ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում՝ համաձայն որոնց դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։ Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։
13:31 - 01 հունիսի, 2020
Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան
 |news.am|

Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան |news.am|

news.am: Կառավարությունում կորոնավիրուսի հաստատված այլ դեպքեր չկան։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ «Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակների եւ ձեռնոցների կրում։ Քանի որ չունենք ախտանիշներ այս պահին համատարած թեստավորման անհրաժեշտություն չկա։ Թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եւ եթե լինի, դուք դրա մասին կտեղեկանաք»,– ասաց նա։ Դիտարկմանը, որ վարչապետն էլ ուղիղ եթերում ասաց, որ ախտանիշներ չի ունեցել, բայց նրա մոտ հաստատվել է վիրուսը, Մանե Գեւորգյանն արձագանքեց․ «Որովհետեւ ինքն անմիջական շփում է ունեցել վարակակրի հետ, դրա համար են իրեն թեստավորել, այո կա, որ ասիմպտոն են մարդիկ տանում, ու ըստ երեւույթին վարչապետի մոտ, որեւէ սիմպտոմներ չկան»։ Մանե Գեւորգյանի խոսքով՝ Արցախ ուղեւորվելուց առաջ լրատվական բաժինն էլ էր թեստավորվել, այդ թվում եւ ինքը, բայց թեստի պատասխանը բացասական է եղել, 2 օրից կրկին կթեստավորվի․ «Ինձ դեռ չեն թեստավորել, վաղը կամ մյուս օրը նոր երեւի կթեստավորեն։ Իմ վերջին թեստը եղել է, երբ նախատեսում էինք Արցախ գնալ, թեստավորվել էի, եւ պատասխանը բացասական էր եղել, եթե չեմ սխալվում մայիսի 30-ին եմ թեստավորվել՝ շաբաթ օրը։ Լրատվական վարչությունն էր թեստավորվել, քանի որ էլի նկարահանումներ կային, վարչապետի հետ անմիջական շփում գոյություն ունի»։
12:01 - 01 հունիսի, 2020
Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: Ընթացքի մեջ են նաև մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու մեր հարկային համակարգում և ընդհանրապես եկամուտների հայտարարագրման ոլորտում: Ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, թե ինչի համար են այս փոփոխություններն արվում և ինչ նպատակի են ծառայելու: Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն արդարացի կերպով երկար տարիներ Հայաստանի կառավարությունից պահանջել են և շարունակում են պահանջել թափանցիկություն: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս առումով շատ թափանցիկ է, առավել թափանցիկ է, քան Հայաստանի որևէ կառավարություն եղել է, բայց մենք կառավարության գործունեության այս թափանցիկության պրոցեսում շարունակելու ենք առաջ գնալ: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ, ի վերջո, թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ և մենթալիտետ, որովհետև, ի վերջո, կառավարության անդամներն այդ կարգավիճակում հայտնվում են ոչ ի ծնե: Նրանք քաղաքացի են և քաղաքացիական կյանքում արդեն թափանցիկության կանոնների որդեգրումը պետք է մեզ բոլորիս օգնի, որ հետագա կյանքում, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ կունենանք և ինչ կարգավիճակում կաշխատենք, այդ թափանցիկությունը դառնա ուղղակի սովորական: Այնպես որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք քաղաքական կամք՝ այս բոլոր փոփոխությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Տվյալ ժամանակաշրջանում 2 սկզբունքային փոփոխություն կա. դրանցից մեկը գույքահարկի համակարգում մեր առաջարկած նոր համակարգն է, և երկրորդը՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ընդ որում՝ այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով, ով է, որ ունի ռեալ՝ պետական 60000 դրամ կամ 100000 դրամ աջակցության կարիքը, ով է, որ չունի այդ կարիքը: Եվ մենք ակնհայտորեն բախվել ենք իրավիճակների, երբ մարդիկ, ովքեր ակնհայտորեն չունեին այդ աջակցության կարիքը, ստացել են դա, և մարդիկ, ովքեր ունեին այդ աջակցության կարիքը, չեն ստացել: Եվ մենք արձանագրեցինք՝ եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա, և մեզ համար աջակցություն ունեցող մեր քաղաքացիների պատկերը պարզ կլիներ ընդամենը 1-2 համակարգչային գործողություն կատարելու արդյունքում: Ընդ որում՝ այդ պատկերը կունենայինք անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցեով, ինչը կհեշտացներ նաև այդ օգնությունը տեղ հասցնելը, որովհետև եկեք արձանագրենք, որ մենք նույնիսկ մի քանի ծրագրերով ուղղակի շաբաթներ ենք ծախսել, որպեսզի գտնենք այն մարդկանց, ում այդ գումարը պետք է տանք։Սա, իր հերթին, բերել է լրացուցիչ բարդությունների, առավել ևս որ մենք, ինչպես ասացի, համոզված չենք, որ գտել ենք հենց այն մարդկանց, ում պետք է գտնեինք, մի շարք դեպքերում չենք գտել այն մարդկանց, ում լավ կլիներ, որ գտնեինք: Այնպես որ, իսկապես եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը: Այսպիսի բարեփոխումներ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք, և մենք ունենք այդ քաղաքական կամքը»: