնությունների, հատկապես հույների իրավունքները: «Եվ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Օսմանական կայսրության և մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, փոքր դաշնակիցների հետ, որի թվում էր Հայաստանը, կնքվեց այդ պայմանագիրը: Հայերի կողմից այն կնքեց ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը՝ նախապես պատիրված ոսկե գրչով: Դրանով Թուրքիան  ոչ միայն ընդունում էր իր պարտությունը, այլև կայսրություն լինելու փլուզման իրողությունը: Պայմանագիրը վեց բաժին ուներ, 97 մաս, 578 հոդված, որից 88-90-րդը` 6-րդ բաժնի, վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր ՀՀ անկախությունը: 89-րդ հոդվածով Միացյալ Նահանգների նախագահը պետք է որոշեր սահմանները, նշվում էր, որ սահմանը որոշելուց հետո Թուրքիան այդուհետ արդեն հայտարարում էր, որ որոշման օրից սկսած` հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ որևէ իրավական հավակնություններից»,- ասաց նա: Մելքոնյանը պարզաբանեց, որ դրանով իրավարար վճիռը վավերացնելու կարիք չկար, այն անմիջապես մտնում էր ուժի մեջ, այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահի հանձնախումբը ներկայացնում էր դաշնակիցներին հայ-թուրքական սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան վիլայեթներով: «Հայաստանին պետք է անցներ Էրզրումի վիլայեթի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ արևմտյան մի քանի գավառների, Տրապիզոնի զգալի մասը Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, ՀՀ տարածքը պետք է դառնար 161 հազար քառակուսի կմ, որին պետք է գումարվեր բուն ՀՀ տարածքը՝ 70 հազար քառակուսի կմ-ով: Հսկայական և զորեղ պետություն էր լինելու, եվրոպական դաշնակից երկրների համար հուսալի մի երկիր, որի գաղափարը կյանքի չկոչվեց, զանազան պատճառներով հատկապես ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
14:01 - 10 օգոստոսի, 2020
Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|

Հունաստանի Ազգային անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Թուրքիայի հետ Էսկալացիայի ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի նստավայրում՝ Մաքսիմի պալատում՝ Միջերկրական ծովի արեւելքում լարված իրադրության պայմաններում: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ չճշտելով օրակարգը: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Թուրքիան ծանուցում Է տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը հաղորդվել Է NAVTEX ազդարարման միջազգային ավտոմատացված համակարգով: Ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, դա կապված Է այն բանի հետ, որ Անթալիայից մեկնել Է թուրքական Oruc Reis հետազոտական նավը Միջերկրական ծովում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ սկսելու համար: Հունաստանի Newsbomb.gr նորությունների պորտալի տվյալներով՝ Oruc Reis-ը եւ այն ուղեկցող ռազմանավերն այժմ գտնվում են Հունաստանի Կարպատոս կղզուց դեպի հարավ: Ինչպես օգոստոսի 9-ին հայտնել Է հունական Armyvoice.gr պորտալը, Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Եգեյան ծովում Թուրքիայի ռազմանավերի ծավալման պատճառով՝ օգոստոսի 10 – 11-ը՝ Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ ծովային գոտում նախատեսված հրաձգություններով զինավարժանքների կապակացությամբ: Պորտալի տվյալներով՝թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում հայտարարված Է տագնապ, զինվորականները կանչվել են իրենց զորամասեր: Հաղորդվում Է, որ մարտական պատրաստության են բերված օդուժը, ինչպես նաեւ Հունաստանի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Եգեյան ծովի հանգուցային դիրքերում: Ըստ որում ինչպես նշում Է պորտալը, թուրքական նավերը նույնպես ակտիվորեն մոբիլիզացվում են. թուրքական նավատորմի տասնյակ նավեր են ծավալված Հռոդոսի եւ Կաստելորզոյի միջեւ ընկած միջազգային եւ տարածքային ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:31 - 10 օգոստոսի, 2020
«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում գնահատել է Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ պայմանագիրը` հայտարարելով, որ Թուրքիայի համար նման պայմանագիրը գործել չի կարող: «Այդպիսի համաձայնագրերը խախտում են մեր մայրցամաքային տարածքն ու իրավունքները, Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված այդպիսի համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ Թուրքիայի համար, մենք անտեսելու ենք այդ համաձայնագիրն ու նմանատիպ բոլոր համաձայնագրերը: Մենք բոլոր հնարավոր դաշտերում ցույց ենք տալու, որ այդ համաձայնագիրը չի գործում ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված համաձայնագիրն ուղղված է Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքների դեմ: Ավելին՝ tert.am-ում
10:38 - 07 օգոստոսի, 2020
Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին. «Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք» |tert.am|

Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Հայաստանին. «Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք» |tert.am|

tert.am: Թուրքական ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին իր կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից: Դեսթիջին, մասնավորապես, նշել է, թե «եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»: Դեսթիջին իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների կապակցությամբ և նշել, որ «եթե Հայաստանը ցանկանում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա բարեկամությանն այլընտրանք լինել չի կարող»:
10:52 - 06 օգոստոսի, 2020
Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

Իսրայելն ու Թուրքիան պատրաստ են հումանիտար օգնություն ուղարկել Լիբանան |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մեիր Բեն-Շաբաթին կարգադրել է Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գծով ՄԱԿ-ի բանագնաց Նիկոլայ Մլադենովի միջոցով հստակեցնել, թե ինչով կարող է Իսրայելն աջակցել Լիբանանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Բենի Հանցն ու արտգործնախարար Գավի Աշքենազին միջազգային խողովակներով հումանիտար բժշկական օգնություն են առաջարկել Լիբանանին: Իսրայելի ու Լիբանանի միջև տարածաշրջանային հակասությունների, մասնավորապես՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատճառով, դիվանագիտական հարաբերությունները խզված են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, ցավակցություն հայտնել տասնյակ զոհերի կապակցությամբ, հաղորդում է ТАСС-ը՝ փոխանցելով, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հումանիտար բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:
09:52 - 05 օգոստոսի, 2020
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»

Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»

Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:։ Հայտարարությունը՝ ստորև «Այս համապատկերում «Ժառանգություն» կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը: Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ: Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում: «Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով: Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես:
17:45 - 04 օգոստոսի, 2020
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը |ermenihaber.am|

Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի պայմանագիրը վերանայելու կոչով։ Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմանները մեծամասամբ որոշվել են հենց Լոզանի պայմանագրով, որը ստորագրվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և որի 100-ամյակը լրանալու է 2023 թվականի հուլիսի 24-ին։ Չնայած Սևրից հետո Լոզանը համարվում է թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հավակնությունների տեսանկյունից Լոզանի պայմանագրով Թուրքիան մի շարք «տարածքային կորուստներ է» ունեցել։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի առաջ քաշած «Ազգային ուխտի» համաձայն բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ Կիպրոսը և Էգեյան ծովում գտնվող մի շարք կղզիներ պետք է ներառվեին Թուրքիայի սահմանների մեջ։ Սակայն Լոզանի պայմանագրով այդ տարածքների նկատմամբ Թուրքիայի նկրտումները չարդարացան։ «Ազգային ուխտի» նախանշած սահմանները իրականություն դարձնելը Թուրքիայի ներկայիս իշխանությունների  երբեմն քողարկված կերպով իրականացվող քաղաքականության մաս է կազմում։ Հունաստանը մշտապես քննադատում է Թուրքիայի վարած այս քաղաքականությունը և մեղադրում իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։ Այս համատեքստում թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Հունաստանը կոչ է անում Թուրքիային վերանայել այն պայմանները, որոնք ամրագրված են եղել Լոզանի պայմանագրում։  
17:32 - 04 օգոստոսի, 2020