Հաջորդիվ ներկայացվել է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ընդհանուր նկարագիրը: Անդրադարձ է եղել հայեցակարգի ներդրման նպատակներին, առաջարկվող ժամանակացույցին, հաշվետվողականության ու վերահսկողության մեթոդաբանությանը, հարկաբյուջետային ազդեցությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմներին, անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմին, շահառուների տարբեր խմբերի հայտարարագրման առանձնահատկություններին, անհատական հայտարարագրման մշակույթի ձևավորմանը, համատարած հայտարարագրման ազդեցության գնահատմանը, համակարգի ներդրման շուրջ քննարկումների անցկացմանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը պետականամետ մտածելակերպ և դրան համարժեք հանրային վարքագիծ ձևավորելուն միտված բարեփոխում է: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել համատեղ քննարկումները, ինտենսիվ աշխատել խորհրդարանական գործընկերների հետ՝ համակարգի արդյունավետ ներդրման և գործարկման փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ:
17:59 - 30 մայիսի, 2020
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 30-ի որոշմամբ 24, որոշ դեպքերում նաև 48 ժամով կասեցվել են որոշ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեությունները: Պարետը ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ  կառավարության որոշմամբ և հիմք է ընդունել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից  մայիսի 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքների արձանագրությունները: 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԽՈՍՊ» ՍՊԸ, Արարատի մարզ, գ. Այնթապ, Երևան-Մեղրի մայրուղի   2) Ա/Ձ «Արթուր Մխիթարյան», Արարատի մարզ, գ. Այնթապ , Երևան-Երասխ մայրուղի 2-րդ կմ   3) Ա/Ձ «Արսեն Մստոյան», Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, Երևան-Արտաշատ խճ. 4) Ա/Ձ «Ալեքսան Սահակյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարենցի 10/7   5) Ա/Ձ «Հռիփսիմե Գևորգյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարնեցի 13 6) Ա/Ձ «Գյուլփերի Հարությունյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Չարենցի 1   7) Ա/Ձ «Սերգեյ Շիլաջյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Գորկու 58   8) Ա/Ձ «Զաքարե Սարգսյան», Շիրակի մարզ ք. Գյումրի, Կրուպսկայայի փ. 8 9) Ա/Ձ «Վեհանձն Հարությունյան», Վայոց ձորի մարզ, գ. Արենի, Նորավանքի համալիր 10) Ա/Ձ «Կարապետ Թամրազյան», Տավուշի մարզ, ք․Դիլիջան, Հաղարծին բնակավայր, Գետափնյա 1 11) Ա/Ձ «Սամվել Բախշյան», Տավուշի մարզ, ք․ Իջևան, գ․ Բագրատաշեն փող․19/67 12) Ա/Ձ «Վանիկ Սարգսյան», Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան 97 13) Ա/Ձ «Արմեն Հարությունյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն  14) «Ա/Ձ «Հարություն Մուրադխանյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն, փող 5/1 15) Ա/Ձ «Վրեժ Թամրազյան», Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Թբիլիսյան խճ․ 44/1 16) Ա/Ձ «Քնքուշ Բեկվերդյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն  17) Ա/Ձ «Սասուն Աղեկյան», Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն 19 փող., 25/1 18) Ա/Ձ «Սպարտակ Խաչիկյան», Տավուշի մարզ, գ․ Բաղանիս 1 փող., 116 19) Ա/Ձ «Ալբերտ Մալյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գր․ Լուսավորիչի 54   20) Ա/Ձ «Սիրանուշ Եղիկյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 47-1 21) Լիլ Գև ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 3-81   22) Ա/Ձ Վահագն Հակոբյան, ք. Երևան, Կորյուն 21, տարածք 9   23) Իսկանդեր ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1/17   24) Ա/Ձ Հաբիբ Կաջաջյան, ք. Երևան, Թամանյան 1-2 48 ժամով արգելվել է  հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) Առ. Քեյ ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1, տարածք 16   2) Քորդոբա» ՍՊԸ, ք. Երևան, Թամանյան 1-1 տ․   Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին հանձնարարվել է կայացված որոշման մասին տեղեկացնել  տնտեսվարողներին: Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից։
16:34 - 30 մայիսի, 2020
Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։ Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։ Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ):  Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ Column ChartInfogram Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։ Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում:  Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով: Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։ Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 27 մայիսի, 2020
Պահանջում ենք կիրառել 2 շաբաթյա խստացված կարանտին. 6 ՀԿ դիմել է ՀՀ կառավարությանը, պարետին

Պահանջում ենք կիրառել 2 շաբաթյա խստացված կարանտին. 6 ՀԿ դիմել է ՀՀ կառավարությանը, պարետին

Հասարակական 6 կազմակերպություն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին՝ ելնելով կորոնավիրուսյաին օրեցօր աճող տարածումից: «Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։ Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրների (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) կողմից նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացված սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների կողմից այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա: Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս: Միաժամանակ, համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելը, ազատ է մոտ 30-ը: Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։ Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իր հերթին, կոչ ենք անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։ Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին։ ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը»,- ասված է հաղորդագրությունում:   «Իրազեկ քաղաքացիների միավորում»Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակԳյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ  «Տաթևիկ» ՀԿ«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿՀանրային լրատվության ակումբ«Հասարակություն առանց բռնության» ՀԿ«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
17:13 - 27 մայիսի, 2020
Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ |armtimes.com|

Գույքահարկը առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք անվանում ենք դղյակներ, ապարանքներ․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» նախագծ, որը վերաբերում է անշարժ գույքի գույքահարկին։ Հարցը զեկուցող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն։ «Մենք գնահատել ենք միջազգային փորձն այս տեսակետից, եւ պարզվել է, որ Հայաստանը ուսումնասիրված 38 երկրների շարքում գրեթե առաջատար է 2 ցուցանիշների առումով՝ գույքային հարկ-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով եւ ընդհանուր հարկերի մեջ գույքային հարկերի տեսակարար կշռի ցուցանիշով։ Մի դեպքում 2-րդ «պատվավոր» հորիզոնականում ենք, մյուս դեպքում՝ 3-րդ»,- ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխության դեպքում ակնկալվում է, որ մոտավորապես 4.3 անգամ գույքահարկի պոտենցիալը կաճի։ «Սա իր հերթին նշանակում է, որ այն համայնքները, որոնց համար հիմնական բյուջեի աղբյուրը ստացվող եկամուտներն են, կկարողանան իրենց առջեւ ծառացած խնդիրների այլ լուծման հասնել»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ երբ եկամտահարկի համահարթեցման էին գնում, ըստ էության, դրանով տեսանելի հարստությունը հարկելու ճանապարհով էին գնում։ «Առաջարկվում է աստիճանաբար ներդնել՝ 3 տարվա ընթացքում։ Ըստ էության՝ բացի գյուղատնտեսական նշանակության հողերից, մնացած բոլոր կատեգորիայի հողերի համար դրված են լուծումներ»,- ասաց Ջանջուղազյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ մի քանի նկատառում հայտնեց. «Այո՛, սա, ըստ էության, կարեւորագույն ռեֆորմներից մեկն է, որ մեր կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Այս ռեֆորմն իրականացվում է երկարատեւ եւ մանրամասն քննարկումների արդյունքում։ Ընդ որում, մենք սա հարկային համակարգի բարեփոխումների շարքի մեջ ենք դիտարկում։ Այս փոփոխությունը, այո՛, ուղղակի կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ։ Այն ժամանակ շատ էր խոսվում, թե համահարթ եկամտահարկ սահմանելով՝ սոցիալական արդարության սկզբունքը խախտում ենք, ու մենք այն ժամանակ ասացինք, որ այդ խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում»։ Վարչապետն ընդգծեց՝ այստեղ տեղի են ունենում հեղափոխական նշանակության փոփոխություններ։ «Առաջինը ընդհանրապես չհարկվող անշարժ գույքի հասկացությունը վերացվում է։ Հայաստանում կար իրավիճակ, որ մինչեւ 3 միլիոն դրամանոց գույքի համար հարկ չէր վճարվում։ Մենք արձանագրում ենք, որ սա սկզբունքային սխալ մոտեցում էր, որովհետեւ քաղաքացի-պետություն հարաբերությունը պետք է կարգավորվի կոնկրետ բանաձեւով։ Այդ կոնկրետ բանաձեւը նշանակում է նաեւ համընդհանուր վերաբերմունք պետական եւ տեղական բյուջեի նկատմամբ։ Մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց սովորաբար պետական բյուջեի նկատմամբ 2 վերաբերմունք կա, երբ պետական համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:46 - 27 մայիսի, 2020
Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

Դատական համակարգը չծանրաբեռնելու նպատակով օրենքում փոփոխություններ կիրականացվեն |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ «Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - ասաց Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։ «Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել, ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ, շատ չափազանցրի հա՞, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ այժմ էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։
13:34 - 27 մայիսի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

armtimes.com: Հարցը զեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ բնակարանները կարող են ձեռք բերվել Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։ Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ:  «Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկարատեւ գործընթաց է, հետեւաբար առաջարկում ենք սահմանել, որ բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կարող են ձեռք բերել նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,- ասաց Պապիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ պարտադիր պայման լինի նաեւ այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:24 - 27 մայիսի, 2020
Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր |armenpress.am|

Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու  է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում: Ծրագրի նպատակներն են. աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների ու ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2 000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով: Ծրագրի շրջանակում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաև գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված ու ժամանակակից ոռոգման սարքավորումների և տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին և ֆերմերների խմբերին: Ծրագրի շրջանակում տրամադրվելու են նաև համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման և սարքավորումներով ապահովման համար: Ծրագիրը կաջակցի նաև Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման և կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր:
13:17 - 27 մայիսի, 2020
Ովքե՞ր են Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառուները

Ովքե՞ր են Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառուները

ՀՀ կառավարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 19-րդ ծրագիրը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում, չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը. մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը
12:53 - 27 մայիսի, 2020
Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն  |armenpress.am|

Մարտունու ԲԿ-ի նոր շենքը կկառուցի ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը թույլատրեց ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Ըստ նախագծի հիմնավորման, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրն իրականացվում է 2013թ.-ից և նպատակ ունի բարելավել մոր և մանկան առողջության ծառայությունները` իրականացնելով առողջության առաջնային պահպանման մակարդակում ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում և կառավարում, ինչպես նաև Հայաստանի ընտրված հիվանդանոցների գործունեության արդյունավետությունը և որակը: 43.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (որից ՀԲ մասնաբաժինը 35 մլն է) վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին, իսկ ծրագրի ավարտման ժամկետ է սահմանվել 2022 թվականը: Վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ արդիականացում․ նոր շենքի կառուցում և հագեցում բժշկական սարքավորումներով և կահույքով։ Կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան 2019թ. դեկտեմբերի 23-ին հայտարարվել է ազգային մրցույթ։ Մրցութային պայմաններին բավարարող՝ ամենացածր գին առաջարկած մասնակից է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն և համատեղ գործող «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ն։
12:34 - 27 մայիսի, 2020
Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան

Ընդհանուր առմամաբ՝ 24 ժամյա ռեժիմով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն․ Արթուր Ասոյան

Այսօր՝ մայիսի 27-ի կառավարության հերթական նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց տեսչական մարմինների կողմից իրականացրած աշխատանքները։ Ասոյանը մասնավորապես նշեց․ «Վերահսկողական աշխատանքները իրականացվում են չորս տեսչական մարմինների կողից։ Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որոնք ավելի ռիսկային են՝ արտադրամասեր, բանկեր , խանութներ, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Մեկ  շաբաթում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվի պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական են։ ՍԱՏՄ-ի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ՝ հանրային սննդի օբյեկտներում։ Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթում 290 տնտեսվարող  սուբյեկտներ են փակվել 24 ժամյա ռեժիմով։ Ընդհանուր առմամաբ դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն։ Աշխատանքները շարունակում ենք նաև ՃՈ-ի հետ միասին։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում աջակցում է ոստիկանությանը, մասնակցում են   տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների  վերահսկողությանը և հանրային  տրանսպորտում ուղևորների կողմից  անվտանգության նորմերի պահպանմանը։ Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, որպես այդպիսին փակված մանկապարտեզ չկա։ Մանիտորինգի արդյունքում շուրջ 120 մանկապարտեզների հաճախության ցուցանիշը շատ ցածր է՝ հաճախում է երեխաների մոտ 8․3 տոկոսը։
11:49 - 27 մայիսի, 2020